Archive for October, 2012

ԲՈՐՈԴԻՆՈ – 200

Հոկտեմբերի 16-ին Բերդի ավագ դպրոցի հումանիտար հոսքի աշակերտները (12 դասարան) էլեկտրոնային դաս անցկացրին` նվիրված Բորոդինոյի ճակատամարտին: Դասարանը դիտեց տեսաֆիլմեր և մանրամասն ինֆորմացիա ստացավ ճակատամարտից  ու  զորավարի կյանքից: Ճակատամարտը գլխավորել են դարի հմուտ զորավարներ  Նապոլեոնը, Կուտուզովը, Ռայեվսկին, թեև այս ճակատամարտում ռուսական զորքը պարտվեց,սակայն ֆրանսիացիները մեծ  կորուստներ կրեցին: Բորոդինոյի ճակատամարտում ռուսական զորքը ապացուցեց իր հմուտ լինելը` չնայած […]

Տոնավաճառ Էջմիածնում

2012թ. -ի  հոկտեմբերի 18-ին Կողբի երկու միջնակարգ դպրոցների <աշակերտական գործարար ընկերությունները> մասնակցեցին Էջմիածնում կայացած տոնավաճառին, որտեղ  աշակերտ – գործարարները հանդես եկան իրենց փոքր բիզնես-ծրագրերով: Ծրագիրը հովանավորում էին   USAID   ամերիկյան ընկերությունը և Հայաստանի Պատանեկան Նվաճումներ   կազմակերպությունը: Տոնավաճառի նպատակն էր ` աշակերտներին ընդգրկել գործարար ոլորտում,ծանոթացնել ձեռնարկատիրական հիմունքներին և գործարար ընկերություններ հիմնելու քայլերին: Տոնավաճառում ներկա […]

ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏ` ԱԽ-ում

9. X. 2012թ.Բերդի ավագ դպրոցում  հրավիրվեց ԱԽ-ի նիստ` մասնակցությամբ  խորհրդի բոլոր անդամների: Մասնակիցների առաջարկությամբ ստեղծվեցին ակումբներ` իրենց հանձնախմբերով ու հանձնախմբի նախագհներով. ա)   ռառազմամարզական – հանձնախմբի համանախագահներ Վահե Դալլաքյան(XI)  և   Ժորա Երկնափեշյան (XI) բ)    մշակութային – հանձնախմբի համանախագահ Տ. Մելքումյան(XI) գ)   մշակութային ենթակումբներ` ասմունքի- Տ. Մելքումյան(XI)                   […]

Աշակերտական խորհրդի նախագահի ընտրություն

Հոկտեմբերի 12-ին Կողբի թիվ 2 միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ 2012-2013 ուս. տարվա աշակերտական խորհրդի նախագահի ընտրություն: Ընտրությանն իրենց թեկնածությունն էին առաջադրել Ալեն Աբովյանը՝ 11-րդ <<ա>> դասարանից, Սուսաննա  Բալայանը՝ 11-րդ <<բ>> դասարանից, Մանե Ղալեչյանը՝ 9-րդ դասարանից, Լիանա Աբովյանը՝ 8-րդ դասարանից և Նարե Թամազյանը՝ 7-րդ դասարանից: Թեկնածուներից յուրաքանչյուրը նախապես ներկայացրել էին իրենց մեկ տարվա գործողությունների ծրագիրը և […]

Շնորհավո՜ր տոնդ, ուսուցի՛չ…

Այսօր խորհին ակնածանքով ու հարգանքով հանրապետությունում նշվում է ուսուցչի օրը: Այն ևս մեկ առիթ է `գնահատելու և բարեմաղթանքի խոսք ասելու այն ուսուցիչներին, ովքեր իրենց նվիրական ու անբասիր նկարագրով սիրված են բոլորիս կողմից: Ուսուցիչն է, որ իր վեհ առաքելությանը հավատարիմ, բազում սերունդներ կրթում ու դաստիարակում: Անգնահատելի է ուսուցչի բեղմնավոր աշխատանքը: Նա եղել և մնում է հայեցի` […]

Մեր սրտի մայրաքաղաք Երևան

Մենք երբեմն կարոտում  ենք Երևանը՝ հենց Երևանում լինելով հանդերձ: Երևանը մեր սրտի մայրաքաղաքն է: Ամեն տարի նրա տոնին սպասում ենք անհամբերությամբ, այդ օրը ցանկանում ենք լինել նրա բոլոր գեղատեսիլ վայրերում, մասնակցել երգ ու պարին, մեր խինդը խառնել նրա ջերմ մթնոլորտին: Այդ օրը տոնին վայել զարդարվում է նաև մեր քաղաքը: Ամենուր վառ գույներ են, փողփողացող եռագույն […]

Բերքի տոն Իջևանի թ1 դպրոցում

Ավանդաբար, աշնանային այս շենշող օրերին,  Իջևանի հ.1 հիմնական դպրոցում տեղի է ունենում «Բերքի տոն»  միջոցառումը: Այդ միջոցառմանը անհամբերությամբ են սպասում թե աշակերտները, թե ուսուցիչները, թե ծնողները:      Բերքի առատությունից ճկվում են սեղանները, աշակերտները երգ ու պարով և շնորհակալանքի խոսքերով գովերգում են հայ հողի մշակին ու նրա տքնաջան աշխատանքը: Միջոցառման ընթացքում  կազմակերպվեցին տարաբնույթ խաղեր, մրցույթներ: […]

Շախմատի մրցաշար Իջևանի թ 1 դպրոցում

Հոկտեմբերի 10-ին Իջևանի  հ. 1 հիմնական դպրոցում տեղի ունեցավ շախմատի մրցաշար: Մրցման արդյունքում պետք է ձևավորվեր  դպրոցի հավաքականը, որը նոյեմբերին կմասնակցի շախմատի մարզային առաջնությանը: Խաղերը մեծ հետաքրքրություն էին առաջացրել աշակերտների շրջանում: Դա է վկայում մասնակիցների մեծ թիվը՝  48 աշակերտ: Երկար և համառ պայքարում հաղթող ճանաչվեցին և թիմի կազմի մեջ մտան հետևյալ աշակերտները. 1. Խաչատրյան  Արշակ, 2. […]

ՇՆՈՐՀԱՎՈՐ ՏՈՆԴ ՍԻՐԵԼԻ ՈՒՍՈՒՑԻՉ

Հոկտեմբերի 5-ին  Բերդավան համայնքի  ղեկավար Արարատ Գաբրիելյանը  այցելել էր Բերդավանի միջնակարգ դպրոց շնորհավորելու ուսուցիչների տոնը:Ուսուցիչները հայտնեցին իրենց գոհունակությունը և շնորհակալությունը համայնքի ղեկավարին  հոգատար և ուշադիր վերաբերմունքի համար:

Պահպանենք օզոնի շերտը

Օզոնային շերտի պահպանության մասին ցուցադրությունը կազմակերպեց  էկոլոգիական հանձնախումբը: Ցուցադրությանը մասնակցում էին  6-12 -րդ դասարանների աշակերտներ: Մենք  անհանգստանում ենք   օզոնի շերտի քայքայման  համար և ցանկանում ենք  օգնել  այդ գործընթացին  շրջապատը կանաչապատելով և օդը մաքուր պահելով:

michael kors outlet michael kors outlet online michael kors outlet online michael kors outlet coach outlet online coach outlet online coach outlet online coach outlet online nike air max outlet uk air max outlet online nike air max 90 outlet nike air max outlet air max outlet online air max outlet italia nike air max 90 italia ray ban sunglasses outlet ray ban uk outlet lunette ray ban pas cher ray ban occhiali da sole coach outlet online coach outlet online coach factory outlet online coach factory outlet online coach factory outlet online michael kors uk michael kors outlet uk michael kors outlet online michael kors outlet uk online michael kors outlet store