Վերջերս Իջևանի թիվ 4 դպրոցի առաջին դասարանցիները յուրահատուկ շուքով բացեցին այբենարանի այն էջը, որտեղից սկսում էր մեսրոպյան գրերը: Տոնական տրամադրությունը պարուրել էր բոլորին` արևածագն ավետող աքաղաղին, արևին ու այբենարանին…

Continue Reading
Վերջերս Իջևանի թիվ 4 դպրոցի առաջին դասարանցիները յուրահատուկ շուքով բացեցին այբենարանի այն էջը, որտեղից սկսում էր մեսրոպյան գրերը: Տոնական տրամադրությունը պարուրել էր բոլորին` արևածագն ավետող աքաղաղին, արևին ու այբենարանին…

Ամեն անգամ մենք մաքրում ենք մեր դպրոցի շրջակայքը,սակայն դպրոցի շրջակայքում ապրող բնակիչները չեն գնահատում մեր չարչարանքը,կարծես նրանց դուր է գալիս ապրել կեղտոտ միջավայրում:
Մի գուցե մի օր նրանք հասկանան , որ մաքրությունը ևս գեղեցկություն է …..

Ձեզ ենք ներկայացնում մի քանի նկարներ Թումանյանի տուն թանգարանում բացված ցուցահանդեսից:

Վանի 9 բալանոց երկրաշարժի հետևանքով կարող է արթնանալ Նեմրութ լեռան հրաբուխը: Այդ մասին նշում են տեղի սեյսմոլոգները, ովքեր հայոց պատմական Նեմրութ լեռանը տվել են «Նեմրութ-դաղ» անվանումը: Նեմրութը տեղակայված է Վանա լճի հյուսիսային մասում, համարվում է քնած հրաբուխ: Վերջին անգամ ժայթքել է 1441 թ-ին:
Դպրոցը ստեղծվել է 1951թ-ին և մինչև 1956թ-ը գործել է Երևանի թիվ 32 դպրոցի տարածքում: 1956թ-ին շահագործման է հանձնվել դպրոցի առաջին մասնաշենքը, իսկ 1967թ-ին` երկրորդը: Դպրոցը համաձայննախագծի նախատեսված է 1100 աշակերտի համար: 2002թ-ի դրությամբ` դպրոցում սովորում էր շուրջ 600 աշակերտ, իսկ դասավանդում ` 60 ուսուցիչ: 1960թ. մեծ պատմաբան Լեոյի 100-ամյակի կապակցությամբ` դպրոցը անվանակոչվել է նրա անվամբ: Անցնող 50 տարիների ընթացքում դպրոցն ավարտել են շուրջ 3000 աշակերտներ, որոնք հիմա աչքի են ընկնում կրթության, արվեստի և արդյունաբերության տարբեր ոլորտներում: Ստեղծման պահից մինչև 1987թ.ը դպրոցի տնօրենն է եղել անվանի մանավարժ Հովսեփ Գառնիկյանը: 1987-1995թթ. դպրոցի տնօրեն է եղել Աշոտ Մնացականյանը: 1996թ-ից դպրօցի տնօրենի պաշտոնը ստանձնել է ֆ.-մ.գ.թ. Նորայր
Խրիմյանը:
Դպրոցն ունի հանդիսությունների սրահ` 120 տեղով և թատերական ժամանակակից բեմահարթակով, սպորտային դահլիճ, բավականին մեծ բակ, գրադարան, հոգևոր մշակութային կենտրոն, ինտերնետային ժամանակակից կենտրոն, համակարգչային դասասենյակ, ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության լաբորատորիաներ, առավել քան 30 դասասենյակ և 8 մեթոդ միավորական կաբինետներ, բուֆետ, փայտամշակման արհեստանոց:
Ու վերջում կօգտագործեմ շաբլոն մի արտահայտություն` <<ԵՍ ՇԱԱԱԱԱԱՏ ԵՄ ՍԻՐՈՒՄ ԻՄ ԴՊՐՈՑԸ`ԱՄԵՆԱԼԱՎ ԴՊՐՈՑԸ ԱՇԽԱՐՀՈՒՄ >> …Աննա Բաբլոյան
Հեչ մտածե՞լ եք, թե ինչ Է զգում խորհրդի կարիք ունեցող մարդը, երբ պատմելով դիմացինին իր հոգու եղած-չեղածը, հույսի ու ջերմ խոսքերի փոխարեն լսում Է “ոչինչ, կանցնի” արտահայտությունը:
Դե պատմեմ, լսեք:
“Ոչինչ, կանցնի”:
Չոր: Կոպիտ: Անտարբեր: Անհույս: Նույնիկս հոգու խորքում ինչ-որ բան կոտրող, ինչ-որ չափով էլ հուսախաբ անող խոսքեր: “Ոչինչ, կանցնի”: Մի վայրկյանում ամեն մի տեսակի զգացմունքները ջարդող արտահայտություն: Ես կասեի դաժան արտահայտություն:
Եղե՞լ եք այնպիսի վատ վիճակում, որ չեք կարողացել նույնիսկ ստիպել ինքներտ ձեզ վեր կենալ առավոտյան անկողնուց: Կամ զգացե՞լ եք այնպիսի մի ցավ, որ թվում Է, թե միքիչ էլ ու կկորցնեք ընդհանրապես ինչ-որ բան զգալու ունակությունը:
Կարող է… Տարբեր են լինում իրավիճակները, տարբեր ձև են զգում մարդիկ:
Բայց բոլորիս մոտ էլ տենց պահերին առաջանում Է մոտիկ մարդու հետ կիսվելու ցանկություն, նրանից խորհուրդ լսելու ցանկություն: Պետք Է լինում, որ ինչ-որ մեկը մեզ այդ պահին հանգստացնի, քանի որ ինքներս հանգստանալու ի վիճակի չենք լինում: Ցավից, մտքերից, անորոշությունից, ինչ-որ իրադարձություններից և այլն:
Այ հենց այդ պահին, երբ պատմում ես քեզ տանջող բաների մասին ու մեկ էլ… “ոչինչ, կանցնի”… ու նորից…. “ոչինչ, կանցնի”:
Նոր հիասթափություն ու նոր տանջանք: Մթոմ հները քիչ էին:
“Ախր…Ի՞նչը ոչինչ: Ո՞նց թե ոչինչ: Ու ե՞րբ է անցնելու: Ախր ես հիմա եմ վատ…”: Եվ իրոք… Փորձե՞լ եք ապագայի մասին մտածել, երբ ներկայում օդ չունեք շնչելու:
Չի ստացվի, չէ՞:
Իմ մոտ չի ստացվում, ինչքան էլ ապագան վառ ու խոստումնալից լինի:
Չի ստացվում:
Հա, բան չունեմ ասելու, իհարկե կանցնի: Ամենինչն էլ անցնում է, թեկուզ և հաճախ մեզանից մի կտոր իր հետ տանելով…
Բայց… “Ոչինչ, կանցնի”:
Մի խնդրանք(դե ում նյարդերը հերիքեց մինչև այստեղ կարդալ).
երբ ինչ-որ մեկը ձեր կարիքն ունի, մի ասեք ոչ մի բան. ուղղակի գրկեք: Ամուր գրկեք:
Մայիս ամսից մեր դպրոցը մասնակցում է տարածաշրջանային ծրագրի: Դպրոցում այն անց է կացվում <<Սեյվ դը չիլդրեն>> միջազգային կազմակերպությունը և <<Ապագան քոնն է>> հասարակական կազմակերպությունը: Ծրագրի շրջանակներում աշակերտները սովորում են իրենց իրավունքնրը և պարտականությունները: Երեխաները հենց իրենք բարձրաձայնում են իրենց հուզող խնդիրները և փորձում ինքնուրույն որոշակի լուծում տալ դրանց: Կազմակերպվում են մի շարք
հանդիպումներ տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ: Երեխաներին սիրով լսում և աջակցում են Նոր Նորք թաղապետարանի իրավաբանական և կոմունալ բաժինների
ներկայացուցիչները: Երեխաները արդեն հանդիպել են առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավարի հետ, կազմակերպել են կլոր սեղան քննարկում <<Բռնությունը երեխաների հանդեպ>> խորագրով: Հանդիպմանը ներկա էին դպրոցի տնօրեն` Մ. Հայրապետյանը, <<Ապագան քոնն է>> հ.կ նախագահ Ն. Սարգսյանը ,մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչներ, 198 դպրոցի աշակերտներ և ծնողներ: Մի քանի աշակերտներ եղան ազգային ռադիոյում և ուղիղ
եթերով ծավալեցին հետաքրքիր զրույց իրենց հուզող խնդիրների շուրջ:
Աշխատանքները շարունակական են այժմ դպրոցում ստեղծված խմբերը միացել են այս ծրագրի շրջանակներում գործող մյուս դպրոցների խմբերին ու միասին փորձում են լուծել իրենց անհանգստացնող խնդիրները:
Ծրագիրը ուսուցողական է. այն դաստիարակում է ակտիվ քաղաքացի, որը անտարբեր չէ իր շրջապատի հանդեպ:

Եթե դուք բավականաչափ կրթություն ունեք կամ տիրապետում եք ռուսերեն լեզվին, ուրեմն հաստատ գիտեք одноклассники բառի թարգմանությունը: Ոչ? Ուրեմն ասեմ, որ այն ռուսերենից հայերեն թարգմանած նշանակում է ՀԱՄԱԴԱՍԱՐԱՆՑԻՆԵՐ: Ելնելով տրամաբանությունից, համադասարանցի չեն կարղ լինել նույն թաղի բնակիչները, հարեվանները կամ մոտիկ ազգականները:
Այս կայքը ստեղծվել է 2006-ի մարտին: Ասում են` odnoklassniki.ru-ն ամերիկյան հայտնի սոցիալական ցանցի` Classmates.com-ի կլոնն է, որը հենց այդպես էլ թարգմանվում է` համադասարանցիներ:
Ռուսական կայքի հեղինակը Ալբերտ Պոպկովն է: Նանախագիծն սկսել է մշակել դեռ 2000-ից` սեփական միջոցներով: Այսօր կայքը ղեկավարում է ոչ թե Պոպկովը, այլ Նիկիտա Շերմանը, նա վերջերս է դարձել ընկերության ղեկավար:
Նախագծի հեղինակների խոսքերով կայքի նպատակն է օգնել գտնել հինընկերներին,
համադասարանցիներին: Իսկապես այն աշխարհի տարբեր վայրերում բնակվող
ընկերներին ու ծանոթներին գտնելուհնարավորություն է ընձեռում:
Բավական է գրել նրա անուն-ազգանունը, և քո առջև կբացվի կայքում գրանցված նույնանուն-ազգանունն ունեցող մարդկանց ցուցակը: Բայց իրականում, այս կայքը վաղուց դադարել է իր նպատակին ծառայելուց: Այս կայքի շնորհիվ մարդիկ սկսում են ծանոթություն հաստատել, հետախույզները հանցագործներ են բռնում, բացահայտվում են անձնական գաղտնիքներ: Շատ լրատվամիջոցներում, odnoklassniki.ru կայքը ներկայացվում է որպես Ռուսական КГБ-ի կայք, իսկ որոշներում` որպես Գերմանական հետախուզության յուրահատուկ գործիք: Այնպես որ, դադարեք օգտվելուց այս <սոցիալական> կայքից, որը վերջին ժամանակներս է համալրվել է բազմազան խաղերով, ինտերնետ այցելուին կլանելու և online պահելու համար:
odnoklassniki.ru կայքի անվտանգության կանոններին ծանոթացեք school65.safe.am կայքի համացանցի անվտանգության բաժնում:
Բոլոր թոռնիկները շատ են սիրում իրենց տատիկներին ու պապիկներին, նրանց նման մեկն էլ ես եմ: Ես պապիկիս չեմ տեսել: Նա կյանքից հեռացել է երիտասարդ հասակում` 37 տարեկանում: Տատիկս կա, նա 82 տարեկան է: Նա եղել է ուսուցչուհի և աշխատել է 54 տարի: Այժմ էլ տնային գործերում օգնում է մայրիկիս, հետևում է իմ և եղբորս դասապատրաստումներին: Երբ նա հոգնում է, ես և եղբայրս շատ ենք տխրում և գուրգուրում ենք նրան,կատարում ենք կիսատ թողած գործերը: Մենք շատ ենք ուզում, որ նա առողջ լինի, ապրի երկար: Նա իր խորհուրդներով մեզ շատ է օգնում: Մենք շատ ենք սիրում նրան։