Միջոցառում նվիրված Մեծ Եղեռնի օրվան

0

Ապրիլի 20-ին մեր դպրոցում տեղի ունեցավ միջոցառում` նվիրված  Մեծ Եղեռնի օրվան: Այս անգամ օրվա հերոսներն էին 3ա դասարանի աշակերտները: Չնայած նրան, որ նրանք բավականին փոքր էին, մեծ ապրումներով ու հուզմունքով ներկայացրեցին միջոցառումը, որը պատրաստել էր նրանց դասղեկ Ս. Զատիկյանը: Միջոցառմանը ներկա էին հյուրեր, ծնողներ, ուսուցիչներ: Միջոցառման ավարտից հետո ցեղասպանության թանգարանի տնօրեն` Հայկ Դեմոյանը մեր դպրոցին պարգևատրեց Նանսենյան ոսկե շքանշանով:


Continue Reading

Սեմինար

0

Ապրիլի 13-ին մեր դպրոցում տեղի ունեցավ սեմինար <<Բարություն>> թեմայով, որի ժամանակ լուսաբանվեցին հաշմանդամություն ունեցող մարդկանց խնդիրներին վերաբերող հարցեր: Սեմինարին մասնակցեցին 15 աշակերտ` աշակերտական խորհրդից և մեդիա թիմից: Սեմինարն անցավ բուռն քննարկմամբ: Երեխաները սովորեցին ինչպես օգնել  և վերաբերվել հաշմանդամ մարդկանց:


Continue Reading

Ֆրանկոֆոնիայի օրը մեր դպրոցում

0

Հայաստանում  Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակներում կազմակերպվել էին բազմաթիվ միջոցառումներ, որին մասնակցություն ունեցավ նաև մեր դպրոցը: Ապրիլի 13-ին մեր դպրոցի հանդիսությունների դահլիճում տեղի ունեցավ միջոցառում`<<Ճանապարհորդություն դեպի Ֆրանսիա>> վերնագրով:Մեր դպրոցում երկու տարի է ուսուցանվում է ֆրանսերեն և 6-րդ դասարանցիները միջոցառումը ներկայացրեցին ֆրանսերենով:

 

 


Continue Reading

Սուրբ Զատիկ

0

 

Քրիստոս հարյավ ի մեռելոց

Օրհնյալ է հարությունը Քրիստոսի…

Սուրբ զատիկի տոնը մեր դպրոցը նշեց մեծ շուքով ու ոգևորությամբ: Ապրիլի 5-ին դահլիճը տոնական զարդարել ու բեմ էր բարձրացել 4գ  դասարանը: Միջոցառումը կազմակերպել էր դասարանի դասղեկ` Ա. Առաքելյանը:

 

 


Continue Reading

Աշակերտների այցը Ազգային Ժողով

0

Մարտի 1-ին մի խումբ դպրոցականներ հյուրընկալվել էին Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովում:

Նրանք ներառական դպրոցների աշակերտական խորհուրդների, ինչպես նաև «Հույսի կամուրջ» ՀԿ անդամներն էին էին:

Տավուշի  մարզի  և Երևանի  շուրջ երեսուն ներառական դպրոցների աշակերտական խորհուրդների նախագահներին, ինչպես նաև մյուս աշակերտների հարցերին պատասխանեց ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը:

ԱԺ նախագահը կարևորեց նման  հանդիպումները` նշելով, որ դրանք երկկողմանի շահավետ կարող են լինել. աշակերտները իրենց հարցերն են ուղղում և ծանոթանում Ազգային ժողովին, իսկ պատգամանվորներն էլ հնարավորություն ունենում շփվել երիտասարդների հետ` իրենց համար լսելի դարձնելով նրանց կարծիքները և մտահոգությունները:

 


Continue Reading

Հայոց բանակի տոնը

0

 

ունվարի 28-ը մեր բանակի կազմավորման 20-ամյակն է:Քիչ է պատահում, որ բանակը ձևավորվի պատերազմի դաշտում, բայց մեր բանակը, սկսելով կազմավորականներից, ոչ միայն կայացավ Արցախամարտի օրերին, այլև հաղթեց և դարձավ հաղթող բանակ: Հունվարի 28-ին մեր ժողովուրդը նշում է հաղթող բանակի 20 ամյակը:Հայոց բանակի տոնը մեծ շուքով նշվեց նաև մեր դպրոցում: Դպրոցը վաղուց էր պատրացտվել տոնին, տոնի առթիվ մեծ միջոցառում էր կազմակերպել  8բ դասարանը  իր դասղեկ` Մ. Մայիլյանի գլխավորությամբ:Միջոցառմանը  ներկա էին բազմաթիվ հյուրեր, ուսուցիչներ, ծնողներ:ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿ-20 ”


Continue Reading

,,Русский медвежонок”

0

Հունվարի 26-ին տեղի ունեցավ    ,,Русский медвежонок”  մրցույթի մրցանակաբաշխումը: Մեր դպրոցից այդ մրցույթին  մասնակցել են  70 աշակերտ: Մրցույթի ժամանակ Հարությունյան Հռիփսիմեն ստացել է հատուկ մրցանակ, իսկ մնացած աշակերտները` մասնակցության պատվոգրեր:


Continue Reading

Պուշկինի մահվան 175 ամյակ

0

Փետրվարի 10-ին  նշվեց ռուս մեծ գրող Ա. Ս. Պուշկինի մահվան 175 ամյակը: Ռուսաց լեզվի ուսուցիչներէ Ա. Չերքեզյանը և Ս. Վերանյանը կազմակերպել էին դաս ցերեկույթ` նվիրված Ա. Պուշկինի կյանքին ու գործնեությանը, որին մասնակցում էին 9-րդ դասարանցիները:


Continue Reading

Ապահով համացանց

0

Ֆ. Նանսենի անվան հ. 150 հիմն. դպրոցում փետրվարի 7-ին  տեղի ունեցավ բաց դաս` <<Ապահով ինտերնետ>> վերնագրով: Դասի նպատակն էր համակարգված գիտելիքների տրամադրումն համացանցի ապահով և արդյունավետ օգտագործման մասին: Դասը տեղի ունեցավ 7ա դասարանում: Երեխաները հետաքրքրությամբ լսեցին համացանցի դրական և բացասական կողմերի մասին, դիտեցին տեսանյութեր, ծանոթացան համացանցի հետ առնչվելու էթիկայի կանոններին և նորմերին, լուծեցին տեստեր: Դասը ամփոփվեց  տեսանյութով:


Continue Reading

Խ. Աբովյանի առեղծվածը…

0

Այս տարի 9-րդ դասարանի աշակերտները էլ ավելի խորն են ուսումնասիրում հայ  նոր գրական հիմնադիր Խ. Աբովյանին: Նրանք կարդացին  <<Վերք Հայաստանի>> վեպը, ապա հենց իրենք  հետաքրքրություն ցուցաբերեցին  և նախափեռնեցին այց Քանաքեռ, որտեղ գտնվում է Խ. Աբովյանի տուն թանգարանը: 9-րդ դասարանցիները որոշեցին իրենց ունակությունների չափով պարզել Խ. Աբովյան գրողի առեղծվածը: Նրանք ուսումնասիրեցին այլ նյութեր, ապա թանգարանում  ուշադրությամբ  լսեցին գրողի կյանքն ու գործնեությունը մեկնաբանողին, դիտեցին Աբովյանին առնչվող պարագաները: Ապա կազմակերպեցին զրույց-բանավեճ` պարզելոի նրա անհետացման առեղծվածը ու, ինչպես բոլոր ուսումնասիրողները, առեղծվածը չբացահայտեցին…


Continue Reading

Internet Literacy Handbook paneuyouth eSafety Kit become President

 

Հետևիր մեզ