ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ԴՊՐՈՑՈՒՄ

0

Օրերս  դպրոցում  մեծ  շուքով  նշվեց  Մարտի 8-ը:    Կազմակերպվել  էր  մրցույթ  վիկտորինա`  <Աշխարհի  հանճարեղ  կանայք>  խորագրով :Մասնակցում  էին  մրցույթին   8-9  -րդ  դասարանների  լավագույն  աշակերտները,  որոնք  բարձր  մակարդակով  ցուցադրեցին  իրենց  գիտելիքները:  Մրցույթն  անցավ  շատ  հետաքրքիր  և  ջերմ  մթնոլորտում:

Շատ  հետաքրքիր  էր  նաև  ԵՌՕԼՊՄՀ-ի  շրջանավարտների  կազմակերպած  դիպլոմային  աշխատանքը ` նվիրված  մայրերի  օրվան:

Միջոցառմանը  մասնակցում  էին 5-րդ  <ա>  դասարանի  աշակերտները    և  7-րդ  <ա>  դասարանի  ԱԽ  անդամները:  Բոլորին  փոքրիկնրը  հուզեցին իրենց  խոսքով , երգով  ու  պարով:

 

 

 


Continue Reading

Մեր դպրոցի մասին

1

Արդեն  5  տարի  է , ինչ  Դիլիջանի  համար 2  հիմնական  դպրոցում  գործում  է  ներառական  կրթության  համակարգը :  Ներառական  կրթություն  իրականացնող  խմբում  ներգրավված  են  բանիմաց  մասնագետներ ,  որոնք  կազմակերպում  են  կրթության  առանձնահատուկ  պայմանների  կարիք  ունեցող  երեխաների  ուսումնական  գործընթացը՝ միաժամանակ  համագործակցելով  դպրոցի  մանկավարժական   կազմի  հետ : Բազմամասնագիտական   խումբ  իրականացնում  է  մեթոդաբանական ,ուսումնական  ,   հոգեբանական  աջակցություն ,  կատարում  է  դիտարկումներ՝  կրթության  առանձնահատուկ  պայմանների  կարիք  ունեցող  երեխաների  ուսումնական  առաջընթացը  պարզելու  նպատակով :  Տարեսկզբին  ներառական  կրթության  մեջ  ընդգրկված  յուրաքանչյուր  երեխայի  համար  մշակվում  է   ԱՈՒՊ ( անհատական   ուսումնական   պլան )  և  հետագա  աշխատանքներն  իրականացվում  են  ըստ  ԱՈՒՊ-ի՝  հաշվի  առնելով  դասվար-դասղեկների  և պարապող  ուսուցիչների  դիտողություններն  ու  տրամադրած   տվյալները :  Խմբի  ծավալած  գործունեություն  շնորհիվ  կրթության  առանձնահատուկ  պայմանների  կարիք  ունեցող  երեխաներն  ակտիվորեն  մասնակցում  են  համադպրոցական  միջոցառումներին  (  սպորտլանդիա ,  մրցույթներ ,  վիկտորինաներ  ) , ավելի  վստահ  և  ինքնուրույն  են  դարձել  և  հաճույքով  հաղորդակցվում  են  դասընկերների  հետ :


Continue Reading

Լիլիթի մասին

0

Դեկտեմբերի  5-ին    բ/մ  թիմի  անմիջական  աջակցության  շնորհիվ  տեղի  ունեցավ  VIII ա-ի աշակերտուհի  Բոջիկյան  Լիլիթի  պատկերած  նկարների  ցուցադրությունը ,  որը  կրում  էր << Սիրում  եմ  նկարել >>  խորագիրը:                                                                                                                                                                                                                                                                 Լիլիթը  ներառական կրթության  մեջ  ընդգրկվել   է  2007թ-ին :  Ներառական  կրթություն  իրականացնող  խմբի  և   ուսուցչական  կազմի  սերտ  համագործակցության  արդյունքում  Լիլիթը  կարողացավ  հասնել  շոշափելի  հաջողությունների :  Լիլիթը  շատ  է  սիրում  նկարել ,  հաճախում  է  նկարչական  դպրոց :  Նա  նաև  երաժշտական  դպրոցի  սան  է :  Կերպարվեստի  ուցչուհի  Սոֆյա  Պարանյանի  ջանքերի  շնորհիվ  Լիլիթն  այսոր  կարողանում  է  նկարել ,  մտքերն  արտահայտել  գույների  միջոցով :Սիրելի ուսուցչուհու   համառ ու հետևողական աշխատանքը, նկարչական դպրոցում  ձեռք բերած գիտելիքներն  իրենց արտացոլումն   են գտել Լիլիթի նկարներում: Նրա դասընկերներն իրենց հիացմունքն  արտահայտեցին՝ դիտելով նկարները:

Հարկ է նշել, որ դպրոց հաճախելու օրվանից սկսած՝ Լիլիթը շրջապատված է եղել  ջերմությամբ ու սիրով, որում  մեծ վաստակ ունի դպրոցի տնօրեն Կ. Խաչատրյանը,փորձառու ուսուցչական կազմը և ներառական  կրթություն իրականացնող  խումբը:  Աշխատանքն արդյունավետ կազմակերպելու լավագույն միջոցը համագործակցությունն է, իսկ համագործակցված աշխատանքն էլ հույս ու հավատ է ներշնչում վաղվա օրվա նկատմամբ:

 

 


Continue Reading

Իմ քաղաք Դիլիջանը

0

Գեղեցիկ  է  Դիլիջանը  տարվա  որ  եղանակին  էլ  լինի:

Լեռների ստորոտում՝ Աղստևին  գրկած, ծվարել  է  նա, կարծես ցանկանում է  փակել նրա  ճանապարհը,  որ  ընդմիշտ  մնա  մեզ  մոտ,  ոչ  թե  հոսի  այլ  երկիր:               Շատերն  են  հիացել  Հայաստանի  այս  գողտրիկ անկյունով, անգամ  նրա  բնությունը  համեմատել  են  Շվեցարիյաի  հետ:   Եվ  ես  ծնվել  եմ  այս  գեղատեսիլ վայրւմ:Այն  ավելի  գեղեցիկ  կլինի,  եթե  ամեն  մեկս  հոգանք  նրա  գեղեցկությունը  ավելի  ակնառու  դարձնելու  համար.  տնկենք  ծառեր,  ցանենք  ծաղիկներ,  այգիները  լավ  մշակենք,  մեր  շրջապատը  մաքուր  պահենք,  պահպանենք  դարերի  խորքից պահպանված  ու  մեզ  հասած  հուշարձանները: Ես  դեռ  աշակերտուհի  եմ,  այդ  գաղափառն  իմ  մեջ  ծնվել  է  շատ  շուտ: Ես  հետևում  եմ  մեր  բակի,  փողոցի,  դպրոցի  և  նրա  շրջակայքի  մաքրությանը:                                                                                                                                                                                                                                                                                                                                         Կոչ  եմ  անում  իմ  հասակակիցներին  հետևել  իմ  օրինակին:


Continue Reading

Իմ մասին

0

<<Հայրենիք TV>>:Իմ ամենասիրած հեռուստաալիքն էր: Ափսոսանքով եմ հիշում, որ այն այլևս չի գործում: Այնքան էի սիրում այդ ալիքը, որ բաց չթողեցի առիթը, մասնակցեցի մրցույթին և դարձա <<Հայրենիք TV>>-ի <<Իմ հայրենիքի հեքիաթները>> հաղորդման վարողը:

Այդ ընթացքում ես սովորեցի շատ հայկական ժողովրդական հեքիաթներ: Նկարահանումները լինում էին ամեն շաբաթ օր: Այնտեղ իմացա, թե ինչ է օրիգամին:Օրիգամին ճապոնական արվեստ է և տարածված է Ճապոնիայում: Օրիգամիով զբաղվում են, թե’ մեծերը, թե’ փոքրերը: Հեքիաթների հերոսները պատրաստված էին թղթից: Դրանք պատրաստում էր Ռիտա տատիկը: Նա շատ էր սիրում իր աշխատանքը: Ռիտա տատիկը այնքան սիրով էր պատրաստում այդ ամենը, որ անհնար է անտարբեր մնալ:

Նկարահանումները տևեցին մեկ տարի: Յուրաքանչյուր նկարահանում ինձ համար տոն էր:

Հեղ. Աբ. Աննա

7-րդ <<ա>> դասարան

 


Continue Reading

Հայաստանի անկախության 20-ամյակը Դիլիջանի թիվ 2 դպրոցում

0

 
Օրերս տեղի ունեցավ Հայաստանի անկախությանը նվիրված միջոցառում, որը  պատրաստել էին Դիլիջանի թիվ 2 դպրոցի 7-րդ <<ա>> դասարանի աշակերտները:  Նրանք ներկայացրեցին հին և նոր Հայաստանի պատմության և առասպելների մասին:

Միջոցառումը անցավ ուրախ մթնոլորտում: Հնչում էին անդադար ծափահարություններ:  Հանդիսատեսը շատ գոհ հեռացավ դահլիճից:

Հեղ.  Թ.  Քոչարյան

7-րդ <<ա>> դասարան


Continue Reading

Իմ տատիկը

3

Բոլոր  թոռնիկները  շատ  են  սիրում   իրենց  տատիկներին  ու  պապիկներին,  նրանց  նման  մեկն  էլ  ես  եմ:  Ես  պապիկիս  չեմ  տեսել:  Նա  կյանքից  հեռացել  է  երիտասարդ  հասակում` 37  տարեկանում:  Տատիկս  կա,  նա  82  տարեկան է:  Նա  եղել է  ուսուցչուհի  և  աշխատել  է  54  տարի:  Այժմ  էլ  տնային  գործերում  օգնում է  մայրիկիս,  հետևում  է  իմ  և  եղբորս  դասապատրաստումներին:  Երբ  նա  հոգնում է,  ես և եղբայրս շատ  ենք  տխրում  և  գուրգուրում ենք նրան,կատարում  ենք  կիսատ   թողած  գործերը: Մենք  շատ  ենք  ուզում, որ  նա  առողջ  լինի,  ապրի  երկար:  Նա  իր  խորհուրդներով  մեզ  շատ է  օգնում:  Մենք  շատ  ենք  սիրում  նրան։

 

Posted in: Մարդիկ

Continue Reading

Աշխեն տատը

0

Երբ Աշխեն տատիկը պետարգելոցում դարձավ անտառ-   կուլտուրաների     բրիգադի անդամ <<Սառն աղբյուր>>, <<Սամվելի ձոր>>, <<Ապաքյասան>>, <<Շուրիկի ձոր>>, <<Ձնգլի ձոր>>, <<Բլդանչայ>>   և քաղաքը շրջապատող այլ վայրեր մերկ էին: Այժմ այդ վայրերը պատվել են վայրի և պտղատու ծառերով, որոնք մի նոր շունչ  և գրավչություն են պատճառում առողջարանային մեր քաղաքին: Այդ շնորհակալ գործում իր արժանի բաժինն ուներ Աշխեն տատիկը: 1945թ, երբ նոր էր ավարտվել պատերզմը, Սևանի շրջանի Ծովագյուղից 17-ամյա Աշխենը եկավ Դիլիջան և իրեն նվիրեց մեր քաղաքի կանաչապատման և ծաղկապատման գործին: Նա բազմիցս պարգևատրվել է պատվոգրերով, ստացել դրամական պարգևներ, արժանացել խրախուսանքների:


Continue Reading

Internet Literacy Handbook paneuyouth eSafety Kit become President

 

Հետևիր մեզ