Posted by school78c on April 12, 2012 at 6:14 pm
Երթ հյուսիսային պողոտայում ծխելու դեմ
Ապրիլի 10-ին Հ. Հայրապետյանի անվան հ. 78 դպրոցի աշակերտական խորհրդը, աշակերտների ու <<Save the Children>> կազմակերպության հետ համատեղ անցկացրին երթ, որի ցանկալի արդյունքին հասնելու խնդիրն հետևյալն էր. << Պահպանենք առողջ միջավայրում ապրելու ՄԵՐ իրավունքը >>:
Աղմուկ բարձրացրած այս թեման լուծման ընթացք ստացավ, երբ շատերը սկսեցին բողոքել երթուղային տաքսիներում ու ավտոբուսներում ծխող վարորդներից: Բացասական պատասխան ստանալուց հետո մնում է միայն ոտքի ելնել…
Կարդալ շարունակությունը…
Նյութը` Զառա Թորգոմյանի
Continue Reading
Posted by school78c on February 2, 2012 at 4:59 pm
Հայոց բանակի 20-ամյակին նվիրված մեծ միջոցառում տեղի ունեցավ Հ. Հայրապետյանի անվան հ.78 դպրոցում: Միջոցառմանը մասնակցում էին 8բ դասարանի աշակերտները: Նրանք խիզախ ու խրոխտ կեցվածքով ներկայացրին մի ամբողջ ժողովրդի պատմություն. Հայկից մինչև Վարդան, Անդրանիկից մինչև Վազգեն Սարգսյան:
Միջոցառման հյուրերն էին…>>>
Continue Reading
Posted by school78c on January 18, 2012 at 10:35 am
Հովհաննես Թումանյան…
Գրող, ով ցնցեց հայ գրականությունը, և այդ իսկ հողի վրա նրան անվանեցին “հայ Պուշկին”, սակայն այս անգամ նյութս վերաբերում է ոչ թե Թումանյանին, այլ նրա իսկ ռուս կերպար` Պուշկինին, ու նրա ստեղծագործություններից մեկին` <<Կապիտանի աղջիկ>>, Պուշկինի ստեղծագործություններից լավագույնից լավագույնին: Համենայն դեպս այդպես են կարծում թ. 78 դպրոցի 9գ դասարանի աշակերտները, ովքեր կազմակերպել էին բաց դաս` իրենք իսկ վարելով դասը, իրենց նկարած նկարներով ու պատրաստած սլայդերով, որոնք ներկայացնում էին վիպակի լավագույն արտահայտությունները: Դասի ընթացքում ներկայացվեցին փոքրիկ բեմադրություններ:
Խոսվեց պատվի մասին. ինչպես է այն արտահայտվում պատմվածքում, ինչից հետո աշակերտները արտահայտեցին իրենց կարծիքները վերոհիշյալ թեմայի վերաբերյալ: Դասը դուր եկավ ուսուցիևներին և ոչ միայն, այն թողեց անջնջելի հետք ու գիտելիք աշակերտների կյանքում:


Նյութը պատրաստեց` Զառա Թորգոմյանը
Continue Reading
Posted by school78c on December 7, 2011 at 2:10 pm
հ.78 դպրոցի պարսկերեն լեզուն ուսումնասիրող աշակերտները դեկտեմբերի 2-ին այցելեցին “Խնկո Ապոր ” գրադարան, որտեղ դիմավորեցին պարսիկ պաշտոնյաների:Այդ օրը Պարսկաստանում տոնվում էր պարսիկ աշակերտների օրը:Մեր դպրոցի աշակերտներով արտասանեցինք տարբեր բանաստեղծություններ պարսկերեն լեզվով,շնորհավորեցինք պարսիկ աշակերտների օրը, այնուհետև ստացանք գովեստի խոսքեր և նվերներ:
Continue Reading
Posted by school78c on December 1, 2011 at 6:59 am

Հայաստանում արդեն ավանդական է դարձել դպրոցականների շախմատի օլիմպիադան: Այն այս տարի անցկացվում է 6-րդ անգամ:
Օլիմպիադայի II Երևանյան փուլը անցկացվում էր Շախմատի ակադեմիայում նոյեմբերի 7-17-ը:
Արդեն II-րդ տարին անընդմեջ “Արաբկիր” համայնքի 21 դպրոցների հաղթող է ճանաչվում
Հ. Հայրապետյանի անվան հ.78 դպրոցի թիմը:>…>…>
Continue Reading
Posted by school78c on November 23, 2011 at 11:51 am
16.11.11թ. հ. 78 հիմն. դպրոցի 8բ և 8ա դասարանի աշակերտները գնացին Սարգիս Փարաջանյանի թանգարան: Չնայած Ս.Փարաջանյանը, հենց ինք Սերգեյ Փարաջանովը այդտեղ չեր ապրել,բայց նա իմացել էր այդ շինության մասին և շատ հպարտ ներկայացրել հանրությանը որ Հայաստանում բացվելու է իր թանգարանը: Ցավոք նա չտեսավ այդ թանգարանի բացումը:Նա մահացել էր 1990թ,իսկ թանգարանի շինարարությունն ավարտվել էր 1991թ: Նա մեծ արվեստագետ էր,նկարիչ ,կինոռեժիսոր: Նրա՝ Նռան Գույնը ֆիլմը մեծ ճանաչում գտավ ողջ Հայաստանում: Նա իր ազատ մտքի և խոսելու պատճառով 15 տարի անցկացրել էր բանտում: Նույնիսկ բանտում նա մեծ գործերի հեղինակ էր դարձել: Փարաջանովը հայտնի էր նաև կոլաժներով: Նա դրանք պատրաստում էր ոչ պիտանի իրերից: Օրինակ տոնածառի խաղալիքներով,ջարդված սպասքով և այլն: Նա պատրաստում էր ծաղիկներ ու էլի ծաղիկներ: Մենք հիացանք Սերգեյ Փարաջանովի արվեստով և նոր գիտելիքներով վերադարձանք տուն:
Continue Reading
Posted by school78c on November 4, 2011 at 10:49 am
Ընկերներիցս մեկը միշտ ասում էր,- “ Կյանքը հիասքանչ է”,- հենց տխրում էի… Մի օր էլ ասաց,- “ Գիտես, գրվածք էի կարդում, քեզ հիշեցի”,- հետաքրքրությունից պայթում էի արդեն, ասաց “ Եթե կյանքը քեզ տալիս է հարյուր պատճառ տխրելու համար, ցույց տուր կյանքին, որ դու ունես հազար պատճառ ուրախանալու համար ”… Այդ գիշեր աչքս չեմ փակել… Մտածում էի… Արդյունքում համոզվեցի, որ էլի ճիշտ էր… Ու իրոք, այնքան պատճառներ ունեմ ժպտալու համար… Աննշան դեպքերից տխրելը երևի տարիքից է, հասկանալի է, բնական, բայց ամեն անգամ հենց ուզում եմ տխրել հիշում եմ այդ խոսքերը…
…
Continue Reading