Posted by berdavan on April 24, 2013 at 8:51 am
Մեծ եղեռնը Առաջին համաշխարհային պատերազմի (1914–18 թթ.) ու դրան հաջորդած տարիներին Օսմանյան կայսրության և քեմալական կառավարության՝ Արևմտյան Հայաստանում, Կիլիկիայում և կայսրության մյուս հայաբնակ վայրերում, ինչպես նաև Արևելյան Հայաստանում իրագործած հայ ազգաբնակչության զանգվածային տեղահանության ու բնաջնջմանպետական քաղաքականությունն է: Բնորոշվում է որպես XX դարի առաջին ցեղասպանություն:
1 9 1 5 թ վ ա կ ա ն :
Այս տարեթիվը անջնջելի հետք է թողել յուրաքանչյուր հայի հոգում: Ասում են ժամանակը բուժում է վերքերը,բայց, ավաղ, մեր ցավերն ու հիշողությունները անընդհատ թարմանում են ու ցավեցնում մեր խոցված սրտերը…Անկեղծ ասած այս ամենից ես հոգնել եմ … Ուզում եմ, որ թշնամանք , թշնամի բառը վերանա մեր բառարաններից և մարդկությունը ապրի հաշտ ու համերաշխ , խաղաղ երկնքի տակ:
Continue Reading
Posted by berdavan on October 15, 2012 at 8:50 am
Հոկտեմբերի 5-ին Բերդավան համայնքի ղեկավար Արարատ Գաբրիելյանը այցելել էր Բերդավանի միջնակարգ դպրոց շնորհավորելու ուսուցիչների տոնը:Ուսուցիչները հայտնեցին իրենց գոհունակությունը և շնորհակալությունը համայնքի ղեկավարին հոգատար և ուշադիր վերաբերմունքի համար:
Continue Reading
Posted by berdavan on October 15, 2012 at 8:42 am
Օզոնային շերտի պահպանության մասին ցուցադրությունը կազմակերպեց էկոլոգիական հանձնախումբը:
Ցուցադրությանը մասնակցում էին 6-12 -րդ դասարանների աշակերտներ:
Մենք անհանգստանում ենք օզոնի շերտի քայքայման համար և ցանկանում ենք օգնել այդ գործընթացին շրջապատը կանաչապատելով և օդը մաքուր պահելով:


Continue Reading
Posted by berdavan on March 19, 2012 at 9:34 am
Շնորհավոր Մարտի 8-ը

Ով և ինչն է գեղեցիկ
Մարտի 8-ի կապակցությամբ Բերդավանի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ բանավեճ ,,Ո վ է գեղեցիկ” թեմայով 11-ա դասարանի և բանավեճի ակումբի անդամների միջև:
♥ Երեխաները արտահայտեցին իրենց կարծիքները գեղեցիկի մասին:
♥ Գեղեցիկ են բոլոր աղջիկները
♥ Գեղեցիկ պետք է լինեն ոչ միայն տեսքով այլ նաև հոգով
♥ Գեղեցկությունը բարությունն է
♥ Գեղեցկությունը խելացիությունն է
♥ Գեղեցիկ է նա, ում սիրում ես
♥ Գեղեցիկը յուրահատկությունն է
♥ Գեղեցիկ է բնությունը, տիեզերքը`իր գաղտնիքներով
♥ Գեղեցիկը պետք է ոչ միայն նկատել, այլ նաև գնահատել
Նյութը կազմեց 11-ա դասարանի աշակերտուհի Մարիամ Մարտիրոսյանը
Continue Reading
Posted by berdavan on March 6, 2012 at 9:52 am
,,Մենք հաճախ փնտրում ենք բարությունը և չենք գտնում, քանզի այն պետք է մեր մեջ լինի” Է. Գյոթե
Բերդավանի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ միջոցառում նվիրված բարության ինքնաբուխ
դրսևորման օրվա առթիվ: Միջին դասարանի աշակերտները հանդես եկան ելույթներով, երգերի ու ասմունքի միջոցով քարոզելով բարություն: Բարությունը սկսվում է ինձնից:
Բարություն արա և կյանքդ կլուսավորվի, ու շրջապատդ կլցվի ուրախությամբ և երրջանկությամբ:
Միջոցառման վերջում անապահով երեխաներին դպրոցի կողմից տրվեց օգնություն:
Նյութը կազմեց 9-րդ դասարանի աշակերտուհի Տիգրանուհի Զուրաբյանը
Continue Reading
Posted by berdavan on March 6, 2012 at 8:36 am
Ներառական կրթությունն իրականացվում է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց համար` նրանց զարգացման սոցիալական հարմարվածությունը և հասարակության մեջ լիարժեք ներառումն ապահովելու, մյուս սովորողների հետ կրթության իրավունքի իրացման հավասար հնարավորություն ընձեռելու նպատակով:


Բերդավանի միջնակարգ դպրոցում ներառական կրթության հատուկ մանկավարժ Աղունիկ Քոչարյանը և ուսուցիչների օգնականներ` Լարիսա Մամյանը, Լուսինե Աղինյանը, Հասմիկ Գաբրիելյանը և Գոհար Մարալչյանը մեծ հոգատարությամբ և մեծ համբերությամբ են վերաբերվում ներառական կրթության մեջ ներգրավված երեխաներին: Երեխաները սկսել են հաճույքով հաճախել դասերին և դպրոցից տուն են վերադառնում շատ ինքնագոհ, որովհետև այդ օրը նրանք եղել են ուշադրության կենտրոնում և որոշ բան են սովորել: 
Continue Reading
Posted by berdavan on March 1, 2012 at 9:58 am
ԵՐԻՏԱՍԱՐԴ, ԲԱՅՑ ԱՐԴԵՆ ՀԶՈՐ ՈՒ ԱՀԱՐԿՈՒ ԲԱՆԱԿ
Հայրենիքի հող ու ջրի նման անգին գանձ չկա , և յուրաքանչյուր հայի պարտքն է պայքարել և պահպանել իր հասանելիքը : Ցավոք դեռ մարդկության մեջ կա գրավելու , իշխելու մոլուցքը, որն էլ ստեղծում է ազգերի միջև թշնամանք: Այդ պատճառուվ պետք է ունենալ հզոր բանակ ոչ թե կռվելու, այլ պաշտպանվելու համար: Բերդավանի միջնակարգ դպրոցը համայնքի հետ միասին հունվարի 27–ին կազմակերպել էին միջոցառում նվիրված Հայոց բանակի 20- ամյակին:Միջոցառմանը հրավիրված էին հյուրեր`զորամասից, Երկրապահ կամավորական ջոկատից : Ներկա էին նաև գյուղի սահմանները պաշտպանողները: Շնորհավորական ելույթներով հանդես եկան դպրոցի ուսուցիչները, աշակերտները և համայնքի անդամները:
Միջոցառումը յուրահատուկ էր , որովհետև միջոցառման ժամանակ կազմակերպվել էր գիտակների մրցույթ հետևյալ թիմերի միջև` զինվորականների թիմ, համայնքի թիմ, ուսուցիչների թիմ, աշակերտների թիմ և ուսանողների թիմ: Հաղթող ճանաչվեց աշակերտների թիմը: Մենք հպարտ ենք ,որ ունենք այսպիսի գիտակից և առողջ դատող սերունդ, քանզի նրանք են համալրելու Հայոց բանակի շարքերը:
Երգում է Զորի Բաբլումյանը
Նյութը պատրաստեց 10-րդ դասարանի աշակերտուհի Շուշաննա Թանդիլյանը
Continue Reading
Posted by berdavan on January 19, 2012 at 11:17 am
Առողջ սնունդ
Ձեր անունը պետք է դեղամիջոց լինի,
իսկ Ձեր դեղամիջոցը սնունդ:



Համընդհանուր ճանաչում գտած իրողություն է , որ զուտ բժշկական գործոնների դերն առողջության պահպանման գործում վճռորոշ չէ, հատկապես եթե հանրությունը անբարենպաստ սոցիալ- տնտեսական պայմաններում է ապրում: Նման իրավիճակներում առավել կարևոր է անվտանգ և բալանսավորված սնուցման դերը:Սննդի անվտանգ և առողջարար տարատեսակների մատչելիությունն առողջությանը նպաստելու ուղիներից մեկն է:
5-րդ- ա դասարանի դասղեկ Նազիկ Պապինյանը այսօր, դասղեկի ժամին երեխաներին ներկայացրեց մեզ մտահոգող կարևորագույն հարցերի մեկը.
,,Առողջ ապրելակերպ, առողջ սնունդ” :
Առողջ ս ե ր ու ն դ ը կարող է ա ռ ո ղ ջ դատել:
Օգտվելով տարբեր գրականությունից դասղեկը իրազեկ դարձրեց երեխաներին, որ առողջ լինելու համար պետք է օգտվել անվտանգ սնունդից և կիրառել հիգիենայի կանոնները:

Ուզում ես գեղեցիկ լինել:
Ուզում ես բարձրահասակ լինել:
Ուզում ես առողջ և ամուր կառուցվածք ունենալ:
ՈՒրեմն օգտագործիր առողջ սնունդ:
Continue Reading
Posted by berdavan on January 19, 2012 at 10:12 am
<<Բարությունը իմ պատկերացմամբ>>
12-րդ-ա դասարանի դասղեկ, հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Գոհար Մուրադյանը դասարանի աշակերտներին ներկայացրեց բանավեճի թեման
,,Բարություն”: Աշակերտներից յուրաքանչյուրը արտահայտեց իր կարծիքը այդ թեմայի շուրջ:
Ոմանք ներկայացնում էին բարի մարդկանց բնորոշ բնավորության գծերը` պարզություն, անշահախնդիր օգնություն , հոգատարություն, կամեցողություն և այլն, ոմանք էլ բացառում էին բարի մարդկանց առկայությունը`պարզաբանելով, որ մեկի նկատմամբ կարող է ցուցաբերել բարություն , մեկ ուրիշի նկատմամբ` չարություն:
Գոհար Մուրադյանը երեխաներին բացատրեց ,որ անկախ ամեն ինչից` պետք է լինել բարի և հանդուրժող:
Continue Reading
Posted by berdavan on January 18, 2012 at 11:06 am
Փոքրիկ նկարիչները
Բերդավանի միջնակարգ դպրոցում գեղեցիկ ավանդույթ է դարձել կերպարվեստի խմբակի գեղանկարչական աշխատանքների ցուցահանդեսների կազմակերպումը: Ցուցահանդեսի բացմանը ներկա էին ուսուցիչներ, աշակերտներ, ծնողներ և հյուրեր:Խմբակի ղեկավարն է կերպարվեստի և գծագրության ուսուցչուհի Լարիսա Մամյանը,ով երեսուն տարի արդեն աշխատում է մեր դպրոցում և իր մասնագիտական բազմամյա փորձն ու գիտելիքներն է ներդնում մատաղ սերունդի գեղագիտական դաստիարակության գործում:Այս ցուցահանեսը մի գեղեցիկ էջ ևս ավելացրեց դպրոցի հարուստ պատմությանը:
Continue Reading