Archive for February, 2012:
Posted by koghb2 on February 29, 2012 at 5:30 pm

2012 թվականի փետրվարի 23-ին Կողբի թիվ 2 միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ բանավեճ երեխաների միջև:Բանավեճի թեման հայկական հեռուստասերյալներն էին:Երեխաները բաժանվեցին երկու խմբերի՝ կողմ և դեմ :Բանավեճի մասնակից 18 աշակերտներից 14-ը դեմ էին, իսկ 4-ը կողմ:Երկու կողմերն էլ նախ բացատրեցին իրենց որոշումը , իսկ հետո քննարկեցին ինչ լավ ու վատ կողմեր ունեն հայկական հեռուստասերյալները: Դեմ կողմը հիմնականում դժգոհում էր հայկական հեռուստասերիալների սյուժեից և որ հայկական հեռուստասերիալներում հիմնականում քարոզում են բռնություն, մարդասպանություն, անքաղաքավարի խոսելաձև, ժարգոնային արտահայտություններ, որոնք շատ վատ օրինակ են ծառայում բոլորի համար, հատկապես երեխաների, ովքեր ամեն ձևով փորձում են նմանվել տարբեր հեռուստասերիալների հերոսների: Իսկ կողմ մասնակիցները պնդում էին, որ այդ ամենը վերցված է իրական կյանքից և նման իրավիճակներում կարող է հայտնվել մեզանից յուրաքանչյուրը և այդ ամենը ցուցադրվում է որպեսզի հեռուստադիտողները այդ բոլոր վատ կողմերը տեսնելով դրանից միայն լավը քաղեն և սովորեն:
Այնուամենայնիվ, բանավեճի բոլոր մասնակիցները նշեցին, որ ավելի հաճույքով կդիտեին գեղարվեստական ֆիլմեր կամ ուսուցողական հաղորդումներ, քան թե հեռուստասերիալներ:
6-րդ դասարանի աշակերտուհի Նարե Թամազյան
Continue Reading
Posted by school129c on February 29, 2012 at 9:21 am

Գայի անվ. Թիվ 129 դպրոցում փետրվար ամիսն ամբողջությամբ հայտարարված էր մայրենիի միամսյակ: <<Դպրոցի դեմքը մայրենիին նվիրված միջոցառումներն են>> խորագրի ներքո բոլոր դասարաններն սկսեցին մտորել, պրպտել այնպիսի թեմաներ և կառուցողական աշխատանքներ, որոնք նախորդ տարիներին չէին արվել: Դպրոցի համակարգչային դասասենյակում աշակերտները սկսեցին իրենց գործնական աշխատանքները` գծապատկերներ, թեմատիկ ձևավորումներ; Նկարչության ժամերին անգամ շնորհալիները լեզվական նյութին համընկնող գունանկարներ արեցին` ձևավորելով դարձվածքներն ու բառակապակցությունները: Հետ չմնացին նաև դպրոցական երգչախմբի անդամները: Նրանք հարմարեցրին ծանոթ երգի մեղեդին իրենց հորինած բանաստեղծությունը հայող լեզվի մասին: Դպրոցի ասմունքի խմբակի անդամները այս տարի ընդլայնել էին նաև բանաստեղծությունների աշխարհագրությունը` ընդգրկելով այլազգի հեղինակների ստեղծագործությունները մեր լեզվի մասին:
Հայոց լեզվի և գրականության մասնախմբի բոլոր անդամները (Մ. Ավետիքյան, Ժ. Գրիգորյան, Ջ. Հայրապետյան) երեխաներին նպատակաուղղել էին բազմազան աշխատանք կատարելուն` հանուն մեր մայրենիի ունեցած դերի ու նշանակության մեր ժողովրդի կյանքում անցյալ, ներկա ու ապագա բոլոր ժամանակներում:


Continue Reading
Posted by school150c on February 26, 2012 at 5:59 am

ունվարի 28-ը մեր բանակի կազմավորման 20-ամյակն է:Քիչ է պատահում, որ բանակը ձևավորվի պատերազմի դաշտում, բայց մեր բանակը, սկսելով կազմավորականներից, ոչ միայն կայացավ Արցախամարտի օրերին, այլև հաղթեց և դարձավ հաղթող բանակ: Հունվարի 28-ին մեր ժողովուրդը նշում է հաղթող բանակի 20 ամյակը:Հայոց բանակի տոնը մեծ շուքով նշվեց նաև մեր դպրոցում: Դպրոցը վաղուց էր պատրացտվել տոնին, տոնի առթիվ մեծ միջոցառում էր կազմակերպել 8բ դասարանը իր դասղեկ` Մ. Մայիլյանի գլխավորությամբ:Միջոցառմանը ներկա էին բազմաթիվ հյուրեր, ուսուցիչներ, ծնողներ:ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿ-20 ”
Continue Reading
Posted by school135c on February 25, 2012 at 4:32 pm
●Մարդու ամենահզոր մկանները գտնվում են լեզվում:
●Փիղը միակ կենդանին է,որը չի կարողանում ցատկել:
●Աջլիկները միջինում 9 տարի ավելի երկար են ապրում քան թե ձախլիկները:
●Սպիտակ արջերը ձախլիկ են:
●Անհնար է բաց աչքերով փռշտալ:
●Եթե ծորակից ամեն վարկյան մեկ կաթիլ ջուր կաթա,ապա մեկ տարվա ընթացքում կկաթա 10000 լիտր ջուր:
●Ջայլամի աչքն ավելի մեծ է,քան թե նրա ուղեղը:
●Խավարասերը կարող է պոկված գլխով ապրել 9 օր,մինչև սովից սատկելը:
●Լաս-Վեգասի խաղատներում չկա ոչ մի ժամացույց:
●Մոծակներին գրավում է այն մարդկանց բույրը,ովքեր քիչ առաջ կերել են բանան:
●Մեղուները 5 աչք ունեն:
●Մրջյունի ուղեղն ամենամեծն է աշխարհում (իր չափերի համեմատ):
●Ամերիկացիների միայն 55 %-ը գիտի,որ արեգակն աստղ է:
●Որպեսզի սուրճի միջոցով ինքնասպանություն գործել,անհրաժեշտ է առանց դադարի ըմպել 100 բաժակ սուրճ:
●Սպիտակ արջերի մաշկը սև է:
●Ամեն րոպեի ընթանցքում երկրագնդի վրա տեղի է ունենում 2 երկրաշարժ:
Continue Reading
Posted by school186c on February 25, 2012 at 3:14 pm
2ա դասարանի աշակերտները մեծ շուքով նշեցին մեծ բանաստեղծի ծննդյան օրը: Նրանք նախ պատմեցին հեքիաթի մասին, նշեցին թե ովքեր են լինում հերոսներ, ինչպես է այն ավարտվում և ինչ է սովորեցնում: Երեխաները պատմեցին Թումանյանի կյանքի ու գործունեության մասին, խոսեցին նրա ստեղծագործությունների մասին: Աշակերտները երգեցին ,,Կաքավի գովքը,, երգը, որից հետո ցուցադրեցին իրենց սիրած հեքիաթից մի հատված, պատմեցին, առանձնացրեցին իրական և ոչ իրական դեպքերը: Այնուհետև բեմականացրեցին Հովհ. Թումանյանի ,,Պոչատ աղվեսը,, հեքիաթը:
Իրար նվիրեցին իրենց պատրաստած Թումանյանի հեքիաթների գրքեր:
Փետրվարի 23-ը անմոռաց օր էր երկրորդցիների համար:
Continue Reading
Posted by school186c on February 25, 2012 at 2:42 pm
Գրքերի աշխարհը տիեզերք է անեզր:
Փետրվարի 19-ը հայ մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, արդեն մի քանի տարի Հայաստանում նշվում է որպես գիրք նվիրելու օր։ 186-ի աշակերտները ևս մասնակցեցին այդ միջոցառմանը: 4բ ասարանի բոլոր աշակերտները գրքեր նվիրեցին իրենց ուսուցիչներին և իրենցից փոքր ընկերներին` մաղթելով նորանոր հայտնագործություններ գրքի միջոցով:
Continue Reading
Posted by school186c on February 24, 2012 at 2:30 pm
5ա դասարանում աշխուժություն էր տիրում: Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Բյուրեղ Սարգսյանը պատրաստել էր փոքրիկ միջոցառում, որը նվիրված էր Մայրենիի օրվան: Աշակերտները մայրենիին նվիրված բանաստեղծություններով փառաբանեցին մեր ոսկեղենիկ հայերենը: Բանաստեղծություններն ընդմիջվում էին տիկնիկային ներկայացումներով, որոնց համար նյութ էին հանդիսացել Հավհաննես Թումանյանի հեքիաթներից «Ոսկու կարասը», «Անբան Հուռին» և «Ուլիկը»:
Գեղեցիկ, թումանյանական բառ ու բանով համեմված միջոցառում էր:

Continue Reading
Posted by school135c on February 24, 2012 at 12:20 pm
Փետրվարի 24-ին հ. 135 դպրոցում ԿԱՊԿՈՒ աշակերտների հետ անցկացվեց խմբային արտթերապևտիկ աշխատանք խմորով և ջրաներկով: Աշխատանքի նպատակն էր ստեղծել դրական մթնոլորտ, նպաստել միջանձնային հարաբերությունների ձևավորմանը, զարգացնել մանր մոտորիկան, կենտրոնացնել ուշադրությունը, զարգացնել երևակայությունը, գունային ընկալումը: Դասն անցկացրեց Աննա Ճաղարյանը:
Continue Reading
Posted by school135c on February 24, 2012 at 10:56 am
Փետրվարի 23-ին հ. 135 դպրոցի էլեկտրոնային դասարանում մայրենին անաղարտ պահելու, օրը տոն դարձնելու հերթական միջոցառումն էր` Հազարագանձ մայրենի խորագրով: Այստեղ դպրոցականների, ուսուցիչների ու ծնողների առջև մի խումբ աշակերտներ խոնարհումի ու մեծարանքի հանդիսություն էին կազմակերպել. նրանց շնորհիվ ներկաները զգացին ու վայելեցին մայրենի լեզվի այն հզոր ուժը, որ կարողանում է պաշտպանել ժողովրդին` պատմության մեջ անխուսափելի բոլոր կործանարար հողմերից: Տեխնիկական միջոցների, էկրանի ընձեռած հնարավորությունների շնորհիվ հանդիսատեսը հաղորդակից դարձավ երգով ու պարով համեմված մի խոսքի, որ երեխաների շուրթերից հնչում էր մաքուր ու գրագետ հայերենով:
Continue Reading
Posted by berd4school on February 24, 2012 at 7:26 am
ԲԱՐԻ ԳՈՐԾԸ Ո’Չ ՀԵՏԱՁԳՈՒՄ ԵՆ, Ո’Չ ԷԼ՝ ԴՐԱ ՀԱՄԱՐ ՀԱՏՈՒՑՈՒՄ ՊԱՀԱՆՋՈՒՄ:
Փետրվարի 17-ը բարության ինքնաբուխ դրսևորման միջազգային օրն է: Այդ օրը Բերդի թիվ 4 դպրոցի աշխորհրդի անդամները ներկայացրին բարության իրենց մոդելը: Ըստ նրանց բարությունը հարազատին, բարեկամին, ընկերոջը օգնելու պատրաստակամությունն է, հոգատարությունը, սրտացավությունն ու ներողամտությունը:

Այդ առիթով Բերդի թիվ 4 դպրոցի աշակերտական խորհրդի անդամները կատարել են մի շարք բարի գործեր. օգնել են աջակցության կարիք ունեցող ծանոթ ու անծանոթ մարդկանց՝ փայտ են ջարդել, ջուր բերել, խնամել են ծեր տատիկին, օգնել են դպրոցի կարիքավոր երեխաներին:

Դպրոցում անց են կացվել զրույցներ բարության մասին, տեղեկացրել են տոնի մասին:
Continue Reading