Category Archive:
Posted by school129c on April 21, 2013 at 5:35 pm
Ապրիլյան գարնանաբույր այդ առավոտ անսովոր մի ցնցություն էր տիրում մայրաքաղաքի Գայի անունը կրող թիվ 129 դպրոցի բակում: Արևն իր ջերմությունն ու լույսն էր հեղել կրթօջախի գլխավերևում և խինդով ու բերկրանքով լցրել բոլորի հոգիները:
Օրվա խորհուրդը` <<Հուշարձանների պահպանության օր>> կարգախոսով, ավելի մեծացավ և իմաստնացավ, երբ սկսվեց պատանի գայականների կազմակերպած տոնահանդեսը: <<Պատանի գայականների>> քայլերգի խրոխտ հնչյունների տակ կրտսեր դպրոցականները` զինվորական համազգեստով, շարասյուն են կազմում հայազգի քաջարի զորավար Գայի կիսանդրու շուրջը: Սիրելի զորավարի հուշարձանի երկու կողմերում դեռ վաղորդյանից մարտական կեցվածքով պատվո պահակ էին կանգնել VI դասարանցիներ Րաֆֆին և Վարանդը:
Այռուծասիրտ հերոսի կիսանդրու պատվանդանին, ինչպես միշտ թարմ ծաղիկներ են, ծաղկեզամբյուղներ: Արձանն այդ օրը փայլում է իր մաքրությամբ ու կենդանությամբ: Լսվում է դպրոցի տնօրենի` Լ. Պետրոսյանի հայրենաշունչ դիմումը հանդեսի մասնակիցներին:

Ապրիլյան գարնանաբույր այդ առավոտ անսովոր մի ցնցություն էր տիրում մայրաքաղաքի Գայի անունը կրող թիվ 129 դպրոցի բակում: Արևն իր ջերմությունն ու լույսն էր հեղել կրթօջախի գլխավերևում և խինդով ու բերկրանքով լցրել բոլորի հոգիները:
Օրվա խորհուրդը` <<Հուշարձանների պահպանության օր>>կարգախոսով, ավելի մեծացավ և իմաստնացավ, երբ սկսվեց պատանի գայականների կազմակերպած տոնահանդեսը: <<Պատանի գայականների>> քայլերգի խրոխտ հնչյունների տակ կրտսեր դպրոցականները` զինվորական համազգեստով, շարասյուն են կազմում հայազգի քաջարի զորավար Գայի կիսանդրու շուրջը: Սիրելի զորավարի հուշարձանի երկու կողմերում դեռ վաղորդյանից մարտական կեցվածքով պատվո պահակ էին կանգնել VI դասարանցիներ Րաֆֆին և Վարանդը:
Այռուծասիրտ հերոսի կիսանդրու պատվանդանին, ինչպես միշտ թարմ ծաղիկներ են, ծաղկեզամբյուղներ: Արձանն այդ օրը փայլում է իր մաքրությամբ ու կենդանությամբ: Լսվում է դպրոցի տնօրենի` Լ. Պետրոսյանի հայրենաշունչ դիմումը հանդեսի մասնակիցներին:
Continue Reading
Posted by berd4school on November 16, 2012 at 5:33 pm
Նոյեմբերի 11-ը էներգախնայողության միջազգային օրն է:Այդ օրը հանդիսավորությամբ նշեցին նաև Տավուշի մարզի Բերդ քաղաքի 4-րդ հիմնական դպրոցի 5-րդ դասարանցիները / դասղեկ՝ Հասմիկ Գալստյան/:
Այս ուսումնական տարվա սեպտեմբերի 1-ից դասարանում դասավանդվում է <<Էներգիայի և ռեսուրսների օգտագործում>>ուսումնական առարկան: Դրա շրջանակներում հետաքրքիր ակցիա էին կազմակերպել աշակերտները: Նախապես պատրաստել էին պաստառներ, սովորել էին ասույթներ, հավաքել էին բազմաթիվ տեղեկություններ թեմայի շուրջ: Նրանք շրջեցին դասարաններում, օրվա խորհրդի մասին տեղեկացրին աշակերտներին, անցկացրին զրույցներ:Ակցիան շարունակվեց դպրոցից դուրս. նրանք կազմակերպել էին <<Այրվող թղթադրամներ>> խաղը, որտեղ դպրոցի բոլոր աշակերտները այրեցին ավելորդ ծախսված էներգիայի համար վճարված պատճենահանված թղթադրամները: Խաղն ուսանելի էր. բոլորը հասկացան, որ էներգիան պետք է խնայել:Վերջում հինգերորդցիները բուկլետներ բաժանեցին անցորդներին: Օրվա վերջում բոլորը գոհ էին՝ և´ աշակերտները, և´ ուսուցիչները. չէ որ օգտակար աշխատանք էին կատարել:
Continue Reading
Posted by koghb2 on November 10, 2012 at 10:22 am
2012 թվականի նոյեմբերի 8-ին Կողբի թիվ 2 դպրոցում աշակերտները ծառեր տնկեցին:
Ծառատունկին ներկա էին դպրոցի տնօրենը, գյուղ
ապետը, դպրոցի ԱԽ-ի անդամները, 5-րդ, 8-րդ, 9-րդ և 10-րդ դասարանները:
Ծառատունկին աշակերտները տնկեցին եղևնիներ: Ծառատունկ դպրոցում հաճախ է լինում, և այժմ դպրոցում կան նաև բերքատու ծառեր, որոնցից բերք ենք ստանում: Այն նաև գեղեցկացնում է դպրոցի բակն ու այգին: Մանե Ղալեչյան և Կարինե Յարալյան /9-րդ դասարան/
Continue Reading
Posted by school129c on October 19, 2012 at 4:20 pm
Մենք երբեմն կարոտում ենք Երևանը՝ հենց Երևանում լինելով հանդերձ: Երևանը մեր սրտի մայրաքաղաքն է: Ամեն տարի նրա տոնին սպասում ենք անհամբերությամբ, այդ օրը ցանկանում ենք լինել նրա բոլոր գեղատեսիլ վայրերում, մասնակցել երգ ու պարին, մեր խինդը խառնել նրա ջերմ մթնոլորտին:
Այդ օրը տոնին վայել զարդարվում է նաև մեր քաղաքը: Ամենուր վառ գույներ են, փողփողացող եռագույն դրոշներ:
Այս տարի մենք՝ պատանի գայականներս, Երևանի տոնին մասնակցեցինք քաղաքապետարանի մոտ կազմակերպված միջոցառմանը: Այնտեղ հավաքվել էին դպրոցականներ, ուսուցիչներ, կրթության ոլորտի ներկայացուցիչներ, համայնքների ղեկավար աշխատողներ:
Ոգեշունչ խոսքեր ասվեցին մեր սիրելի քաղաքի մասին, հնչեցին ազգային երգեր, պարային խմբերը ազգագրական պարեր պարեցին, մենք բազմիցս վանկարկեցինք
Ե-րե-վան շը-նոր-հա-վոր տոնդ….
Continue Reading
Posted by koghb2 on October 6, 2012 at 10:55 am
Կողբի թիվ 2 միջնակարգ դպրոցի համար արդեն ավանդություն է դարձել ամեն տարի համադպրոցական արշավի անցկացումը: Այս տարի արշավի ուղղությունը Կողբի բնության հիասքանչ անկյուններից մեկը՝ Վարդիգյուղն էր:
Արշավին մասնակցում էին 1-12-րդ դասարանների բոլոր աշակերտները, ծնողներ և ուսուցիչներ: Աշակերտները միշտ ոգևորությամբ և մեծ սիրով են մասնակցում աշնանային արշավին:
Արշավի մասնակիցները սկզբում գնացին Վարդիգյուղի խեչ, ապա քիչ հեռու նստեցին մի փոքր հանգստանալու և վայելելու հիասքանչ բնությունն ու ջերմ արևը:
Յուրաքանչյուր դասարան կազմակերպեց տարբեր խաղեր և մրցույթներ, եղան նաև մրցույթներ տարբեր դասարանների միջև:
Խոսեցին նաև բնության պաշտպանության, մաքրության և օզոնի շերտի պաշտպանության մասին:
Բոլորն էլ մեծ բավականություն ստացան և բարձր տրամադրությամբ և լավ հիշողություններով վերադարձան:

arshav,arshav1
Continue Reading
Posted by school186c on October 1, 2012 at 1:34 pm
Սեպտեմբերի 26-ին, կենսաբանության ուսուցչուհի տիկին Բուլդոյանի ուղեկցությամբ 7-9-րդ դասարանի աշակերտները, այցելեցին Աշտարակի Կարին գյուղի տնկարան: Տնկարանը հովանավորում է ATP կազմակերպությունը: Աշակերտները ստացան բազում գիտելիքներ և մեծ բավականություն: Առաջնահերթ նրանք մասնակցեցին մի փոքրիկ դասի, որը վերաբերում էր միջավայրի գործոններին և հիմնախնդիրներին: Երեխաները վեր հանեցին աղբի, ծառահատման և շատ ուրիշ խնդիրներ: Հաջորդեց ամենահետաքրքիր մասը՝ աշակերտները ամբողջ տնկարանը ,,ոտնատակ,, արեցին և գտան այնպիսի հետաքրքիր ծաղիկներ ու բույսեր, պտուղներ ու ծառեր, որ խոսքերով նկարագրելը անհնար է: Ամեն մի տնկի մի հրաշք էր: Հատուկ նշեմ, որ աշակերտներին դուր եկավ ունաբ կոչվող պտուղը: Ճիշտ է, մենք այնտեղ 3-4 ժամ մնացինք (թեկուզ 3-4 օր կմնաինք), բայց ոչ ոքի հիշողությունից չի ջնջվի այդ հիշարժան պահերը:
Մենք հասկացանք, որ ԱՌԱՆՑ ԲՆՈՒԹՅԱՆ ԱՆՀՆԱՐ Է ԿՅԱՆՔԸ:
Աշակերտները վերադարձան տուն, բերելով իրենց հետ մի մեծ ճամպրուկ, որի մեջ էին այնտեղի սիրալիր մարդիկ, անմոռաց պահերը, ծառն ու ծաղիկը, անհրաժեշտ դասը և զգացողությունները, որ հնարավոր չէ նկարագրել ու փոխարինել մեկ այլ բանով:
Օ՜, հրաշք է բնության գրկում աշխատելը: Երանի ԿԱՐԻՆ գյուղի տնկարանի աշխատկիցներին:
Նյութը պատրաստեց 8ա դասարանի աշակերտուհի Ամալյա Հարությունյանը
Continue Reading
Posted by koghb2 on September 28, 2012 at 8:20 am
Սեպտեմբերի 27 ին Կողբի թիվ 2 միջնակարգ դպրոցի քիմիայի և կենսաբանության ուսուցչուհիները 7-րդ և 12-րդ դասարաններում անցկացրեցին դաս-քննարկում նվիրված օզոնի շերտի պաշտպանության :

Դասի ընթացքում աշակերտները դիտեցին սլայդ-ցուցադրություն քննարկեցին թե՞ ինչ է օզոնը ,որտեղ է գտնվում, ինչպես է օզոնը գոյանում մթնոլորտում , ինչու ենք հոք տանում մթնոլորտային օզոնի պահպանության համար, արդյոք օզոնը հավասարաչափ է բաշխված երկրագնդի վրա, ինչպես է չափվում օզոնի քանակությունը մթնոլորտում, որոնք են մարդու գործունեության արդյունքում վերնոլորտային օզոնի քայքայման հիմնական փուլերը, որ նյութերի արտանետումներն են մարդու գործունեության արդյունքում առաջացնում օզոնային շերտի քայքայումը, որոնք են վերնոլորտային օզոնը քայքայող գազերը , որոնք են օզոնը քայքայող քլորի և բրոմի քիմիական ռեակցիաները, որոնք են քայքայված օզոնային շերտերը և այլն:
Մենք այդ դասընթացից սովորեցինք, թե որքան կարևոր է մեզ համար օզանային շերտի պաշտպանությունը և թե ինչ պետք է անենք որպիսզի պահպանենք օզոնը : Դասի վերջում նայեցինք մուլտֆիլմ օզոնի մասին, որը մեզ շատ դուր եկավ:
Այժմ կոչ ենք անում բոլորիտ պահպանեք օզոնը որովհետև նրանից է կախված բոլորիս կյանքը:
7-րդ դասարանի աշակերտուհի Նարե Թամազյան
Continue Reading
Posted by school100c on April 15, 2012 at 6:49 am
Գարունը գեղեցիկ է իր բոլոր գույներով….
Հենց այսպես էլ վերջացրեց իր խոսքը 4-րդ բ դասարանի աշակերտ Գագիկ Սանամյանը….
Դպրոցի աշակերտների ջանքերով մեր դպրոցում ստեղծվել է մի շատ հրաշալի գարնանային անկյուն, որտեղ ցուցադրված են մեր երեխաների ձեռքերով պատրաստված աշխատանքները …
Տեսանյութը տես …>>>
Continue Reading
Posted by ijevans3c on April 6, 2012 at 4:54 pm
Մայրության և գեղեցկության տոնին յուրովի էին նախապատրաստվել 8 բ դասարանի աշակերտները:
Դեռևս աշնանը նրանք որոշել էին դպրոցի բակում տնկել վարդի տնկիներ: Յուրաքանչյուրն իրենց կամ ազգականի այգում տնկիներ էին աճեցրել: Բնությունն էլ իր հերթին աջակցել էր երեխաներին:
Եվ գարնանային այս պայծառ ու արևոտ օրը նրանք դարձրին տոնական: Այս կերպ նրանք շնորհավորեցին իրենց սիրելի ուսուցչուհիներին ու մայրիկներին` մայրության և գեղեցկության տոնի առթիվ:
Միանալով նրանց շնորհավորանքներին` շնորհավորում եմ հայ բոլոր մայրերին, տատիկներին և քույրերին գարնանային այս հիասքանչ տոնի առթիվ, ցանկանում եմ խաղաղություն հայոց աշխարհին, ընտանեկան երջանկություն բոլորին…
8բ դասարանի դասղեկ` Մարիամ Այդինյան
Continue Reading
Posted by koghb2 on April 4, 2012 at 8:48 am
Մարտի 28-ին տեղի ունեցավ հանդիպում Կողբ գյուղի գյուղապետ Արսեն Աղաբաբյանի և Կողբի թիվ 1 և 2 դպրոցների Աշխորհուրդների անդամների հետ: Հարգարժան գյուղապետը ներկայացրեց այն բոլոր աշխատանքները, որոնք կատարվել էին այս տարվա ընթացքում: Եվ այն աշխատանքները, որոնք դեռևս պետք է կատարավեն առաջիկա ամիսների ընթացքում: Մենք աշակերտներս խնդրեցինք ի կատար դարձնել մեր ցանկությունները: Պարոն Աղաբաբյանից խնդրեցինք նոր գույք դպրոցների համար և օգնել լուծել ջեռուցման խնդիրը: Մենք առաջարկեցինք սահմանել կրթաթոշակներ գերազանց սովորող աշակերտների համար, առաջադիմությունը բարձրացնելու նպատակով: Մենք խնդրեցինք լուծել գյուղի աղբի հետ կապված խնդիրը և զարգացնել գյուղի մշակույթը:
Շատ հագեցած և հետաքրքիր զրույց տեղի ունեցավ գյուղապետի և աշակերտների միջև: Պարոն Աղաբաբյանը շեշտեց, որ կանի հնարավոր ամեն բան, որպեսզի օգնի իր գյուղի դպրոցներին:
Continue Reading