Posted by school78c on February 2, 2012 at 4:59 pm
Հայոց բանակի 20-ամյակին նվիրված մեծ միջոցառում տեղի ունեցավ Հ. Հայրապետյանի անվան հ.78 դպրոցում: Միջոցառմանը մասնակցում էին 8բ դասարանի աշակերտները: Նրանք խիզախ ու խրոխտ կեցվածքով ներկայացրին մի ամբողջ ժողովրդի պատմություն. Հայկից մինչև Վարդան, Անդրանիկից մինչև Վազգեն Սարգսյան:
Միջոցառման հյուրերն էին…>>>
Continue Reading
Posted by school150c on February 1, 2012 at 7:52 pm
Այս տարի 9-րդ դասարանի աշակերտները էլ ավելի խորն են ուսումնասիրում հայ նոր գրական հիմնադիր Խ. Աբովյանին: Նրանք կարդացին <<Վերք Հայաստանի>> վեպը, ապա հենց իրենք հետաքրքրություն ցուցաբերեցին և նախափեռնեցին այց Քանաքեռ, որտեղ գտնվում է Խ. Աբովյանի տուն թանգարանը: 9-րդ դասարանցիները որոշեցին իրենց ունակությունների չափով պարզել Խ. Աբովյան գրողի առեղծվածը: Նրանք ուսումնասիրեցին այլ նյութեր, ապա թանգարանում ուշադրությամբ լսեցին գրողի կյանքն ու գործնեությունը մեկնաբանողին, դիտեցին Աբովյանին առնչվող պարագաները: Ապա կազմակերպեցին զրույց-բանավեճ` պարզելոի նրա անհետացման առեղծվածը ու, ինչպես բոլոր ուսումնասիրողները, առեղծվածը չբացահայտեցին…

Continue Reading
Posted by koghb2 on February 1, 2012 at 7:34 pm
2012 թվականի հունվարի 28-ին լրացավ մեր բանակի 20-ամյակը:Երիտասարդ,բայց պատերազմների թոհ ու բոհով անցած մեր բանակը միայն հպարտություն է ներշնչում ցանկացած հայի սրտում:ՈՒնենալ հզոր պետություն նշանանակում է ունենալ հզոր և մարտունակ բանակ:Մենք կարող ենք հպարտ լինել մեր ազգի նվիրյալներով,որոնք հենց պետության հիմնադրման օրից պայքարել են ՀՀ անկախ և ազատ լինելու համար:Պաշտպանել են մեզ բոլորիրս անձնանվեր լինելով իրենց հայրենիքին:Ազգը չի կարող չհպարտանալ իր մեծն զավակներով ինչպիսիք են սպարապետ Վազգեն Սարգսյանը,Մոնթե Մելքոնյանը և այլն:Նրանք շատ ծանր դժվարին պայմաններում էին պայքարում իրենց հայրենիքը ազատ և անկախ տեսնելու համար:Արյան գնով նվաճած այդ հաղթանակը քսան տարի անց մեզ նվիրել
է մեր բանակը ,որը զինված է հզոր տեխնիկայով,նորագույն զինամթերքով և բավականին գրագետ սպայակազմով:Մեր բանակի սպայակազմին պատրաստում են նույնիսկ արտերկրեում:Մեր սերունդը և մենք բոլորս պետք է շնորհակալ լինենք ցանկացած զինվորի և սպայի,որ նրանք օր ու գիշեր պաշտպանում են մեր անդորրը:
Մեր դպրոցը շնորհակալություն հայտնելու համար ամեն տարի պատրաստում է ծանրոցներ և ուղարկում մեր գյուղի զորամասում ծառայող զինվորներին:
Կողբի թիվ 2 միջնակարգ դպրոցի ուսուցչական անձնակազմի և ԱԽ-ի կողմից ամեն տարի շնորհավորական նամակներ են ուղարկվում տարբեր ուսումնական տարիներում դպրոցն ավարտած և Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի տարբեր զորամասերում ծառայող զինվորներին:
Continue Reading
Posted by school150c on February 1, 2012 at 7:27 pm
Նոյեմբեր ամսից մեր դպրոցում իրականացվեց դասընթացներ: Շաբաթական 2 անգամ 6-9 դասարանցիները մասնակցում էին այդ պարապմունքներին: Աշակերտները մեծ ոգևորությամբ էին մասնակցում: Նրանք սովորեցին,թե ինչպես պիտի ցույց տրվի առաջին օգնություն հրդեհի, երկրաշարժի, ջրհեղեղի և այլ բնական աղետների դեպքում: ԵՎ ընդհանրապես սովորեցին, թե ինչ են իրենցից ներկայացնում բնական աղետները և դրդնց հետևանքները:Վերջում կազմակերպվեց դաս-մրցույթ, որը կարծես գիտելիքների ստուգում լիներ: Այդ մրցմանը պարզ դարձավ, որ նյութը արդիական է ու շատ պետքական բոլորի համար, քանի որ բոլորը պարտավոր են իմանալ անվտանգության և ապահովության կանոնները:


Continue Reading