Archive for April, 2012:
Posted by berd2school on April 30, 2012 at 5:17 pm
1911թ.Սալոնիկ քաղաքում կայացած գաղտնի ժողովում թուրքերը վճռում են կայսրության տարածքում բնակվող մահմեդականներին պետք է թուրքացնեն, իսկ քրիստոնյաններին՝ բնաջնջել: Ծրագրի հեղինակներն էին Թալեաթ փաշան, Էնվեր փաշան, Ջեմալ փաշան, Բեհաեդդին, Շաքիր բեյը և ուրիշներ:
Հայերը և Հայաստանը արգելք էին հանդիսանում երիտթուրքերի ծրագրի ճանապարհին: Նրանց նպատակն էր ստեղծել «Մեծ թուրան»: Առաջին աշխարհամարտի տարիներին էլ սկսվում է հայերի ջարդը, որը որակավորվում է որպես XX դարի առաջին ցեղասպանություն:
Մեծ եղեռնի 97-րդ տարելիցի կապակցությամբ Հանրապետական կուսակցության նախաձեռնությամբ կազմակերպվեց երթ դեպի եղեռնի հուշահամալիր, որը գտնվում է «Սորան» զբոսայգում»: Ներկա էին Բերդ քաղաքիքաղաքապետը, քաղաքի բնակչության մեծ մասը, ինչպես նաև զինծառայողներ:
Լիլիթ Ներսիսյան և Նոնա Ղազարյան
Continue Reading
Posted by koghb2 on April 29, 2012 at 3:10 pm

<<Իմ մասին>> ծրագրի շրջանակներում մոնտաժի եռօրյա դասընթացներ տեղի ունեցան Կողբի թիվ 2 միջնակարգ դպրոցում: Դասընթացին մասնակցում էին աշակերտներ Կողբի երկու դպրոցներից, Նոյեմբերյանի թիվ 2 միջնակարգ դպրոցից և Բերդավանի միջնակարգ դպրոցից: Դասընթացը անց էր կացնում <<Ինտերնյուս>>- ի աշխատակից Գեղամ Վարդանյանը: Դասերին աշակերտները սովորեցին ինչպես նկարել տեսանյութ, ինչպես հարցազրույց վերցնել և ինչպես այդ նկարած տեսանյութերը մոնտաժել:
Առաջին օրը փոքրիկ բեմադրություն ցուցադրեցին՝ <<Կարմիր գլխարկը>>: Աշակերտները բաժանվեցին երկու խմբի: Մի խումբը բեմադրեց <<Կարմիր գլխարկը>> <<կույր>> հանդիսատեսի համար, մյուս խումբը՝ <<խուլ և համր>> հանդիսատեսի համար:
Երկրորդ օրը յուրաքանչյուր դպրոցի աշակերտները պատրաստել էին փոքրիկ ֆիլմեր իրենց բնակավայրերի մասին և այդ նկարած նյութերի վրա նրանք սովորեցին մոնտաժել videopad ծրագրի միջոցով:
Երրորդ օրը նրանք ինքնուրույն պատրաստեցին տեսանյութեր և ամփոփեցին ստացած գիտելիքները:
Բեմադրություն <<կույր>> հանդիսատեսի համար
Բեմադրություն <<խուլ և համր>> հանդիսատեսի համար
Continue Reading
Posted by dilijan4 on April 28, 2012 at 12:08 pm
97 տարի առաջ ապրիլի 24-ին Օսմանյան կայսրության նենգ քաղաքականության հետևանքով սպանվեց 1.5 մլն հայ: Մյուս մասն էլ բռնի մահմեդականացվեց: Թեպետ այդ ոճրագործությունից անցել է 97 տարի, բայց ցավը չի նվազել ու ոչինչ չի մոռացվել: Արդեն 97 տարի շարունակ ամեն ապրիլի 24-ին ողջ հայությունը սգում է 1.5 մլն հայերի հիշատակը: Ապրիլի 24-ին միլիոնավոր հայերի շարքում դիլիջանցիները ևս վառ են պահում անմեղ զոհերի հիշատակը: Ապրիլի 24-ին Դիլիջանում անցկացվեց մի շարք միջոցառումներ , որոնց բոլորին էլ ներկա է գտնվել թիվ 4 դպրոցի ԱԽ-ի անդամները:
Continue Reading
Posted by dilijan4 on April 28, 2012 at 11:50 am
Ապրիլի 21-ին Դիլիջանում համաքաղաքային շաբաթօրյակ էր հայտարարված: Մեր դպրոցը ունեցավ իր ակտիվ մասնակցությունը այդ շաբաթօրյակին:Մաքրվեց դպրոցին հարակից տարածքը: Աշակերտները ուսուցիչների ղեկավարությամբ բարեխղճորեն կատարեցին իրենց հանձնարարված աշխատանքը:ԱԽ-ի անդամները իրենց առանձնահատուկ մասնակցությունը ունեցան շաբաթօրյակին: Տարածքը մաքրելուց հետո շրջակայքում փակցվեցին նախօրոք պատրաստված մաքրություն քարոզող նշաններ և գրություններ: Պատրաստված կրաջրով ներկվեցին շրջակայքի ծառերի բները: ԱԽ-ի անդամների հագուստին փակցված էին կանաչ խորհրդանշաններ:
Continue Reading
Posted by berd4school on April 28, 2012 at 6:26 am
ՀԱՅՈՑ ՄԵԾ ԵՂԵՌՆԸ ՈՎ ՄՏՔԻՑ ՀԱՆԻ, ՆԱ Է ԹՇՆԱՄԻՆ ԻՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ:
Հ. ՇԻՐԱԶ
Բերդի թիվ 4 դպրոցի աշակերտական խորհրդի անդամները ապրիլի 23-ին դպրոցի մուտքի մոտ կազմակերպել էին մոմավառություն:Մոմավառությանը մասնակցեցին դպրոցի բոլոր աշակերտները և ուսուցիչները:Դասարաններում աշակերտները փակցրել էին պաստառներ`նվիրված եղեռնի զոհերի հիշատակին:Նույն օրը դասերից հետո կազմակերպեցին կինոդիտում`<<Армянский геноцид>>:Նախքան ֆիլմի դիտումը դպրոցի պատմության ուսուցչուհին ներկայացրեց Հայոց մեծ եղեռնի մասին պատմական ակնարկ:Բոլորը մեծ ուշադրությամբ դիտեցին ֆիլմը, որից հետո կատարվեց քննարկում:
Հաջորդ օրը` ապրիլի 24-ին, ինչպես համայն հայությունը, այնպես էլ Բերդի թիվ 4 դպրոցի աշակերտները` աշխորհրդի նախաձեռնությամբ, այց կատարեցին եղեռնի զոհերի հուշահամալիր` իրենց հարգանքի տուրքը տալու 1,5 միլիոն զոհված հայերի հիշատակին:
<<Մենք հայ ենք և պարտավոր ենք հարգել ու պահպանել մեր սրբությունները>>,_ այս է մեր աշխարհի կարգախոսներից մեկը:
Continue Reading
Posted by berd3school on April 27, 2012 at 3:50 pm
Ապրիլի 6-ին դպրոցում ինքնակառավարման օր էր։Աշխորհրդի առաջարկությամբ ընտրվեցին դպրոցի
վարչակազմը։ Ավելի քան 40 աշակերտներ I-XII դասարաններում պարապեցին տարբեր դասաժամեր։Հաջողված դասաժամեր էին՝Արտյոմի,Հայկի,Լուսինեի,Սյուզաննայի,Լիանայի,Նարեկի դասաժամերը։
Այդ օրը դպրոցի ճաշարանում ինքնասպասարկման օր էր հայտարարված։Տարրական դասարանների աշակերտների հետ միասին նշվեց Սուրբ Զատիկը։
Օրվա վերջում դպրոցի տղաների անմիջական նախաձեռնությամբ և մասնակցությամբ ուրախ ցերեկույթ,որը նվիրված էր մայրության և գ
եղեցկության տոնին։
Continue Reading
Posted by berd2school on April 27, 2012 at 11:35 am
Բերդի ավագ դպրոցում ցուցահանդեսի բացում էր:
Խոսուն վերնագիր էր` << Գունային մեղեդի>>:
Ներկայացված էին VI դասարանի 3 աշակերտների նկարները, որոնց մեջ թաքնված մեղեդին ասես ունկնդրում էին հրավիրված ծնողները, ուսուցիչները, աշակերտները: Բոլորը հաճելիորեն ժպտում էին. ահա թե որն է արվեստի կախարդական ուժը:
Փոքրիկ նկարիչները` Սոնա Ղազարյանը, Լիլի Թումանյանը, Մերի Ավագյանը, Բերդի արվեստի դպրոցի սաներից են, որոնց առջև հեքիաթային գույների դռներն է բացել ուսուցչուհի Անուշ Մելիքյանը: Նկարները մեկնաբանելիս նա նշեց, որ իր սաներին սպասում է խոստումնալից ապագան:
VI դասարանի աշակերտուհի Աննա Գարանյան
Continue Reading
Posted by school186c on April 26, 2012 at 3:55 pm
2012թ.-ի ապրիլի 22-ին, Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան հնագույն ձեռագրերի թանգարան-ինստիտուտի` Մատենադարանի առջև Երևանը հռչակվեց գրքի 12-րդ համաշխարհային մայրաքաղաք:
Երևանը որպես գրքի համաշխարհային մայրաքաղաք, տոնվեց բոլոր դպրոցներում: Հ. 186 դպրոցի աշակերտները ևս ունեցան իրենց մասնակցությունը այդ միջոցառմանը: Գրքի նկատմամբ սեր արթնացնելու նպատակով դպրոցի բակում կազմակերպվեց 1-4-րդ դասարանների աշակերտների մասնակցությամբ կավճանկարչություն: Աշակերտները նկարել էին. ,,Ես սիրում եմիմ դպրոցը,, ,,Առաջին տպագիր գիրքը,, թեմատիկ նկարներ: Ասացին ասույթներ գրքի մասին, դիտեցին և ծանոթացան ցուցադրված գրքերին: Այս ամենը ուղեկցվում էր աշխույժ երաժշտությամբ: Խոստացան, որ շատ կկարդան ու լավ կպահեն գրքերը:
Continue Reading
Posted by school180c on April 26, 2012 at 3:43 pm
Այսօր <<Հույսի կամուրջ>> ՀԿ-ում դպրոցների մեդիա ակումբների երեխաների հետ անցկացվեց բլոգինգ, ֆեյսբուք և այլ սոց. ցանցեր դասը: Սկզբում մտածում էի, որ ես արդեն գիտեմ բլոգ բացել, այնտեղ նյութ տեղադրել և այլ բաներ, ապա էլ ինչ իմաստ ունի գնալ այդ դասին, բայց այնուամենայնիվ գնացի: Դասը սկսվեց: Չմտածեք դա մեր պատկերացրած <<դաժան>> դասն է, որտեղ երեխան իրավունք ունի խոսել միայն թույլտվությամբ: Ավելին ասեմ դասը անցկացնում էին Մուշեղ Հովսեփյանը և Լիա Սայադյանը, որոնք համարյա մեր տարիքի են: Ուզում եմ ասել, որ շատ շնորհակալ եմ Մուշեղից և Լիայից հիանալի դաս անցկացնելու համար:
Հ.Գ. Սիրելի ընթերցողներ, եթե հիմա տեսնում եք, որ իմ բլոգում ամեն ինչ հայատառ է դա այսօրվա դասի շնորհիվ է:
Continue Reading
Posted by school170c on April 26, 2012 at 7:54 am

Երեխաները շատ փխրուն ու նուրբ էակներ են: Նրանք ամեն օր կարիք ունեն պաշտպանված և իրազեկված լինելու: Նրանց պետք է պաշտպանեն, կրթեն, տեղեկացնեն ծնողները,հարազատները,ուսուցիչները և որևէ մեկը չպետքէ ոտնահարի նրանց իրավունքները: Ծնողները և ուսիցիչները չպետքէ երեխային զրկեն կարծիք արտահայտելու իրավունքից: Ինձ թվում է, որ կարծրատիպերի մեծ մասը ձևաորվում է խոսքի և ազատ մտքի արտահայտման սահմանափակումից: Հաճախ եմ լսում<<Մի ´ խառնվիր մեծերի խոսակցությանը>> արտահայտությունը: Իսկ եթե այդ խոսակցությանն իրենց մասնակցութհունը չպետք է լինի , այդ դեպքում ինչու խոսել նրանց ներկայությամբ կամ էլ այնպես, որ երեխան իրեն ավելորդ զգա.չէ որ դա կարելի է անել ավելի նրբանկատորեն: Կարծում եմ ,որ երեխաներին հարկավոր չէ մեկուսացնել:
Սա միայն խոսքի ազատության և կարծիք արտահայտելու իրավունքի մասին, սակայն կան նաև այլ իրավունքներ: Մեր առօրյաում ավելի քիչ ենք հանդիպում, օրինակ, կրթության իրավունքի խախտման դեպքերի, թեև դրանք կան: Երբեմն հենց ծնողն է արգելում երեխային գնալ դպրոց և կրթություն ստանալու և սովորելու փոխարեն նրան ստիպում է աշխատել: Ասածս հիմնավորելու համար բերեմ ծաղկավաճառ և մուրացիկ երեխաների օրինակը: Նրանք դպրոցում սովորելու բուհերում մանագիտություն ստանալու փոխարեն միգուցե ´պարտադրված, միգուցե´ սոցիալական վիճակից դրդված` աշխատում են: Այս թեմայի շուրջ կարելի է անվերջ խոսել, սակայն եկեք սահմանփակվենք այսքանով:
Continue Reading