Քաղաքացի

Ֆոտոմրցույթ

2012թվական  նոյեմբերի 16. Գայի անվան թիվ 129 դպրոցի երկրորդ հարկի սրահը մարդաշատ էր ` ուսուցիչներ, աշակերտներ, ԵՊՄՀ-ի ուսանող- պրակտիկանտներ: Դպրոցի <<Մեդիա>> ակումբի անդամները կազմակերպել էին <<Աշունն իմ աչքերով>> խորագրով ֆոտոմրցույթ: Նկարները դիտելուց հետո, բոլորը մասնակցեցին փակ գաղտնի քվեարկությանը /լուսանկարները  համարակալված էին/` իրենց ձայնը տալով  նախընտրած նկարին: Հանձնաժողովը ամփոփեց արդյունքները: Այնուհետև հանձնաժողովի նախագահը` նկարչության ուսուցիչ  Լ. […]

Ծառատունկ Կողբի թիվ 2 միջնակարգ դպրոցում

2012   թվականի  նոյեմբերի  8-ին  Կողբի   թիվ  2  դպրոցում աշակերտները   ծառեր  տնկեցին: Ծառատունկին  ներկա  էին  դպրոցի  տնօրենը, գյուղապետը,  դպրոցի  ԱԽ-ի   անդամները, 5-րդ, 8-րդ, 9-րդ և 10-րդ  դասարանները: Ծառատունկին  աշակերտները տնկեցին  եղևնիներ: Ծառատունկ դպրոցում հաճախ է լինում, և այժմ դպրոցում կան նաև բերքատու ծառեր, որոնցից բերք ենք ստանում: Այն նաև գեղեցկացնում է դպրոցի բակն […]

Տոնավաճառ Էջմիածնում

2012թ. -ի  հոկտեմբերի 18-ին Կողբի երկու միջնակարգ դպրոցների <աշակերտական գործարար ընկերությունները> մասնակցեցին Էջմիածնում կայացած տոնավաճառին, որտեղ  աշակերտ – գործարարները հանդես եկան իրենց փոքր բիզնես-ծրագրերով: Ծրագիրը հովանավորում էին   USAID   ամերիկյան ընկերությունը և Հայաստանի Պատանեկան Նվաճումներ   կազմակերպությունը: Տոնավաճառի նպատակն էր ` աշակերտներին ընդգրկել գործարար ոլորտում,ծանոթացնել ձեռնարկատիրական հիմունքներին և գործարար ընկերություններ հիմնելու քայլերին: Տոնավաճառում ներկա […]

Աշնանային համադպրոցական արշավ

Կողբի թիվ 2 միջնակարգ դպրոցի համար արդեն ավանդություն է դարձել ամեն տարի համադպրոցական արշավի անցկացումը: Այս տարի արշավի ուղղությունը Կողբի բնության հիասքանչ անկյուններից մեկը՝ Վարդիգյուղն էր: Արշավին մասնակցում էին 1-12-րդ դասարանների բոլոր աշակերտները, ծնողներ և ուսուցիչներ: Աշակերտները միշտ ոգևորությամբ և մեծ սիրով  են մասնակցում աշնանային արշավին: Արշավի մասնակիցները սկզբում գնացին Վարդիգյուղի խեչ, ապա քիչ հեռու […]

Ավելի մոտ կանգնենք բնությանը

Սեպտեմբերի 26-ին, կենսաբանության ուսուցչուհի տիկին Բուլդոյանի ուղեկցությամբ 7-9-րդ դասարանի աշակերտները, այցելեցին Աշտարակի Կարին գյուղի տնկարան: Տնկարանը հովանավորում է ATP կազմակերպությունը: Աշակերտները ստացան բազում գիտելիքներ և մեծ բավականություն: Առաջնահերթ նրանք մասնակցեցին մի փոքրիկ դասի, որը վերաբերում էր միջավայրի գործոններին և հիմնախնդիրներին: Երեխաները վեր հանեցին աղբի, ծառահատման և շատ ուրիշ խնդիրներ: Հաջորդեց ամենահետաքրքիր մասը՝ աշակերտները ամբողջ տնկարանը […]

Հանդիպում ցեղասպանագետ Վերժինե Սվազյանի հետ

2012թ.-ի ապրիլի 24-ին՝ հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցի օրը, հ. 186 դպրոցում կայացավ Նոր Նորք համայնքի դպրոցների աշակերտների և պատմության ուսուցիչների հանդիպումը ցեղասպանագետ Վերժինե Սվազյանի հետ: Հանդիպումը կազմակերպել էր պատգամավորության թեկնածու, պատմաբան Սամվել Ֆարմանյանը: Ելույթներով հանդես եկան  Սամվել Ֆարմանյանը և Վերժինե Սվազյանը: Վերջինս ներկայացրեց իր 50-ամյա գիտական գործունեության արդյունք հանդիսացող 23 մենագրությունների ցանկը: Պատմեց ցեղասպանությունը վերապրածների […]

Եկեք հարգենք անմեղ զոհերի հիշատակը

«Արևմտահայերի բռնագաղթը այլ բան չէր, քան քողարկված սպանդ… չկա աշխարհում որևէ լեզու այնքան հարուստ և այնքան գունեղ, որով հնարավոր լիներ նկարագրել սարսափները»: Ժակ դը Մորգան, ֆրանսիացի       գիտնական Այսօր մեր դպրոցի աշակերտները այց կատարեցին Ծիծեռնակաբերդ իրենց հարգանքի տուրքը տալու  1,5 միլիոն զոհված հայերի հիշատակին:

Գրքի տոնը մեր դպրոցում

Ապրիլի 22-ին մեր դպրոցում տոն էր: Դպրոցի աշակերտական խորհուրդը կազմակերպել էր մի հրաշալի միջոցառում նվիրված  հայ առաջին տպագիր գրքի 500-ամյա հոբելյանին:Միջոցառմանը մասնակցում էին դպրոցի IV, V, IX-րդ  դասարանի աշակերտներ: Նրանք ներկայացրեցին առաջին տպագիր գրքի ստեղծման պատմությունը, խոսեցին գրքի մասին: Հնչեցին նաև բանաստեղծություններ գրքի մասին: Միջոցառման վերջում աշակերտները փոքրիկ թղթիկների վրա գրված բանաստեղծություններ  բաժանեցին իրենց ծնողներին:

Ֆրանկոֆոնիա 2012

Ապրիլի 10-ին կրկին մարդաշատ էր հ.186 դպրոցի ֆրանսերենի համակարգչային դասասենյակը: Առիթը կրկին Ֆրանկոֆոնիան էր: Մայիսի 20-ը Ֆրանկոֆոնիայի օրն է և մեր հանրապետությունում անցկացվում է միամսյակ: Ըստ Քաղաքապետարանի կրթության վարչության կազմած ծրագրի ապրիլի 10-ը մեր դպրոցի միջոցառման օրն էր՝ ,,Սիրում ենք Ֆրանսիան, խոսում ենք ֆրանսերեն,, խորագրով: Ֆրանսերենի ուսուցչուհի Գ. Ահարոնյանի անցկացրած բաց դասի ընթացքում 9ա դասարանի […]

Մայրության և գեղեցկության տոնին նվիրված միջոցառում

Ապրիլ 7-ին ավարտվում է մարտի 8-ին մեկնարկած կանանց միամսյակը: Ընդ որում այս 2 տոների ժամանակագրական մերձավորությունը առիթ է հանդիսացել, որպեսզի մարտի 8-ից ապրիլի 7-ը ընկած ժամանակահատվածը հայտարարվի կանանց միամսյակ: Իհարկե, ամսաթվային մերձավորություն, թերևս կա, բայց ոչ գաղափարաբանական, այլ բովանդակային: Թիվ 186 դպրոցի աշակերտական խորհուրդը  միամսյակի ավարտի կապակցությամբ կազմակերպել էր գեղեցիկ միջոցառում: Կանանց տոնն է այսօր […]