Category Archive:
Posted by school129c on November 21, 2012 at 5:42 pm

2012թվական նոյեմբերի 16. Գայի անվան թիվ 129 դպրոցի երկրորդ հարկի սրահը մարդաշատ էր ` ուսուցիչներ, աշակերտներ, ԵՊՄՀ-ի ուսանող- պրակտիկանտներ: Դպրոցի <<Մեդիա>> ակումբի անդամները կազմակերպել էին <<Աշունն իմ աչքերով>> խորագրով ֆոտոմրցույթ: Նկարները դիտելուց հետո, բոլորը մասնակցեցին փակ գաղտնի քվեարկությանը /լուսանկարները համարակալված էին/` իրենց ձայնը տալով նախընտրած նկարին: Հանձնաժողովը ամփոփեց արդյունքները: Այնուհետև հանձնաժողովի նախագահը` նկարչության ուսուցիչ Լ. Վարդանյանը, հայտարարեց մրցույթի արդյունքները.
Առաջին մրցանակ `Սիրանուշ Պապյան /V դասարան/
Երկրորդ մրցանակ` Շահբազյան Սոնա /VIII դասարան/
Երրորդ մրցանակ` Մարգարյան Մերի /VII դասարան/
<<Ինքնատիպ նկար>> մրցանակին արժանացավ VII դասարանի աշակերտուհի Թոսունյան Անը:
Աշակերտները արժանացան պատվոգրերի: Նրանք նշեցին, որ կարևորում են ոչ թե մրցանակը, այլ մասնակցությունը, որի արդյունքում <<մտերմացան>> աշնան հետ: Կարծում ենք, որ դիտողների մեջ հաճելի զգացումներ արթնացան:
Continue Reading
Posted by berd4school on November 16, 2012 at 5:33 pm
Նոյեմբերի 11-ը էներգախնայողության միջազգային օրն է:Այդ օրը հանդիսավորությամբ նշեցին նաև Տավուշի մարզի Բերդ քաղաքի 4-րդ հիմնական դպրոցի 5-րդ դասարանցիները / դասղեկ՝ Հասմիկ Գալստյան/:
Այս ուսումնական տարվա սեպտեմբերի 1-ից դասարանում դասավանդվում է <<Էներգիայի և ռեսուրսների օգտագործում>>ուսումնական առարկան: Դրա շրջանակներում հետաքրքիր ակցիա էին կազմակերպել աշակերտները: Նախապես պատրաստել էին պաստառներ, սովորել էին ասույթներ, հավաքել էին բազմաթիվ տեղեկություններ թեմայի շուրջ: Նրանք շրջեցին դասարաններում, օրվա խորհրդի մասին տեղեկացրին աշակերտներին, անցկացրին զրույցներ:Ակցիան շարունակվեց դպրոցից դուրս. նրանք կազմակերպել էին <<Այրվող թղթադրամներ>> խաղը, որտեղ դպրոցի բոլոր աշակերտները այրեցին ավելորդ ծախսված էներգիայի համար վճարված պատճենահանված թղթադրամները: Խաղն ուսանելի էր. բոլորը հասկացան, որ էներգիան պետք է խնայել:Վերջում հինգերորդցիները բուկլետներ բաժանեցին անցորդներին: Օրվա վերջում բոլորը գոհ էին՝ և´ աշակերտները, և´ ուսուցիչները. չէ որ օգտակար աշխատանք էին կատարել:
Continue Reading
Posted by school100c on April 24, 2012 at 5:00 am
Ապրիլի 22-ին մեր դպրոցում տոն էր: Դպրոցի աշակերտական խորհուրդը կազմակերպել էր մի հրաշալի միջոցառում նվիրված հայ առաջին տպագիր գրքի 500-ամյա հոբելյանին:Միջոցառմանը մասնակցում էին դպրոցի IV, V, IX-րդ դասարանի աշակերտներ: Նրանք ներկայացրեցին առաջին տպագիր գրքի ստեղծման պատմությունը, խոսեցին գրքի մասին: Հնչեցին նաև բանաստեղծություններ գրքի մասին: Միջոցառման վերջում աշակերտները փոքրիկ թղթիկների վրա գրված բանաստեղծություններ բաժանեցին իրենց ծնողներին:
Continue Reading
Posted by school170c on April 20, 2012 at 5:17 am

Ապրիլի 1-ին և ապրիլի 2-ին հ.170 և հ.87 դպրոցների աշակերտական խորհուրդների անդամների նախաձեռնությամբ անցկացվեց <<Ավան 2012>> ՄԱԿ-ի մոդել կոնֆերանս: Մասնակցում էին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի քառասունյոթ անդամ պետությունների <<պատվիրակները>>: Յուրաքանչյուր պետության <<պատվիրակ>> ներկայացնում էր իր երկրում առկա լուրջ խնդիրներ, որոնք պետք է իրենց լուծումը ստանային:
Քվեարկությամբ առաջին օրվա քննարկման թեմա ընտրվեց աղքատ երեխաների կրթության հարցը, իսկ երկրորդ օրվանը` երեխաների դերը բնության պահպանման գործում: Խնդիրներ, որոնք միշտ էլ հուզել են մարդկությանը: <<Ներկայացուցիչները>> առաջարկում էին լուծումներ, որոնք հնարավորությու պիտի տան պետություններին հասնել <<Հազարամյակի Զարգացման>> աստիճանին:
Երկարատև բանավեճից հետո <<պատվիրակները>> ընդհանուր համաձայնության եկան և արդյունքում ընդունվեց նախագիծ-բանաձև:
Continue Reading
Posted by ijevans3c on April 6, 2012 at 4:54 pm
Մայրության և գեղեցկության տոնին յուրովի էին նախապատրաստվել 8 բ դասարանի աշակերտները:
Դեռևս աշնանը նրանք որոշել էին դպրոցի բակում տնկել վարդի տնկիներ: Յուրաքանչյուրն իրենց կամ ազգականի այգում տնկիներ էին աճեցրել: Բնությունն էլ իր հերթին աջակցել էր երեխաներին:
Եվ գարնանային այս պայծառ ու արևոտ օրը նրանք դարձրին տոնական: Այս կերպ նրանք շնորհավորեցին իրենց սիրելի ուսուցչուհիներին ու մայրիկներին` մայրության և գեղեցկության տոնի առթիվ:
Միանալով նրանց շնորհավորանքներին` շնորհավորում եմ հայ բոլոր մայրերին, տատիկներին և քույրերին գարնանային այս հիասքանչ տոնի առթիվ, ցանկանում եմ խաղաղություն հայոց աշխարհին, ընտանեկան երջանկություն բոլորին…
8բ դասարանի դասղեկ` Մարիամ Այդինյան
Continue Reading
Posted by berd2school on March 16, 2012 at 9:15 am
Բնությունը մարդուն շրջապատող, նրա գոյություն ապահովող բնական տարրերի ու երեևութների տարբերություն է:
Մարդը անընդհատ օգտվելով բնության տարրերից ազդում է նրա վրա` փորձելով այն հարմարեցնել իր պահանջներին: Հաճախ նրա ազդեցությունը բարդ հետևանքներ է ունենում:Մասնագետների կարծիքով, եթե բնօգտագործման և բնական միջավայրի աղտոտման ներկա ուղղվածությունն ու տեմպերը պահպանվեն, ապա հարյուրամյակներ, գուցեև տասնամյակներ հետո մեր մոլորակն այլև պիտանի չի լինի բնակչության համար: Մարդկային հասարակության ինքնաոչնչացման վտանգը կդառնա իրավունք: Որպեսզի կանխենք այդ վտանգը եկեք միավորենք մեր ուժը մաքուր պահենք մեր շրջապատը, մեր տունը:Քանզի վնասելով մեր մոլորակը, վնասում ենք ինքներս մեզ:
Continue Reading
Posted by school100c on December 7, 2011 at 9:28 pm
“Հին աշխարհքը ամեն օր
Հազար մարդ է մտնում նոր,
Հազար տարվան փորձն ու գործ
Սկսվում է ամեն օր:”
«Շատ տարիներ առաջ աշխարհում դեռ գրքեր չկային ու մարդիկ անգամ գրել ու կարդալ էլ չգիտեին: Բայց նրանք անչափ շատ էին սիրում հեքիաթներ, հենց իրենք էլ հորինում էին ու պատմում միմյանց: Եվ այն մարդկանց, ովքեր կարողանում էին լավ հեքիաթներ հորինել կամ էլ լավ պատմել, կոչում էին հեքիաթասացներ: Ամենալավ հեքիաթասացները տատիկներն ու պապիկներն էին, չէ որ նրանք գիտեին ամենամեծ թվով հեքիաթները»:
Իսկ մենք դեռ մանկուց, դպրոցում շատ ենք լսել հրաշալի հեքիաթագիր Հ.Թումանյանի մասին, բայց երևէ չէինք եղել Թումանյանի տուն-թանգարանում: Ու հանկարծ հրաշք. մեզ`թիվ 100 դպրոցի ներառական կրթության ծրագրում ընդգրկված աշակերտներիս և մեր մանկավարժներին հրավիրեցին այցելել Հ.Թումանյանի տուն-թանգարան: Քանի որ ցանկացողները շատ էին, ապա մենք այցելեցինք 2 խմբով: Մի խումբը ներկա եղավ 19.09.2011թ.`հոգեբան Ա.Խաչատրյանի և հատուկ մանկավարժ Ս.Գալստյանի ուղեկցությամբ, իսկ մյուս խումբը` 06.12.2011թ. լոգոպեդներ` Ն.Ավետիսյանի և Ա.Ցականյանի ուղեկցությամբ:
Թանգարանը կազմակերպում է ժամանակավոր ցուցահանդեսներ: Ցուցասրահների մի մասը այսօր զբաղեցնում է “Սայաթ-Նովայից – Չարենց” մշտական ցուցադրությունը, որը ներառում է 18-րդ դարից մինչև 1930-ական թվականները հանդես եկած խոշորագույն հայ գրողներին ու արվեստագետներին, ինչպես նաև կարևոր կրթական ու մշակութային հաստատությունները:
Հայ մշակութային արժեքները լավագույնս ներկայացնող և բազմաթիվ այցելուներ ունեցող այս հրապուրիչ ցուցադրությունը ստեղծվել է թանգարանի աշխատակիցների ջանքերով:
Մենք իմացանք, որ թանգարանում մշակվել և իրագործվել է “Արվեստ եւ ճանաչողություն” ծրագիրը, որն առաջին փորձն էր թանգարանային մանկավարժության ասպարեզում: Ծրագրի նպատակը թանգարանային արժեքների միջոցով գրականության և արվեստի ուսուցումն է, ինչը հաջողությամբ կիրառվեց որոշ կրթօջախների սաների շրջանում: Երեխաներին ցուցադրվեց շնորհանդես կավի մասին: Երեխաներին ներկայացվեցին Հ.Թումանյանի կավից պատրաստած սպասքը: Ծանոթացրեցին Թումանյանի կյանքի և գործունեության մասին:
Հետաքրքիր պատմությունից հետո, մենք այցելեցինք կավագործության արհեստանոց, վարպետաց դասի: Վարպետաց դասն անցկացրեց վարպետ կավագործը` Արմենը: Նա երեխաներին պատմեց կավի ծագման, բուժիչ հատկությունների և կիրառման մասին: Այնուհետև երեխաները վարպետի օգնությամբ պատրաստեցին իրենց առաջին կավե աշխատանքները և թողեցին արհեստանոցում, նշելով, որ անհամբեր կսպասեն իրենց աշխատանքներին, որոնք չորանալուց և թրծվելուց հետո կուղարկվեն փոքրիկ վարպետներին:
Բոլորը ոգեշնչված ուղևորվեցին դպրոց և հիացմունքով ամենը պատմեցին տնօրենին` Ա.Օհանյանին, հայտնելով իրենց շնորհակալական խոսքը այդ հիանալի էքսկուրսիայի համար:
«Հարկավոր է ապրել, ապրել հեքիաթը սրտերիս մեջ,
և միայն այդ ժամանակ ամեն ինչ կլինի հիանալի»:
Continue Reading
Posted by ijevans4c on December 6, 2011 at 4:40 pm
Նոյեմբերի 23-ին աշխորհրդի նախաձեռնությամբ Իջևանի թիվ 4 դպրոցը մասնակցեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի ,,Ջուր պարգևիր, կյանք նվիրիր,, հեռուստամարաթոնին: Աշխորհրդի անդամները հայտարարություններով հանդես եկան բոլոր դասարաններում` իրազեկելով հիմնադրամի նպատակի և կատարած աշխատանքների մասին: Աշակերտների ակտիվությունն ու ոգևորությունը վկայում էր նրանց հայրենասիրական բուռն դրսևորումների մասին: Հավաքած գումարն ուղարկելով հիմնադրամին`դպրոցը ներդրեց իր փոքրիկ լուման ազգանվեր այս գործին:
Continue Reading
Posted by school20c on November 30, 2011 at 6:09 pm
Երեւանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցի մի խումբ աշակերտներ այսօր ներկայացրել են իրենց նախաձեռնությամբ պատրաստված սոցիալական տեսահոլովակն՝ ընդդեմ հեռուստասերիալների բացասական ազդեցության:
Աշակերտները ներգրավված են “Տարածաշրջանային նախաձեռնություն` հանուն երեխաների մասնակցության” ծրագրի շրջանակում հիմնված` “Երեխան երեխայի համար” մեթոդաբանությամբ գործող խմբերում:…………..
Continue Reading
Posted by berd3school on October 26, 2011 at 8:31 am
Բերդի երրորդ դպրոցում սեպտեմբերի 21-ին իրականացված ակցիան՝
Continue Reading