Posted by school135c on January 22, 2013 at 5:20 pm
Գիտե՞ք որ…
1. Երեք միատեսակ թվանշաններով գրված եռանիշ թիվը բաժանվում է 37-ի:
Օրինակ` 333:37=9 888:37=24
2. Եռանիշ թիվը, եթե կողք-կողքի գրված լինի 2 անգամ, ապա ստացված վեցանիշ թիվը կբաժանվի և’ 13-ի, և 11-ի, և 7-ի:
Օրինակ` 235235:13=18095
235235:11=21385
235235:7=33605
Մաթեմատիկական ընկույզիկներ
1) Ունենալով 5լ և 7լ տարողության երկու աման, ինչպե՞ս կարելի է ջրի ծորակից վերցնել 6լ ջուր:
2) Պետրոսը ծնվել է 20-րդ դարի կեսին: n-ի 2 – րդ աստիճան թվականին նա կդառնա n տարեկան: Որ թվականին է ծնվել Պետրոսը:
3) Բնական թվից հանեցին նրա թվանշանների գումարը, ստացված թվից նորից հանեցին նրա թվանշանների գումարը և այդպես շարունակ: Այդպիսի տասնմեկ քայլից հետո առաջին անգամ ստացվում է 0: Որ թվից են սկսել հանել:
4)
Յուրաքանչյուր վանդակում նշեք իրարից տարբեր մեկական բնական թիվ այնպես, որ հորիզոնական և ուղղաձիգ ուղղություններով գրված երեքական թվերով կազմված վեց արտադրյալներից յուրաքանչյուրը լինի 840:
I-IV դասարաններ
1. Շարունակել հաջորդականությունը. 5; 7; 11; 17; 25; ?; …
2. Կռահելով օրինաչափությունը` լրացրեք ?-ի փոխարեն,
ԳՐԻՉ-4, ՊԱՅՈՒՍԱԿ-7, ԳՐԱՏԱԽՏԱԿ-?:
3)
Վանդակներում գրված թվերն այնպես դասավորեք, որ քառակուսին դառնա մոգական:
4) Տրամաբանական խաղ
Կառլսոնն ու Մանչուկը որոշել էին մուրաբա եփել, որի համար սկսեցին կշռել ունեցած միրգը: Պարզվեց, որ 1 դեղձն ու 6 սալորը միասին կշռում են այնքան, որքան 1 տանձը, իսկ 3 դեղձն ու 1 տանձը միասին` որքան 10 սալորը: Կառլսոնը մտածմունքի մեջ ընկավ. քանի՞ սալոր է պետք` 1 տանձը հավասարակշռելու համար: Մանչուկն արագ գտավ, իսկ դու՞ք:
Կազմակերպեց` Լ. Խաչատրյանը նյութը տեղադրեց` Ք. Դանիելյանը
Continue Reading
Posted by school135c on December 5, 2012 at 3:39 pm
Հայ-Ճապոնալան խաչբառ
Լրացնել խաչբառը. Լրացնելու համար անհրաժեշտ է կատարել հետևյալ գործողությունները.
1. Ներբեռնել նկարը և բացել այն Paint ծրագրի օգնությամբ
2. Առաջադրված տարբերակներից ընտրել ճիշտ պատասխանը և ներկել այդ պատասխանի մոտ փակագծերի մեջ նշված թվին համապատասխան վանդակը

Continue Reading
Posted by school135c on December 5, 2012 at 3:31 pm
Լրացնել աղյուսակը.

Ռեբուս
Լրացնել ռեբուսը և վանդականիշերով ստանալ հատուկ անուն:
#++++ բ Ջուղայեցի
1699թ #+++++++ ժողով
++++#++ Օրին հասավ Շամախ 1708թ
1728թ մահացավ +#+++ Բեկը
1812թ ++++++#+-ի պայմանագիր
Հ. Գաթրջան – #+++++++++ պատմություն
Հյուսիսափայլ թերթի հեղինակն է ++++#+++ -ը
Պահպանողական գործիչ – Պետրոս ++#++++
Ո՞վ է պատկերված
Continue Reading
Posted by school135c on December 5, 2012 at 2:55 pm
Սիրելի աշակերտներ Գագիկ Ստեփանյանի անվան N 135 հիմնական դպրոցի կայքում տեղադրված է խաղ-վիկտորինա պատմություն առարկայից: Վիկտորինային կարող են մասնակցել 6-12-րդ դասարանցիները և բոլոր ցանկացողները:
Խաղ-վիկտորինայի նպատակն է ստուգել և խորացնել Ձեր գիտելիքները պատմություն առարկայից և նպաստել բազմակողմանիորեն կրթված քաղաքացու ձևավորմանը:
Պատասխանները կարող եք ուղարկել հետևյալ հասցեով.
xmbakihasce@gmail.com
Կազմակերպեցին` Ա. Մուղդուսյանը, Ք Հարթենյանը նյութը տեղադրեց` Ք. Դանիելյանը
Continue Reading
Posted by school135c on November 23, 2012 at 9:53 am
Գագիկ Ստեփանյանի անվան հ. 135 հիմնական դպրոցում տեղի ունեցավ գեղեցիկ միջոցառում՝ «Շախմատային տոն» խորագրով:
Այս խաղը, որ ստեղծվել է ավելի քան 15 դար առաջ, այդքան գրավում է մարդկանց առ այսօր, ստիպում մարդկանց ժամերով նստել փոքրիկ փայտե խաղաքարերի առջև, հաղթել արժանի, պարտվել արժանապատիվ: Շախմատը ձևավորում է արդարության գաղափար, զարգացնում կամքի ուժ, վճռականություն: Շախմատով զբաղվող մարդիկ ավելի սառնեն դատում, համբերատար են ու օբյեկտիվ: 2Բ դասարանի աշակերտները այսպես կարևորեցին շախմատի դերն ու նշանակությունը, ձևավորեցին վերաբերմունք խաղի նկատմամբ: Չէ՞ որ 150 հզոր և գերհզոր տերություններ, որ համարյա ողջ մոլորակն են կազմում, ընդունեցին անվերապահորեն, որ Հայաստանը շախմատային գերտերություն է, իսկ հայը մտքով, ուղեղով, հանճարով՝ անգերազանցելի:
Continue Reading
Posted by school135c on November 13, 2012 at 10:15 am
Սիրելի՜ աշակերտներ, այսուհետ Գ. Ստեփանյանի անվ. N 135 հիմնական դպրոցի կայքում կգործի մաթեմատիկայի խմբակ, որին կարող են մասնակցել I-IX դասարանցիները, ինչպես նաև նրանց ծնողները:
Խմբակի նպատակն է զարգացնել տրամաբանական մտածողությունը: Այն ունի նաև ճանաչողական-ուսուցողական բնույթ: Ակտիվ մասնակիցների լուսանկարները կտեղադրվեն կայքում:
Ձեր պատասխաններն ու կարծիքներն ուղարկեք հետևյալ հասցեով.
yerevan-school135@mail.ru
Իսկ Դուք գիտե՞ք
11-իբաժանելիությունը
Որպեսզի բազմանիշ թիվը բաժանվի 11-ի պետք է կենտ տեղերում գրված բոլոր թվանշանների գումարից հանել զույգ տեղերում գրված բոլոր թվանշանների գումարը: Եթե այդ տարբերությունում ստացվում է 0 կամ 11-ի բազմապատիկ թիվ (դրական կամ բացասական), ապա այդ թիվը 11-ի բազմապատիկ է:
Օրինակ՝ 87635064 թիվն արդյո՞ք կբաժանվի 11-ի:
Կենտ տեղերում գրված թվանշաններն են՝ 8; 6; 5; 6:
Զույգ տեղերում գրված թվանշաններն են՝ 7; 3; 0; 4:
8+6+5+6=25
7+3+0+4=14
25 –14=11
11 ը բաժանվում է 11 – ի:
Առաջադրանք. 98765**** թվի մեջ աստղանիշերը փոխարինել1, 2, 3, 4 թվանշաններով այնպես, որ ստացված թիվը բաժանվի 11-ի: Յուրաքանչյուր թիվ օգտագործել 1 անգամ:

Լրացրու´ 16-րդ դարի մաթեմատիկոս և նկարիչ Դյուրերի մոգական քառակուսին: Այն պատկերված է «Մելամաղձություն» հայտնի նկարի վրա: Մոգական քառակուսին լրացնելու համար պետք է հաշվի առնել, որ ուղղաձիգ, հորիզոնական և անկյունագծերով դասավորված թվերի գումարը 34 է, իսկ ստորին տողի II և III վանդակներում գրված թվերը կազմում են նկարի ստեղծման տարեթիվը (թվերը կարող են լինել միանիշ և երկնիշ):
Թվաբանական «ընկույզիկներ»
ա) 37 թիվը գրեք հինգ երեքների միջոցով:
բ) Ստացեք 55, օգտագործելով միայն 5 հատ 4:
գ) 0, 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9 թվանշաններից յուրաքանչյուրն օգտագործելով մեկական անգամ, կազմեք այնպիսի խառը կոտորակներ, որոնց գումարը հավասար լինի 100-ի:
Ողղահայաց.
Ա. Զույգ թիվ
Բ. Թիվ, որի յուրաքանչյուր թվանշան փոքր է նախորդից
Գ. Միևնույն թվանշաններով կազմված թիվ
Ե. Զույգ թիվ
Է. Դոմինոյի խաղաքարերի քանակը
Ժ. Թիվ, որի առաջին երկու թվանշանների գումարը հավասար է վերջին երկուսի գումարին
Թ. Զույգ թիվ

Հորիզոնական.
Ա. Մեկ օրը ըստ րոպեների
Դ. 101-իբաժանվող թիվ
Զ. Հաջորդական թվանշաններից կազմված թիվ
Ը. Տարբեր զույգ թվանշաններից կազմված թիվ
Ժ. Թիվ, որի թվանշանների գումարը 22 է
I-IVդասարան
Կատակ հարցեր.
1. Սագը երկու ոտքի վրա կանգնած 2 կգ է: Քանի՞ կիլոգրամ կլինի այդ սագը, եթե կանգնի մեկ ոտքի վրա:
2. Ուղղանկյունաձև սեղանի վրա լուցկու միայն մեկ հատիկով ինչպե՞ս ստանալ եռանկյուն՝ առանց այն կոտրելու:
Եղե´ք ուշադիր.
1. Սեղանին կար 10 խնձոր: Բացի 7-ից բոլորը կերան: Քանի՞ խնձոր մնաց սեղանին:
2. Քանի՞ ուղղանկյուն կա:

Ով՝ որքան.
1. 2 հոգով պուրակի ծառատունկը կատարում են հինգ ժամում: Քանի՞ ժամում այդպիսի ծառատունկը կավարտեն հինգ հոգին:
Լրացրու´ վանդակները այնպես, որ յուրաքանչյուր թվանշան ստացվի նախորդից սլաքի ուղղությամբ՝ նշված գործողության միջոցով:

Continue Reading
Posted by school135c on August 21, 2012 at 6:05 am
«Վալյադոլիդի» ակումբի և Իսպանիայի երիտասարդական հավաքականի 20-ամյա ֆուտբոլիստ Խորխե Անդրես Մադրոնոն վերջ է դրել իր կյանքին: Ինչպես հայտնում է Halacelta.com-ը ինքնասպանության հավանական պատճառն անպատասխան սերն է։ Մահից առաջ ֆուտբոլիստը հաղորդագրություն է թողել. «Ես այժմ, նույնիսկ, հիշողություն չունեմ։ Արթնանում եմ ու մտածում եմ միայն նրա մասին եւ այն մասին, որ նա մոռացել է ինձ ու երբեք իմը չի լինի։ Ինչ լավ է, որ կարելի է ամեն ինչ թողնել ետեւում։ Ես կարող եմ հեռանալ»,- գրել է ֆուտբոլիստը Թվիթերում։
Continue Reading
Posted by school135c on June 29, 2012 at 8:31 am
▀▀ ▀ ● ▲^^^
Նայեք ուշադիր ֆիգուրներին; Առաջին հայացքից որ ֆիգուրը գրավեց ձեր ուշադրությունը:
Ձեր ընտրած պատկերը ձեր հիմնական ֆիգուրն է:Այն թույլ է տալիս որոշել ձեր բնավորության գլխավոր, գերակշռող գծերը և վարքի առանձնահատկությունները:Մնացած 4 ֆիգուրները մոդուլյատորներ են, որոնք կարող են երանգավորել ձեր վարքի առաջատար մեղեդին
Քառակուսի- Աշխատասիրություն, ջանասիրություն, սկսած գործը մինչև վերջ հասցնելու պահանջ:Դիմացկունությունը, համբերությունը և հետևողականությունը Քառակուսուն բարձրակարգ մասնագետ են դարձնում իր բնագավառում: Քառակուսին սիրում է մեկընդմիշտ սահմանված կարգ ու կանոն ամեն ինչ պետք է գտնվի իր տեղում և կատարվի իր ժամանակին: Նախապես պլանավորված, կանխատեսելի կյանքը Քառակուսու իդեալն է, նրա հոգուն խորթ են անակնկալները և իրադարձությունների սովորական ընթացքի փոփոխությունները:
Ուղղանկյուն- Անձի ժամանակավոր վիճակն է, որը կարող են ընդունել մնացած կայուն ֆիգուրները կյանքի որոշակի ժամանակաշրջաններում: Դրանք այն մարդիկ են, որոնք բավարարված չեն ներկայումս իրենց վարած ապրելակերպով և այդ պատճառով էլ զբաղված են ավելի լավ վիճակի որոնումներով:Այդ պատճառով էլ Ուղղանկյան լավագույն հատկանիշներն են հետաքրքրասիրությունը, հարցասիրությունը, քննախույզ միտքը, համարձակությունը:Նրանք բաց են նոր գաղափարների, արժեքների, մտածողության նոր ձևերի և կյանքի հանդեպ, հեշտությամբ յուրացնում են ամեն նոր բան:
Եռանկյուն- Այս ֆիգուրը խորհրդանշում է լիդերությունը: Իսկական Եռանկյան ամենաբնորոշ առանձնահատկությունը գլխավոր նպատակի վրա կենտրոնանալու ընդունակությունն է:Եռանկյունները եռանդուն, ուժեղ անձնավորություններ են: Նրանք պատվախնդիր են, պրագմատիկ: Ճիշտ լինելու և գործերը տնօրինելու, իրավիճակները կառավարելու ուժգին պահանջմունքը:Եռանկյունուն դարձնում են ուրիշների հետ մշտապես մրցակցող անձնավորություն:
Շրջան- Հինգ ֆիգուրներից ամենաբարյացկամ է: Նա շատ զգայուն է, ապրումակցման, կարեկցանքին արձագանքելու ընդունակություն ունի:Շրջանն ուրիշի ուրախությունն ու ցավը զգում է ինչպես իրենը:Նա երջանիկ է, երբ բոլորը հաշտ ու հաներաշխ են միմյանց հետ: Այդ պատճառով էլ եթե շրջանի և մեկ այլ մարդու միջև կոնֆլիկտ է ծագում, ապա առավել հավանական է, որ առաջինը հենց նա կլինի զիջողը: Նա ձգտում է ընդհանրություն գտնել նույնիսկ հակադիր տեսակետների միջև:
Զիգզագ- Այս ֆիգուրը ստեղծագործելու խորհրդանիշն է: Բացարձակապես տարբեր գաղափարներից նոր կոմբինացիաներ սարքել և դրա հիման վրա ինչ-որ նոր, օրիգինալ բան ստեղծել. Ահա թե ինչն է դուր գալիս Զիգզագներին:Նրանք երբեք չեն բավարարվում այն միջոցներով, որոնցով ինչ-որ բան է արվում տվյալ պահին: Զիգզագն ամենաոգևորված, նաև ամենագրգռվող ֆիգուրն է: Երբ նրա մոտ նոր և հետաքրքիր միտք է ծագում, պատրաստ է համայն աշխարհին պատմել այդ մասին:Զիգզագներն իրենց գաղափարների անխոջ քարոզողներն են և կարող են իրենց հետևից տանել շատերին:
Continue Reading
Posted by school135c on April 10, 2012 at 12:13 pm

Երևանի Գ. Ստեփանյանի անվան հ. 135 դպրոցում ապրիլի 10-ին տեղի ունեցավ միջոցառում` նվիրված Սուրբ Հարությանը կամ Զատկի տոնին:
Միջոցառումը կազմակերպել էր 3գ դասարանի դասվար Ե. Ստեփանյանը:
Դասարանում տիրում էր բարձր, տոնական տրամադրություն: Երեխաները ներկայացրեցին տոնի խորհուրդը, հնչեցին ուրախ երգեր, տոնը խորհրդանշող իմաստուն խոսքեր:
Continue Reading
Posted by school135c on April 10, 2012 at 12:05 pm

Սուրբ Զատկի տոնին նվիրված միջոցառում կազմակերպեցին նաև ներառական համակարգում ընդգրկված աշակերտները, դաստիարակ Ա. Եղիազարյանի ղեկավարությամբ:
Երեխաները ներկայացրեցին Սուրբ Հարության տոնի խորհուրդը, երգեցին, արտասանեցին և ուրախ տրամադրություն հաղորդեցին ներկաներին:
Continue Reading