Այց Ազգային ժողով

Այսօր՝ մայիսի 18-ին, ԱԺ-ի Բաց դռներ ծրագրի շրջանակում Երևանի և Արարատի մարզերից թվով 33 ավագ դպրոցների Աշակերտական խորհրդի նախագահներ և փոխնախագահներ հյուրընկալվել էին ԱԺ: Ավանի 170 ավագ դպրոցից հյուրընկալվել էին ԱԽ նախագահ

Սեյրանյան Մարիամը և փոխնախագահ Թամարա Մանուչարյանը: Նրանք ներկա են եղել խորհրդարանի նիստերի դահլիճում ընթացող քառօրյա նիստին և հետևել են պատգամավորների աշխատանքին: Բաց դասը վարել է Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը:
ԱԺ փոխնախագահը, ողջունելով հյուրերին, ներկայացրել է ԱԺ մշտական հանձնաժողովների եւ խորհրդարանական խմբակցությունների գործունեությունը, օրենսդրական նախաձեռնությունների մշակման եւ ընդունման ընթացակարգերը, ինչպես նաև՝ խոսել նոր սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակության կարևորության ու քաղաքացիական հասարակության կայացման մասին:
Տիկին Նաղդալյանը պատասխանել է նաև դպրոցականների հարցերին:
Այցի ավարտին աշակերտները լուսանկարվել են ԱԺ փոխնախագահի հետ:

Շնորհակալություն ենք հայտնում Համահայկական երիտասարդական հիմնադրամին և Ելենա Փիլիպոսյանին:

Թողեք Ձեր կարծիքը մեկնաբանեք

Մեկնաբանություններ

Մեկնաբանություններ չկան

Մեկնաբանեք