“Հույսի կամուրջ” հասարակական կազմակերպության կողմից հայտարարվեց ”Երեխաների իրավունքների պաշտպանության”միամսյակ: Այդ կապակցությամբ մայիսի 17-ին ԱՇ խորհրդի նախաձեռնությամբ կազմակերպվեց բանավեճ ”Երախայի իրավունքները” թեմայով:
Continue Reading
“Հույսի կամուրջ” հասարակական կազմակերպության կողմից հայտարարվեց ”Երեխաների իրավունքների պաշտպանության”միամսյակ: Այդ կապակցությամբ մայիսի 17-ին ԱՇ խորհրդի նախաձեռնությամբ կազմակերպվեց բանավեճ ”Երախայի իրավունքները” թեմայով:
Բերդի ավագ դպրոցի բանավեճի ակումբը մայիսի 22-ին կազմակերպել էր հերթական բանավեճը՝ «Իմ իրավունքները» թեմայով: Այս ամիս ավելի շատ է խոսվել երեխայի իրավունքներից, որովհետև մայիսը հայտարարված է երեխաների իրավունքների պաշտպանության ամիս: Բանավեճին մասնակցում էին յոթից տասնմեկերորդ դասարանի տղաներ և աղջիկներ, ԿԱՊԿՈՒ աշակերտներ: Բանավեճը վարում էր Բերդի ավագ դպրոցի ԱԽ նախագահ Տաթև Մելքումյանը. նրան օգնում էին տասնմեկերորդցիներ Աննա Պողոսյանը և Շուշան Բաբայանը:
Երեխաները ներկայացրին իրենց տեսակետները, կարծիքները, բանավիճեցին թեմային առնչվող ենթահարցերի շուրջ (երեխայի հանգստի իրավունք, հավասար կրթություն ստանալու իրավունք և այլն): Բացի բանավիճելուց՝ աշակերտները նաև շատ բանսովորեցին՝ ձևավորել տեսակետ և հայտնել կարծիք, լինել հարգալից դիմացինի նկատմամբ և հարգել նրա կարծիքը, հարգել ժամանակը, արտահայտվել գրագետ և համոզիչ:
Ամփոփելով բանավեճը՝ կարող ենք ասել, որ և մասնակիցները, և աջակցողները օգտակար շատ բան քաղեցին այդ հանդիպումից և ևս մի անգամ կարևորեցին մարդկային բարձր որակների պահպանումը և կիրառումը՝ հօգուտ բարության ու գեղեցիկի արարման: Նման Ձեռնարկումները ողջունելի են և շարունակական:
Հեղինակ` Նիգոյան Գոռ (VII դաս.)
Մայիսի 12-ին Երևանում կայացավ «Հայ ասպետ» մրցույթի հերթական խաղը, որին մասնակցում էր նաև
Տավուշի մարզի Բերդի ավագ դպրոցի թիմը՝ «Միայն հաղթանակ» նշանաբանով: Մեր թիմը մրցում էր Կապանի և Երևանի 42 ավագ դպրոցների հավաքականների հետ: Չնայած մրցութային ծրագիրը բավականին ծավալուն էր ու բարդ (հայոց լեզու, հայ և համաշխարհային գրականություն, էտյուդներ նշանավոր անձանց և գիտնականների մասին, պատմություն, ռազմի և արվեստի պատմություն, երգ-երաժշտություն, պար), բայց դա չէր կարող մեզ վախեցնել, քանի որ Բերդի ավագ դպրոցի աշակերտները հանգամանալից պատրաստվել էին: Նրանց այդ հարցում աջակցել էին ուսուցիչներ Լուսինե Թումանյանը, Մարգարիտա Խաչատրյանը, Հայկ Նավասարդյանը, Նաիրա Գյուրջինյանը, Ջուլիետա Մանուչարյանը: Միասնական
ջանքերի շնորհիվ էլ թիմը կարողացավ բարձր արդյունքներ ապահովել: Իզուր չէր, որ թիմի ավագ էր ընտրվել Աննա Պողոսյանը. խաղի ընթացքում նա աչքի ընկավ կազմակերպչական ունակություններով, անմիջապես կողմնորոշվելու ու ընդհանրապես լիդերին հատուկ հմտություններով: Թիմի կազմում էին Շուշան Բաբայանը, Հեղինե Ներսիսյանը, Արթուր Դանիելյանը, Արմեն
Դանիելյանը, Արտյոմ Քոսակյանը, Արթուր Գալստյանը, ով էլ ընտրվեց «Ասպարեզ» անհատական մրցույթի մասնակից: «Հալել եմ եղը» ժողովրդական երգը երիտասարդի իրենց շուրթերով հնչեցրին Անահիտ Մելիքյանը և Դավիթ Մելքումյանը: Բերդի ավագ դպրոցի թիմը տրված բոլոր հարցերին տվել է լիարժեք պատասխան, որի համար վաստակել է 62 միավոր, մինչդեռ մյուս թիմերը համապատասխանաբար վաստակեցին 38 և 22 միավոր: Ժյուրին
հատկապես ընդգծեց մեր թիմի խմբային խաղը, երբ հարցին պատասխանում էր ոչ թե միայն մեկը, այլ յուրաքանչյուրն իր խոսքով ամբողջացնում էր պատասխանը: Հաղթանակը նվաճվեց քայլ առ քայլ… Երկրորդ փուլը կկայանա սեպտեմբերին:
Հպարտությամբ համակված՝ մեր սրտի ջերմ շնորհավորանքներն ենք հղում ձեզ, սիրելի աշակերտներ, ցանկանում նորանոր հաղթանակներ, ամուր կամք և անսպառ եռանդ: ՈՒ հիշեք միշտ մեր նշանաբանը. «Միայն հաղթանակ»:
Հեղինակ` Աննա Պողոսյան(XIդաս.)
Մայիսի 13-ին տեղի է ունեցավ ասմունքի համահայաստանյան մրցույթ: Մասնակցում էին երեխաներ տարբեր մարզերից ու քաղաքներից: Մասնակիցների թվում էր նաև Xա դասարանի աշակերտուհի Տաթև Մելքումյանը:Մրցույթը տեղի ունեցավ Ամերիկյան համալսարանում: Այս մրցույթում Տաթևը գրավեց մրցանակային 2-րդ տեղը: Արտասանել է ’’A poison Tree” by Wiliam Blake բանաստեղծությունը: Իր զգացմունքային արտասանությամբ նա գրավեց մրցավարների և հանդիսատեսի ուշադրությունը և համակրանքը: Նրա ընկերների հետ մեկտեղ ուրախացել էին նաև դպրոցի ուսուցիչները. չէ որ Տաթևի հաղթանակը նաև դպրոցի հաղթանակն է:
Բոլորս շնորհավորում ենք քեզ Տաթև’:
Հեղինակ` Շառյան Նելլի (X դասարան)
Բերդի ավագ դպրոցի սաները Ներառական կրթության համակարգի աշխատակազմի աջակցությամբ լույս են ընծայել լուսանկարների` պատի թերթ` «Իմ
ընկերը» խորագրով: Աշխատանքներին իրենց անմիջական մասնակցությունն են ունեցել ԿԱՊԿՈՒ աշակերտները:
Լուսանկարների միջոցով աշակերտները փորձել են արտահայտել իրենց պատկերացումները ընկերասիրության, վստահության, պատասխանատվության, միմյանց սատարելու վերաբերյալ:
Դեռահասներն ու երեխաներն ավելի լավ են հասկանում, որ ընկերն անհրաժեշտություն է, և հնարավոր չէ ապրել` օտարված հասարակությունից ու իրենց շրջապատից: Կարծում ենք, որ այս լուսանկարները կօգնեն մարդկային ազնիվ որակների ձեռքբերմանը և դաստիարակմանը:
Հեղինակ` Շուշան Բաբայան(XI դասարան)
Մայիսի 21-ին Բերդի թիվ 4 դպրոցում մեդիա խմբի աշակերտները իրենց ուսուցչուհու աջակցությամբ անցկացրին <<Համակարգիչը և սովորողների առողջությունը>> թեմայով դասընթաց: Դասընթացին մասնակցում էին դպրոցի 6-9-րդ դասարանների 15 աշակերտներ:Աշակերտները
խոսեցին համակարգչի դրական և բացասական կողմերի մասին:Խոսվեց երեխայի օրգանների և հոգեկանի վրա համակարգչի ազդեցության մասին, թվարկվեց վնասակար գործոններ, որոնք առաջանում են համակարգչով աշխատելիս:Դասընթացը վարում էր աշակերտական խորհրդի անդամ, դպրոցի 9-րդ դասարանի աշակերտուհի Սոնա Կիրակոսյանը:Մեդիա խմբի անդամները նախապես պատրաստել էին գեղեցիկ պատի թերթեր դասընթացն ավելի պատկերավոր դարձնելու համար:Մասնակիցներին տրվեցին խորհուրդներ, որոնց պետք է հետևել համակարգչով աշխատելիս: Եվ վերջում միասին կատարեցին վարժություններ, որոնք կատարում են համակարգչով աշխատելու ժամանակ:
Մայիսի 17-ին Բերդի թիվ 4 դպրոցում աշակերտական խորհրդի նախաձեռնությամբ կազմակերպվեց բանավեճ.<< Ո՞վ է պատասխանատու իմ իրավունքների համար>> թեմայով:Քանի որ մայիս ամիսը <<Հույսի կամուրջ>> հասարակական կազմակերպության կողմից հայտարարված էր երեխաների իրավունքների պաշտպանության միամսյակ, այդ պատճառով էլ աշակերտական խորհրդի անդամները ընտրեցին հենց այդ թեման:Բանավեճը վարում էր աշակերտական խորհրդի նախագահ, դպրոցի 8-րդ դասարանի աշակերտուհի Քնար Ծատուրյանը:Մասնակցում էին դպրոցի 6-9-րդ դասարնների աշակերտներ, ուսուցիչներ և ծնողներ:Ծավալվեց բուռն բանավեճ, բոլորն ակտիվ էին և յուրաքանչյուրն արտահայտում էր իր կարծիքը:Քննարկվեց մարդու իրավունքների և պարտականությունների բնորոշումները:Նշվեց, որ իրավունքների և պարտականությունների շնորհիվ մարդիկ կարողանում են միասին ապրել` հարգելով միմյանց իրավունքները:Բանավեճի արդյունքում ներկաները հասկացան, որ պետք է առօրյա կյանքի հետ շաղկապել իրավունքներն ու պարտականություները, մասնակցության կարևորությունը իրավունքների սահմանման և պաշտպանության հարցում:Ձևավորվեց պատասխանատվության գիտակցում մարդու իրավունքների պահպանման գործում:
186-ը տոնական է տրամադրված…
Այսօր Մայիսի 17-ն է՝ Համբարձման տոնը… Մենք էլ վառվռուն հագուստներով, դրասանգներով, ուրախ-զվարթ ճանապարհ ընկանք Սուրբ Սարգիս եկեղեցի՝ մասնակիցը դառնալու տոնակատարությանը: ,
Թե’ եկեղեցական, թե’ ազգային կյանքում տոները, հիշատակության օրերը հաստատված են հստակ առաքելությամբ` անհատի գիտակցության մեջ արթուն պահել պատմական իրողությունների հետ կապը: Դրանք ենթագիտակցական կապակցում են ստեղծում անցյալի և ներկայի միջև` երաշխավորելով ապագայի կերտումը:
Եկեղեցական տոները կոչված են հոգևոր խորհուրդներով օժտելու և կարգավորելու ժամանակը` տարին բաժանելով շրջանների, որոնք յուրօրինակ հոգեղեն իմաստ են հաղորդում քրիստոնյայի կյանքին: Եկեղեցական տոները պատմական իրադարձությունների պարզ վկայակոչումներ չեն. աստվածային տնօրինությունների ուղիով ընթանալը հնարավորություն է ընձեռում հոգով մասնակից դառնալու Փրկչի երկրային կյանքին և տոնից տոն հասունանալու հոգևոր իրողությունների կենդանի վերապրումով:
Հայ ժողովուրդը դեռևս նախաքրիստոնենական շրջանում նշել է տարբեր ժողովրդական տոներ, որոնց ծեսերի մեծամասնությունը քրիստոնեության ընդունումից հետո անցել է եկեղեցական տոների արարողակարգի մեջ, ինչի շնորհիվ դարեր շարունակ պահպանվել և հասել են մեր օրերը հնագույն տոնակատարությունների շատ տարրեր:
Հայաստանի անկախացումից հետո հաստատվեց պետական պաշտոնական տոնացույցը, ազգային-եկեղեցական տոները նոր շունչ ստացան, վերականգնվեցին հնագույն ծիսական ավանդույթները, և այժմ ժամանակակից սերունդը մեծապես հետևում է դրանց, հաճույքով մասնակցում տոնակատարություններին:
Այս տարի` մայիսի 17-ին Հայ առաքելական եկեղեցին նշեց Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը:
Համբարձման տոնը հնուց ի վեր (և առ այսօր) մեր ժողովրդի ամենասիրված տոներից մեկն է՝ ծիսական հարուստ տարրերով ու ժողովրդական սովորություններով հագեցած:
Որքան սեր, երազանք, գորովանք են դնում մարդիկ այդ բառի մեջ չէ որ թռչունները մեզ շրջապատող բնությունը շունչ տվող արարածներն են, նրա զարդը: Դժվար է պատկերացնել բնությունն առանց թռչուններ դայլայլի, ճռվողյունի, թռիչքի:
Ահա այս տրամադրությամբ էլ VII դասարանցիները ներկայացնում էին մեր փետրավոր բարեկամներին: 1906 թվին ապրիլի 1-ին նշվում է թռչունների օրը: Աշակերտները հիացմունքով գեղեցիկ տողեր էին նվիրում մեր թևավոր բարեկամներին: Երգում սոխակի, կռունկի մասին:
Դասի նպատակն էր սովորողների մեջ սերմանել սեր դեպի բնությունը, պահպանել բնությունը, բարիքները: Նշվեց նաև թևավորների կառուցվածքային առանձնհատկությունների օգտագործումը բիոնիկայի ասպարեզում: Բիոնիկայի նշանաբանն է <<Կենդանիների նախատիպերը նոր տեխնիկայի բանալին է>>:
Դասին մասնակից էին ԿԱՊԿՈՒ աժակերտները ստացան տեղեկություններ թռչունների խնամքի և կառուցվածքի մասին: Ներկա ուսուցիչները և մեթոդավորման նախագահը իրենց տպավորությունները կիսեցին միմյանց հետ:
Հեղինակ` Լիլիթ Ներսիսյան
Ապրիլի 20-ին անցկացվեց բանավեճ ,,Երգը ինձ օգնում է…,, թեմայով: Բանավիճում էին 8ա դասարանի աշակերտները: Բանավեճը սկսեց Յուրին, ասելով, որ սիրում է հայկական երաժշտություն՝ ռաբիս, ռուսական ռեպ: Ռոքր նյարդայնացնում է, քանի որ երբ սկսում են գոռալով անհասկանալի շարժումներ անելով երգել, չի սիրում: Իսկ Կարապետյան Լիանան ասում էր, որ իրեն դուր է գալիս ռոքը, քանի որ իր բնավորությունը իրեն թույլ է տալիս լսել այդ երաժշտությունը: Լեոնիդը իր կարծիքն է հայտնում, ասելով որ նրանց շարժուձևն է սիրում, իսկ ռաբիսը իրն նյարդայնացնում է: Յուրին իր նախասիրությունը պաշտպանելով ասում է, որ ուրախ առիթները առանց ռաբիսի հնարավոր չէ պատկերացնել, քանի որ այդպիսի երգերի տակ ենք պարում, ուրախանում:
Թամարա – սիրում եմ էստրադային երաժշտություն, անգլիական երգեր, դասական երաժշտություն: Ռաբիս չեմ սիրում:
Առաքելյան Լիանա – սիրում եմ էստրադա, չեմ սիրում աշխույժ երգեր, հանգիստ երգեր եմ լսում:
Աշոտ – սիրում եմ Կոմիտաս, Սայաթ-Նովա, Դորյանս: Ռաբիս լսում եմ առիթների ժամանակ: Մեծ հաճույքով կգնամ ժողովրդական երգ լսելու:
Ա. Լիանա – Ես նույնպես: Կարելի է ասել բանավեճին քանի աշակերտ մասնակցում էր, այնքան էլ ,,ճաշակ,,:
Լեոնիդը հաճախում է նկարիչների տուն և երգում է Լիլիթ Դանիելյանի ,,Աստղիկներ,, խմբում: Այն հարցին, թե իրենց խմբի երգացանկից որ երգն է սիրում, նա պատասխանեց, որ սիրում է բոլոր երգերը, հիմնականում ,,Երևան,, երգը, ընկերների խնդրանքը չմերժելով կատարում է հենց այդ երգը:.
Թամարան ասաց, որ սիրում է ՍայաթՆովայի երգերը և կատարեց ,,Դուն էն հուրիս ես,, երգը, իսկ Անժելան և Ա. Լիանան կատարեցին ,,Թռչեի մտքով տուն,, երգը: Բանավեճը վերածվել էր հայ երգի փաքրիկ համերգի: Բանավեճըի արդյունքում աշակերտները հանգեցին այն մտքին, որ կարելի է լսել ամեն ժանրի և ոճի երաժշտություն, չմոռանալով և վեր դասելով ազգայինը և առանց ուրիշներին պարտադրելու իրենց ճաշակը, նաև չմոռանալով, որ պետք է այն լսել այնպես, որ չխանգարես կողքի մարդկանց: