Category Archive:

Ապահով Համացանց 2013

0

Փետրվարի 26-ին Տավուշի մարզի Կողբի Ջ. Ղարախանյանի անվան թիվ 1 միջնակարդ դպրոցում անցկացվեց բաց դաս՝ համացանցի անվտանգ օգտագործման մասին: Դասին մասնակցում էին 7-րդ և 8-րդ դասարանցիները: Դասը սկսվեց ինֆորմատիկայի ուսուցչուհի  Արմինե Ազատյանի բացման խոսքով. ,, Հեռուստատեսային դարաշրջանում մեծացած ծնողների համար , ներկա ինտերնետային սերնդի դասիարակությունը նոր մարտահրավերներ է նետել: Երեխաները նոր տեխնոլոգիաների մասին արդեն գիտեն, ուստի զարմանալի չէ , որ ծնողները հաճախ ոչ շահեկան վիճակում են երեխաների համեմատ … ,,

 

Այնուհետև սկսվեց բուռն քննարկում : Երեխաները խոսեցին սոցիալական ցանցերի մասին, թվարկեցին այն ցանցերը որոնցից օգտվում են: Նշացին, որ սոցիալական ցանցերը սովորելու, ազատ արտահայտվելու և հաղորդակցվելու հնարավորություն են տալիս, որ այդ ցանցերի միջոցով ձևավորվում են նաև ընդհանուր հետաքրքրություններ ունեցող ակտիվ մարդկանց խմբեր:

Մի խումբ երեխաների կողմից նշվեցին սոցիլական ցանցերի ռիսկերը: Երեխաները պետք է իմանան թե ինչպես պետք է պաշտպանեն իրենց անձնական տվյալները:

Սոցիլական ցանցերը ունեն նաև շատ վտանգավոր կողմեր: Նշվեց նաև , որ ՄԱԿ-ի տվյալներով  համացանցում մոտ 800 հազար մանկապիղծ է վխտում:


Continue Reading

Orange-ը կարևորում և նպաստում է համացանցի ապահով օգտագործմանը

0

Այսօր ավելի քան 100 երկրներում նշվում է ապահով ինտերնետի օրը: Այս տարի արդեն երկրորդ անգամ ապահով համացանցի օրվա առթիվ Orange Արմենիա ընկերությունը «Մեդիակրթության կենտրոն» և «Ինտերնետ Հանրություն» կազմակերպությունների հետ համատեղ նախաձեռնել է «Ապահով համացանց Հայաստան» լայնածավալ ծրագիրը: Միամսյա ծրագրի շրջանակներում կվերապատրաստվեն 150 դպրոցների մոտ 200 մանկավարժներ, իսկ ավելի քան 3000 աշակերտներ կմասնակցեն բաց դասի:

Այս տարի հատուկ ուշադրություն է հատկացվել ինտերնետի անվտանգության վերաբերյալ ծնողների տեղեկացմանն ու կրթմանը, ովքեր կկարողանան մասնակցել այդ թեմաներին նվիրված ծնողական ժամին:«Որպես Հայաստանում շարժական ինտերնետի ամենամեծ մատակարարը՝ մենք հոգ ենք տանում այն մասին, որ մեր բաժանորդներն ունենան ինտերնետի անվտանգ օգտագործման բանալիները, կարողանան պաշտպանել իրենց տեղեկություններն ու համակարգիչը, ինչպես նաև երեխաներին՝ ոչ պատշաճ բովանդակությունից: Այնուամենայնիվ մենք չենք սահմանափակվում անհրաժեշտ ծառայությունների և լուծումների տրամադրմամբ, և որպես պատասխանատու ընկերություն՝ ուրախությամբ ենք միացել այս լայնամասշտաբ կրթական ծրագրին», ասաց Orange-ի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը:


Continue Reading

Լավագույն բաց դասի և պաստառի մրցույթ

0

«Մեդիակրթության կենտրոն» և «Ինտերնետ Հանրություն»  հասարակական կազմակերպությունները «Ապահով Համացանց 2013» ծրագրի շրջանակներում  հայտարարում են լավագույն բաց դասի և  էլեկտրոնային պաստառի մրցույթ: «Ապահով Համացանց 2013» ծրագրին աջակցում է «Orange Արմենիա» ընկերությունը: Մրցույթի տեղեկատվական աջակցությունն ապահովում է Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը: Հայտարարությունը և բաց դասի պլանը տեղադրված են այստեղ:

Բաց դասի պլանը

 


Continue Reading

Շնորհավոր տոնդ զինվո՛ր

0

Հունվարի 26-ին Կողբի թիվ 2 միջնակարգ դպրոցի VII,VIII,IX և X  դասարանների տղաները  գյուղի զորամաս տարան այն ծանրոցերը, որը պատրաստել էին  դպրոցի սաները:

Դպրոցի աշակերտական խորհրդի կողմից շնորհավորական բացիկներ ուղարկվեցին նաև Կողբի թիվ 2 միջնակարգ դպրոցի այն սաներին , ովքեր ավարտել են դպրոցը և գտնվում են զինվորական ծառայության մեջ : Երեխաները այդ ամենը անում էին մեծ սիրով և գոհունակությամբ: Մենք համոզված ենք , որ բոլոր այն զինվորները, ովքեր ծառայում են Կողբի զորամասում մեծ ուրախությամբ և անակնկալով ընդունեցին  մեր ծանրոցները : 

 

 

 

 

 

 

 

 

7-րդ դասարանի աշակերտ

Նարե Թամազյան


Continue Reading

«ՄՆԱՍ ԲԱՐՈՎ, ԱՇՈՒՆ»

0

Հաշմանդամության միամսյակին էր նվիրված «ՄՆԱՍ ԲԱՐՈՎ, ԱՇՈՒՆ» խորագիրը կրող ցերեկույթը, որը տեղի ունեցավ նոյեմբերի 23-ին Բերդի ավագ դպրոցում: Միջոցառումը կազմակերպել էին դպրոցի ռեսուրս կենտրոնի աշխատակիցները և ԱԽ-ի նախաձեռնող խումբը: Ամբողջ դահլիճը ողողված էր աշնանային խայտաբղետ գույներով և մրգառատ զամբյուղներով, որոնք բարձր տրամադրություն  էին ստեղծում և հաղորդում թե’ մասնակիցներին, թե’ հանդիսատեսներին:

Աշնան պես գույնզգույն երգն ու պարն էր թևածում դահլիճում:Շատ տպավորիչ էին հատկապես ցերեկույթի ընթացքում կազմակերպված աշնանային խաղերը` «Ով շուտ կուտի միրգը» «Ով առաջինը կկծի խնձորը»: Միջոցառումն անցավ ուրախ և հետաքրքիր:

Հեղինակ` Նոնա Ղազարյան ( ԱԽ-ի նաղագահ)

 


Continue Reading

,,Իմ մասին,, ծրագրի փակման հանդիսավոր կոնֆերանսը

2

Նոյեմբերի 26-ին Արմենիա Մարիոթ հյուրանոցի ,,Տիգրան Մեծ,, սրահում  տեղի ունեցավ Եվրամիության ֆինանսավորած  ,,Իմ մասին. Հայաստանում երեխաների հույսերի և մտահոգությունների բարձրաձայնումը,,  ծրագրի փակման հանդիսավոր կոնֆերանսը: Բացման խոսքով հանդես եկան Հույսի Կամուրջ ՀԿ-ի նախագահ Սուսաննա Թադևոսյանը և ՀԿ շահերի պաշտպան Զարուհի Բաթոյանը, ՀՀ-ում ԵՎրամիություն պատվիրակության գործառնությունների ղեկավար Ժան Քրիստոֆ Գայրանդը:

Ներկայացվեց  երեխաների իրավունքների պաշտպանության վերաբերյալ հարցման արդյունքները (ներկայացրեց  սոցիոլոգ Յուլիանա Մելքումյանը): Ծրագրի նպատակները և ձեռքբերումները ներկայացրեց ,,Իմ մասին,,  ծրագրի համակարգող Նաիրի Մելքոմյանը:

 

Ավարտին  մոտեցավ ,,Իմ մասին,, ծրագիրը: Այն գործեց 2010 թվականից՝  ներգրավելով նաև հաշմանդամություն ունեցող երեխաներին: Ծրագիրն իրականացրեցին Հույսի Կամուրջ և Առաքելություն Արևելք հասարակական կազմակերպությունները:

Շնորհակալություն ծրագրի կազմակերպիչներին և մասնակիցներին՝ երկու տարի շարունակ մեր գիտելիքների շտեմարանը հարստացնելու և մեզ հաճելի պահեր պարգևելու համար:

 

Արման Մեհրաբյան

 


Continue Reading

Գրերի գյուտից մինչև գրատպություն

0

Այո՛, մենք  կայինք նրանից  առաջ,

Քիչ թե  շատ՝  կար  հաց,

Եվ  ունեինք  ջուր,

Սակայն նա  եկավ,  որ  սնու՜նդ  սնունդ  դառնա,

Ծնվեց,  որ  ծնենք,

Եղավ,  որ  լինենք,

Եվ  անմահացավ,

Որ  անմահանանք…

Օրերս    ՙԳրերի գյուտից մինչև գրատպություն՚   մրցույթ-փառատոնի    շրջանակներում դպրոցում  տեղի  ունեցավ   անմոռանալի  միջոցառում: 405թ.  Տարոնի  Հացեկաց  գյուղի  Վարդան  անունով  երանելի  մարդու  որդին՝  Մեսրոպ  Մաշտոցը՝ Աստծու  նման  արարեց  հայոց  այբուբենը…

Մեկ  միջոցառման  սահմաններում  հնարավոր  չէ  ներկայացնել  հայ  մտքի  բոլոր  հանճարներին,  ներկայացվեց  մի  փոքր  աստղաբույլ: Ներկայացվեց  յուրովի,  դարաշրջանին  հատուկ  երանգներով,  օգտագործելով  ժամանակակից  տեխնոլոգիաների  հնարավորությունները: ՙՄիջոցառման  մասնակիցները՚  ոսկեդարի,  միջնադարի  և  ներկա  դարաշրջանի  պատմիչները,  փիլիսոփաներն  ու  գրողներն  էին:    Հնչեցին  շարականներ,  որոնց  կատարումները   հիացրեցին  հանդիսատեսին  և  հյուրերին:


Continue Reading

ԳՐԻՑ ՄԻՆՉԵՎ ԳԻՐՔ

0

 

Այս տարի լրանում է հայ տպագրության 500 ամյակը: Հոբելյանական այս տարեթիվը, որ համընկնում է Մեսրոպ Մաշտոցի ծննդյան 1650 ամյակի հետ,հայ մշակույթի ամենամեծ տոնն է:

Այդ կապակցությամբ Նոյեմբերյանի թիվ 2 դպրոցում տեղի ունեցավ մի հրաշալի միջոցառում: Միջոցառմանը մասնակցում էին բոլոր դասարանները:

Ցուցահանդեսին ներկայացված էին երեխաների և ծնողների կողմից պատրաստված ձեռքի աշխատանքներ:

ՅՈՒՆԵՍԿՕ_ի նախաձեռնությամբ այս տարի Երևանը հայտարարվել է “Գրքի համաշխարհային մայրաքաղաք”:

16-րդ դարի սկզբից հայ գրքի պատմության մեջ սկսվում է նոր շրջան` տպագրության շրջանը:

 


Continue Reading

Ծառատունկ Կողբի թիվ 2 միջնակարգ դպրոցում

0

2012   թվականի  նոյեմբերի  8-ին  Կողբի   թիվ  2  դպրոցում աշակերտները   ծառեր  տնկեցին: Ծառատունկին  ներկա  էին  դպրոցի  տնօրենը, գյուղապետը,  դպրոցի  ԱԽ-ի   անդամները, 5-րդ, 8-րդ, 9-րդ և 10-րդ  դասարանները:

Ծառատունկին  աշակերտները տնկեցին  եղևնիներ: Ծառատունկ դպրոցում հաճախ է լինում, և այժմ դպրոցում կան նաև բերքատու ծառեր, որոնցից բերք ենք ստանում: Այն նաև գեղեցկացնում է դպրոցի բակն ու այգին: Մանե Ղալեչյան և Կարինե  Յարալյան   /9-րդ դասարան/


Continue Reading

Տոնավաճառ Էջմիածնում

0

2012թ. -ի  հոկտեմբերի 18-ին Կողբի երկու միջնակարգ դպրոցների <աշակերտական գործարար ընկերությունները> մասնակցեցին Էջմիածնում կայացած տոնավաճառին, որտեղ  աշակերտ – գործարարները հանդես եկան իրենց փոքր բիզնես-ծրագրերով: Ծրագիրը հովանավորում էին   USAID   ամերիկյան ընկերությունը և Հայաստանի Պատանեկան Նվաճումներ   կազմակերպությունը: Տոնավաճառի նպատակն էր ` աշակերտներին ընդգրկել գործարար ոլորտում,ծանոթացնել ձեռնարկատիրական հիմունքներին և գործարար ընկերություններ հիմնելու քայլերին: Տոնավաճառում ներկա էին բազմաթիվ ճանաչված մարդիկ: Աշակերտների տպավորությունները գերազանց էին,հատկապես կապված  `վաստակած առաջին գումարի հետ:


Լյուդմիլա Թամազյան   /11-րդ  դասարան
Նարե Թամազյան /7-րդ դասարան/


Continue Reading

Internet Literacy Handbook paneuyouth eSafety Kit become President

 

Հետևիր մեզ