Archive for September, 2011:

Անկախության տոնը մեր դպրոցում

0

Սեպտեմբերի 22-ին մեր դպրոցում տոն էր, ուրախություն:150 դպրոցը տոնում էր անկախության 20-ամյակը:
Սեպտեմբերի 22-ին III և IV դասաժամերը հայտարարվեցին հայրենասիրական: Յուրաքանչյուր դասարան պատրաստել էր ցուցադրական անկյուն` նվիրված անկախությանը , ինչպես նաև հայրենասիրական երգեր, ասմունքներ, պատմություններ և տեղեկություններ:
Դպրոցի տնօրենը, փոխտնօրենները, ծնողխորհրդից մի քանի ներկայացուցիչներ շրջում էին դասարանից դասարան մասնակցում դասարաններում  կազմակերպված տոնին` էլ ավելի ոգևորելով երեխաներին: Կարդա ավելին…


Continue Reading

Հայաստանը մենք ենք

0

ԵՎ ահա ընդամենը 20 տարի հետո անկախ Հայաստան կոչվող նորամանուկը իրեն հովանի ունենալով ամպրոպով մաքրված խաղաղ ու ապահով երկինքը` աշխարհին ավետում է . . .

«Ծնունդդ շնորհավո´ր, Հայաստա´ն»

Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյիակի կապակցությամբ Իջևանի համար 1 հիմնական դպրոցում շարունակվում է միջոցառումների շքերթը:

Բաց դաս-միջոցառմանը հաջորդեց «Ծնունդդ շնորհավո´ր, Հայաստա´ն» խորագրով մեծ միջոցառումը: Այն կազմակերպել էր պատմության ուսուցչուհի  Է. Մատինյանը:

Միջոցառմանը մասնակցում էին 7-ից 9-րդ դասարանցիները և 4 խիզախ փոքրիկներ: Բարձր դասարանցիները ներկայացրին Հայաստանի
պատմությունը Խոշաբի ճակատամարտից մինչև մեր օրերը: Մի խումբ աշակերտներ կատարեցին հայրենասիրական երգեր: Միջոցառմանը նոր շունչ հաղորդեցին «Արցախ» և «Իմ անունը  Հայաստան է» պարերը:

Պարողների հագուստները խորհրդանշում էին եռագույնը:Միջոցառման ընթացքում ցուցադրվում էին փաստագրական տեսանյութեր: Փոքրիկներն իրենց հագուստով խորհրդանշում էին եռագույնը: Հայաստան 2011Նրանք երգեցին և արտասանեցին Հայաստանի մասին` ապացուցելով իրենց հայրենասիրությունը:

Միջոցառմանն  իշխում էին  երգը, պարն ու ցնծությունը:

 

 



Continue Reading

Լալա Աբովյանը դարձավ Կողբի 2 դպրոցի աշխորհրդի նախագահ

0

 

Կողբի թիվ 2  միջնակարգ  դպրոցում  սեպտեմբերի  28-ին  տեղի  ունեցավ  Աշակերտական  խորհրդի  նախագահի  ընտրություն: Ընտրությանը  իրենց  թեկնածությունն  էին   առաջադրել  Լալա  Աբովյանը  XI-բ դասարանից (նա Աշակերտական խորհրդի նախագահն  էր ) և  Սերյոժա  Հարությունյանը  IX  դասարանից: Ընտրությանը  մասնակցում  էին  VI-XII  դասարանների  բոլոր  աշակերտները: Աշակերտները   շատ  ոգևորված   էին   և  ակտիվորեն մասնակցում  էին ընտրությանը:

Ընտրության արդյունքները  հաշվվեց ընտրությունից  անմիջապես  հետո: 105/36 ձայների  տարբերությամբ  ընտրվեց  Լալա Աբովյանը:
Լալա  Աբովյանի գործունեության ծրագիրը 2011-2012 ուս.տարվա համար.

 

1.Կապահովենք  Աշակերտական  խորհրդի  գործունեությունը:

2.Կազմակերպիչների և դասղեկների  օգնությամբ կկազմակերպենք սպորտային  և ինտելեկտուալ  խաղեր:

3.Վերանորոգված դասասենյակների  մաքրությունը  կստուգենք  Աշակերտական  խորհրդի  ողջ  անձնակազմով:

4.Դպրոցի  միջանցքների  և  դասարանները  կզարդարենք  պաստառներով  և  բույսերով:

5.Կազմակերպիչների  միջամտությամբ,կվերսկսենք <<Բանավեճ>>  ակումբի  գործունեությունը:

6.Կապահովենք  հարակից  դպրոցների Աշակերտական  խորհրդի  համատեղ  աշխատանքը:

7.Դասղեկների  և  աշակերտների  օգնությամբ  կկազմակերպենք  շաբաթօրյակներ:

8.Կկազմակերպենք  միջոցառումներ  աշակերտների,դասղեկների  և  կազմակերպիչների  օգնությամբ:

9.Կպատրաստենք  պաստառներ՝հետաքրքիր  տեղեկություններով  լի:

10.Ինչպես  նաև,պաստառների  և միջոցառումների  միջոցով  կտեղեկացնենք  աշակերտներին  իրենց  իրավունքների  և  պարտականությունների  մասին:

 

ՄԵԴԻԱ ԽՄԲԱԿԻ  ԲՈԼՈՐ  ԱՆԴԱՄՆԵՐԸ  ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ  ԵՆ  ԼԱԼԱ  ԱԲՈՎՅԱՆԻՆ ՀԱՂԹԱՆԱԿԻ  ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ:


Continue Reading

Անկախ Հայաստանի խորհրդանիշները

0


Փոքր-ինչ  անսովոր  դասղեկական  ժամ  էր  Իջևանի  հ. 3  հիմնական  դպրոցի  9-րդ  բ  դասարանում:  Անսովոր  էր,  քանզի  դասն  անց  էին  կացնում  աշակերտները:  Դասարանում  կազմվել  էին  5  խմբեր,  որոնք  յուրովի  էին  ներկայացնում    Հայաստանի  խորհրդանիշները: Չնայած  նրան,  որ  խմբերը  աշխատել  էին  առանձին-առանձին,  և  միմյանցից  փոքր-ինչ  գաղտնի,   ոչ  մեկը  մյուսին  չէին  կրկնում:  Նշենք,  որ  դասը  անց  էր  կացվում  ռուսաց  լեզվով:


Continue Reading

Բաց դաս նվիրված ՀՀ անկախության 20-ամյակին

0

Սեպտեմբերի 20-ին Իջևանի համար 1 հիմնական դպրոցի IVԲ  դասարանում անց է կացվել դաս-միջոցառում. «Ծնունդդ շնորհավո´ր Հայաստա´ն» խորագրով:

Միջոցառման ընթացքում աշակերտները խոսեցին ՀՀ դրոշի գույների, զինանշանի պատկերների, խորհրդանիշերի մասին, երգեցին հիմնը, ազգային երգեր, արտասանեցին և կարդացին Հայաստանի, հայ ժողովրդի մասին բանաստեղծություններ, լսեցին Շուշան Պետրոսյանի, Ինգա և Անուշ Արշակյանների երգերը` նվիրված Հայաստանին:


Continue Reading

Անկախ Հայաստանը մենք ենք

0

ՀՀ  օրհներգի  հնչյունների  ներքո  սկսվեց անկախության 20-ամյակին  նվիրված  տոնական  միջոցառումը:  Հանդիսության  պատվավոր  «հյուրերն»  էին  ազգային  հերոսներ  Վարդան  Մամիկոնյանը,  Գարեգին  Նժդեհը,  Վազգեն  Սարգսյանն  ու  Մոնթե  Մելքոնյանը:  Նրանք  իրենց  պատգամներով  ու  խորհուրդներով  երեխաներին  սովորեցնում  էին սիրել  հայ  գիրն  ու  գրականությունը,  անաղարտ  պահել  մայրենին,  ամուր  պաշտպանել  հող  հայրենին:  Եվ  որ  ամենակարևորն  է`  պահպանել  հերոսների  արյամբ  ձեռք  բերված  անկախությունը:  Միջոցառումը  համեմված  էր  ազգային  երգ  ու  պարով:


Continue Reading

20 ՏԱՐԻ ԱՆԿԱԽ

Այսօր  մեր  երկրի  համար ամենակարևոր  տոնն  է :Վերջապես  ձեռք  ենք  բերել  անկախություն:Անկախությունը  գին  չունի,թեև  ձեռք  է  բերվում  տքնանքով ,  արյամբ  և  ցավով:

Հայաստանի  Գերագույն Խորհրդի  որոշմամբ  1991  թվականին  սեպտեմբերի  21-ին   հանրաքվե  է  անցկացվել  ԽՍՀՄ-ի  կազմից  դուրս  գալու  և  անկախ  պետականություն հաստատելու  մասին:Ընտրական իրավունք  ունեցող  քաղաքացիների  94,99%-ը  կողմ  է  քվեարկել:Երկու  օր  անց    հանրապետության  Գերագույն    Խորհուրդը  Հայաստանը  հռչակել է    անկախ,ինքնիշխան  հանրապետություն:

Անկախությունը   մեծ  դեր  ունի  մեր  կյանքում:Եթե  չլիներ  անկախությունը  մենք  չէինք   ունենա  մեր  սեփական  լեզուն,դրոշը,հիմնը   և   գերբը:

 


Continue Reading

Ղոչա´ղ կացեք

0

Մեր դպրոցում ամենահիշարժան դեպքերից մեկը Հովհաննես Թումանյանի  140-ամյակին նվիրված միջոցառումն էր, որտեղ երեխաները գունագեղ հագուստներով ներկայացնում էին Թումանյանի հեքիաթները և բանաստեղծությունները, հատկապես շատ գեղեցիկ էր «Կիկոսի մահը» հեքիաթը,որը ներկայացնում էին երկրորդ դասարանցիները: Նաև գեղեցիկ էր Թումանյանի «Գիքորը», երբ Համբոն և Գիքորը միասին քաղաքում էին: Բայց երբ հայտնվեց Գիքորը, բոլորի աչքերում թախիծ էր տիրում:


Continue Reading

Գիշերային ակնթարթ

0

Գիշերային ակնթարթԱշնանային տաք երեկո: Գիշերային անդորր: Աստղազարդ երկինք ու մեկ էլ հեռու~ , մթին սարերի ետևից շառագունած հորիզոնում մեկը բարձրանում է դանդաղ, սահուն քայլերով` հետզհետե աղոտ լույս եզրագծելով իր կլորիկ դեմքի շուրջը:

Նա երկնային լուսատուների գիշերային ուղեկիցն է: Ամոթխած դեմքը ստեպ-ստեպ ծածկում է ամպի քուլաների թափանցիկ շղարշով ու նորից շառագունած այտերով ծիկ անում քունը կորցրած սիրահարներին…. Տեսնես ու՞մ է փնտրում այս ուշ ժամին……


Continue Reading

Դասընթացներ Հույսի կամուրջում

0

Սեպտեմբերի  17-ին  Հույսի  կամուրջի   իջևանյան  մասնաճյուղում  անց  կացվեցին  բլոգինգի   դասընթացներ:  Դասընթացները  կազմակերպվել  էին  «Իմ  մասին» ծրագրի  շրջանակներում:  Մասնակցում  էին Իջևան  քաղաքի  4  դպրոցների  մեդիա ակումբի  անդամները: Դասընթացի   ընթացքում   ուսումնասիրեցին  բլոգը,  նրա  տեսակները  և  ստեղծման  սկզբունքները:


 


Continue Reading

Internet Literacy Handbook paneuyouth eSafety Kit become President

 

Հետևիր մեզ