Միջոցառում դպրոցի պետական խորհրդանիշների և փառքի անկյունում

0

 

Հաղթանակների ամսին` մայիսին, Գայի անվան թիվ 129 դպրոցում մեծ շուփով նշեցին Հայրենական  մեծ պատերազմի 68 և Շուշիի ազատագրման 21 ամյակը: Հնչեցին ոգեշունշ երգեր, ելույթ ունեցավ դպրոցի երգչախումբը: Զինվորական համազգեստ հագած թատերական խմբակի անդամները ներկայացրին դրվագներ կռվի դաշտից: Շարադրությունների մրցույթում հաղթողները կարդացին իրենց նամակները ուղված ռազմի դաշտում հերոսաբար հայրենիքի սահմանները պաշտպանող զինվորներին: Միջոցառմանը մասնակցում էին 5-9-րդ դասարանների աշակերտները: Մեծարվեց վերջերս ՀՀ պաշտպանության նախարարի կողմից հոբելյանական մեդալի արժանացած զինղեկ` Արա Գրիգորյանը:

Վերջում գնահատանքի իր խոսքն ասաց դպրոցի տնօրեն Լ. Պետրոսյանը: Նա նշեց, որ հայրենասիրական դաստիարակությունը մեր ժողովրդի համար կրթության հիմնաքարն է եղել և այդպես էլ կլինի միշտ:

Հ. լեզվի և գրականության ուսուցիչ Մ. Ավետիքյան

 


Continue Reading

Հուշարձանները պատգամում են

0

Ապրիլյան գարնանաբույր այդ առավոտ անսովոր մի ցնցություն էր տիրում մայրաքաղաքի Գայի անունը կրող թիվ 129 դպրոցի բակում: Արևն իր ջերմությունն ու լույսն էր հեղել կրթօջախի գլխավերևում և խինդով ու բերկրանքով լցրել բոլորի հոգիները:

Օրվա խորհուրդը` <<Հուշարձանների պահպանության օր>> կարգախոսով, ավելի մեծացավ և իմաստնացավ, երբ սկսվեց պատանի գայականների կազմակերպած տոնահանդեսը: <<Պատանի գայականների>> քայլերգի խրոխտ հնչյունների տակ կրտսեր դպրոցականները` զինվորական համազգեստով, շարասյուն են կազմում հայազգի քաջարի զորավար Գայի կիսանդրու շուրջը: Սիրելի զորավարի հուշարձանի երկու կողմերում դեռ վաղորդյանից մարտական կեցվածքով պատվո պահակ էին կանգնել VI դասարանցիներ Րաֆֆին և Վարանդը:

Այռուծասիրտ հերոսի կիսանդրու պատվանդանին, ինչպես միշտ թարմ ծաղիկներ են, ծաղկեզամբյուղներ: Արձանն այդ օրը փայլում է իր մաքրությամբ ու կենդանությամբ: Լսվում է դպրոցի տնօրենի` Լ. Պետրոսյանի հայրենաշունչ դիմումը հանդեսի մասնակիցներին:


 

Ապրիլյան գարնանաբույր այդ առավոտ անսովոր մի ցնցություն էր տիրում մայրաքաղաքի Գայի անունը կրող թիվ 129 դպրոցի բակում: Արևն իր ջերմությունն ու լույսն էր հեղել կրթօջախի գլխավերևում և խինդով ու բերկրանքով լցրել բոլորի հոգիները:

Օրվա խորհուրդը` <<Հուշարձանների պահպանության օր>>կարգախոսով, ավելի մեծացավ և իմաստնացավ, երբ սկսվեց պատանի գայականների կազմակերպած տոնահանդեսը: <<Պատանի գայականների>> քայլերգի խրոխտ հնչյունների տակ կրտսեր դպրոցականները` զինվորական համազգեստով, շարասյուն են կազմում հայազգի քաջարի զորավար Գայի կիսանդրու շուրջը: Սիրելի զորավարի հուշարձանի երկու կողմերում դեռ վաղորդյանից մարտական կեցվածքով պատվո պահակ էին կանգնել VI դասարանցիներ Րաֆֆին և Վարանդը:

Այռուծասիրտ հերոսի կիսանդրու պատվանդանին, ինչպես միշտ թարմ ծաղիկներ են, ծաղկեզամբյուղներ: Արձանն այդ օրը փայլում է իր մաքրությամբ ու կենդանությամբ: Լսվում է դպրոցի տնօրենի` Լ. Պետրոսյանի հայրենաշունչ դիմումը հանդեսի մասնակիցներին:


Continue Reading

Ֆոտոմրցույթ

0

2012թվական  նոյեմբերի 16. Գայի անվան թիվ 129 դպրոցի երկրորդ հարկի սրահը մարդաշատ էր ` ուսուցիչներ, աշակերտներ, ԵՊՄՀ-ի ուսանող- պրակտիկանտներ: Դպրոցի <<Մեդիա>> ակումբի անդամները կազմակերպել էին <<Աշունն իմ աչքերով>> խորագրով ֆոտոմրցույթ: Նկարները դիտելուց հետո, բոլորը մասնակցեցին փակ գաղտնի քվեարկությանը /լուսանկարները  համարակալված էին/` իրենց ձայնը տալով  նախընտրած նկարին: Հանձնաժողովը ամփոփեց արդյունքները: Այնուհետև հանձնաժողովի նախագահը` նկարչության ուսուցիչ  Լ. Վարդանյանը, հայտարարեց մրցույթի արդյունքները.

Առաջին մրցանակ `Սիրանուշ Պապյան /V դասարան/

Երկրորդ մրցանակ` Շահբազյան Սոնա /VIII դասարան/

Երրորդ մրցանակ` Մարգարյան Մերի /VII դասարան/

<<Ինքնատիպ նկար>> մրցանակին արժանացավ VII դասարանի աշակերտուհի Թոսունյան Անը:

Աշակերտները արժանացան պատվոգրերի: Նրանք նշեցին, որ կարևորում են ոչ թե մրցանակը, այլ մասնակցությունը, որի արդյունքում <<մտերմացան>> աշնան հետ: Կարծում ենք, որ դիտողների մեջ հաճելի զգացումներ արթնացան:

 

 


Continue Reading

Մեր սրտի մայրաքաղաք Երևան

0

Մենք երբեմն կարոտում  ենք Երևանը՝ հենց Երևանում լինելով հանդերձ: Երևանը մեր սրտի մայրաքաղաքն է: Ամեն տարի նրա տոնին սպասում ենք անհամբերությամբ, այդ օրը ցանկանում ենք լինել նրա բոլոր գեղատեսիլ վայրերում, մասնակցել երգ ու պարին, մեր խինդը խառնել նրա ջերմ մթնոլորտին:

Այդ օրը տոնին վայել զարդարվում է նաև մեր քաղաքը: Ամենուր վառ գույներ են, փողփողացող եռագույն դրոշներ:
Այս տարի մենք՝ պատանի գայականներս, Երևանի տոնին մասնակցեցինք քաղաքապետարանի մոտ կազմակերպված միջոցառմանը: Այնտեղ հավաքվել էին դպրոցականներ, ուսուցիչներ, կրթության ոլորտի ներկայացուցիչներ, համայնքների ղեկավար աշխատողներ:
Ոգեշունչ խոսքեր ասվեցին մեր սիրելի քաղաքի մասին, հնչեցին ազգային երգեր, պարային    խմբերը   ազգագրական    պարեր    պարեցին,   մենք   բազմիցս   վանկարկեցինք

Ե-րե-վան շը-նոր-հա-վոր տոնդ….


Continue Reading

Դրոշի ամենամյա տոնը

0

Գայի անվան թիվ 129 հիմնական դպրոցի այս տարվա ավարտական 9-րդ դասարանցիները մասնակցեցին  այս ուստարվա վերջին միջոցառմանը: Այն նվիրված էր ՀՀ պետական խորհրդանիշներից մեկին` դրոշին, որի իմաստն ու նշանակությունը խորն են ըմբռնել մեր աշակերտները: <<Արդեն երրորդ տարին է, ինչ հանրապետությունում նշում են այս` պետական կարևոր նշանակություն ունեցող տոնը>>,- ասաց  դպրոցի տնօրեն Լիանա Պետրոսյանը և պատմական ակնարկով ներկայացրեց մեր եռագույն դրոշի  պատմությունը:

Դպրոցի կամարների տակ հնչեցին խրոխտ ու հայրենաշունչ երգեր: Ասմունքի խմբակի մասնակիցներից 6-րդ դասարանի աշակերտներ  Շարոյան Հայկը և Շաշիկյան Տիգրանը ևս մասնակցեցին միջոցառմանը` արտասանելով դրոշին նվիրված բանաստեղծություններ: <<Գրական բողբոջներ>> ստեղծագործական խմբի անդամներից  Աղաբեկյան Հովհաննեսը , Թադևոսյան Վազգենը և Հակոբյան Աննան կարդացին իրենց գրած բանաստեղծությունները` նվիրված պետական խորհրդանիշներին:

Վերջում 9-րդ դասարանի աշակերտները արտասանեցին դպրոցի շրջանավարտ Է. Գասպարյանի  հայոց եռագույնին նվիրված բանաստեղծությունը:

 

Ու ես մի օր ճամփա կելնեմ`

Եռագույնը բռնած ձեռքիս,

Որ Մասիսի գլխին կապեմ

Ծիածանը Հայաստանիս:

 

Այս ամենամյա միջոցառումը  հավատարմության երդում է մեր երկրի հանդեպ ու երաշխիք ապագայում գործելիք սխրանքների համար:

Հայոց լեզվի և գրակ. ուսուցչուհի

Մ. Ավետիքյան


 


Continue Reading

Ոստիկանի օր

0

Առավոտյան հնչած հեռախոսազանգը հաճելի անակնկալ էր Արաբկիր համայնքի ոստիկանապետ պրն.   Ա. Մեհրաբյանի  համար: Նույն համայնքի Գայի անվան N129 դպրոցի տնօրենը հրավիրում էր մասնակցել Ոստիկանի օրվան նվիրված միջոցառմանը:

Քիչ անց ոստիկաններին դիմավորեցին դպրոցում: 6-րդ դասարանի աշակերտները մեծ պատասխանատվությամբ էին պատրաստվել այդ տոնին: Հնչեցին երգեր` նվիրված մեր երկրի հասարակական կարգուկանոնը պահպանող քաջ ոստիկաններին: Երեխաները արտասանեցին բանաստեղծություններ, որոնք բացահայտում էին ոստիկանի դերն ու  նշանակությունը մեր կյանքում: Ոստիկաններն ուշադրությամբ լսում էին երեխաների` ասված ջերմ ու երախտագիտությամբ լի խոսքերը:

Ոստիկանները խոստովանեցին, որ անակնկալն իրոք ստացվել է: Իրենց կյանքում միշտ կհիշեն այս ջերմ  մթնոլորտը, փոքրիկ հուշանվերներն ու ծաղիկները:

 

 


Continue Reading

Ինչպես վերաբերվել առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող աշակերտներին

1

2012թ-ի մարտի 26-ին դպրոցում տեղի ունեցավ Բանավեճի ակումբի հերթական հանդիպումը: Մասնակցում էին Բանավեճի ակումբի և Մեդիա խմբի անդամները, ինչպես նաև 7-8-րդ դասարանի թվով 16 աշակերտ: Թեման էր` Ինչպես պետք է վերաբերվել  կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող աշակերտների հետ: Բանավեճն անց էր կացնում ծնող Մերի Մարտիրոսյան, որն ունի երկու առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխա:

Թեման հուզել էր բոլորին, քանի որ  այդ դասարաններում կան նման աշակերտներ: Երեխաները անհատապես ձևակերպեցին իրենց ակնկալիքները: Նրանք ակտիվորեն մասնակցեցին խմբային և անհատական քննարկումներին, ճշտեցին իրենց սխալները` ոչ թե խղճալ, այլ վերաբերվել ինչպես հավասարը հավասարին և համբերատար կերպով թույլ տալ արտահայտելու սեփական կարծիքները:

Քննարկումն անցավ առողջ մթնոլորտում, աշակերտների սահմանած կանոնների համաձայն:

Աշակերտները ծանոթացան առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց մասին ՀՀ օրենքին: Իսկ բանավեճի վերջում յուրաքանչյուր խումբ արեց  իր եզրակացությունը և հայտնեց իր ցանկությունը շարունակական աշխատանք կատարել տանը, դպրոցում և, ինչու չէ, նաև դրսում, որպեսզի ճիշտ վերաբերմունք ձևավորվի հատուկ պայմանների կարիք ունեցող մարդկանց նկատմամբ:

Նշենք նաև, որ հանդիպմանը ներկա էին Երևանի Խ. Աբովյանի անվ. Մանկավարժական համալսարանից պրակտիկանտներ և <Հույսի կամուրջ>ՀԿ-ի  ծնողների հետ կապի համակարգող՝  Լիլյա Կարապետյանը: Վերջինս հիացմունքով խոսեց միջոցառման մասնակիցների և կազմակերպիչների մասին. <Դպրոցում տիրում է փոխադարձ սիրո, համագործակցման և հանդուրժողականության մթնոլորտ, որի արդյունքում իրականացվում են աշակերտների և ուսուցիչների համատեղ ուժերով կազմակերպվող միջոցառումներ, որին ակտիվորեն մասնակցում են նաև ծնողները>:

Նա տեղեկացրեց նաև <Հույսի կամուրջ> հ/կ-ի կողմից հայտարարաված <Իմ ընկերը> խորագիրը կրող լուսանկարների մրցույթի մասին, որին կարող են մասնակցել մինչև 17 տարեկան բոլոր ցանկացողները: Մրցույթի նպատակն է երեխաների աչքերով ներկայացնել հաշմանդամություն ունեցող երեխաների ներգրավվածությունը կրթական, համայնքային կյանքին և առկա դժվարություններն ու խնդիրները: Վերջում նա առաջարկեց Մեդիա ակումբի անդամներին աշակերտների ծնողների հետ անցկացնել դասընթացներ, ներկայացնել և ծանոթացնել  inclusion.am կայքին:

Առաջարկը անմիջապես ընդունվեց Մեդիա խմբի անդամների կողմից: Որոշվեց առաջիկայում  իրականացնել այդ դասընթացները:

 

 


Continue Reading

Ներառական կրթության մասին

0

Գայի անվան թիվ 129 դպրոցում 5.03.2012թ-ի դաս-սեմինարը, որն անցկացրեց ծնող Մերի Մարտիրոսյանը(նա ունի երկու հաշմանդամ երեխա), սպասվածից ավելի արդյունավետ անցավ:

Դասին մասնակցում էր 6-8-րդ դասարանների 10 աշակերտ: Ներկաների թվում էին ուսուցիչներ, աշակերտներ, ծնողներ, <Դպրոցական  ծնողխորհուրդների անդամների ազգային ասոցիացիա> ՀԿ-ի ներկայացուցիչներ:

Դասընթացի նպատակն էր ձևավորել հանդուրժողական վերաբերմունք և նպաստել  առանձնահատուկ կրթական պայմանների կարիք ունեցող երեխաների  ներառական գործընթացին:

Տիկին Մարտիրոսյանը դասը վարեց ժամանակակից ինտերակտիվ մեթոդներով:

Աշակերտները ակտիվորեն մասնակցեցին խմբային և անհատական աշխատանքներին, քննարկեցին նույն երևույթը տարբեր տեսանկյուններից, բարձրաձայն արտահայտեցին իրենց մտքերն ու կարծիքները: Ինչպես և ակնկալվում էր, դասի արդյունքում ամրապնդեցին արտահայտած մտքերը, ընթերցեցին ՀՀ օրենքը կապված տվյալ թեմայի հետ, ծանոթացան հաշմանդամ մարդկանց հետ շփվելու կանոններին, և այսուհետ իրենք էլ սովորածը կարող են փոխանցել իրենց դասընկերներին և, ինչու չէ, նաև ծնողներին: Կարծում ենք, որ նախաձեռնության շրջանակները պետք է ընդլայնել, և նման միջոցառումներ ավելի հաճախակի կազմակերպել` ի շահ մեր հասարակության մեջ հանդուրժողականության ձևավորման:

<Դպրոցական  ծնողխորհուրդների անդամների ազգային ասոցիացիա> ՀԿ-ի ներկայացուցիչները (Ռուզաննա Հակոբյան-գործադիր տնօրեն, Նոնա Մարգարյան- իրավաբան)իրենց գոհունակությունը հայտնեցին  ծնող Մ. Մարտիրոսյանին:

 


Continue Reading

Մայրենիի տոն

0

Գայի անվ. Թիվ 129 դպրոցում փետրվար ամիսն ամբողջությամբ հայտարարված էր մայրենիի միամսյակ: <<Դպրոցի դեմքը մայրենիին նվիրված միջոցառումներն են>> խորագրի ներքո բոլոր դասարաններն սկսեցին մտորել, պրպտել այնպիսի թեմաներ և կառուցողական աշխատանքներ, որոնք նախորդ տարիներին չէին արվել: Դպրոցի համակարգչային դասասենյակում աշակերտները սկսեցին իրենց գործնական աշխատանքները` գծապատկերներ, թեմատիկ ձևավորումներ; Նկարչության ժամերին անգամ շնորհալիները լեզվական նյութին համընկնող գունանկարներ արեցին` ձևավորելով դարձվածքներն ու բառակապակցությունները: Հետ չմնացին նաև դպրոցական երգչախմբի անդամները: Նրանք հարմարեցրին ծանոթ երգի մեղեդին իրենց հորինած բանաստեղծությունը հայող լեզվի մասին: Դպրոցի ասմունքի խմբակի անդամները այս տարի ընդլայնել էին նաև բանաստեղծությունների աշխարհագրությունը` ընդգրկելով այլազգի հեղինակների ստեղծագործությունները մեր լեզվի մասին:

Հայոց լեզվի և գրականության մասնախմբի բոլոր անդամները (Մ. Ավետիքյան, Ժ. Գրիգորյան, Ջ. Հայրապետյան) երեխաներին նպատակաուղղել էին բազմազան աշխատանք կատարելուն` հանուն մեր մայրենիի ունեցած դերի ու նշանակության մեր ժողովրդի կյանքում անցյալ, ներկա ու ապագա բոլոր ժամանակներում:


Continue Reading

Շախմատային առօրյա

0

Գայի անվ. թիվ 129 դպրոցում շախմատը, որպես խաղ, 1997թ-ից  իր արմատներն է գցել: Դպրոցում անց են կացվում մրցաշարեր զուգահեռ դասարանների միջև, իսկ լավագույն խաղացողները մասնակցում են դպրոցի առաջնությանը:Այս ուստարվանից շախմատը որպես պարտադիր առարկա ուսուցանվելը մեծ հետաքրքրություն է առաջացրել բոլոր աշակերտների մոտ:

6-րդ դասարանի աշակերտ Բագրատ Ուլուբաբյանը արդեն մի քանի տարի է, ինչ  հաճախում է դպրոցի շախմատի խմբակ: Մարզիչ Գ. Գալստյանը հիանում է տղայի առաջընթացի, երևակայության զարգացման և մտքի թռիչքի վրա: Մարզիչի խորհրդով Բագրատը զուգահեռաբար սկսում է մարզվել Սպորտային խաղերի մարզադպրոցում/ մարզիչ  Հ. Փաշայան/:

2012թ.  Բագրատի համար եղավ հաղթանակների շրջան: Նախ արժանացավ 3-րդ կարգի, հետո էլ որակավորման մրցաշարում ձեռք բերեց 2-րդ կարգ:

Դասընկերների խնդրանքով նա բլից խաղ անցկացրեց իր համադասարանցիների հետ, անգամ 2-րդ դասարանցիներից երկուսը ցանկացան իրենց ուժերը փորձել Բագրատի հետ:

Կարևորում ենք նաև աղջիկների մասնակցությունը շախմատի խաղերին: Կարծում ենք, որ մեր սաների մտավոր ունակությունները շախմատ առարկայի դասավանդման պրոցեսում կտան լավ արդյունք:

Դպրոցի բոլոր ուսուցիչները և աշակերտները շնորհավորում են Բագրատ Ուլուբաբյանին իր ձեռքբերումների համար և մաղթում աննահանջ առաջընթաց մինչև արքայական թագ:


Continue Reading

Internet Literacy Handbook paneuyouth eSafety Kit become President

 

Հետևիր մեզ