Posted by koghb1 on June 19, 2011 at 7:28 am
Բլոգը ինտերնետային կայք է: Բլոգի միջոցով մարդիկ կարողանում են տեղեկություններ տեղադրել, որոնել, տարածել և այլն: Բլոգը բաժանվում է հետևյալ տեսակների՝ անհատական, թեմատիկ, խմբային, կոպերատիվ, նորությունների և ազատ ոճի: Անհատականը դա այն տեսակն է, երբ բլոգից օգտվում է միայն մեկ անձ: Թեմատիկն դա այն տեսակն է, երբ բլոգից օգտվողները խորհրդակցում են մեկ թեմայի շուրւջ և չեն շեղվում դրանից: Խմբայինը այն տեսակն է,երբ բլոգից օգտվում են երկու և ավելի անձ: Կորպորատիվը դա այն տեսակն է, երբ, օրինակ գրասենյակներ, հիմնարկներ և այլ ձեռնարկություններ ցուցադրում են իրենց ապրանքատեսակները: Եվ ազատ ոճը դա այն տեսակն է, երբ յուրաքանչյուր ոք բլոգի միջոցով կատարում է այն ինչ ցանկանում է:
Բլոգերը այն անհատն է , որը անընդհատ առնչվում է բլոգի հետ:
Բլոգը մյուս կայքերից տարբերվում է նրանով, որ այն անընդհատ թարմացվում է նոր տեղեկություններով:
Continue Reading
Posted by koghb2 on June 19, 2011 at 7:13 am
Մարտի 21-26-ին Կողբի թիվ 1 միջնակարգ դպրոցում տեղի ունեցան դասընթացներ ‘Առաջնորդություն’ թեմայով: Այն իրականացվում էր Հույսի կամուրջ հասարակական կազմակերպության կողմից:
Դասընթացը հետապնդում էր մի կարևոր և առանցքային նպատակ, այն է՝ երեխաներին իրազեկ դարձնել և ընդգրկուն տեղեկություններ տալ թե առաջնորդության, թե արդյունավետ մարդ լինելու գաղտնիքների մասին:
Իրականացվել է նաև մեկ այլ փուլ՝ ‘Ապահով ինտերնետ’ խորագրով:
Ներկայումս Կողբի թիվ 2 միջնակարգ դպրոցում տեղի է ունենում բլոգինգի վերաբերյալ դասընթաց, որի շրջանակներում մենք ծանոթացանք բլոգի ընդհանուր ճյուղավորումներին՝ անհատական, խմբային, թեմատիկ, կորպորատիվ և սովորում ենք համացանցում բլոգ պատրաստել:
Հուսով ենք, որ այս դասընթացները կունենան շարունակական բնույթ, և մենք՝ մասնակիցներս ավելի կնդլայնենք մեր գիտելիքները:
Continue Reading
Posted by noyemberyan2 on June 19, 2011 at 7:11 am
Ես` Արեն Բուդաղյանս, կոչ եմ անում Նոյեմբերյան քաղաքի ազգաբնակչութըանը բարեկարգել Նոյեմբերյան քաղաքը, աղբը թափել աղբարկղում, նախատել նրան, ով որ աղբը կթափի գետնին : Եվ կոչ եմ անում ձեզ ակտիվորեն մասնակցել բարեկարգմանը:
Continue Reading
Posted by berdavan on June 19, 2011 at 6:56 am
Լինելով մասնակիցը աշակերտական խորհրդի ՝ տեղեկացա մի քանի ծրագրերի, որոնք պետք է իրականացվեն սույն թվականի հոկտեմբերի մեկից:
Ծրագիրը հետևյալն էր.Մաքրապատել և կանաչապատել գյուղը և դպրոցը:
Կազմակերպել այնպիսի միջոցառումներ, որոնք կնպաստեն մշակույթի պահպանմանը: Այս ամենի համար հարկավոր է ֆինանսական օգնություն, ինչի համար աշակերտական խորհուրդը դեռևս թեկնածու չի գտել:
Հարգելի բլոգերներ կամ պարզապես այցելուներ խնդրում էնք թողնել ձեր մեկնաբանությունը կամ ներկայացքրեք ձեր ցանկությունը այն մասին, թե ինչպիսին կցանկանայիք տեսնել ՀՀ-ի գյուղերը և դպրոցները:
Սիրով Բերդավանի աշակերտական խորհուրդ:
Continue Reading
Posted by noyemberyan2 on June 19, 2011 at 6:54 am
2011թ. գարնանը` մարտի 21-26 կողբի N1 դպրոցում կայացավ ‘Առաջնորդություն’ թեմայի շուրջ դասընթաց,որին մասնակցում էր Նոյեմբերյանի, Բերդավանի,Կողբի դպրոցներից 21 աշակերտ: Առաջնորդությունը շատ հետաքրքիր թեմա է,որին ծանոթացանք Հարությունյան Լուսինեի և Խաչիկյան Ինգայի օգնությամբ:
Իսկ այժմ` հունիսի 17-20-ը ներառյալ Կողբի N2 դպրոցում անցկացվում են համակարգչի, բլոգի և համացանցի վերաբերյալ դասընթացներ: Սովորում ենք ինչպես օգտվել համացանցից:Այստեղ նույնպես շատ հետաքրքիր է անցնում ժամանակը:
Continue Reading