Category Archive:

Սուրբ զատիկի տոնը

0

Քրիստոնեական տաղավար տոներից մեկը՝ Սուրբ Հարության տոնը՝ Սուրբ Զատիկը, 3բ դասարանում վերածվեց մի շքեղ հանդիսության: Այն իսկական հայեցի դաստիարակության հրաշալի օրինակ է:
Երեխաները տոնին նախապատրաստվելու համար նախապես մատուցարանի մեջ ցանել էին ցորեն: Դրա կանաչ ծիլերն օգտագործեցին սպասք ձևավորելու համար: Նրանք նաև նախշապատել էին ձվերը: Զատկի սեղանը ձևավորեցին կենաց ծառով, նոր կյանքի սկիզբը խորհրդանշող ձվերով, ածիկով և երեխաների ձեռքերով պատրաստած հետաքրքիր իրերով:
Տոնակատարությունը սկսվեց ավետիսով. ,,Քրիստոս հարյավ ի մեռելոց,, և պատասխանը եղավ ,,Օրհնյալ է հարությունը Քրիստոսի,,: Ուսուցիչը բացատրեց ծիսակարգը, ընկալելի դարձրեց դրա բովանդակությունը: Սուրբ Հարության տոնը կոչվում է նաև Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված: Զատիկի տոնին մարդիկ ձու են ներկում: Ձուն համարվում է հարության և նոր կյանքի սկզբնավորման խորհրդանիշ, իսկ կարմիր գույնը խորհրդանշում է խաչյալ Հիսուսի կենդանարար արյունը, որը թափվեց մարդկության փրկության համար: Ձուն օրինակն է աշխարհի, դրսի կեղևը նման է երկնքին, թաղանթը՝ օդին, սպիտակուցը՝ ջրին, դեղնուցն էլ երկիրն է: Եվ մենք կարմիր ձուն մեր ձեռքերի մեջ առնելով՝ հռչակում ենք մեր փրկությունը:
Հրաշալի դաս էր, որը հարստացրեց մանկական մաքուր ու ջինջ հոգեաշխարհը:


Continue Reading

Սուրբ Զատկի տոնը 100 դպրոցում

0

Սուրբ Զատիկը Հայ առաքելական եկեղեցու հինգ Տաղավար տոներից մեկն է և ամենախոշորը, և նվիրված է Հիսուս Քրիստոսի Հարությանը:Զատիկ բառը ստուգաբանվում է որպես զատում, բաժանում` խորհրդանշելով մեղքերի ազատում և վերադարձ դեպի Աստված:Զատկի տոնը Հայաստանում նշվում է մեծ խանդավառությամբ՝ եկեղեցական տոնին համապատասխան: Ընդունված է, որ այդ օրը պետք է առատ լինեն նաև սեղանները չամչով եփած փլավով, ներկված հավկիթներով, ձկով, բանջարեղենով, տարբեր կերակրատեսակներով, որոնցից յուրաքանչյուրն ունի իր խորհուրդը: Ըմպելիքներից ընդունված է խմել կարմիր գինի:
Զատկի տոնին ընդունված է միմյանց շնորհավորել` «Քրիստոս հարյավ ի մեռելոց» բառերով և ի պատասխան ասել`«օրհնյալ է հարությունը Քրիստոսի»:
Մեր դպրոցի տնօրեն Ա.Օհանյանը շնորհավորեց բոլորի Սուրբ Զատիկը,մաղթելով բոլորին սեր ու համերաշխություն իրենց ընտանիքներում:


Continue Reading

Սուրբ Հարության տոն

0


Երևանի Գ. Ստեփանյանի անվան հ. 135 դպրոցում ապրիլի 10-ին տեղի ունեցավ միջոցառում` նվիրված Սուրբ Հարությանը կամ Զատկի տոնին:
Միջոցառումը կազմակերպել էր 3գ դասարանի դասվար Ե. Ստեփանյանը:
Դասարանում տիրում էր բարձր, տոնական տրամադրություն: Երեխաները ներկայացրեցին տոնի խորհուրդը, հնչեցին ուրախ երգեր, տոնը խորհրդանշող իմաստուն խոսքեր:


Continue Reading

Սուրբ Զատիկ

0


Սուրբ Զատկի տոնին նվիրված միջոցառում կազմակերպեցին նաև ներառական համակարգում ընդգրկված աշակերտները, դաստիարակ Ա. Եղիազարյանի ղեկավարությամբ:
Երեխաները ներկայացրեցին Սուրբ Հարության տոնի խորհուրդը, երգեցին, արտասանեցին և ուրախ տրամադրություն հաղորդեցին ներկաներին:


Continue Reading

Ակցիա` նվիրված մայրության և գեղեցկության տոնին

0

Մայրության և  գեղեցկության  տոնին  յուրովի  էին  նախապատրաստվել  8 բ դասարանի  աշակերտները:

Դեռևս  աշնանը  նրանք  որոշել  էին  դպրոցի  բակում  տնկել  վարդի  տնկիներ:   Յուրաքանչյուրն  իրենց  կամ  ազգականի  այգում  տնկիներ  էին  աճեցրել:  Բնությունն էլ  իր  հերթին  աջակցել  էր  երեխաներին:
Եվ  գարնանային  այս  պայծառ  ու  արևոտ  օրը  նրանք  դարձրին  տոնական:  Այս  կերպ  նրանք  շնորհավորեցին  իրենց  սիրելի  ուսուցչուհիներին   ու  մայրիկներին` մայրության  և  գեղեցկության  տոնի  առթիվ:

Միանալով  նրանց  շնորհավորանքներին`  շնորհավորում  եմ  հայ  բոլոր  մայրերին,  տատիկներին  և  քույրերին  գարնանային  այս  հիասքանչ  տոնի  առթիվ,  ցանկանում  եմ  խաղաղություն  հայոց  աշխարհին,    ընտանեկան  երջանկություն  բոլորին…

8բ դասարանի  դասղեկ`  Մարիամ  Այդինյան


Continue Reading

Ծիծաղի օր

0

Կողբի թիվ 2 միջնակարգ դպրոցի ԱԽ-ի նախաձեռնությամբ մարտի 31-ին ծիծաղի օրվան նվիրված հումորային  բացիկներ պատրաստվեցին և ԱԽ-ի անդամները դրանք բաժանեցին դպրոցի ուսուցիչներին, աշակերտներին և անցորդներին: Բացիկները մեծ ուրախությամբ ընդունվեցին  և բոլորի մոտ նկատվում էր բարձր տրամադրություն:

 

 

 

 

 

 

 

11-րդ դասարանի աշակերտ Լալա Աբովյան


Continue Reading

ՀԱՆԴԻՊՈՒՄ ԳՅՈՒՂԱՊԵՏԻ ՀԵՏ

0

Մարտի  28-ին   տեղի  ունեցավ  հանդիպում  Կողբ  գյուղի  գյուղապետ  Արսեն  Աղաբաբյանի  և  Կողբի  թիվ 1 և 2   դպրոցների  Աշխորհուրդների  անդամների  հետ: Հարգարժան  գյուղապետը  ներկայացրեց   այն  բոլոր  աշխատանքները, որոնք  կատարվել  էին   այս  տարվա   ընթացքում: Եվ այն աշխատանքները, որոնք դեռևս պետք է կատարավեն առաջիկա ամիսների ընթացքում:  Մենք  աշակերտներս  խնդրեցինք  ի  կատար  դարձնել  մեր   ցանկությունները: Պարոն  Աղաբաբյանից    խնդրեցինք  նոր գույք  դպրոցների  համար  և օգնել   լուծել   ջեռուցման խնդիրը: Մենք  առաջարկեցինք  սահմանել   կրթաթոշակներ  գերազանց  սովորող  աշակերտների  համար,   առաջադիմությունը  բարձրացնելու  նպատակով: Մենք  խնդրեցինք   լուծել  գյուղի աղբի  հետ  կապված  խնդիրը  և  զարգացնել   գյուղի  մշակույթը:

 

Շատ  հագեցած  և  հետաքրքիր  զրույց  տեղի  ունեցավ   գյուղապետի  և  աշակերտների  միջև: Պարոն  Աղաբաբյանը  շեշտեց, որ  կանի հնարավոր ամեն բան, որպեսզի օգնի իր գյուղի դպրոցներին:

 


Continue Reading

«Իմ ընկերը»-2 լուսանկարների մրցույթ դպրոցականների համար

0

«Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպությունը հայտարարում է լուսանկարների մրցույթ: Դրան կարող են մասնակցել մինչև 17 տարեկան բոլոր ցանկացողները:

Նախաձեռնության նպատակն է դպրոցականների աչքերով ներկայացնել, թե որքանով են հաշմանդամություն ունեցող երեխաները ներգրավված կրթական և համայնքային կյանքում, ինչ խնդիրներ կամ ձեռքբերումներ ունեն:

Մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել մեկ հեղինակային լուսանկար` նշելով անուն-ազգանունը, բնակավայրը, դպրոցը, տարիքը և հեռախոսահամարը:

Մրցութային լուսանկարները կտեղադրվեն http://imynkery.wordpress.com/ բլոգում:

Հանձնաժողովի ընտրած լավագույն աշխատաքները կցուցադրվեն հունիսի 1-ին Սրահարների այգում կայանալիք ցուցահանդեսին, իսկ հեղինակները կպարգևատրվեն մրցանակներով և պատվոգրերով:

Գլխավոր մրցանակը` թվային ֆոտոխցիկ:Մրցութային աշխատանքներն ընդունվում են մինչև մայիսի 10-ը, imynkery@gmail.com էլ. փոստով կամ Կորյունի 19 ա, 2-րդ հարկ «Հույսի կամուրջե ՀԿ գրասենյակում:

Ուշադրություն. մրցույթի թեմային չառնչվող կամ անհրաժեշտ տեղեկությունների (անուն-ազգանուն, բնակավայր, դպրոց, տարիք, հեռախոսահամար) բացակայության դեպքում աշխատանքները չեն գնահատվի մրցութային հանձնաժողովի կողմից:

 


Continue Reading

Լուսանկարների մրցույթ՝ նվիրված մայրերին

0

«Շարմ Հոլդինգ» ընկերության բլոգը հայտարարում է լուսանկարների մրցույթ՝ նվիրված մայրության և գեղեցկության տոնին:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է մարտի 27–ից ապրիլի 6-ը լուսանկարն ուղարկել sharmholding@gmail.com էլ. հասցեով` նշելով հեղինակի անուն, ազգանունը և նկարի խորագիրը:ն տոնին:
Լուսանկարներները պետք է լինեն հեղինակային և արտացոլեն մայրության գաղափարը: 

Կընտրվեն 2 լավագույն աշխատանքները՝ «Շարմ Հոլդինգ» ընկերության ֆեյսբուքի էջում բաց քվեարկությամբ և «Շարմ Հոլդինգի» ստեղծագործական անձնակազմի կողմից:

Հաղթողները կստանան խրախուսական նվերներ «Շարմ Հոլդինգ» ընկերության կողմից:

Մասնակցել կարող են բոլորը և հիշեք՝  կարևոր է ոչ այնքան տեխնիկայի հզորությունը, որքան ստեղծարար մոտեցումը:

 


Continue Reading

Լուսանկարների մրցույթ-ցուցահանդես մամուլի ազատության թեմայով

0

Մամուլի ազատության համաշխարհային օրը՝ մայիսի 3-ը նշանավորելու նպատակով Ինֆորմացիայի ազատության կենտրոնը Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության հետ համատեղ կազմակերպում է ֆոտոցուցահանդես՝ “Մամուլի ազատություն, տեղեկատվություն ստանալու իրավունք” խորագրով։

Յուրաքանչյուր ոք կարող է ներկայացնել լուսանկարներ և ծաղրանկարներ այս ցուցահանդեսի համար՝ անկախ դրանց ստեղծման ժամանակից։ Թեման մամուլի և տեղեկատվության ազատությունն է։ Ներկայացրեք լուսանկարներ եւ ծաղրանկարներ, որոնք ձեր կարծիքով պատկերում են ազատ արտահայտվելու եւ տեղեկատվություն ստանալու իրավունքների իրականացումը:

Ներկայացված նյութերից մասնագիտական ժյուրին կընտրի լավագույնները մայիսի 3-ին կայանալիք ցուցահանդեսում ցուցադրելու, ինչպես նաեւ մամուլի ազատության միջազգային օրվան նվիրված հատուկ կատալոգում տպագրելու նպատակով։

Ովքեր կարող են դիմել

Ցուցահանդեսին կարող են մասնակցել բոլորը՝ լրագրողներ, լուսանկարիչներ, ծաղրանկարիչներ, քաղաքացիներ, ուսանողներ եւ այլք։

Ինչպես դիմել

Դիմողներին խնդրում ենք մարտի 6-ից մինչ ապրիլի 16–ը, ժամը 16:00-ը ներառյալ ուղարկել հետեւյալը.

  1. Անուն, ազգանուն և կոնտակտային տվյալներ
  2. Առավելագույնը 5 լուսանկար/ծաղրանկար, որոնք կցանկանայիք ցուցադրել (նվազագույն չափսը՝ 3.35 mega pixel)
  3. Տեղեկատվություն այն մասին, թե որտեղ է արված լուսանկարը կամ ծաղրանկարը, ում կողմից, ինչ կամ ով է պատկերված։

Լուսանկարները և ծաղրանկարները կարող եք ուղարկել foicaphoto@gmail.com էլ. հասցեով կամ կարող եք դրանց էլեկտրոնային

տարբերակները ներկայացնել Ինֆորմացիայի

ազատության կենտրոն հետևյալ հասցեով` Արշակունյաց 2, “Տիգրան Մեծ” հրատարակչության շենք, 416 սենյակ:

Լուսանկարները եւ ծաղրանկարները ներկայացնելու վերջնաժամկետն է  ապրիլի 16-ը, ժամը 16:00։

Հարցերի դեպքում խնդրում ենք գրել մեզ foicaphoto@gmail.com էլ. հասցեով կամ զանգահարել 010 52 17 75 #427 կամ 099 40 08 40, 091 43 51 36 հեախոսահամարներով։

 


Continue Reading

Internet Literacy Handbook paneuyouth eSafety Kit become President

 

Հետևիր մեզ