Category Archive:
Posted by school170c on October 12, 2011 at 11:21 am
,,Իմ մասին,, ծրագրի շրջանակներում ամռանը մենք հանգստացանք Ծաղկաձորում: Վերջին օրն էր:
Բոլորս տխուր էինք: Եկել էր բաժանման պահը, չգիտեինք ինչ անել, որ այն յուրահատուկ լինի:
Միտք ծագեց. որոշեցինք դիմավորել արևածագը: Մինչ արևը կծագեր, մենք սկսեցինք հիշել մեր յոթ օրվա անցկացրած հրաշալի պահերը` բանավեճերը, խաղերը, իրավունքի օրը և այլն: Երկար ժամանակ ուրախանալուց հետո, հանկարծ լսեցինք այն ավտոբուսի ձայնը, որը մեզ պետք է հասցներ Երևան: Նորից մեր դեմքերին հայտնվեցին տխրության նշույլներ: Երևան հասնելուց հետո, միմյանց հրաժեշտ տվեցինք` հույս ունենալով, որ նորից կհանդիպենք և կանցկացնենք հրաշալի պահեր: Մենք վերադարձանք ավելի շատ ինֆորմացված և ավելի զարգացած:
Continue Reading
Posted by school17c on October 12, 2011 at 11:03 am
2011 թվականի Սեպտեմբերի 26-ին տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ ամյակին նվիրված համադպրոցական միջոցառում, որտեղ ընդգրկված էին միջին և բարձր դասարանների աշակերտներ: Մեր դպրոցը մեծ շուքով նշեց այդ տարեդարձը, որը համեմված էր հայկական ժողովրդական երգ ու պարով: Աշակերտները առանձին խմբերով մանրամասնորեն ներկայացրեցին Հայաստանի Հանրապետության 12 մարզերը` իրենց ավանդույթներով և սովորույթներով: Յուրաքանչյուր մարզ ներկայացրեց նաև այն ուտեստը, որը բնորոշ է միայն իրեն: Ելույթ ունեցան նաև առաջին դասարանցիները, որոնք ներկայացնում էին Երևանը` առաջին անգամ բեմ բարձրանալով: Միջոցառումը կազմակերպել էին կազմակերպչական գծով փոխտնօրեն Ն.Չիլինգարյանը, պատմության ուսուցչուհի Տ.Եսայանը և աշխարհագրության ուսուցչուհի Մ.Ղազարյանը: Միջոցառումը ուներ դաստիարակչական մեծ նշանակություն և մենք հասկացանք, որ մեր հայրենիքը պետք է մեզ համար կյանքից էլ թանկ լինի: Իսկ հանդիսատեսը հիացած էր միջոցառման և բովանդակությամբ և կազմակերպվածությամբ:….
Continue Reading
Posted by school170c on October 12, 2011 at 10:39 am
Հավաքվել էին 2 հակառակ կարծիք ունեցող խմբեր: Առաջին խումբը կարծում էր, որ գիտելիքը հիմա ձեռք են բերում համակարգչի միջոցով, որը շատ ավելին է տալիս, քան գիրքը: Համակարգչի հետ աշխատելը շատ ավելի աշխատատար է:
Հիմա գոյություն ունեն այնպիսի կայքեր, որտեղ նոր ինֆորմացիան ավելի շատ է, քան գրքերում: Մյուս խումբը պնդում էր, որ գրքերը մեր կյանքում միշտ անփոխարինելի դեր են ունեցել: Այժմ էլ, երբ գոյություն ունեն համակարգիչներ, գրքեևը մնում են իրենց տեղում և տալիս են մնայուն գիտելիքներ, քան համակարգիչները: Նրանք ասում էին, որ գիրքը չի վնասում առողջությանը, ի տարբերություն համակարգիչների, որի ճառագայթումներից շատ հիվանդություններ են առաջանում:
Վիճաբանությունը երկար շարունակվեց: Յուրաքանչյուր խումբ պնդում էր իր տեսակետը, հիմնավորում իր ասածները: Բայց ի վերջո եկան ընդհանուր հայտարարի, որ գիրքը եղել ու մնում է գիտելիքի հիմնական աղբյուր, իսկ համակարգչի միջոցով զարգանում է գիտությունը:
Continue Reading
Posted by school180c on October 12, 2011 at 10:36 am
Բոլորը հավասար են օրենքի առջեւ: Խտրականությունը կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից արգելվում է:
Գենդերային անհավասարության խնդիրը շարունակում է մնալ հրատապ ոչ միայն Հայաստանում, այլեւ բազմաթիվ եվրոպական զարգացած երկրներում: Օրինակ, ֆրանսիացի կանայք բազմիցս բողոքել են Ֆրանսիայում կանանց եւ տղամարդկանց միջեւ գոյություն ունեցող անհավասարությունից: Այստեղ հաճախ են հանդիպում դեպքեր, երբ միեւնույն աշխատանքը կատարելու համար կանայք ավելի քիչ են վարձատրվում:
Մեզ մոտ խնդիրն այլ է` ընտանեկան հոգսեր, երեխաներ, ճաշ պատրաստել. ձեւավորված ու տարածված կարծիք է, որ այսպիսին պետք է լինի հայ կնոջ առօրյան:
Վիճակագրական տվյալների համաձայն՝ Հայաստանի բնակչության 50 տոկոսից ավելին կանայք են: Բարձրագույն կրթություն ստացողների 60 տոկոսն են կանայք: Կանանց թիվը հատկապես մեծ է մանկավարժության, արվեստի եւ առողջապահության ոլորտներում:
«Այսօր գործազուրկների ընդահուր թվում կանայք կազմում են 2/3-ը, պատճառներից ամենահիմնականը ոչ թե այն է, որ աշխատանք չեն գտնում այլ այն, որ ամուսինը համաձայն չէ, որպեսզի կինը աշխատի»: Սեռային անհավասարության խնդիրը կարելի է լուծել, բայց կարիք չկա դրա համար առանձնանալ եւ ստեղծել կանանց միություններ, այլ պետք է այս գործընթացում ներգրավել նաեւ տղամարդկանց, որպեսզի նրանք հասկանան եւ գիտակցեն խնդրի բուն էությունը:
Continue Reading
Posted by school180c on October 12, 2011 at 10:18 am
9Բ դասարանը պատմության ուսուցչուհու գլխավորությամբ եղավ հուշահամալիրում: Երբ մենք ծաղիկներ դրեցինք անմար կրակի շուրջը մեր սրտերը պարուրեց մի դառը կսկիծ և ակամա իրար նայեցինք: Կարծում եմ, որ այդ պահին բոլորը իրենց սրտում մի երազանք պահեցին: Բարձր պահել մեր երկրի պատիվը: Այնուհետև եղանք ցեղասպանության թանգարանում: Երբ տեսանք այդ զարհուրելի տեսարանները, հասկացանք, որ այլևս չպետք է թույլ տանք, որ պատմությունը կրկնվի:
Տիգրան Թադևոսյան, 14 տարեկան
Continue Reading
Posted by school127c on October 12, 2011 at 9:40 am
2011 թ. հոկտեմբերի 12-ին համար 127 ավագ դպրոցում տեղի ունեցավ Մեդիա դասընթացներ, որի ընթացքում մենք ծանոթացանք << Իմ մասին >> բլոգին և բլոգավարությանը:
Ծրագիրը բովանդակալից էր և շատ հետաքրքրեց մեզ: Հուսով ենք ծրագիրը կլինի շարունակական…
Continue Reading
Posted by koghb2 on October 12, 2011 at 9:18 am
Սեպտեմբերի 30-ին Կողբի թիվ 2 միջնակարգ դպրոցի VI և VII դասարանների աշակերտները այցելեցին Կողբ գյուղի պատմության թանգարան:
Նրանք իմացան պատմական փաստեր Կողբ գյուղի մասին,ծանոթացան Կողբի հնադարյան իրերին,Կողբում ծնված և մեծացած հայտնի մարդկանց կյանքի պատմությանը:Առավել հետաքրքիր էր իմանալ առաջին գյուղական հիվանդանոցի կառուցման պատմությունը և ծանոթանալ մեզանից տասնյակ տարիներ առաջ ապրած մարդկանց կենցաղի հետ:Իմացան նաև,որ Կողբի թանգարանի հիմնադիր- տնօրենը եղել է Սուրեն Աբովյանը:Նրանց շատ դուր եկավ այդ այցելությունը :
Continue Reading
Posted by school150c on October 11, 2011 at 5:54 pm
2011թ-ի հոկտեմբերի 10-ին մեր դպրոցը մեծ հանդիսությամբ նշեց Ֆրիտյոֆ Նանսենի 150 ամյակը: Դպրոցը իր հարկի տակ հյուրընկալեց բազմաթիվ մարդկանց` կրթական ոլորտի աշխատակիցների, ծնողների, հասարակական կազմակերպություների ներկայացուցիչների: Բացման և ողջյունի խոսքերով հանդես եկան դպրոցի տնօրեն`
Մանիկ Հայրապետյանը, “Ապագան քոնն է”, “ԲԱՀԿ” նախագահ ` Նարինե Սարգսյանը: Միջոցառումը կայացավ հետևյալ փուլերով` հյուրերի դիմավորում, ցուցահանդես քվեարկություն, Նանսենը գույների մեջ բատիկե աշխատանք, զրույց տիկնիկներով, Ֆ.Նանսենի անվան պուրակի բացում, <<Թող աշխարհում խաղաղություն լինի>> ֆլեշ-մոբ, Նանսենի անվան թանգարանի հանդիսավոր բացում և հյուրասիրություն`150 վառվող մոմերրի ներքո: Անցկացվեց գրական-երժշտական միջոցառում, որը կազմակերպել էին դպրոցի ուսուցիչները` փոխտնօրեն Մ. Գրիգորյանի գլխավորությամբ: Միջոցառման վերջում ցեղասպանության թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանը անվանական շքանշանով պարգևատրեց դպրոցին և լավագույն 4 աշակերտների:


Continue Reading
Posted by school186c on October 11, 2011 at 3:00 pm
9ա դասարանի աշակերտները բանավիճում էին ,,Հագնել աշակերտական հագուստ թե ոչ,, թեմայով: Մի խումբը համամիտ էր այդ մտքի հետ, մյուսը՝ ոչ: Առաջին կողմը ասում էր, որ լավ և վատ ապրողների տարբերությունը որպեսզի չընդգծվի, ճիշտ է աշակերտական հագուստ կրելը: Երկրորդ կողմն էլ առարկում էր, որ երբ լավ ապրողների հագուստը որակազրկվում է, կամ առավել ևս մաշվում, նրանք ձեռք են բերում նորը և ավելի է ընդգծվում նրանց տարբերությունը:
Երկար բանավիճելուց հետո հաղթեց է այն խումբը, որը կողմ էր դպրոցում աշակերտական հագուստ կրելուն:
Continue Reading
Posted by school17c on October 11, 2011 at 12:19 pm
Սույն թվականի հոկտեմբերի 4-ին VIIIա և VIIIբ դասարաններում կազմակերպվեց և անցկացվեց մրցույթ – վիկտորինա` <<Երկրաչափություն>> առարկայից <<Բազմանկյուններ>>թեմայով , որը կազմակերպել էր մաթեմատիկայի ուսուցչուհի Ն.Երանոսյանը: Մրցույթի ընթացքում աշակերտները ակտիվորեն պատասխանում էին ուսուցչի կողմից նախօրոք կազմված հարցերին, ինչպես նաև կատարում տրված առաջադրանքները, որոնք ներկայացված էին սահիկահանդեսում: Մրցույթի ավարտին ժյուրիի կողմից ամփոփվեցին արդյունքները` երկու դասարաններն էլ ստանալով հավասար քանակությամբ միավորներ: Մրցույթը անցավ շատ ակտիվ և բովանդակալից:
Continue Reading