Ապահով համացանց 2013. Կողբի դպրոցում

0

Կողբի թիվ 2 միջնակարգ դպրոցում արդեն 3 տարի շարունակ ապահով համացանցի օրվան նվիրված բաց դաս է տեղի ունենում:  Քանի որ համացանցից օգտվողների թիվն օր օրի ավելանում է և դրանք հիմնականում անչափահասներն են, այդ պատճառով շատ կարևոր է, որ նրանք իմանան համացանցի անվտանգության  ոսկե կանոնները:

Այս տարի բաց դասն անցկացվեց 7-րդ դասարանում: Դասին հրավիրված էին նաև ուսուցիչներ, ծնողներ և  այլ դասարանների  աշակերտներ, որոնք նույնպես շատ բան սովորեցին և իմացան համացանցից անվտանգ օգտվելու մասին:

Այնուհետև աշակերտները լրացրին ապահով համացանցի վերբերյալ թեստերը  safe.am կայքում, սովորեցին անվտանգ համացանցի ոսկե կանոները:

Բոլոր ներկաները շատ տեղեկություններ և մեծ բավականություն ստացան  դասից:


Դիտեք բաց դասի տեսագրությունը այստեղ Apahov hamacanc 2013 Koghbi tiv 2 dprocum

Continue Reading

Շնորհավոր տոնդ զինվո՛ր

0

Հունվարի 26-ին Կողբի թիվ 2 միջնակարգ դպրոցի VII,VIII,IX և X  դասարանների տղաները  գյուղի զորամաս տարան այն ծանրոցերը, որը պատրաստել էին  դպրոցի սաները:

Դպրոցի աշակերտական խորհրդի կողմից շնորհավորական բացիկներ ուղարկվեցին նաև Կողբի թիվ 2 միջնակարգ դպրոցի այն սաներին , ովքեր ավարտել են դպրոցը և գտնվում են զինվորական ծառայության մեջ : Երեխաները այդ ամենը անում էին մեծ սիրով և գոհունակությամբ: Մենք համոզված ենք , որ բոլոր այն զինվորները, ովքեր ծառայում են Կողբի զորամասում մեծ ուրախությամբ և անակնկալով ընդունեցին  մեր ծանրոցները : 

 

 

 

 

 

 

 

 

7-րդ դասարանի աշակերտ

Նարե Թամազյան


Continue Reading

Ծառատունկ Կողբի թիվ 2 միջնակարգ դպրոցում

0

2012   թվականի  նոյեմբերի  8-ին  Կողբի   թիվ  2  դպրոցում աշակերտները   ծառեր  տնկեցին: Ծառատունկին  ներկա  էին  դպրոցի  տնօրենը, գյուղապետը,  դպրոցի  ԱԽ-ի   անդամները, 5-րդ, 8-րդ, 9-րդ և 10-րդ  դասարանները:

Ծառատունկին  աշակերտները տնկեցին  եղևնիներ: Ծառատունկ դպրոցում հաճախ է լինում, և այժմ դպրոցում կան նաև բերքատու ծառեր, որոնցից բերք ենք ստանում: Այն նաև գեղեցկացնում է դպրոցի բակն ու այգին: Մանե Ղալեչյան և Կարինե  Յարալյան   /9-րդ դասարան/


Continue Reading

Տոնավաճառ Էջմիածնում

0

2012թ. -ի  հոկտեմբերի 18-ին Կողբի երկու միջնակարգ դպրոցների <աշակերտական գործարար ընկերությունները> մասնակցեցին Էջմիածնում կայացած տոնավաճառին, որտեղ  աշակերտ – գործարարները հանդես եկան իրենց փոքր բիզնես-ծրագրերով: Ծրագիրը հովանավորում էին   USAID   ամերիկյան ընկերությունը և Հայաստանի Պատանեկան Նվաճումներ   կազմակերպությունը: Տոնավաճառի նպատակն էր ` աշակերտներին ընդգրկել գործարար ոլորտում,ծանոթացնել ձեռնարկատիրական հիմունքներին և գործարար ընկերություններ հիմնելու քայլերին: Տոնավաճառում ներկա էին բազմաթիվ ճանաչված մարդիկ: Աշակերտների տպավորությունները գերազանց էին,հատկապես կապված  `վաստակած առաջին գումարի հետ:


Լյուդմիլա Թամազյան   /11-րդ  դասարան
Նարե Թամազյան /7-րդ դասարան/


Continue Reading

Աշակերտական խորհրդի նախագահի ընտրություն

0

Հոկտեմբերի 12-ին Կողբի թիվ 2 միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ 2012-2013 ուս. տարվա աշակերտական խորհրդի նախագահի ընտրություն:

Ընտրությանն իրենց թեկնածությունն էին առաջադրել Ալեն Աբովյանը՝ 11-րդ <<ա>> դասարանից, Սուսաննա  Բալայանը՝ 11-րդ <<բ>> դասարանից, Մանե Ղալեչյանը՝ 9-րդ դասարանից, Լիանա Աբովյանը՝ 8-րդ դասարանից և Նարե Թամազյանը՝ 7-րդ դասարանից:

Թեկնածուներից յուրաքանչյուրը նախապես ներկայացրել էին իրենց մեկ տարվա գործողությունների ծրագիրը և ինքնակենսագրությունը:  Նախքան ընտրությունների օրը թեկնածուներից յուրաքանչյուրը քարոզչական աշխատանքներ էին կատարել 6-12-րդ՝  դասարաններում:

Այսպիսով հոկտեմբերի 12-ին ձայների մեծամասնությամբ Կողբի թիվ 2 միջնակարգ դպրոցի աշակերտական խորհրդի նախագահ ընտրվեց Ալեն Աբովյանը 11-րդ <<ա>> դասարանից:

Դպրոցի աշակերտական խորհրդի անդամները, տնօրինությունը և ուսուցիչները շնորհավորեցին Ալեն Աբովյանին՝ մաղթելով նրան բեղնավոր և եռանդուն աշխատանք:

Աշակերտական խորհրդի նախագահի ընտրություն

 

Լիդա Քոչարյան՝ 8-րդ դասարան

 


Continue Reading

Շնորհավո՜ր տոնդ, ուսուցի՛չ…

0

Այսօր խորհին ակնածանքով ու հարգանքով հանրապետությունում նշվում է ուսուցչի օրը: Այն ևս մեկ առիթ է `գնահատելու և բարեմաղթանքի խոսք ասելու այն ուսուցիչներին, ովքեր իրենց նվիրական ու անբասիր նկարագրով սիրված են բոլորիս կողմից:

Ուսուցիչն է, որ իր վեհ առաքելությանը հավատարիմ, բազում սերունդներ կրթում ու դաստիարակում: Անգնահատելի է ուսուցչի բեղմնավոր աշխատանքը: Նա եղել և մնում է հայեցի` կրթության և դաստիարակության ջահակիրը:

Մեր ձայնը միացնելով շնորհավորանքի բազում մաղթանքների` ասում ենք.
- Շնորհավոր տոնդ, ուսուցիչ: Դուք Ձեր իմաստությամբ, համբերատարությամբ ու սիրով ամեն օր բացահայտում եք քաջության, բարու, գեղեցիկի ու լավի խորհուրդ: Մաղթում ենք Ձեզ տոկունություն, առողջություն ու գեղեցկություն: Թող անխափան լինի Ձեր երթը պատմության քառուղիներում…

 

Կողբի թիվ 2 միջնակարգ դպրոցում ուսուցչի տոնը նշվեց փոքր հավաքույթի ձևով: Հրավիրված էին նաև թաշակառու ուսուցիչներ, ովքեր երկար տարիներ աշխատել էին այս կրթօջախում: Բոլոր էլ շատ հուզված էին և թախիծով ու կարոտով էին հիշում այն աշխատանքային տարիները, որ անց էին կացրել այս դպրոցում:

Դպրոցի  աշակերտական խորհրդի անդամներն էլ շնորհավորական բացիկներով և ծաղիկներով շնորհավորեցին սիրելի ուսուցիչներին իրենց տոնի առիթով:

Լալա Աբովյան 12-րդ դասարան

Posted in: Մարդիկ

Continue Reading

Միջոցառում էպոսի օրվան նվիրված

0

Հոկտեմբերի 6-ին Կողբի թիվ 2 միջնակարգ  դպրոցի 7-րդ դասարանցիները անցկացրեցին հայկական  էպոսի օրվան նվիրված միջոցառում: Միջոցառման ընթացքում աշակերտները ներկայացրին <<Սասունցի Դավիթ>> էպոսի ստեղծման մասին շատ մանրամասներ: Դիտեցին հետաքրքիր տեսանյութեր: Sasunci David


Continue Reading

Աշնանային համադպրոցական արշավ

0

Կողբի թիվ 2 միջնակարգ դպրոցի համար արդեն ավանդություն է դարձել ամեն տարի համադպրոցական արշավի անցկացումը: Այս տարի արշավի ուղղությունը Կողբի բնության հիասքանչ անկյուններից մեկը՝ Վարդիգյուղն էր:

Արշավին մասնակցում էին 1-12-րդ դասարանների բոլոր աշակերտները, ծնողներ և ուսուցիչներ: Աշակերտները միշտ ոգևորությամբ և մեծ սիրով  են մասնակցում աշնանային արշավին:

Արշավի մասնակիցները սկզբում գնացին Վարդիգյուղի խեչ, ապա քիչ հեռու նստեցին մի փոքր հանգստանալու և վայելելու հիասքանչ բնությունն ու ջերմ արևը:

Յուրաքանչյուր դասարան կազմակերպեց տարբեր խաղեր և մրցույթներ, եղան նաև մրցույթներ տարբեր դասարանների միջև:

Խոսեցին նաև բնության պաշտպանության, մաքրության և օզոնի շերտի պաշտպանության մասին:

Բոլորն էլ մեծ բավականություն ստացան և բարձր տրամադրությամբ և լավ հիշողություններով վերադարձան:

arshav,arshav1

 

 


Continue Reading

Դաս-քննարկում օզոնի շերտի պաշտպանության մասին

0

Սեպտեմբերի 27 ին Կողբի թիվ 2 միջնակարգ դպրոցի քիմիայի և կենսաբանության ուսուցչուհիները  7-րդ և 12-րդ դասարաններում անցկացրեցին դաս-քննարկում  նվիրված օզոնի շերտի պաշտպանության :

Դասի ընթացքում աշակերտները դիտեցին սլայդ-ցուցադրություն քննարկեցին թե՞ ինչ է օզոնը ,որտեղ է գտնվում, ինչպես է օզոնը գոյանում մթնոլորտում , ինչու ենք հոք տանում մթնոլորտային օզոնի պահպանության համար, արդյոք օզոնը հավասարաչափ է  բաշխված երկրագնդի վրա, ինչպես է չափվում օզոնի քանակությունը մթնոլորտում, որոնք են մարդու գործունեության արդյունքում վերնոլորտային օզոնի քայքայման հիմնական փուլերը, որ նյութերի արտանետումներն են մարդու գործունեության արդյունքում առաջացնում օզոնային շերտի քայքայումը, որոնք են վերնոլորտային օզոնը քայքայող գազերը , որոնք են օզոնը քայքայող քլորի և բրոմի քիմիական ռեակցիաները, որոնք են քայքայված օզոնային շերտերը և այլն:

Մենք այդ դասընթացից սովորեցինք, թե որքան կարևոր է մեզ համար օզանային շերտի պաշտպանությունը և   թե ինչ պետք է անենք որպիսզի պահպանենք օզոնը : Դասի վերջում նայեցինք մուլտֆիլմ օզոնի մասին, որը մեզ շատ  դուր եկավ:

Այժմ կոչ ենք անում բոլորիտ պահպանեք օզոնը որովհետև նրանից է կախված բոլորիս կյանքը:

7-րդ դասարանի աշակերտուհի Նարե Թամազյան


Continue Reading

Դասընթացներ Կողբի 2րդ դպրոցում

2

<<Իմ մասին>> ծրագրի շրջանակներում մոնտաժի եռօրյա դասընթացներ տեղի ունեցան Կողբի թիվ 2 միջնակարգ դպրոցում: Դասընթացին մասնակցում էին աշակերտներ Կողբի երկու դպրոցներից, Նոյեմբերյանի թիվ 2 միջնակարգ դպրոցից և Բերդավանի միջնակարգ դպրոցից: Դասընթացը անց էր կացնում <<Ինտերնյուս>>- ի աշխատակից Գեղամ Վարդանյանը: Դասերին աշակերտները սովորեցին ինչպես նկարել տեսանյութ, ինչպես հարցազրույց վերցնել և ինչպես այդ նկարած տեսանյութերը մոնտաժել:
Առաջին օրը  փոքրիկ  բեմադրություն ցուցադրեցին՝ <<Կարմիր գլխարկը>>: Աշակերտները բաժանվեցին երկու խմբի: Մի խումբը բեմադրեց <<Կարմիր գլխարկը>> <<կույր>>  հանդիսատեսի համար, մյուս խումբը՝ <<խուլ և համր>> հանդիսատեսի համար:

 

Երկրորդ օրը յուրաքանչյուր դպրոցի աշակերտները պատրաստել էին փոքրիկ ֆիլմեր իրենց բնակավայրերի մասին և այդ նկարած նյութերի վրա նրանք սովորեցին մոնտաժել videopad  ծրագրի միջոցով:
Երրորդ օրը նրանք ինքնուրույն պատրաստեցին տեսանյութեր և ամփոփեցին ստացած գիտելիքները:

 

Բեմադրություն <<կույր>> հանդիսատեսի համար

 

Բեմադրություն <<խուլ և համր>> հանդիսատեսի համար

 

 

Posted in: ՄեդիաԼաբ

Continue Reading

Internet Literacy Handbook paneuyouth eSafety Kit become President

 

Զրուցում ենք

Հետևիր մեզ