Archive for March, 2012:

Իմացիր ժամանակի արժեքը

1

Հաճախ մարդիկ իրենց ողջ կյանքն       անցկացնում են երազելով և միայն         կյանքի մայրամուտին են գիտակցում      ու      հասկանում,որ ապրել են լոկ սին    անուրջներով:Իսկ այդժամ,բացի      անիմաստ ու անօգուտ ափսոսանքից      այլևս ոչինչ  անել  չի լինում.չէ որ     ժամանակը ետ չես բերի,չէ որ կյանքը    մի անգամ է տրվում:Եվ  որպեսզի խուսափենք չարածների համար զղջալուց,պիտի ռացիոնալ  օգտագործենք  ժամանակը`ամեն մի օրը,ժամը,րոպեն  ու նույնիսկ վայրկյանը:Հիշենք,որ ժամանակը չի ներում ուշացած ներին,ուստի չուշանանք մեր գնացքից,որովհետևհետո ետևից ենք վազելու,վազելու ենք,բայց չենք հասնելու   …..իսկ ինչու ..Եթե կարելի է -իշտ պահին   անել ,ինչու,եթե կարելի է նստել այդ գնացքը  ու ետ նայելիս տեսնել բազմաբովանդակ  ու հագեցած կյանք,ոչ թե սին երազներ  կամ անիմաստ վատնած  ժամանակ:Մեզ կյանք է տրվել ապրելու համար,ապրելու`բառիս բուն իմաստով  ու այն ժամանակը,որը  ունենում ենք`մեկս քիչ,մյուսը`շատ,չպիտի սպանենք:Հաճախ ժամանակը սպանելով`մենք սպանում ենք ինքներս մեզ,մեր մեջ ապրող հոգիները:Երբեմն առանց գտակցելու ենք անում դա,երբեմն նույնիսկ քաջ գիտակցելով:Յուրաքանչյուրիս ապրած  կյանքը կարելի է գրքի տեսքով ներկայացնել,բայց կան մարդիկ,որոնց մասին գրելիս նույնիսկ 12 թերթանոց տետրով կարող ենք բավարարվելԻնչու……դարձյալ նույն,<<ինչու>>-ն   ինչու չձգտենք  ավելացնել այդ էջերը,ինչու չզգանք ու չապրենք ամեն մի րոպեն:Կարող է փոքր ինչ եսասիրական հնչել,բայց եկենք ապրենք ինքներս մեզ համար,իմանանք ժամանակի ու կյանքի գինր և, ամենակարևորը,երբեք ու  երբեք չափսոսանք չարածների համար. թերևս արածի համար կարելի է,բայց չարածի համար`երբեք’:


Continue Reading

«Իմ ընկերը»-2 լուսանկարների մրցույթ դպրոցականների համար

0

«Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպությունը հայտարարում է լուսանկարների մրցույթ: Դրան կարող են մասնակցել մինչև 17 տարեկան բոլոր ցանկացողները:

Նախաձեռնության նպատակն է դպրոցականների աչքերով ներկայացնել, թե որքանով են հաշմանդամություն ունեցող երեխաները ներգրավված կրթական և համայնքային կյանքում, ինչ խնդիրներ կամ ձեռքբերումներ ունեն:

Մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել մեկ հեղինակային լուսանկար` նշելով անուն-ազգանունը, բնակավայրը, դպրոցը, տարիքը և հեռախոսահամարը:

Մրցութային լուսանկարները կտեղադրվեն http://imynkery.wordpress.com/ բլոգում:

Հանձնաժողովի ընտրած լավագույն աշխատաքները կցուցադրվեն հունիսի 1-ին Սրահարների այգում կայանալիք ցուցահանդեսին, իսկ հեղինակները կպարգևատրվեն մրցանակներով և պատվոգրերով:

Գլխավոր մրցանակը` թվային ֆոտոխցիկ:Մրցութային աշխատանքներն ընդունվում են մինչև մայիսի 10-ը, imynkery@gmail.com էլ. փոստով կամ Կորյունի 19 ա, 2-րդ հարկ «Հույսի կամուրջե ՀԿ գրասենյակում:

Ուշադրություն. մրցույթի թեմային չառնչվող կամ անհրաժեշտ տեղեկությունների (անուն-ազգանուն, բնակավայր, դպրոց, տարիք, հեռախոսահամար) բացակայության դեպքում աշխատանքները չեն գնահատվի մրցութային հանձնաժողովի կողմից:

 


Continue Reading

Լուսանկարների մրցույթ՝ նվիրված մայրերին

0

«Շարմ Հոլդինգ» ընկերության բլոգը հայտարարում է լուսանկարների մրցույթ՝ նվիրված մայրության և գեղեցկության տոնին:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է մարտի 27–ից ապրիլի 6-ը լուսանկարն ուղարկել sharmholding@gmail.com էլ. հասցեով` նշելով հեղինակի անուն, ազգանունը և նկարի խորագիրը:ն տոնին:
Լուսանկարներները պետք է լինեն հեղինակային և արտացոլեն մայրության գաղափարը: 

Կընտրվեն 2 լավագույն աշխատանքները՝ «Շարմ Հոլդինգ» ընկերության ֆեյսբուքի էջում բաց քվեարկությամբ և «Շարմ Հոլդինգի» ստեղծագործական անձնակազմի կողմից:

Հաղթողները կստանան խրախուսական նվերներ «Շարմ Հոլդինգ» ընկերության կողմից:

Մասնակցել կարող են բոլորը և հիշեք՝  կարևոր է ոչ այնքան տեխնիկայի հզորությունը, որքան ստեղծարար մոտեցումը:

 


Continue Reading

Լուսանկարների մրցույթ-ցուցահանդես մամուլի ազատության թեմայով

0

Մամուլի ազատության համաշխարհային օրը՝ մայիսի 3-ը նշանավորելու նպատակով Ինֆորմացիայի ազատության կենտրոնը Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության հետ համատեղ կազմակերպում է ֆոտոցուցահանդես՝ “Մամուլի ազատություն, տեղեկատվություն ստանալու իրավունք” խորագրով։

Յուրաքանչյուր ոք կարող է ներկայացնել լուսանկարներ և ծաղրանկարներ այս ցուցահանդեսի համար՝ անկախ դրանց ստեղծման ժամանակից։ Թեման մամուլի և տեղեկատվության ազատությունն է։ Ներկայացրեք լուսանկարներ եւ ծաղրանկարներ, որոնք ձեր կարծիքով պատկերում են ազատ արտահայտվելու եւ տեղեկատվություն ստանալու իրավունքների իրականացումը:

Ներկայացված նյութերից մասնագիտական ժյուրին կընտրի լավագույնները մայիսի 3-ին կայանալիք ցուցահանդեսում ցուցադրելու, ինչպես նաեւ մամուլի ազատության միջազգային օրվան նվիրված հատուկ կատալոգում տպագրելու նպատակով։

Ովքեր կարող են դիմել

Ցուցահանդեսին կարող են մասնակցել բոլորը՝ լրագրողներ, լուսանկարիչներ, ծաղրանկարիչներ, քաղաքացիներ, ուսանողներ եւ այլք։

Ինչպես դիմել

Դիմողներին խնդրում ենք մարտի 6-ից մինչ ապրիլի 16–ը, ժամը 16:00-ը ներառյալ ուղարկել հետեւյալը.

  1. Անուն, ազգանուն և կոնտակտային տվյալներ
  2. Առավելագույնը 5 լուսանկար/ծաղրանկար, որոնք կցանկանայիք ցուցադրել (նվազագույն չափսը՝ 3.35 mega pixel)
  3. Տեղեկատվություն այն մասին, թե որտեղ է արված լուսանկարը կամ ծաղրանկարը, ում կողմից, ինչ կամ ով է պատկերված։

Լուսանկարները և ծաղրանկարները կարող եք ուղարկել foicaphoto@gmail.com էլ. հասցեով կամ կարող եք դրանց էլեկտրոնային

տարբերակները ներկայացնել Ինֆորմացիայի

ազատության կենտրոն հետևյալ հասցեով` Արշակունյաց 2, “Տիգրան Մեծ” հրատարակչության շենք, 416 սենյակ:

Լուսանկարները եւ ծաղրանկարները ներկայացնելու վերջնաժամկետն է  ապրիլի 16-ը, ժամը 16:00։

Հարցերի դեպքում խնդրում ենք գրել մեզ foicaphoto@gmail.com էլ. հասցեով կամ զանգահարել 010 52 17 75 #427 կամ 099 40 08 40, 091 43 51 36 հեախոսահամարներով։

 


Continue Reading

«Իմ և մեր հաղթանակները» թեմայով լուսանկարչական մրցույթ

0

ՀՀ մշակույթի նախարարությունը հայտարարում է «Իմ և մեր հաղթանակները» թեմայով լուսանկարչական մրցույթ մայիսի 9-ի եռատոնի՝ Հաղթանակի օրվա, Շուշիի ազատագրման 20-ամյակի և Արցախի պաշտպանի օրվա տոնակատարությունների շրջանակներում:

Մրցույթին ներկայացված լավագույն աշխատանքները կընտրվեն բաց ցուցադրությունով և կմասնակցեն մայիսին կազմակերպվելիք հաղթանակների եռատոնին նվիրված ցուցահանդեսին:
Մրցույթին կարող են մասնակցել պրոֆեսիոնալ և սիրողական լուսանկարիչներ:
Հաղթողներին կհանձնվեն դրամական պարգևներ.

1-ին տեղ՝ 200 հազար դրամ,

2-րդ տեղ՝ 100 հազար դրամ,

3-րդ տեղ՝ 50 հազար դրամ:

Աշխատանքների ընդունման վերջնաժամկետն է ապրիլի 5-ը: Մրցույթի հաղթողները հայտնի կդառնան ապրիլի 15-ին: Աշխատանքները պետք է ներկայացնել մշակույթի նախարարության աշխատակազմի ժամանակակից արվեստի վարչություն (Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 3, հեռ.՝ 52 19 72):

 


Continue Reading

«Գարնան շունչը» խորագրով լուսանկարների մրցույթ

0

Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը (ԿՏԱԿ) և «Հայկական կրթական միջավայր» պորտալի աշխատակազմը հայտարարում են «Գարնան շունչը» խորագրով լուսանկարների մրցույթ։

Մրցույթին կարող են մասնակցել բոլոր կրթական հաստատությունների սովորողները՝ ուսանողները և աշակերտները։

Լուսանկարները պետք է լինեն որակյալ, ունենան jpeg կամ jpg ձևաչափ, իսկ ծավալը չպետք է գերազանցի 500 կիլոբայթը: Լուսանկարի երկարությունը չպետք է փոքր լինի300px-ից և մեծ 1400px-ից, բարձրությունը չպետք է փոքր լինի 300px-ից և մեծ 900px-ից:
Լուսանկարներն անհրաժեշտ է ուղարկել vahe@ktak.am հասցեով՝ նշելով լուսանկարի անվանումը, հեղինակի անուն ազգանունը, ծննդյան թիվը, ուսումնական հաստատության անվանումը և վայրը։ Պետք է նշել նաև մեկնաբանություն լուսանկարի մասին, այդ

թվում ե՞րբ և որտե՞ղ է կատարվել լուսանկարահանումը, ի՞նչ լուսանկարչական ապարատով է լուսանկարվել (մոդելը և արտադրող կազմակերպության անունը), տեղեկություն պատկերվածի մասին, լուսանկարը լավ բնութագրող արտահայտություն։ Այս տեղեկությունների մի մասը կազմակերպիչները կարող են չհրապարակել:

Մրցույթի վերջնաժամկետը ապրիլի 15-ն է։

Մրցույթի հանձնաժողովը ապրիլի 16-25-ը կամփոփի և կհրապարակի մրցույթի արդյունքները։
Մրցույթի հաղթողները կպարգևատրվեն պատվոգրերով և խորհրդանշական նվերներով։

Մեկնաբանությունների և լրացուցիչ տեղեկությունների համար կարելի է դիմել Վահե Երիցյանին`vahe@ktak.am էլեկտրոնային հասցեով։

 


Continue Reading

Մարդիկ և բնավորություններ

0

Որքան մարդ,այնքան բնավորություն:Մարդիկ կարող են նման լինել բնավորություններով,բայց ոչ երբեք նույնը:Հաճաք է պատահում ,որ ինչ-որ մեկի կարծիքը,դիրքորոշումը համընկնում է մերին,մտածում ենք թե նույն բնավորությունն ունենք:Բայց դա ամենևին  այդպես չէ,որովհետև մեկ այլ հարցի շուրջ արդեն ունենում ենք այլ կար ծիքներ:Մարդուբնավորու   թյունը դրսևորվում է յուրաքանչյուր հարցում`թե նրա մտածա ծի,թե արտահայտածի,թե’ ոճի,թե խոսելաձևի     մեջ:                      Եկեք մի պահ պատկերացնենք,թե որքան  անհետաքրքիր կլիներ եթե բոլորս մտածեինք ու շարժվեինք նույն կերպ,լինեին քարացած կաղապարներ,որոնցից դուրս մարդկային ուղեղը չգործեր:Բայց փառք աստծո,դա այդպես չէ:Արարիչը մեզ տվել է բանականություն,հետևաբար և մտածելու ունակություն:Բնավորության  առանձնահատկությունն այն է,որ մեզնից յուրաքանչյուրը ունի ինքնատիպ բնավորություն:Հաճախ ընդհանրացնում ենք  որոշակի հատկանիշներ`բարի,չար,մեծամիտ,համեստ    ……..  Բայց  դրանք  հարաբերական են:Ասել ,թե տվյալ մարդը բարի է,չի նշանակում տալ նրա բնավորության   ողջ բնութագիրը:Այդ նույն բարին կարող է այնպիսի քայլ անել,որ նույնիսկ ինքը զարմանա:Մարդ արարածը ողջ իր էությամբ շատ բարդ էակ է:Փորձեք թափանցել որևէ մեկի հոգու խորքը,դուք կկորչեք այնտեղ ,հաստատ կկորչեք,որովհետև շատ դժվար է հասկանալ դիմացինին,չէ որ դու չես զգացել այն,ինչ`ինքը,  չես  ապրել այն կյանքով,որով նա:Մարդիկ,ունենալով տարբեր բնավորություններ,հիմնականում չեն հասկանում միմյանց մտածմունքներն ու կարծիքները,հույզերն ու զգացմունքները:Կա` ինչ -որ ներքին ուժ,ինչ-որ անորոշ մի զգացում որ կապում է մարդկանց:Երբեմն մենք հարազատ ենք համարում  այն  մարդուն,ում չենք հասկանում  ընդհանրապես,բայց ինչ-որ բան կապում է նրա հետ  ու նրա մեջ գտնում ենք  ոչ թե  կատարյալ  բնավորություն,այլ  հարազատ հոգի  ……..

Posted in: Մարդիկ

Continue Reading

ՎԻԿՏՈՐԻՆԱ

0

Սույն թվականին Բերդի ավագ դպրոցում  Xա և Xգ դասարանների  միջև անցկացվել է վիկտորինա:Այն ներառում էր աշխարհագրություն,հայոց պատմություն և հայ գրականություն առարկաներից դասագրքային հարցեր:Հաղթողներ և պարտվողներ չեղան,քանի որ նպատակը աշակերտների մտահորիզոնն ընդլայնելն էր:Աշակերտները տվեցին սպառիչ պատասխաններ:Վիկտորինան աշակերտական խորհրդի նախաձեռնությունն էր և կարծում եմ  ստացվել էր:

 

 


Continue Reading

Փետրվարի 21-ը Մայրենի լեզվի օրն է

0

Փետրվարի 21-ին Մայրենի լեզվի տոնն  է,  իսկ այս տոնը նշելը բոլոր հայերի պարտքն է:  Այս օրը 1-ին  դպրոցում միյոցառում կազմակերպվեց:  Միյոցառմանը ելույթ ունեցան բոլոր դասարանների աշակերտներից:  Արտասանեցին շատ բանաստեղծություններ և արձակ խոսքեր ` նվիրված մեր մայրենի լեզվին:  Իհարկե այս գեղեցիկ միջոցառումը չէր լինի,  եթե Մաշտոցը չփրկեր  մեզ դարավոր խավարից:  Միջոցառմանը իրենց խոսքն ասեցին նաև մայրենի լեզվի ուսուցիչները,  մեկ անգամ ևս կրկնելով .  « ուր էլ գնաս, այս լուսնի տակ ուրէլ լինես, քո մայր լեզուն չմոռանաս»:

Միջոցառումը եզրափակեց դպրոցի տնօրենը:

Բերդի 1-ին դպրոցի աշխորհուրդ


Continue Reading

Հայոց բանակի օրը 1-ին դպրոցում

0

Հունվարի 28-ին Հայաստանում բոլորն են նշում Հայոց բանակի տոնը:  Մեր դպրոցը ևս բացառություն  չեղավ,  և կազմակերպեց միջոցառում`  նվիրված Հայոց բանակի կազմավորման 20 ամյակի:  Միջոցառմանը ներկա էր դպրոցի տնօրենը,  ինչպես նաև  մայոր Ավալյանը:

Մասնակիցները իրենց գեղեցիկ կատարոււմներուվ ելոււյթ ունեցան,  բոլորիս մեջ մեկ անգամ ևս ամրապնդելով հայրենասիրոււթյան ոգին:  Հնչեցին շատ երգեր`  նվիրված Հայոց բանակին: Իսկ վերջոււմ Շոււշան Հարոււթյոււնյանը բոլորիս հոււզեց Մարտիկի երգով:  Միջոցառման ավարտից հետո մայոր Ավալյանը շնորհակալագիր հանձնեց դպրոցի տնօրեն Ա. Վիրաբյանին:

Միջոցառումն ավարտվեց տնօրենի ելույթուվ:

 

Բերդի 1-ին դպրոցի աշխորհուրդ


Continue Reading

Internet Literacy Handbook paneuyouth eSafety Kit become President

 

Զրուցում ենք

Հետևիր մեզ