Նորություններ

Ապահով համացանց. Շարունակվում են վերապատրաստումները

Երևանի Աջափնյակ, Դավթաշեն, Արաբկիր, Նոր Նորք, Նորք Մարաշ, Էրեբունի, Կենտրոն համայնքների հիմնական դպրոցների 100 ուսուցիչներ մասնակցեցին “Դպրոցի ՏՀՏ միջավայրի անվտանգության և ապահովության գնահատում” վերապատրաստման դասընթացին: Առաջիկա շաբաթվա ընթացքում դասընթացներին կմասնակցեն նաև Մալաթիա-Սեբաստիա, Նուբարաշեն և Շենգավիթ համայնքների դասավանդողները:  Տես լուսանկարները այստեղ… “Ապահով Համացանց Հայաստան 2015” ծրագրի շրջանակներում կազմակերպված այդ դասընթացների նպատակն է՝ օգնել դպրոցներին ստեղծել անվտանգ , ապահով և արդյունավետ միջավայր սովորողների և դասավանդողների համար: Ծրագրի շրջանակներում կգնահատվի դպրոցներում առկա ՏՀՏ միջավայրի անվտանգության և ապահովության […]

Ապահով Համացանց 2013

Փետրվարի 26-ին Տավուշի մարզի Կողբի Ջ. Ղարախանյանի անվան թիվ 1 միջնակարդ դպրոցում անցկացվեց բաց դաս՝ համացանցի անվտանգ օգտագործման մասին: Դասին մասնակցում էին 7-րդ և 8-րդ դասարանցիները: Դասը սկսվեց ինֆորմատիկայի ուսուցչուհի  Արմինե Ազատյանի բացման խոսքով. ,, Հեռուստատեսային դարաշրջանում մեծացած ծնողների համար , ներկա ինտերնետային սերնդի դասիարակությունը նոր մարտահրավերներ է նետել: Երեխաները նոր տեխնոլոգիաների մասին արդեն գիտեն, […]

Orange-ը կարևորում և նպաստում է համացանցի ապահով օգտագործմանը

Այսօր ավելի քան 100 երկրներում նշվում է ապահով ինտերնետի օրը: Այս տարի արդեն երկրորդ անգամ ապահով համացանցի օրվա առթիվ Orange Արմենիա ընկերությունը «Մեդիակրթության կենտրոն» և «Ինտերնետ Հանրություն» կազմակերպությունների հետ համատեղ նախաձեռնել է «Ապահով համացանց Հայաստան» լայնածավալ ծրագիրը: Միամսյա ծրագրի շրջանակներում կվերապատրաստվեն 150 դպրոցների մոտ 200 մանկավարժներ, իսկ ավելի քան 3000 աշակերտներ կմասնակցեն բաց դասի: Այս տարի […]

Լավագույն բաց դասի և պաստառի մրցույթ

«Մեդիակրթության կենտրոն» և «Ինտերնետ Հանրություն»  հասարակական կազմակերպությունները «Ապահով Համացանց 2013» ծրագրի շրջանակներում  հայտարարում են լավագույն բաց դասի և  էլեկտրոնային պաստառի մրցույթ: «Ապահով Համացանց 2013» ծրագրին աջակցում է «Orange Արմենիա» ընկերությունը: Մրցույթի տեղեկատվական աջակցությունն ապահովում է Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը: Հայտարարությունը և բաց դասի պլանը տեղադրված են այստեղ: Բաց դասի պլանը  

Շնորհավոր տոնդ զինվո՛ր

Հունվարի 26-ին Կողբի թիվ 2 միջնակարգ դպրոցի VII,VIII,IX և X  դասարանների տղաները  գյուղի զորամաս տարան այն ծանրոցերը, որը պատրաստել էին  դպրոցի սաները: Դպրոցի աշակերտական խորհրդի կողմից շնորհավորական բացիկներ ուղարկվեցին նաև Կողբի թիվ 2 միջնակարգ դպրոցի այն սաներին , ովքեր ավարտել են դպրոցը և գտնվում են զինվորական ծառայության մեջ : Երեխաները այդ ամենը անում էին մեծ […]

«ՄՆԱՍ ԲԱՐՈՎ, ԱՇՈՒՆ»

Հաշմանդամության միամսյակին էր նվիրված «ՄՆԱՍ ԲԱՐՈՎ, ԱՇՈՒՆ» խորագիրը կրող ցերեկույթը, որը տեղի ունեցավ նոյեմբերի 23-ին Բերդի ավագ դպրոցում: Միջոցառումը կազմակերպել էին դպրոցի ռեսուրս կենտրոնի աշխատակիցները և ԱԽ-ի նախաձեռնող խումբը: Ամբողջ դահլիճը ողողված էր աշնանային խայտաբղետ գույներով և մրգառատ զամբյուղներով, որոնք բարձր տրամադրություն  էին ստեղծում և հաղորդում թե’ մասնակիցներին, թե’ հանդիսատեսներին: Աշնան պես գույնզգույն երգն ու […]

,,Իմ մասին,, ծրագրի փակման հանդիսավոր կոնֆերանսը

Նոյեմբերի 26-ին Արմենիա Մարիոթ հյուրանոցի ,,Տիգրան Մեծ,, սրահում  տեղի ունեցավ Եվրամիության ֆինանսավորած  ,,Իմ մասին. Հայաստանում երեխաների հույսերի և մտահոգությունների բարձրաձայնումը,,  ծրագրի փակման հանդիսավոր կոնֆերանսը: Բացման խոսքով հանդես եկան Հույսի Կամուրջ ՀԿ-ի նախագահ Սուսաննա Թադևոսյանը և ՀԿ շահերի պաշտպան Զարուհի Բաթոյանը, ՀՀ-ում ԵՎրամիություն պատվիրակության գործառնությունների ղեկավար Ժան Քրիստոֆ Գայրանդը: Ներկայացվեց  երեխաների իրավունքների պաշտպանության վերաբերյալ հարցման արդյունքները […]

Գրերի գյուտից մինչև գրատպություն

Այո՛, մենք  կայինք նրանից  առաջ, Քիչ թե  շատ՝  կար  հաց, Եվ  ունեինք  ջուր, Սակայն նա  եկավ,  որ  սնու՜նդ  սնունդ  դառնա, Ծնվեց,  որ  ծնենք, Եղավ,  որ  լինենք, Եվ  անմահացավ, Որ  անմահանանք… Օրերս    ՙԳրերի գյուտից մինչև գրատպություն՚   մրցույթ-փառատոնի    շրջանակներում դպրոցում  տեղի  ունեցավ   անմոռանալի  միջոցառում: 405թ.  Տարոնի  Հացեկաց  գյուղի  Վարդան  անունով  երանելի  մարդու  որդին՝  Մեսրոպ […]

ԳՐԻՑ ՄԻՆՉԵՎ ԳԻՐՔ

  Այս տարի լրանում է հայ տպագրության 500 ամյակը: Հոբելյանական այս տարեթիվը, որ համընկնում է Մեսրոպ Մաշտոցի ծննդյան 1650 ամյակի հետ,հայ մշակույթի ամենամեծ տոնն է: Այդ կապակցությամբ Նոյեմբերյանի թիվ 2 դպրոցում տեղի ունեցավ մի հրաշալի միջոցառում: Միջոցառմանը մասնակցում էին բոլոր դասարանները: Ցուցահանդեսին ներկայացված էին երեխաների և ծնողների կողմից պատրաստված ձեռքի աշխատանքներ: ՅՈՒՆԵՍԿՕ_ի նախաձեռնությամբ այս տարի […]

Ծառատունկ Կողբի թիվ 2 միջնակարգ դպրոցում

2012   թվականի  նոյեմբերի  8-ին  Կողբի   թիվ  2  դպրոցում աշակերտները   ծառեր  տնկեցին: Ծառատունկին  ներկա  էին  դպրոցի  տնօրենը, գյուղապետը,  դպրոցի  ԱԽ-ի   անդամները, 5-րդ, 8-րդ, 9-րդ և 10-րդ  դասարանները: Ծառատունկին  աշակերտները տնկեցին  եղևնիներ: Ծառատունկ դպրոցում հաճախ է լինում, և այժմ դպրոցում կան նաև բերքատու ծառեր, որոնցից բերք ենք ստանում: Այն նաև գեղեցկացնում է դպրոցի բակն […]