170 դպրոցը՝ Հրաշքով լի կյանք ծրագրի մասնակից

2
015 թվականի փետրվարի 7-ին մեկնարկեց <Հրաշքով լի կյանք> ծրագիրը, որի նպատակը Հայաստանի պատանիների հետ սոցիալական ներառման ու հաշմանդամության հետ կապված հարցերի շուրջ երկխոսության ծավալումն է: Ծրագիրը կազմակերպել էին ԱՄՆ-ի դեսպանատունը և PH International կազմակերպությունները: Ծրագրի սկզբում ՀՀ-ի 50 ավագ դպրոցներից մեկական ուսուցիչներ անցան վերապատրաստման դասընթաց: Ավանի 170 ավագ դպրոցը նույնպես մասնակցում էր այս ծրագրին: Ծրագրի մասնակից ուսուցչուհին Գայանե Սարգսյանն էր: Ապա նրանց հանձնվեցին Ռ. Ջ. Պալացիոյի վեպը՝ 20-ական օրինակներով: Դպրոցից ընտրված 20 աշակերտները ընթերցեցին գիրքը, կատարեցին թվով 10 քննարկումներ, գրքի տպավորության տակ նկարներ, ձեռքի բազմատեսակ իրեր պատրաստեցին: Ապա նրանք բացիկների վրա գրեցին հաշմանդամություն ունեցող անձանց հասարակություն ավելի հեշտ ինտեգրելու միջոցներ: Նրանցից ընտրվեցին լավագույնները և ապրիլի 3-4-ը մեկնեցին սեմինարների Աղվերանում: Մեր դպրոցի աշակերտներից հաղթող էր ճանաչվել Սեյրանյան Մարիամը: Մեկնումը եղավ ապրիլի 2-ին: Աղվերանում նրանց ջերմ ընդունեցին Արթուրս հյուրանոցային համալիրի անձնակազմը: Ապրիլի 3-ին, անձնակազմը նախաճաշից անմիջապես հետո հանդիպումներ ունեցան .
• Ռիչարդ Միլս Կրտսեր- ՀՀ-ում ԱՄՆ լիազոր դեսպան,
• Նոնա Սահակյան- ՀՀ Կրթության և գիտության նախարարության Հանրակրթության վարչության պետի տեղակալ
• Վիկտոր Սանտիագո Պինեդա- հետազոտող, հաշմանդամների իրավունքների միջազգային համաշխարհային շարժման մասնակից:
• Ալեքսանդր Բարասո- Չեխիայի Հանրապետության ԱՄՆ դեսպանության քաղաքական/տնտեսական հարցերով խորհրդականի տեղակալ
• Աննա Մկրտչյան- ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչ

Ապա անձնակազմը ուղևորվեց Երևան, որտեղ նրանք այցելեցին.

• ԱԻՆ և ներկա գտնվեցին հաշմանդամություն ունեցող անձանց մասնակցությամբ կառատեի դասին, տեսան, թե ինչպես և ինչ գործիքներով են աշխատում ԱԻՆ-ի աշխատակազմը, եղան 911-ի սենյակում:
• ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն: Այստեղ էր հյուրընկալվել նաև ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:
Երեկոյան վերադարձան Աղվերան: Հաջորդ օրը ՝ ապրիլի 4-ին, ծրագրի մասնակիցները հանդիպեցին.
• Վիկտոր Սանտիագո Պինեդային
• Ալեքսանդր Բարասոյին
• Զարուհի Բաթոյանին
• Ռուդոլֆ Զաբրոդին
• Դավիթ Մարտիրոսյանին
• Մհեր Զալինյանին
• Միքայել Սիմոնյանին
• Մարինե Սաֆրասյանին

Թողեք Ձեր կարծիքը մեկնաբանեք

Մեկնաբանություններ

Մեկնաբանություններ չկան

Մեկնաբանեք