Category Archive:
Posted by berd1school on May 21, 2013 at 7:13 am
Բերդի քաղաքապետարանը կազմակերպել է շաբաթօրյակ՝կանաչապատման և աղբի մաքրման համար:Մասնակցել է նաև հմ. 1 հիմն.դպրոցը 9-րդ դասարանի աշակերտներով:Կանաչապատումը կատարվեց ապրիլի 26-ին,որի ժամանակ մայթեզրերին թափված աղբը մաքրվեց,հողը փխրեցվեց և ցանվեց խոտը: Մայթեզրերին կապեցինք հատուկ նշանակության կարմիր ժապավեններ,որպեսզի անցորդներն զգուշանան և չքայլեն այդ վայրով:Կանաչապատմանը մասնակցեց անձամբ դպրոցի տնօրեն Ա.Վիրաբյանը,ով իր ներկայությամբ ապահովեց բարեկանոն գործընթացը:Կանաչապատումը իր նպատակին ծառայեց,և հուսով ենք,որ թեկուզ չնչին չափով կարողացանք մաքրել շրջակա միջավայրը և օդը:Չէ որ բնությունն ու թթվածինը մեր կյանքն են:Քաղաքապետը շնորհակալությու հայտնեց կատարած աշխատանքի համար:

Continue Reading
Posted by school129c on May 8, 2013 at 4:41 pm

Հաղթանակների ամսին` մայիսին, Գայի անվան թիվ 129 դպրոցում մեծ շուփով նշեցին Հայրենական մեծ պատերազմի 68 և Շուշիի ազատագրման 21 ամյակը: Հնչեցին ոգեշունշ երգեր, ելույթ ունեցավ դպրոցի երգչախումբը: Զինվորական համազգեստ հագած թատերական խմբակի անդամները ներկայացրին դրվագներ կռվի դաշտից: Շարադրությունների մրցույթում հաղթողները կարդացին իրենց նամակները ուղված ռազմի դաշտում հերոսաբար հայրենիքի սահմանները պաշտպանող զինվորներին: Միջոցառմանը մասնակցում էին 5-9-րդ դասարանների աշակերտները: Մեծարվեց վերջերս ՀՀ պաշտպանության նախարարի կողմից հոբելյանական մեդալի արժանացած զինղեկ` Արա Գրիգորյանը:
Վերջում գնահատանքի իր խոսքն ասաց դպրոցի տնօրեն Լ. Պետրոսյանը: Նա նշեց, որ հայրենասիրական դաստիարակությունը մեր ժողովրդի համար կրթության հիմնաքարն է եղել և այդպես էլ կլինի միշտ:
Հ. լեզվի և գրականության ուսուցիչ Մ. Ավետիքյան
Continue Reading
Posted by berdavan on April 24, 2013 at 8:51 am
Մեծ եղեռնը Առաջին համաշխարհային պատերազմի (1914–18 թթ.) ու դրան հաջորդած տարիներին Օսմանյան կայսրության և քեմալական կառավարության՝ Արևմտյան Հայաստանում, Կիլիկիայում և կայսրության մյուս հայաբնակ վայրերում, ինչպես նաև Արևելյան Հայաստանում իրագործած հայ ազգաբնակչության զանգվածային տեղահանության ու բնաջնջմանպետական քաղաքականությունն է: Բնորոշվում է որպես XX դարի առաջին ցեղասպանություն:
1 9 1 5 թ վ ա կ ա ն :
Այս տարեթիվը անջնջելի հետք է թողել յուրաքանչյուր հայի հոգում: Ասում են ժամանակը բուժում է վերքերը,բայց, ավաղ, մեր ցավերն ու հիշողությունները անընդհատ թարմանում են ու ցավեցնում մեր խոցված սրտերը…Անկեղծ ասած այս ամենից ես հոգնել եմ … Ուզում եմ, որ թշնամանք , թշնամի բառը վերանա մեր բառարաններից և մարդկությունը ապրի հաշտ ու համերաշխ , խաղաղ երկնքի տակ:
Continue Reading
Posted by school129c on April 21, 2013 at 5:35 pm
Ապրիլյան գարնանաբույր այդ առավոտ անսովոր մի ցնցություն էր տիրում մայրաքաղաքի Գայի անունը կրող թիվ 129 դպրոցի բակում: Արևն իր ջերմությունն ու լույսն էր հեղել կրթօջախի գլխավերևում և խինդով ու բերկրանքով լցրել բոլորի հոգիները:
Օրվա խորհուրդը` <<Հուշարձանների պահպանության օր>> կարգախոսով, ավելի մեծացավ և իմաստնացավ, երբ սկսվեց պատանի գայականների կազմակերպած տոնահանդեսը: <<Պատանի գայականների>> քայլերգի խրոխտ հնչյունների տակ կրտսեր դպրոցականները` զինվորական համազգեստով, շարասյուն են կազմում հայազգի քաջարի զորավար Գայի կիսանդրու շուրջը: Սիրելի զորավարի հուշարձանի երկու կողմերում դեռ վաղորդյանից մարտական կեցվածքով պատվո պահակ էին կանգնել VI դասարանցիներ Րաֆֆին և Վարանդը:
Այռուծասիրտ հերոսի կիսանդրու պատվանդանին, ինչպես միշտ թարմ ծաղիկներ են, ծաղկեզամբյուղներ: Արձանն այդ օրը փայլում է իր մաքրությամբ ու կենդանությամբ: Լսվում է դպրոցի տնօրենի` Լ. Պետրոսյանի հայրենաշունչ դիմումը հանդեսի մասնակիցներին:

Ապրիլյան գարնանաբույր այդ առավոտ անսովոր մի ցնցություն էր տիրում մայրաքաղաքի Գայի անունը կրող թիվ 129 դպրոցի բակում: Արևն իր ջերմությունն ու լույսն էր հեղել կրթօջախի գլխավերևում և խինդով ու բերկրանքով լցրել բոլորի հոգիները:
Օրվա խորհուրդը` <<Հուշարձանների պահպանության օր>>կարգախոսով, ավելի մեծացավ և իմաստնացավ, երբ սկսվեց պատանի գայականների կազմակերպած տոնահանդեսը: <<Պատանի գայականների>> քայլերգի խրոխտ հնչյունների տակ կրտսեր դպրոցականները` զինվորական համազգեստով, շարասյուն են կազմում հայազգի քաջարի զորավար Գայի կիսանդրու շուրջը: Սիրելի զորավարի հուշարձանի երկու կողմերում դեռ վաղորդյանից մարտական կեցվածքով պատվո պահակ էին կանգնել VI դասարանցիներ Րաֆֆին և Վարանդը:
Այռուծասիրտ հերոսի կիսանդրու պատվանդանին, ինչպես միշտ թարմ ծաղիկներ են, ծաղկեզամբյուղներ: Արձանն այդ օրը փայլում է իր մաքրությամբ ու կենդանությամբ: Լսվում է դպրոցի տնօրենի` Լ. Պետրոսյանի հայրենաշունչ դիմումը հանդեսի մասնակիցներին:
Continue Reading
Posted by berd2school on April 9, 2013 at 10:45 am



Continue Reading
Posted by berd2school on March 14, 2013 at 11:54 am
<<Ջու’ր, ոգու գինի, արցունքի կաթիլ` փոքրիկ, շողարձակ, ու մեջը` կսկիծ,մեջը` կարոտ ու կայծակ: Սա մեր ջուրն է, մեր արցունքը, մեր ցավն ու կարոտը, մեր պատմությունը>>:
Այս խոսքերով Մարիամ Ներսիսյանը VI դասարանում բացեց դաս-միջոցառումը: Կարևորելով ջրի հսկայական նշանակությունը կենդանի օրգանիզմների, հատկապես մարդու համար և հաշվի առնելով համաերկրային էկոլոգիական ժամանակակից խնդիրները` ուսուցչուհի Վ. Սաղումյանը որոշեց բնագիտության առարկայից կազմակերպել դաս-միջոցառում: Ամբողջ դասարանը ներկայացրեց ջրի կառուցվածքի բնութագիրը,
նշանակությունը կենդանի օրգանիզմների համար և բնության մեջ, այսինքն` այն ամենը, ինչ վերաբերում է այս հրաշք հեղուկին:Աշակերտները ասմունքեցին` արտասանելով Մեծարեցի, Դուրյանի, Թումանյանի բանաստեղծություններից:
Աշակերտներն անդրադարձան նաև մեր գեղեցկուհուն` Սևանա լճին, որի գոյությունը ևս վտանգված է էկոլոգիական աղետների հետևանքով:
Դասն ունեցավ իմացական, տեղեկատվական, գեղագիտական նշանակություն: Բոլորս պարտավորվեցինք պահպանել և խնայողաբար օգտագործել բնության հրաշքը` ջուրը:
Հեղինակ` Լևոն Մելիքյան(VIIդ.)
Continue Reading
Posted by koghb1 on March 5, 2013 at 3:22 pm
Փետրվարի 26-ին Տավուշի մարզի Կողբի Ջ. Ղարախանյանի անվան թիվ 1 միջնակարդ դպրոցում անցկացվեց բաց դաս՝ համացանցի անվտանգ օգտագործման մասին: Դասին մասնակցում էին 7-րդ և 8-րդ դասարանցիները: Դասը սկսվեց ինֆորմատիկայի ուսուցչուհի Արմինե Ազատյանի բացման խոսքով. ,, Հեռուստատեսային դարաշրջանում մեծացած ծնողների համար , ներկա ինտերնետային սերնդի դասիարակությունը նոր մարտահրավերներ է նետել: Երեխաները նոր տեխնոլոգիաների մասին արդեն գիտեն, ուստի զարմանալի չէ , որ ծնողները հաճախ ոչ շահեկան վիճակում են երեխաների համեմատ … ,,
Այնուհետև սկսվեց բուռն քննարկում : Երեխաները խոսեցին սոցիալական ցանցերի մասին, թվարկեցին այն ցանցերը որոնցից օգտվում են: Նշացին, որ սոցիալական ցանցերը սովորելու, ազատ արտահայտվելու և հաղորդակցվելու հնարավորություն են տալիս, որ այդ ցանցերի միջոցով ձևավորվում են նաև ընդհանուր հետաքրքրություններ ունեցող ակտիվ մարդկանց խմբեր:
Մի խումբ երեխաների կողմից նշվեցին սոցիլական ցանցերի ռիսկերը: Երեխաները պետք է իմանան թե ինչպես պետք է պաշտպանեն իրենց անձնական տվյալները:
Սոցիլական ցանցերը ունեն նաև շատ վտանգավոր կողմեր: Նշվեց նաև , որ ՄԱԿ-ի տվյալներով համացանցում մոտ 800 հազար մանկապիղծ է վխտում:
Continue Reading
Posted by berd2school on February 28, 2013 at 12:28 pm
Փետրվարի 26-ին ՀՀ ԿԳՆ Բերդի ավագ դպրոցի 7 դասարանի
մասնակցությամբ անցկացվեց բաց դաս` նվիրված <<Ապահով համացանցի>> օրվան, որը նշվում է փետրվար ամսվա մեջ: Դասին ներկա էին մեթոդմիավորման անդամները, ուսուցիչեր և ծնողներ: Դասի սկզբում նշվեց նախ` ինչ է համացանցը, ինչպես կարելի է օգտվել և գտնել ցանկացած ինֆորմացիա: Չնայած համացանցից կարողանում են օգտվել բոլոր աշակերտներն ու ուսուցիչները, բայց ծանոթ չէին բոլոր կանոններին: Կարևորվեց ծնող- երեխա-ուսուցիչ անմիջական կապը, որը անպայման վստահությունը է ապահովում, այսինքն` երեխան իրեն անհանգստացնող հարցերի դեպքում անպայման պետք է դիմի ծնողին, ուսուցչին: Դասը անցավ շատ հետաքրքիր, մասնակիցները ծանոթացան safe.am կայքին: Կարդացին անվտանգության,
հաղորդակցության, կիբերհետապնդման, ինչպես նաև զվարճանքի ոսկե կանոնները, լուծեցին թեստերը, հետաքրքրեցին նաև խաղերը: Վերջում և’ աշակերտներին, և’ ներկաներին բաժանվեցին անվտանգության և հաղորդակցության վերաբերյալ` թեստեր, ապացուցելու համար,որ կարող են ապահով օգտվել համացանցից: Սա կատարվեց խմբային եղանակով: Դասը օգտակար էր և շատ ուսանելի:
Հեղինակ` Աննա Գարանյան(VIIդ. )

Continue Reading
Posted by koghb2 on February 27, 2013 at 8:24 am
Կողբի թիվ 2 միջնակարգ դպրոցում արդեն 3 տարի շարունակ ապահով համացանցի օրվան նվիրված բաց դաս է տեղի ունենում: Քանի որ համացանցից օգտվողների թիվն օր օրի ավելանում է և դրանք հիմնականում անչափահասներն են, այդ պատճառով շատ կարևոր է, որ նրանք իմանան համացանցի անվտանգության ոսկե կանոնները:
Այս տարի բաց դասն անցկացվեց 7-րդ դասարանում: Դասին հրավիրված էին նաև ուսուցիչներ, ծնողներ և այլ դասարանների աշակերտներ, որոնք նույնպես շատ բան սովորեցին և իմացան համացանցից անվտանգ օգտվելու մասին:
Այնուհետև աշակերտները լրացրին ապահով համացանցի վերբերյալ թեստերը safe.am կայքում, սովորեցին անվտանգ համացանցի ոսկե կանոները:
Բոլոր ներկաները շատ տեղեկություններ և մեծ բավականություն ստացան դասից:
Դիտեք բաց դասի տեսագրությունը այստեղ Apahov hamacanc 2013 Koghbi tiv 2 dprocum
Continue Reading
Posted by aboutme on February 5, 2013 at 7:07 am
«Մեդիակրթության կենտրոն» և «Ինտերնետ Հանրություն» հասարակական կազմակերպությունները «Ապահով Համացանց 2013» ծրագրի շրջանակներում հայտարարում են լավագույն բաց դասի և էլեկտրոնային պաստառի մրցույթ: «Ապահով Համացանց 2013» ծրագրին աջակցում է «Orange Արմենիա» ընկերությունը: Մրցույթի տեղեկատվական աջակցությունն ապահովում է Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը: Հայտարարությունը և բաց դասի պլանը տեղադրված են այստեղ:
Բաց դասի պլանը
Continue Reading