Դարձիր նախագահ

BP3“Դարձիր Նախագահ” համակարգչային խաղը ստեղծվել է Հայաստանում Բրիտանական Դեսպանատան պատվերով և ֆինանսական աջակցությամբ:

«Խաղանք ժողովրդավարություն, դարձնենք իրականություն». այս կարգախոսն են ընտրել հայալեզու համակարգչային խաղի ստեղծողները։ Այս կրթական խաղի հիմնական նպատակը պատանիներին հնարավորություն տալն ծանոթանալու նախընտրական քարոզարշավի ժողովրդավարական սկզբունքներին:

Խաղի մասնակիցները պետք է ընտրեն իրենց քաղաքական ուղղվածությունը /աջակողմյա, ձախակողմյա կամ կենտրոնամետ/ եւ վիրտուալ քարոզարշավ անցկացնեն. «թեկնածուն» պիտի կարգախոս ունենա, հանդիպի ժողովրդի տարբեր շերտերի հետ, բանավիճի մյուս թեկնածուների հետ, հանդես գա ԶԼՄ-ներում։ Հաղթում է նա, ով 3 փուլում առավելագույն ձայներ է ստանում ընտրողների սոցիալական 10 շերտերի կողմից: Կախված խաղի ընթացքից՝ ընտրությունը կարող է կեղծված, իսկ քվեարկությունը չեղյալ համարվել։ Հուսով ենք խաղը  ձեզ դուր կգա և դուք այսօրվանից կմասնակցեք ջողովրդավարության կայացմանը Հայաստանում:

Բեռնել խաղը

This post is also available in: English

Թողեք Ձեր կարծիքը մեկնաբանեք

Մեկնաբանություններ

Մեկնաբանություններ չկան

Մեկնաբանեք