Continue Reading
Աննա Աղաբեկյան
Խնձորենու վրա դեղնել էր առաջին տերևը: Գարնանը առաջինը նա էր բողբոջից դուրս եկել և հիացել իր անթիվ քույր ու եղբայր տերևների լույս աշխարհ գալով: Նա հիշում էր թե ինչպես էին նրանք գուրգուրում մայր ծառի մյուս բալիկներին` կարմրաթուշ խնձորներին:
Այժմ նա խամրել և կնճռոտվել էր ու տխուր մտածում էր.
-Երանի՜ հիմա գարուն լիներ: Ես իմ քույր ու եղբայրներից չէի բաժանվի, իսկ հիմա, ով գիտի, քամին ինձ ուր կտանի:
Նա այնքան տխուր էր, որ սկսեց լաց լինել: Տերևները հարցրին թե ինչու է լաց լինում: Տերևը պատմեց ամեն ինչ իրեն շրջապատող տերևներին: Նրանք փորձում էին սփոփել նրան` ասելով.
-Լաց մի՛ եղիր, ամեն ինչ լավ կլինի, եթե մենք միասին ու ուժեղ մնանք:
Տերևը ,լսելով այդ խոսքերը, մի քիչ հանգստացավ: Անցան օրեր և մայր ծառի մյուս տերևներն էլ կարմրեցին ու կնճռոտվեցին: Նրանք հասկացան, որ շուտով հրաժեշտ են տալու մայր ծառին:
Մութ գիշեր էր: Հանկարծ քամի փչեց, և տերևը, պոկվելով ծառից, ընկավ գետնին: Նա լաց էր լինում, բայց նրան տերևները չէին կարողանում օգնել: Առավոտյան մի քանի տերևներ էլ թափվեցին: Մի քանի օրվա ընթացքում բոլոր տերևները պոկվեցին մայր ծառից:
Արդեն ուշ գիշեր էր: Տերևներն իրար վրա ընկած սրթսրթում էին սառը քամուց: Նրանք կորցրել էին իրենց հույսը: Հանկարծ մի աղջնակ մոտեցավ և տերևներին դնելով փոքրիկ արկղիկի մեջ` տարավ տուն: Նա բացեց մի հաստափոր, նկարազարդ գիրք և բոլորին շարեց գրքի թերթերի արանքում: Տերևներն իրենց շատ լավ էին զգում, որովհետև աղջնակը հաճախ էր բացում այդ գիրքը և թերթելով էջերը` խնամում տերևներին:
Գայի անվան թիվ 129 դպրոցի 8- րդ դասարանի աշակերտուհի Աննա Աղաբեկյանը մասնակցել է մանկական հեքիաթ պատմվածքի մրցույթին և անցել է 2-րդ փուլ: Ստորև ներկայացնում ենք նրա հեքիաթներից մեկը, եթե այն ձեզ դուր գա, կարող եք այցելել mocak.am- կայք և գնահատել:
Գայի անվան թիվ 12
9 դպրոցում ռուսաց լեզվի ներկայանալի դասերն ամենամսյա բնույթ են կրում / դպրոցն ունի ռուսերենի խորացված ուսուցում/:Վերջին միջոցառումը <<Հրաժեշտ աշնանը >>խորագրով ներառել էր 3-րդ և 4-րդ դասարանի աշակերներին: Մասնակիցներից 3–րդ դասարանի աշակերտ Պապյան Սամվելը երկու տարի է, որ հաջողությամբ մասնակցում է <Ռուսական արջուկ> մրցույթին` արժանանալով մրցանակի:
Աշակերտները ռուսերենով արտասանեցին Վ. Բրյուսովի, Ա. Տայանովսկու, Սոբակինի և ուրիշ բանաստեղծների գործերից:
Դասը անցավ շատ կազմակերպված, աշնանային գույներով ձևավորված դասասենյակում, երաժշտության մեղմ հնչյունների ներքո: Դաս – միջոցառմանը կիրառվել էին նաև ժամանակակից ինֆորմացիոն տեխնոլոգիաները` ցուցադրելով աշնանային գունեղ պատկերներ:
Դասի վերջում ուսուցչուհի Սվետլանա Ռասկազովան աշակերտների համար անակնկալ էր պատրաստել : Բոլորն ստացան խրախուսական մրցանակներ և պատվոգրեր: