Category Archive:
Posted by koghb2 on February 27, 2013 at 8:24 am
Կողբի թիվ 2 միջնակարգ դպրոցում արդեն 3 տարի շարունակ ապահով համացանցի օրվան նվիրված բաց դաս է տեղի ունենում: Քանի որ համացանցից օգտվողների թիվն օր օրի ավելանում է և դրանք հիմնականում անչափահասներն են, այդ պատճառով շատ կարևոր է, որ նրանք իմանան համացանցի անվտանգության ոսկե կանոնները:
Այս տարի բաց դասն անցկացվեց 7-րդ դասարանում: Դասին հրավիրված էին նաև ուսուցիչներ, ծնողներ և այլ դասարանների աշակերտներ, որոնք նույնպես շատ բան սովորեցին և իմացան համացանցից անվտանգ օգտվելու մասին:
Այնուհետև աշակերտները լրացրին ապահով համացանցի վերբերյալ թեստերը safe.am կայքում, սովորեցին անվտանգ համացանցի ոսկե կանոները:
Բոլոր ներկաները շատ տեղեկություններ և մեծ բավականություն ստացան դասից:
Դիտեք բաց դասի տեսագրությունը այստեղ Apahov hamacanc 2013 Koghbi tiv 2 dprocum
Continue Reading
Posted by school135c on December 5, 2012 at 3:39 pm
Հայ-Ճապոնալան խաչբառ
Լրացնել խաչբառը. Լրացնելու համար անհրաժեշտ է կատարել հետևյալ գործողությունները.
1. Ներբեռնել նկարը և բացել այն Paint ծրագրի օգնությամբ
2. Առաջադրված տարբերակներից ընտրել ճիշտ պատասխանը և ներկել այդ պատասխանի մոտ փակագծերի մեջ նշված թվին համապատասխան վանդակը

Continue Reading
Posted by school135c on December 5, 2012 at 3:31 pm
Լրացնել աղյուսակը.

Ռեբուս
Լրացնել ռեբուսը և վանդականիշերով ստանալ հատուկ անուն:
#++++ բ Ջուղայեցի
1699թ #+++++++ ժողով
++++#++ Օրին հասավ Շամախ 1708թ
1728թ մահացավ +#+++ Բեկը
1812թ ++++++#+-ի պայմանագիր
Հ. Գաթրջան – #+++++++++ պատմություն
Հյուսիսափայլ թերթի հեղինակն է ++++#+++ -ը
Պահպանողական գործիչ – Պետրոս ++#++++
Ո՞վ է պատկերված
Continue Reading
Posted by school135c on December 5, 2012 at 2:55 pm
Սիրելի աշակերտներ Գագիկ Ստեփանյանի անվան N 135 հիմնական դպրոցի կայքում տեղադրված է խաղ-վիկտորինա պատմություն առարկայից: Վիկտորինային կարող են մասնակցել 6-12-րդ դասարանցիները և բոլոր ցանկացողները:
Խաղ-վիկտորինայի նպատակն է ստուգել և խորացնել Ձեր գիտելիքները պատմություն առարկայից և նպաստել բազմակողմանիորեն կրթված քաղաքացու ձևավորմանը:
Պատասխանները կարող եք ուղարկել հետևյալ հասցեով.
xmbakihasce@gmail.com
Կազմակերպեցին` Ա. Մուղդուսյանը, Ք Հարթենյանը նյութը տեղադրեց` Ք. Դանիելյանը
Continue Reading
Posted by school20c on October 26, 2011 at 1:41 pm

Վանի 9 բալանոց երկրաշարժի հետևանքով կարող է արթնանալ Նեմրութ լեռան հրաբուխը: Այդ մասին նշում են տեղի սեյսմոլոգները, ովքեր հայոց պատմական Նեմրութ լեռանը տվել են «Նեմրութ-դաղ» անվանումը: Նեմրութը տեղակայված է Վանա լճի հյուսիսային մասում, համարվում է քնած հրաբուխ: Վերջին անգամ ժայթքել է 1441 թ-ին:
Continue Reading
Posted by school135c on October 21, 2011 at 11:29 am
Նոր Զելանդիայում տեղի ունեցած սեպտեմբերյան երկրաշարժի ժամանակ, ավերածությունների թվում, բոլորի հետաքրքրությունն ուղղվել էր տարօրինակ դեֆորմացված երկաթուղային ռելսերի վրա: Այն նույնպես համարվում էր երկրաշարժի հետևանք, սակայն ականատեսները հենց առաջին օրից պնդում էին, որ դեֆորմացումը տեղի է ունեցել երկրաշարժից մի քանի ժամ առաջ: Նոր Զելանդիայում անցկացված բազում հարցումներն ապացուցում են, որ երկրի բնակչության 90 % հավատում է այլմոլորակայիններին, իսկ 17 % ասում է, որ անձամբ տեսել է «թռչող ափսե»: Հենց այդ 17 %-ից 3 էլ` մեկ ֆերմեր և 2 երկաթուղային ասում են, որ ամբողջ կյանքը կհիշեն, թե ինչպես թռչող ափսեն իր մեջ կլանեց երկաթուղային գծերի մեջտեղով գնացող մոտ քսան ոչխարներից կազմված հոտը: Նրանք պնդում են, որ կհիշեն այդ դեպքը ողջ կյանքի ընթացքում:
Continue Reading
Posted by school43c on October 18, 2011 at 12:58 pm
Ճապոնացի աստղագնաց Սատոսի Ֆուրուկավան, որը հունիսի 8-ին թռչելու է տիեզերք, պատրաստվում է Միջազգային տիեզերակայանում գիտափորձ անցկացնել, որի նպատակը քաղցկեղի դեմ դեղամիջոց գտնելն է։
Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը։ «Մենք պատրաստվում ենք Միջազգային տիեզերակայանում պրոտեինի բյուրեղացման գիտափորձ անցկացնել։ Ներկայում գիտնականները կենտրոնացել են պրոտեինի վրա, որը նախատեսված է քաղցկեղի դեմ պայքարում»,- ասել է Ֆուրուկավան «Բայկոնուր» տիեզերակայանում տեղի ունեցած ասուլիսին։
Նրա խոսքով՝ քաղցկեղածին բջիջների աճը մարդու օրգանիզմում կատարվում է անոթների մատակարարած սննդի հաշվին։ «Եթե մենք գտնենք այդ սննդի արգելափակման ճանապարհը, ապա կհաղթահարենք քաղցկեղը»,- ասել է աստղագետը։
Գիտնականները գիտափորձի շրջանակում աշխատում են քաղցկեղածին բջիջների աշխատանքը մեկուսացնելու վրա։
Աղբյուր` armmedblog.blogspot.com
Continue Reading
Posted by school43c on October 18, 2011 at 12:45 pm

2011-ի Ֆիզիկայի Նոբելյան մրցանակը շնորհվել է տիեզերագիտության ոլորտում կատարած աշխատանքի, մասնավորապես Տիեզերքն ուսումնասիրելու համար: Այդ մասին հայտարարվեց Ստոկհոլմում, տեղեկանում ենք Նոբելյան մրցանակաբաշխության պաշտոնական կայքէջից:
Նոբելյան պարգևը կկիսեն ամերիկացի գիտնականներ Սոլ Պեռլմուտտերը, Ադամ Ռայսը և ավստրալացի Բրայան Շմիդտը` Տիեզերքի ընդարձակման արագության բարձրացման բացահայտման համար: Այս երեք գիտնականների անունները արդեն մի քանի տարի է, ինչ ընդգրկված են հավանական թեկնածուների շարքում:
Դեկտեմբերի 10-ը համարվում է Նոբելյան մրցանակի կարեւորագույն օրը: Հենց այդ օրն է մահացել Ալֆրեդ Նոբելը: Նրա կողմից կտակած 5 անվանակարգերից 4-ում հաղթողներին մրցանակները հանձնվում են Ստոկհոլմում, իսկ մեկը` խաղաղության մրցանակը, որին այս տարի կարժանանա Բարաք Օբաման, կհանձնվի Օսլոյում: Այս տարի Նոբելի «տեր կդառնան» տարբեր ազգությունների 13 ներկայացուցիչ ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Իսրայելից, Գերմանիայից:
Աղբյուր` Panorama.am
Continue Reading
Posted by school17c on October 18, 2011 at 12:37 pm
2011 թվականի հոկտեմբերի 14-ին Երևանի Վրեժ Համբարձումյանի թիվ 17 հիմնական դպրոցի 8ա դասարանում տեղի ունեցավ օրինակելի դաս “Քիմիա”առարկայից`”Թթվածինը բնության մեջ” թեմայով,որը կազմակերպել էր քիմիայի ուսուցչուհի Թ.Ադամյանը:Այդ դասին երեխաներն իմացան թե փորձերի միջոցով ինչպես են ստանում թթվածին:Դասը անցավ շատ հետաքրքիր և բովանդակալից:
Continue Reading
Posted by school100c on October 16, 2011 at 4:37 pm
1.Հասուն մարդու ուղեղը կշռում է մոտ 4.5 կիլոգրամ:
2.Կոլիբրի թռչունը 1 վայրկյանում թևերը թափահարում է 100 անգամ: (աշխարհի ամենափոքր թռչունը):
3.Ցուլը տեսնում է շրջապատը սև ու սպիտակ, իսկ կարմիրի վրա հարձակվելու պատճառն այն է, որ կտորը մետաքսից է և հենց շող է արձակվում ցուլը հասնում է հենց դրա վրա, այլ ոչ թե կարմիր կտորի:
4.Մարդու սիրտը ամբողջ կյանքում մղում է 2 միլիոն լիտր արյուն:
5.Մարդու հոգին միջինը կշռում է 0.2 կիլոգրամ:
6.Օրական մարդը կորցնում է 30-120 մազ:
7.Պլուտոն մոլորակում 1 տարվա տևողությունը հավասար է 247,7 երկրային տարվա:
8.Կատուները հանում են մոն 100 տեսակի ձայն,իսկ շները միայն 10:
9.Երբ մարդը փռշտում է, մանր մասնիկները նրա քթից դուրս են թռչում 160 կմ/ժ արագությամբ:
10.Կովին կարող եք ստիպել բարձրանալ աստիճաններով, բայց չեք կարող ստիպել իջնել:
11.Իսկ դուք գիտեք, որ մկրատը հորինել է Լեոնարդո Դա Վինչին:
12.Ամբողջ կյանքի ընթացքում մարդը խմում է 35 տոննա ջուր:
Continue Reading