Category Archive:
Posted by koghb2 on February 27, 2013 at 8:24 am
Կողբի թիվ 2 միջնակարգ դպրոցում արդեն 3 տարի շարունակ ապահով համացանցի օրվան նվիրված բաց դաս է տեղի ունենում: Քանի որ համացանցից օգտվողների թիվն օր օրի ավելանում է և դրանք հիմնականում անչափահասներն են, այդ պատճառով շատ կարևոր է, որ նրանք իմանան համացանցի անվտանգության ոսկե կանոնները:
Այս տարի բաց դասն անցկացվեց 7-րդ դասարանում: Դասին հրավիրված էին նաև ուսուցիչներ, ծնողներ և այլ դասարանների աշակերտներ, որոնք նույնպես շատ բան սովորեցին և իմացան համացանցից անվտանգ օգտվելու մասին:
Այնուհետև աշակերտները լրացրին ապահով համացանցի վերբերյալ թեստերը safe.am կայքում, սովորեցին անվտանգ համացանցի ոսկե կանոները:
Բոլոր ներկաները շատ տեղեկություններ և մեծ բավականություն ստացան դասից:
Դիտեք բաց դասի տեսագրությունը այստեղ Apahov hamacanc 2013 Koghbi tiv 2 dprocum
Continue Reading
Posted by school135c on December 5, 2012 at 3:39 pm
Հայ-Ճապոնալան խաչբառ
Լրացնել խաչբառը. Լրացնելու համար անհրաժեշտ է կատարել հետևյալ գործողությունները.
1. Ներբեռնել նկարը և բացել այն Paint ծրագրի օգնությամբ
2. Առաջադրված տարբերակներից ընտրել ճիշտ պատասխանը և ներկել այդ պատասխանի մոտ փակագծերի մեջ նշված թվին համապատասխան վանդակը

Continue Reading
Posted by school135c on December 5, 2012 at 3:31 pm
Լրացնել աղյուսակը.

Ռեբուս
Լրացնել ռեբուսը և վանդականիշերով ստանալ հատուկ անուն:
#++++ բ Ջուղայեցի
1699թ #+++++++ ժողով
++++#++ Օրին հասավ Շամախ 1708թ
1728թ մահացավ +#+++ Բեկը
1812թ ++++++#+-ի պայմանագիր
Հ. Գաթրջան – #+++++++++ պատմություն
Հյուսիսափայլ թերթի հեղինակն է ++++#+++ -ը
Պահպանողական գործիչ – Պետրոս ++#++++
Ո՞վ է պատկերված
Continue Reading
Posted by school135c on December 5, 2012 at 2:55 pm
Սիրելի աշակերտներ Գագիկ Ստեփանյանի անվան N 135 հիմնական դպրոցի կայքում տեղադրված է խաղ-վիկտորինա պատմություն առարկայից: Վիկտորինային կարող են մասնակցել 6-12-րդ դասարանցիները և բոլոր ցանկացողները:
Խաղ-վիկտորինայի նպատակն է ստուգել և խորացնել Ձեր գիտելիքները պատմություն առարկայից և նպաստել բազմակողմանիորեն կրթված քաղաքացու ձևավորմանը:
Պատասխանները կարող եք ուղարկել հետևյալ հասցեով.
xmbakihasce@gmail.com
Կազմակերպեցին` Ա. Մուղդուսյանը, Ք Հարթենյանը նյութը տեղադրեց` Ք. Դանիելյանը
Continue Reading
Posted by berd2school on November 28, 2012 at 10:53 am
Գրական անկյուն, որտեղ լույս են ընծայվում պատի թերթեր` նվիրված մշակույթային գործիչների կյանքին և գրական-հասարակական գործունեությանը: Աշխատանքները կատարում է ԱԽ համապատասխան
ակումբը, որի անդամները նաև գրադարանի գրական խմբակի մշտական մասնակիցներն են: Խմբակը ղեկավարում է Լուսյա Փալանդուզյանը:

Continue Reading
Posted by school186c on October 1, 2012 at 1:34 pm
Սեպտեմբերի 26-ին, կենսաբանության ուսուցչուհի տիկին Բուլդոյանի ուղեկցությամբ 7-9-րդ դասարանի աշակերտները, այցելեցին Աշտարակի Կարին գյուղի տնկարան: Տնկարանը հովանավորում է ATP կազմակերպությունը: Աշակերտները ստացան բազում գիտելիքներ և մեծ բավականություն: Առաջնահերթ նրանք մասնակցեցին մի փոքրիկ դասի, որը վերաբերում էր միջավայրի գործոններին և հիմնախնդիրներին: Երեխաները վեր հանեցին աղբի, ծառահատման և շատ ուրիշ խնդիրներ: Հաջորդեց ամենահետաքրքիր մասը՝ աշակերտները ամբողջ տնկարանը ,,ոտնատակ,, արեցին և գտան այնպիսի հետաքրքիր ծաղիկներ ու բույսեր, պտուղներ ու ծառեր, որ խոսքերով նկարագրելը անհնար է: Ամեն մի տնկի մի հրաշք էր: Հատուկ նշեմ, որ աշակերտներին դուր եկավ ունաբ կոչվող պտուղը: Ճիշտ է, մենք այնտեղ 3-4 ժամ մնացինք (թեկուզ 3-4 օր կմնաինք), բայց ոչ ոքի հիշողությունից չի ջնջվի այդ հիշարժան պահերը:
Մենք հասկացանք, որ ԱՌԱՆՑ ԲՆՈՒԹՅԱՆ ԱՆՀՆԱՐ Է ԿՅԱՆՔԸ:
Աշակերտները վերադարձան տուն, բերելով իրենց հետ մի մեծ ճամպրուկ, որի մեջ էին այնտեղի սիրալիր մարդիկ, անմոռաց պահերը, ծառն ու ծաղիկը, անհրաժեշտ դասը և զգացողությունները, որ հնարավոր չէ նկարագրել ու փոխարինել մեկ այլ բանով:
Օ՜, հրաշք է բնության գրկում աշխատելը: Երանի ԿԱՐԻՆ գյուղի տնկարանի աշխատկիցներին:
Նյութը պատրաստեց 8ա դասարանի աշակերտուհի Ամալյա Հարությունյանը
Continue Reading
Posted by ijevans3c on September 11, 2012 at 6:01 am
Նորից եկավ այնքան սպասված սեպտեմբերի մեկը: Սրտի թրթիռով և մեծ ոգևորությամբ նորից եկանք դպրոց:
Այս տարի մենք ավարտելու ենք հիմնական դպրոցը: Հրաժեշտ ենք տալու մեր շատ սիրելի դպրոցին:
Կարոտով հանդիպեցինք մեր ընկերներին ու ուսուցիչներին: Յուրաքանչյուրս յուրովի էինք հանգստացել, բայց բոլորս էլ տրամադրված էինք լավ սովորելու:
Շնորհավորում եմ բոլոր-բոլորին Գիտելիքի օրվա առիթով:
Ռոբերտ Փալանդուզյան
9 բ դասարան
Continue Reading
Posted by koghb2 on April 29, 2012 at 3:10 pm

<<Իմ մասին>> ծրագրի շրջանակներում մոնտաժի եռօրյա դասընթացներ տեղի ունեցան Կողբի թիվ 2 միջնակարգ դպրոցում: Դասընթացին մասնակցում էին աշակերտներ Կողբի երկու դպրոցներից, Նոյեմբերյանի թիվ 2 միջնակարգ դպրոցից և Բերդավանի միջնակարգ դպրոցից: Դասընթացը անց էր կացնում <<Ինտերնյուս>>- ի աշխատակից Գեղամ Վարդանյանը: Դասերին աշակերտները սովորեցին ինչպես նկարել տեսանյութ, ինչպես հարցազրույց վերցնել և ինչպես այդ նկարած տեսանյութերը մոնտաժել:
Առաջին օրը փոքրիկ բեմադրություն ցուցադրեցին՝ <<Կարմիր գլխարկը>>: Աշակերտները բաժանվեցին երկու խմբի: Մի խումբը բեմադրեց <<Կարմիր գլխարկը>> <<կույր>> հանդիսատեսի համար, մյուս խումբը՝ <<խուլ և համր>> հանդիսատեսի համար:
Երկրորդ օրը յուրաքանչյուր դպրոցի աշակերտները պատրաստել էին փոքրիկ ֆիլմեր իրենց բնակավայրերի մասին և այդ նկարած նյութերի վրա նրանք սովորեցին մոնտաժել videopad ծրագրի միջոցով:
Երրորդ օրը նրանք ինքնուրույն պատրաստեցին տեսանյութեր և ամփոփեցին ստացած գիտելիքները:
Բեմադրություն <<կույր>> հանդիսատեսի համար
Բեմադրություն <<խուլ և համր>> հանդիսատեսի համար
Continue Reading
Posted by school180c on April 26, 2012 at 3:43 pm
Այսօր <<Հույսի կամուրջ>> ՀԿ-ում դպրոցների մեդիա ակումբների երեխաների հետ անցկացվեց բլոգինգ, ֆեյսբուք և այլ սոց. ցանցեր դասը: Սկզբում մտածում էի, որ ես արդեն գիտեմ բլոգ բացել, այնտեղ նյութ տեղադրել և այլ բաներ, ապա էլ ինչ իմաստ ունի գնալ այդ դասին, բայց այնուամենայնիվ գնացի: Դասը սկսվեց: Չմտածեք դա մեր պատկերացրած <<դաժան>> դասն է, որտեղ երեխան իրավունք ունի խոսել միայն թույլտվությամբ: Ավելին ասեմ դասը անցկացնում էին Մուշեղ Հովսեփյանը և Լիա Սայադյանը, որոնք համարյա մեր տարիքի են: Ուզում եմ ասել, որ շատ շնորհակալ եմ Մուշեղից և Լիայից հիանալի դաս անցկացնելու համար:
Հ.Գ. Սիրելի ընթերցողներ, եթե հիմա տեսնում եք, որ իմ բլոգում ամեն ինչ հայատառ է դա այսօրվա դասի շնորհիվ է:
Continue Reading
Posted by school186c on April 20, 2012 at 2:36 pm
Ապրիլի 10-ին կրկին մարդաշատ էր հ.186 դպրոցի ֆրանսերենի համակարգչային դասասենյակը: Առիթը կրկին Ֆրանկոֆոնիան էր:
Մայիսի 20-ը Ֆրանկոֆոնիայի օրն է և մեր հանրապետությունում անցկացվում է միամսյակ: Ըստ Քաղաքապետարանի կրթության վարչության կազմած ծրագրի ապրիլի 10-ը մեր դպրոցի միջոցառման օրն էր՝ ,,Սիրում ենք Ֆրանսիան, խոսում ենք ֆրանսերեն,, խորագրով:
Ֆրանսերենի ուսուցչուհի Գ. Ահարոնյանի անցկացրած բաց դասի ընթացքում 9ա դասարանի աշակերտները հանդիսատեսին ներկայացրեցին պատառիկներ ֆրանսիական քաղաքակրթությունից, օգտագործելով տեխնիկայի բոլոր միջոցները, որով հագեցած է այդ դասասենյակը:
Վերջում աշակերտները օգտվելով Ինտերնետից կատարեցին ,,online,, ֆրանսերենի գիտելիքները խորացնող վարժություններ: Լավագույն կատարողները խրախուսվեցին:
Դասը համեմված էր երաժշտական հատվածներով, տեսաֆիլմերի ցուցադրումով: Ներկաները կրկին ըմբոշխնեցին քաղցրահնչուն ֆրանսերենը:
Continue Reading