Posted by school17c on October 18, 2011 at 12:37 pm
2011 թվականի հոկտեմբերի 14-ին Երևանի Վրեժ Համբարձումյանի թիվ 17 հիմնական դպրոցի 8ա դասարանում տեղի ունեցավ օրինակելի դաս “Քիմիա”առարկայից`”Թթվածինը բնության մեջ” թեմայով,որը կազմակերպել էր քիմիայի ուսուցչուհի Թ.Ադամյանը:Այդ դասին երեխաներն իմացան թե փորձերի միջոցով ինչպես են ստանում թթվածին:Դասը անցավ շատ հետաքրքիր և բովանդակալից:
Continue Reading
Posted by school17c on October 18, 2011 at 12:24 pm
News.am հաղորդում է , որ 2011թ.-ի հոկտեմբերի 17-ին ժամը 23:02 Լիբիայում բացահայտվեց, որ արցունքները ունեն չբացահայտվաց գաղտնինքներ:Լիբիայցի 12-ամյա մի աղջնակի մոտ պարզվեց, որ լացելիս իր ացքերից դուրս են գալիս բազմաթիվ խոշոր բյուրեղիկներ:Գիտնականները այս բանը դեռ հանարում են չբացահայտված,իսկ աղջնակը պատմում է,որ իր երազում հայտնվում է հրեշտակը և ասում, որ երբ ,որ բյուրեղիկները ավարտվեն ուրեմն աստված այդպես է ցանկացել:Այս ուշագրավ նորությունը ցնծել է բժշկական ողջ արխիվները:…
Continue Reading
Posted by school17c on October 12, 2011 at 11:34 am
Սեպտեմբերի 1-ին ժամը 08:30 տեղի ունեցավ մեծ միջոցարում , որը նվիրված էր գիտելիքի օրվան:Միջոցառման ժամանակ 12-րդ դասարանցիների ուղեկցությամբ ներկայացան 1 -ին դասարանցիները որոնք գեղեցիկ ելույթ ունենալուց հետո իրենց առաջին քայլն արեցին դեպի գիտելիքների դարբնոց:Բոլորը շատ հիացած էին օրվա գեղեցիկ արարողոթյամբ:
Continue Reading
Posted by school17c on October 12, 2011 at 11:03 am
2011 թվականի Սեպտեմբերի 26-ին տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ ամյակին նվիրված համադպրոցական միջոցառում, որտեղ ընդգրկված էին միջին և բարձր դասարանների աշակերտներ: Մեր դպրոցը մեծ շուքով նշեց այդ տարեդարձը, որը համեմված էր հայկական ժողովրդական երգ ու պարով: Աշակերտները առանձին խմբերով մանրամասնորեն ներկայացրեցին Հայաստանի Հանրապետության 12 մարզերը` իրենց ավանդույթներով և սովորույթներով: Յուրաքանչյուր մարզ ներկայացրեց նաև այն ուտեստը, որը բնորոշ է միայն իրեն: Ելույթ ունեցան նաև առաջին դասարանցիները, որոնք ներկայացնում էին Երևանը` առաջին անգամ բեմ բարձրանալով: Միջոցառումը կազմակերպել էին կազմակերպչական գծով փոխտնօրեն Ն.Չիլինգարյանը, պատմության ուսուցչուհի Տ.Եսայանը և աշխարհագրության ուսուցչուհի Մ.Ղազարյանը: Միջոցառումը ուներ դաստիարակչական մեծ նշանակություն և մենք հասկացանք, որ մեր հայրենիքը պետք է մեզ համար կյանքից էլ թանկ լինի: Իսկ հանդիսատեսը հիացած էր միջոցառման և բովանդակությամբ և կազմակերպվածությամբ:….
Continue Reading
Posted by school17c on October 11, 2011 at 12:19 pm
Սույն թվականի հոկտեմբերի 4-ին VIIIա և VIIIբ դասարաններում կազմակերպվեց և անցկացվեց մրցույթ – վիկտորինա` <<Երկրաչափություն>> առարկայից <<Բազմանկյուններ>>թեմայով , որը կազմակերպել էր մաթեմատիկայի ուսուցչուհի Ն.Երանոսյանը: Մրցույթի ընթացքում աշակերտները ակտիվորեն պատասխանում էին ուսուցչի կողմից նախօրոք կազմված հարցերին, ինչպես նաև կատարում տրված առաջադրանքները, որոնք ներկայացված էին սահիկահանդեսում: Մրցույթի ավարտին ժյուրիի կողմից ամփոփվեցին արդյունքները` երկու դասարաններն էլ ստանալով հավասար քանակությամբ միավորներ: Մրցույթը անցավ շատ ակտիվ և բովանդակալից:
Continue Reading