Archive for December, 2011

Դաս միջոցառում

Դեկտեմբերի 24-ին 3 գ դասարանը անցկացրեց դաս միջոցառում`  նվիրված Ամանորի և Սուրբ ծննդյան տոներին: Միջոցառումը կազմակերպել էր 3 գ դասարանի դասղեկ ` Գ. Գասպարյանը: Աշակերտները բեմականացված  ներկայացրեցին Հիսուսի ծնունդը  և ծննդյան դարաշրջանը:  

Լուսանկարների ցուցահանդես

Դեկտեմբերի 21-ին Երևանի հ. 150 հիմն. դպրոցում տեղի ունեցավ  ֆոտոլուսանկարների  ցուցահանդես, որի հեղինակներն էին դպրոցի աշակերտները: Ցուցահանդեսի վերնագիրն էր  <<Մենք բոլորս հավասար ենք>>:  Վերնագիրը վերաբերվում էր ներառական կրթության շրջանակներում ներառված  աշակերտներին: Լուսանկարներում պատկերված էին ներառական կրթության երեխաները, որոնք  իրենց կրթությունը ստսնում են հ. 150 հիմն. դպրոցում:

Գալդ բարի, Նոր տարի

Հ. 186 դպրոցում ,,Ներառական կրթություն,, ծրագրում ընդգրկված երեխաների մասնակցությամբ  դեկտեմբերի 23-ին  ամանորին նվիրված միջոցառում էր: Աշակերտները հանդես եկան ,,Անտառում ապրող գազանները,, բեմականացմամբ: Ձմեռ էր, ձյուն չկար: Ձնե թագուհու կախարդական փայտիկի օգնությամբ թափվեցին ձյան փաթիլները: Շլդիկը հագուստ չուներ: Նա գնաց դերձակ արջուկի մոտ, բայց վերջինս հրաժարվեց կարել, քանի որ շլդիկը շատ մեծ գրպաններ էր ուզում: Հուսահատված շլդիկը գնաց վարպետ […]

Շնորհավոր Սուրբ Ծնունդ և Ամանոր

Շախմատի մուտքը դպրոց

Դեկտեմբերի 16-ին հ.186 դպրոցում տեղի ունեցավ ինքնատիպ միջոցառում, որին ներկա էին Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Մելիք Գասպարյանը, Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության աշխատակից տիկին Բարսեղյանը, ինչպես նաև հայտնի շախմատիստներ՝  գրոսմայստեր Արսեն Եղիազարյանը, շախմատի վարպետության թեկնածու Հենրիկ Փաշայանը, Երևան քաղաքի շախմատի պատասխանատու Տիգրան Գասպարյանը  և այլոք: Միջոցառումը սկսվեց երկրորդցիների հանդիսավոր մուտքով: Դպրոցի սաները անդրադարձան շախմատի պատմության և […]

Ամանորի նվերը

Մեր`Ջոն Կիրակոսյանի  անվան թիվ 20 դպրոցում Ամանորի տոնակատարությունները զարդարվեցին գեղեցիկ անակնկալով. դեկտեմբերի 23-ին, մտնում եմ դասարան և տեսնում մի գեղեցիկ եղևնի։Ես և իմ ընկերները շատ  ուրախացանք,քանի որ այս տոնական օրերին ամենալավ նվերը եղևնին է,այն էլ`բնական։Բայց այդ ամենը շատ տխուր կլիներ,եթե մեր  հնարամիտ  բարեկամները  մտահոգված  չլինեին  բնության  պահպանությամբ։Մեր  բարեկամն  է  <<Կանաչ դպրոց>> բնապահպանական  ծրագիրը,ում  հետ  մեր […]

Դիմակահանդես 100 դպրոցում

Ամանորը միավորում է բոլոր մարդկանց մեկ սեղանի շուրջ, իսկ այս անգամ այն միավորեց բոլոր մեր դպրոցի աշակերտներին և մանկավարժներին:Ուրախ տրամադրություն էր ստեղծվել մեր դպրոցում:Ամանորը նշվում էր բոլոր դասարաններում: Դպրոցի տնօրեն Ա.Օհանյանը մեկը մյուսի հետևից շրջում էր դասարաններում և իր Ամանորյա մաղթանքն էր հղում իր սիրելի փոքրիկ բալիկներին:Հետո դպրոցի բարձր դասարանցիները մասնակցեցին դպրոցի կողմից կազմակերպված դիմակահանդեսին: […]

Նորից Գաֆէսճյան կենտրոնում

Երևանի Գայի անվան թիվ 129 դպրոցի  ներառական կրթության համակարգի բազմամասնագիտական թիմը հաշմանդամների օրվա առթիվ` դեկտեմբերի 3-ին  այցելեց դպրոցի աշակերտների հետ միասին Գաֆէսճեան արվեստի կենտրոն: Դա բազմամասնագիտական թիմի կողմից կազմակերպված երկրորդ այցն էր: Այս անգամ ցուցադրում էին ժամանակակից արվեստի լավագույն նմուշները` Վիկտոր Վազարելիի <<Օպտիկական հեռանկարները>> ստեղծագործությունները:Ցուցադրվող բոլոր ցուցանմուշները  Ջերալդ Լ.  Գաֆէսճեանի անձնական հավաքածուներից էր, որը մեծ […]

Ցուցահանդես-վաճառք

2011թվ. դեկտեմբերի 16-ին բերդի թիվ 4 դպրոցում կազմակերպվել է ցուցահանդես-վաճառք, որի նպատակն էր բացահայտել դպրոցի շնորհալի աշակերտներին:Ցուցահանդեսին մասնակցում էին դպրոցի 1-9-րդ դասարանների  աշակերտները:Ներկայացված  էին միայն  ձեռքի աշխատանքներ:Նախապատրաստական  աշխատանքներին  մասնակցել  են  դպրոցի  բոլոր     ուսուցիչները  և աշակերտները:Այդ  աշխատանքներին  իրենց  ներդրումն են ունեցել աշխորհրդի  անդամները:Ցուցահանդեսի  հիմնական  կազմակերպիչն  էր ուսուցչի  օգնական   Ռ. Մանուչարյանը:Միջոցառմանը հրավիրված էին ծնողներ, ուսուցչական  կոլեկտիվների  ներկայացուցիչներ,  […]

Праздник Букваря

19 декабрь в школе н. 1 г. Иджевана состоялся “Праздник Букваря”. Организовали мероприятие учителя русского языка  Анаит Гагиковна Халатян  и Белла Ашотовна Егиазарян. Дети  очень хорошо  читали стихи, пели, танцевали, чем и показывали свою любовь к русскому языку.   Мы собрали пап и мам, Но не для потехи. Мы сегодня рапортуем Про свои успехи. Мы […]