Archive for February, 2012:

Ապահով համացանց

0

Ֆ. Նանսենի անվան հ. 150 հիմն. դպրոցում փետրվարի 7-ին  տեղի ունեցավ բաց դաս` <<Ապահով ինտերնետ>> վերնագրով: Դասի նպատակն էր համակարգված գիտելիքների տրամադրումն համացանցի ապահով և արդյունավետ օգտագործման մասին: Դասը տեղի ունեցավ 7ա դասարանում: Երեխաները հետաքրքրությամբ լսեցին համացանցի դրական և բացասական կողմերի մասին, դիտեցին տեսանյութեր, ծանոթացան համացանցի հետ առնչվելու էթիկայի կանոններին և նորմերին, լուծեցին տեստեր: Դասը ամփոփվեց  տեսանյութով:


Continue Reading

Բայց մենք հավերժ ենք մեր լեռների պես

0

<<Սպա լինելն աշխահայացք է, զինվորական լինելը`ապրելակերպ>>:
Նշում են իմաստունները: Հերոսական են մարդկային այն գործերը, որոնց վրա ժամանակն ու մահը իշխանություն չունեն: Մեզ համար կենաց նշանակություն ունեցավ հայոց բանակի ստեղծումը, որի 20-ամյակը տոնեցինք հունվարի 28-ին:

Ազգային բանակի օրն այն բացառիկ տոներից է, որը հպարտությամբ են նշում աշխարհի բոլոր ծայրերում բնակվող մեր հայրենակիցները, քանզի բանակն ազգային ու պետական այն կառույցն է, որն իր շուրջն է համախմբում ամբողջ հայությանը: Այսօր մե բանակն ինքը իրավունք չունի պարտվելու: Նա հասուն այր է`կայացած ու հզոր:
Ինչպես յուրաքանչյուր տոն, այս տոնը նույնպես մեծ շուքով նշվեց Բերդի`Մարուսյա Սաղումյանի անվան ավագ դպրոցում: Միջոցառմանը պատրաստվել էինք ամենայն պատասխանատվությամբ: Այդ միջոցառմանը հրավիրված էին բազմաթիվ հյուրեր քաղաքապետարանից, Զինկոմիսարյատից և զորամասից: Միջոցառման երաժշտական մասին աջակցում էր զորամասի նվագախումբը: Զինվորին շնորհավորելու համար Աշակերտական խորհուրդը կազմակերպել էր  նաև այցելություն Այգեպարի զորամաս: Զինվորների համար տարել էին գրքեր, որպեսզի հարստացնեն նրանց գրադարանը, և խմորեղեն: Զինվորները մեծ բավականություն ստացան և շատ ուրախացան: Փորձեցինք մեր այցով ւգևորել հայ զինվորին և կարծում ենք, որ հաջողվեց: Շնորհավոր ծնունդը քո`հայոց բանակ:

Նյութի հեղինակ` Լիլիթ և Նոնա (10-րդ դասարան):

 


Continue Reading

Բաց դաս սեյսմիկ կայանի աշխատակիցների նախաձեռնությամբ

0


Այսօր `  8.02.2012թ  Ջոն  Կիրակոսյանի  անվան  թիվ  20  դպրոցում  բաց  դաս  էին  անցկացնում   սեյսմիկ  կայանի  աշխատակիցները: Նրանց  այցի  նպատակն  էր  գրագետ  բացատրել  մեզ  թե  ինչպես  վարվենք  երկրաշարժի  հետևանքներից  պաշտպանվելու  ժամանակ: Մենք  շատ  ուրախ  էինք  նրանց  այդ  նախաձեռնությանը  և  հայտնում  ենք  մեր  խորհին  շնորհակալությունը:


Continue Reading

21-րդ դարի բանակ

0

27.01.2012թ Գայի անվ թիվ 129 դպրոցում մեծ միջոցառում էր  կազմակերպված` նվիրված ՀՀ բանակի 20-ամյակին: Միջոցառմանը մասնակցում էին նաև Քանաքեռի  N 30549 զորամասի ներկայացուցիչները:

Դպրոցում մեծ տեղ է հատկացվում ռազմահայրենասիրական դաստիարակությանը: Տնօրինության շնորհիվ պահպանվում է կապը բանակում ծառայող սաների հետ, իսկ ծառայությունը ավարտած սաները, որպես ավանդույթ, այդ օրը գալիս են դպրոց, մասնակցում միջոցառմանը և սրտի խոսք ասում իրենց ծառայության  և հայրենիքի հանդեպ պարտքի գիտակցության մասին:

Միջոցառման վերջում ապագա զինվորները իրենց ռազմագիտության ուսուցչի հետ այցելում են  Քանաքեռի N 30549 զորամաս` ծանոթանալու բանակի կյանքին:

 


Continue Reading

Ապահով Համացանցի Օր

0

Միասին և ավելի ապահով բացահայտենք թվային աշխարհը: Կառուցենք կամուրջներ սերունդների միջև:
Այս կարգախոսով առաջնորդվելով h.186 դպրոցի 6ա դասարանում տեղի ունեցավ բաց դաս նվիրված Ապահով Համացանցի օրվան: Ներկա էին նաև ծնողներ և ուսուցիչներ:
Դասը սկսվեց մի  տեսահոլովակի ցուցադրությամբ, որը մի պատմություն էր, որը իրականում տեղի էր ունեցել 6ա դասարանի աշակերտ Նիկողոսյան Ալբերտի հետ և ակնառու օրինակ էր թե ինչ կարող է լինել Համացանցից օգտվելու տարրական կանոնները չիմանալու դեպքում: Այնուհետև ներկայացվեց http://safe.am կայքը: Ծնողների ուշադրությունը հրավիրվեց այն նյութերին, որոնք դասագրքի ձևով, չափազանց մանրամասն ու մատչելի, ամենակարևորը հայալեզու, ներկայացված են կայքում: Աշակերտները ծանոթացան համացանցից օգտվելու ոսկե կանոններին, այնուհետև թեստերի միջոցով ստուգեցին իրենց ձեռք բերած գիտելիքները:
Դասը թե ծնողների, թե աշակերտների համար շատ ուսանելի էր: Տեսահոլովակը տես…>>>



Continue Reading

«Ապահով համացանց Հայաստան 2012»

0

Այսօր  Ջոն  Կիրակոսյանի  անվան  թիվ  20  դպրոցում  անց կացվեց  բաց  դաս  նվիրված  ”Ապահով  ինտերնետին  2012″-ին: Միջոցառմանը  մասնակցում  էին  9-րդ  դասարանի  աշակերտները: Այդ  օրը  մենք  ունեցանք  հյուրեր` Orange-ի  տնօրենը,Մեդիակրթության  տնօրենը  և  փոխտնօրենը  և   այլն:  Դասը  շատ  հետաքրքիր  էր  իր  գործնական  աշխատանքներով,  safe.am  պորտալի   ուսումնասիրմամբ…


Continue Reading

Անվտանգ համացանց

0

Փետրվարի  7-ը  անվտանգ  համացանցի  միջազգային  օրն  է:

Թեման  առօրեական  և  շատ  կարևոր  է:  Մեր  հիմնական  նպատակն  էր.  ծանոթացնել ինտերնետի  վտանգներին  և  կարողանալ  պաշտպանվել  նրանցից:  Տեղեկացնել   աշակերտներին  ինտերնետից  անվտանգ  օգտվելու  ոսկե  կանոններն  ու  վտանգներից  զերծ  մնալու  միջոցները:  Երեխաներին  թեմայի  հետ  ծանոթացնելու  հետաքրքիր  տարբերակ  ընտրվեց.  օգտվել  Safe.am  կայքից:

Բացի  երեխաների  համար  նախատեսված   նյութերից,   նրանց  ներկայացվեց  նաև  այն  ձեռնարկները,  որոնցից  կարող  են  օգտվել  ծնողները:   Ձեռնարկի  օգնությամբ  նրանք  կարող  են   հետևողական  լինել  իրենց  երեխաների  առցանց  շփումներին,  հետևել   նրանց  ինտերնետային  հետաքրքրություններին  և  նաև  սահմանափակել  այդ  հետաքրքրությունները:

 


Continue Reading

Պոեզիայի ժամ

0

Սուրբ   Սարգսի  տոնի  մասին  ես  կարդացել  եմ  և  գիտեմ,  որ  այն  հայերի  կողմից  սիրված  տոն  է:  Ժողովուրդը  դարեր  շարունակ  տոնել  է  որպես  սիրահարների  օր,  իսկ  2007թ.  ընդունվեց  որպես  պաշտոնական  տոն:

Փետրվարի  4-ին   մեր  դասարանի  աշակերտները  անակնկալ  էին  պատրաստել`   պոեզիայի  ժամ  նվիրված  Սուրբ  Սարգսի  տոնին,  և  հրավիրել  սիրելի  ուսուցիչներին:

Պոեզիայի  ժամը  սկսեցինք  գեղեցիկ  երաժշտությամբ  և  վալսով:  Այնուհետև  ներկայացրինք  տոնի  խորհուրդը,  որին  հաջորդեց  աշակերտների  ասմունքը.  ներկայացվեցին  ասույթներ  և  բանաստեղծություններ  սիրո  մասին:

Սիրանուշը,  Սաշան  Միքայելն  ու  Շամիրը  ժամն  անկրկնելի  դարձրին  երգերով:

 

8բ դասարանի  աշակերտ  Վլադիմիր  Առաքելյան


Continue Reading

Նրանք դպրոց չեն գնացել

0

Մեկ-մեկ քայլում ես փողոցով, կամ ինչ որ մի տեղ և տեսնում ես սխալ գրված գովազդ կամ ցուցանակ, և մտածում, որ դրա հեղինակը դպրոց չի հաճախել: Երբ մտնում ես ինչ-որ սուպերմարկետ  և օրինակ զեղչ բառը տեսնում ես սխալ գրված: Կարծում եմ, որ գեղեցիկ չէ Հայաստանում տեսնել այդպիսի սխալ բաներ: Սրանից հետևություն, որ սովորելը շատ կարևոր բան է  և յուրաքանչյուր մարդ գոնե իր պատվի, իր անվան համար պետք է սովորի հայերենի ուղղագրությունը:


Continue Reading

Երիտասարդների օրհնության օրը

0

Իջևանի թիվ 4 դպրոցում փետրվարի 3-ին տեղի ունեցավ միջոցառում` նվիրված սիրո հովանավոր Արագահաս սուրբ Սարգսին:

Տոնը ունի կրկնակի խորհուրդ, քանզի այն նաև երիտասարդների օրհնության օրն է:

Սերն աստվածային շնորհ է, որն ընծայում է անպարագիծ երջանկություն, հորիզոններ հաղթահարելու ամենազորություն, ընդվզում է աշխարհի, մարդու, ինքն իր դեմ:

Այո’, նաև սիրո գեղագիտության և բարոյագիտության դասերը վաղվա քաղաքացին պետք է ստանա դպրոցում:


Continue Reading

Internet Literacy Handbook paneuyouth eSafety Kit become President

 

Հետևիր մեզ