Ա ՏԱՌԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ

0

Դպրոցի առաջին օրվանից աշխատում ենք երեխաների յուրաքանչյուր օրը տոնի վերածել: Հոգտեմբերի 20-ին տեղի ունեցավ 1-ին դասարանի դաս-հանդեսը` Ա տառի ուսուցման առիթով: Դասարանը զարդարված էր փուչիկներով, աղավնիներով: Ա տառ-հնչյունի այբբենարանի էջի մեծադիր նկարով, մեծ, կարմիր, փայլուն Ա տառով: Երեխաները երգում են աշնանային երգեր, Մարտին Յորգանցի <<ԱՅԲ-
ԲԵՆ-ԳԻՄ>>: Ա տառով կենդանիները և թռչունները գտնում են բանալին և բացում արկղը, որտեղ գտնվում են տառերը:Գրատախտակին գրում են Ա ա տառերը: Նրանց հյուր է գալիս բերք ու բարիքով ծանրաբեռնված  <<Աշուն>>  տատիկը, և մրգերով հյուրասիրում երեխաներին:Վերջում մի մեծ փուչիկից անակնկալ թափվում են փայլեր, կոնֆետներ: Ծնողները ներս են բերում Ա տառի պատկերով գեղեցիկ թխվածքը, Ա տառի 1610 ամյակը շնորհավորում և հյուրասիրում երեխաներին: Դաս-հանդեսը շատ հետաքրքիր էր և երբեք երեխաները չեն մոռանա այս հիշարժան օրը:

 


Continue Reading

Internet Literacy Handbook paneuyouth eSafety Kit become President

 

Զրուցում ենք

Հետևիր մեզ