Posted by dilijan4 on April 28, 2012 at 12:08 pm
97 տարի առաջ ապրիլի 24-ին Օսմանյան կայսրության նենգ քաղաքականության հետևանքով սպանվեց 1.5 մլն հայ: Մյուս մասն էլ բռնի մահմեդականացվեց: Թեպետ այդ ոճրագործությունից անցել է 97 տարի, բայց ցավը չի նվազել ու ոչինչ չի մոռացվել: Արդեն 97 տարի շարունակ ամեն ապրիլի 24-ին ողջ հայությունը սգում է 1.5 մլն հայերի հիշատակը: Ապրիլի 24-ին միլիոնավոր հայերի շարքում դիլիջանցիները ևս վառ են պահում անմեղ զոհերի հիշատակը: Ապրիլի 24-ին Դիլիջանում անցկացվեց մի շարք միջոցառումներ , որոնց բոլորին էլ ներկա է գտնվել թիվ 4 դպրոցի ԱԽ-ի անդամները:
Continue Reading
Posted by dilijan4 on April 28, 2012 at 11:50 am
Ապրիլի 21-ին Դիլիջանում համաքաղաքային շաբաթօրյակ էր հայտարարված: Մեր դպրոցը ունեցավ իր ակտիվ մասնակցությունը այդ շաբաթօրյակին:Մաքրվեց դպրոցին հարակից տարածքը: Աշակերտները ուսուցիչների ղեկավարությամբ բարեխղճորեն կատարեցին իրենց հանձնարարված աշխատանքը:ԱԽ-ի անդամները իրենց առանձնահատուկ մասնակցությունը ունեցան շաբաթօրյակին: Տարածքը մաքրելուց հետո շրջակայքում փակցվեցին նախօրոք պատրաստված մաքրություն քարոզող նշաններ և գրություններ: Պատրաստված կրաջրով ներկվեցին շրջակայքի ծառերի բները: ԱԽ-ի անդամների հագուստին փակցված էին կանաչ խորհրդանշաններ:
Continue Reading
Posted by dilijan4 on October 22, 2011 at 7:48 am
Դիլիջանի թիվ 4 դպրոցում հերթական աշխորհրդի հերթական նիստն էր, որտեղ աշխորհուրդը բաժանվեց 6 նախասիրական խմբի: Դրանք են պարի, դիզայնի,
լրագրողական, սանիտարական, բնապահպանական և գեղագիտական: Ամենաակտիվը գործում է պարի խումբը: Դպրոցի բարձր դասարանի մի շարք աշակերտներ սովորեցնում են պար փոքր տարիքի աշակերտներին: Խմբի ղեկավարն է 9-րդ դասարանի աշակերտուհի Նելլի Խառատյանը: Դպրոցական բոլոր միջոցառումների ժամանակ պարի խմբի երեխաները ցուցադրում են իրենց արվեստը:
Աշակերտական խորհրդի անդամ Ալբերտ Ղազարյան
Continue Reading