Ապահով Համացանանց 2013

0

Փետրվարի 6-ին հ.186 դպրոցի 6ա դասարանում անցկացվեց բաց դաս նվիրված ,,Ապահով համացանցի,, օրվան, որը նշվում է յուրաքանչյուր տարի երկրորդ ամսի երկրորդ շաբաթվա երկրորդ օրը: Դասին ներկա էին՝ տնօրինությունը, ծնողներ, ուսուցիչներ: Այս տարի հատուկ ուշադրություն է հատկացվել ինտերնետի անվտանգության վերաբերյալ ծնողների տեղեկացմանը:

Հայաստանը միացել է Ապահով Ինտերնետ համաեվրոպական նախաձեռնությանը 2009 թ-ից: Այն նշվում է ավելի քան 90 երկրներում:
Դասի սկզբում նշվեց այն մասին, որ չնայած նրան, որ Համացանցը դարձել է հզոր և շատ կարևոր, նույնիսկ կարելի է ասել անփոխարինելի, գործիք մարդկության համար, բայց այն ավտանգ չէ: Պետք է իմանալ այն բոլոր կանոնները, որոնք թույլ կտան հնարավորինս ապահով օգտվել համացանցից:

Հատուկ նշվեց այն մասին, որ պետք է շատ ամուր լինի ծնող երեխա վստահությունը, որ երեխան իրեն անհանգստացնող հարցերի դեպքում անպայման դիմի ծնողն: Ներկայացվեց safe.am կայքը, Համացանցից օգտվելու կանոններին ծանոթացնող սկավատակը: Աշակերտները ծանոթացան eSafetykit խաղին, որը նախ ծանոթացնում էր անվտանդության ապահովման, կիբերհետապնդման, հաղորդակցության, զվարճանքի կանոններին ապա թեթերի օգնությամբ ստուգում  ստացած գիտելիքները: Դասի վերջում ծնողներին բաժանվեց թերթիկներ, որոնց վրա գրված էին խորհուրդներ, որոնք կարող են տալ երեխաներին, որպեսզի նրանք ավելի ապահով օգտվեն համացանցից: Չափազանց ուսանելի դաս էր:


Continue Reading

Ավելի մոտ կանգնենք բնությանը

0

Սեպտեմբերի 26-ին, կենսաբանության ուսուցչուհի տիկին Բուլդոյանի ուղեկցությամբ 7-9-րդ դասարանի աշակերտները, այցելեցին Աշտարակի Կարին գյուղի տնկարան: Տնկարանը հովանավորում է ATP կազմակերպությունը: Աշակերտները ստացան բազում գիտելիքներ և մեծ բավականություն: Առաջնահերթ նրանք մասնակցեցին մի փոքրիկ դասի, որը վերաբերում էր միջավայրի գործոններին և հիմնախնդիրներին: Երեխաները վեր հանեցին աղբի, ծառահատման և շատ ուրիշ խնդիրներ: Հաջորդեց ամենահետաքրքիր մասը՝ աշակերտները ամբողջ տնկարանը ,,ոտնատակ,, արեցին և գտան այնպիսի հետաքրքիր ծաղիկներ ու բույսեր, պտուղներ ու ծառեր, որ խոսքերով նկարագրելը անհնար է: Ամեն մի տնկի մի հրաշք էր: Հատուկ նշեմ, որ  աշակերտներին դուր եկավ ունաբ կոչվող պտուղը: Ճիշտ է, մենք այնտեղ 3-4 ժամ մնացինք (թեկուզ 3-4 օր կմնաինք), բայց ոչ ոքի հիշողությունից չի ջնջվի այդ հիշարժան պահերը:
Մենք հասկացանք, որ ԱՌԱՆՑ ԲՆՈՒԹՅԱՆ ԱՆՀՆԱՐ Է ԿՅԱՆՔԸ:
Աշակերտները վերադարձան տուն, բերելով իրենց հետ մի մեծ ճամպրուկ, որի մեջ էին այնտեղի սիրալիր մարդիկ, անմոռաց պահերը, ծառն ու ծաղիկը, անհրաժեշտ դասը և զգացողությունները, որ հնարավոր չէ նկարագրել ու փոխարինել մեկ այլ բանով:
Օ՜, հրաշք է բնության գրկում աշխատելը: Երանի ԿԱՐԻՆ գյուղի տնկարանի աշխատկիցներին:
Նյութը պատրաստեց 8ա դասարանի աշակերտուհի Ամալյա Հարությունյանը


Continue Reading

ՀԱՄԲԱՐՁՈՒՄ ՅԱՅԼԱ՜, ՅԱՅԼԱ ՋԱ՜Ն, ՅԱՅԼԱ…

0

186-ը տոնական է տրամադրված…
Այսօր Մայիսի 17-ն է՝ Համբարձման տոնը… Մենք էլ վառվռուն հագուստներով, դրասանգներով, ուրախ-զվարթ ճանապարհ ընկանք Սուրբ Սարգիս եկեղեցի՝ մասնակիցը դառնալու տոնակատարությանը: ,
Թե’ եկեղեցական, թե’ ազգային կյանքում տոները, հիշատակության օրերը հաստատված են հստակ առաքելությամբ` անհատի գիտակցության մեջ արթուն պահել պատմական իրողությունների հետ կապը: Դրանք ենթագիտակցական կապակցում են ստեղծում անցյալի և ներկայի միջև` երաշխավորելով ապագայի կերտումը:
Եկեղեցական տոները կոչված են հոգևոր խորհուրդներով օժտելու և կարգավորելու ժամանակը` տարին բաժանելով շրջանների, որոնք յուրօրինակ հոգեղեն իմաստ են հաղորդում քրիստոնյայի կյանքին: Եկեղեցական տոները պատմական իրադարձությունների պարզ վկայակոչումներ չեն. աստվածային տնօրինությունների ուղիով ընթանալը հնարավորություն է ընձեռում հոգով մասնակից դառնալու Փրկչի երկրային կյանքին և տոնից տոն հասունանալու հոգևոր իրողությունների կենդանի վերապրումով:
Հայ ժողովուրդը դեռևս նախաքրիստոնենական շրջանում նշել է տարբեր ժողովրդական տոներ, որոնց ծեսերի մեծամասնությունը քրիստոնեության ընդունումից հետո անցել է եկեղեցական տոների արարողակարգի մեջ, ինչի շնորհիվ դարեր շարունակ պահպանվել և հասել են մեր օրերը հնագույն տոնակատարությունների շատ տարրեր:
Հայաստանի անկախացումից հետո հաստատվեց պետական պաշտոնական տոնացույցը, ազգային-եկեղեցական տոները նոր շունչ ստացան, վերականգնվեցին հնագույն ծիսական ավանդույթները, և այժմ ժամանակակից սերունդը մեծապես հետևում է դրանց, հաճույքով մասնակցում տոնակատարություններին:
Այս տարի` մայիսի 17-ին Հայ առաքելական եկեղեցին նշեց  Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը:
Համբարձման տոնը հնուց ի վեր (և առ այսօր) մեր ժողովրդի ամենասիրված տոներից մեկն է՝ ծիսական հարուստ տարրերով ու ժողովրդական սովորություններով հագեցած:


Continue Reading

ԵՐԳԸ ԻՆՁ ՕԳՆՈՒՄ Է…

0

Ապրիլի 20-ին անցկացվեց բանավեճ ,,Երգը ինձ օգնում է…,, թեմայով: Բանավիճում էին 8ա դասարանի  աշակերտները: Բանավեճը սկսեց Յուրին, ասելով, որ  սիրում է հայկական երաժշտություն՝ ռաբիս, ռուսական ռեպ: Ռոքր նյարդայնացնում է, քանի որ երբ սկսում են գոռալով անհասկանալի շարժումներ անելով երգել, չի սիրում: Իսկ Կարապետյան Լիանան ասում էր, որ  իրեն դուր է գալիս ռոքը, քանի որ իր բնավորությունը իրեն թույլ է տալիս լսել այդ երաժշտությունը: Լեոնիդը իր կարծիքն է հայտնում, ասելով որ նրանց շարժուձևն է սիրում, իսկ ռաբիսը իրն նյարդայնացնում է: Յուրին իր նախասիրությունը պաշտպանելով ասում է, որ ուրախ առիթները առանց ռաբիսի հնարավոր չէ պատկերացնել, քանի որ այդպիսի երգերի տակ ենք պարում, ուրախանում:
Թամարա – սիրում եմ էստրադային երաժշտություն, անգլիական երգեր, դասական երաժշտություն: Ռաբիս չեմ սիրում:
Առաքելյան Լիանա – սիրում եմ էստրադա, չեմ սիրում աշխույժ երգեր, հանգիստ երգեր եմ լսում:
Աշոտ – սիրում եմ Կոմիտաս, Սայաթ-Նովա, Դորյանս: Ռաբիս լսում եմ առիթների ժամանակ: Մեծ հաճույքով կգնամ ժողովրդական երգ լսելու:
Ա. Լիանա – Ես նույնպես: Կարելի է ասել բանավեճին քանի աշակերտ մասնակցում էր, այնքան էլ ,,ճաշակ,,:
Լեոնիդը հաճախում է   նկարիչների տուն և երգում է  Լիլիթ Դանիելյանի ,,Աստղիկներ,, խմբում: Այն հարցին, թե իրենց խմբի երգացանկից որ երգն է սիրում, նա պատասխանեց, որ սիրում է բոլոր երգերը, հիմնականում ,,Երևան,,  երգը, ընկերների խնդրանքը չմերժելով կատարում է հենց այդ երգը:.
Թամարան ասաց, որ սիրում է ՍայաթՆովայի երգերը և կատարեց ,,Դուն էն հուրիս ես,,  երգը, իսկ Անժելան և Ա. Լիանան կատարեցին ,,Թռչեի մտքով տուն,, երգը: Բանավեճը վերածվել էր հայ երգի փաքրիկ համերգի: Բանավեճըի արդյունքում աշակերտները հանգեցին այն մտքին, որ կարելի է լսել ամեն ժանրի և ոճի երաժշտություն, չմոռանալով և վեր դասելով ազգայինը և առանց ուրիշներին պարտադրելու իրենց ճաշակը, նաև չմոռանալով, որ պետք է այն լսել այնպես, որ չխանգարես կողքի մարդկանց:


Continue Reading

Հայ կնոջ իրավունքները

0

Ապրիլի 6-ին անցկացվեց բանավեճ ,,Հայ կնոջ իրավունքները,, թեմայով: Բանավիճում էին 9բ դասարանի աշակերտները:
Արամը կարծիք է հայտնում, որ կնոջը պետք է պաշտպանել, քանի որ ինքը այդ չի կարող անել, այնուհետև ավելացնում է, որ քանի որ կինը եկեղեցում խոստանում է հնազանդ լինել, ապա պետք է ենթարկվի ամուսնուն: Նաև հնչում է կարծիք, որ կինը չպետք է աշխատի և պետք էզբաղվի միայն երեխաների դաստիարակությամբ:
Աննան սկսում է պաշտպանել կանանց իրավունքները ասելով, որ կինը պետք է աշխատի, այլապես դա կնշանակի, որ նա գտնվում է բանտում, սահմանափակվում է նրա գործունեությունը և պետք է երկուսն էլ աշխատեն և երկուսով էլ զբաղվեն երեխաների դաստիարակությամբ:
Գոռը կարծիք է հայտնում, որ եթե հնարավորություն կա, որ դայակ վարձելու, ապա կինը կարող է աշխատել, բայց ավելացնում է եթե տղամարդը համաձայն չէ, ապա չպետք է աշխատի:
Գայանե ասում է, որ մարդ մի անգամ է ապրում, ուստի պետք է իրար հասկանալով ու հարգելով ապրեն և որոշումներն էլ միասին ընդունեն:
Անուշը ավելացնում է, որ տղամարդը պետք է հարգի կնոջ իրավունքները: Աննան շոշափում է նաև տղամարդու կողմից կնոջը բռնության ենթարկելու՝ ծեծելու թեման և ասում է, որ եթե տղամարդը ծեծում է կնոջը, ապա ավելի լավ է այդ ընտանիքը ամուսնալուծվի: Արամն  ասում են, որ կինը դավաճանի այդ դեպքում է ծեծվելու արժանի, իսկ Տիգրանը ասում է, որ եթե դավաճանում են թե՛ տղամարդ, թե՛ կին ուրեմն մարդ կոչվելու իրավունք չունեն: Խոսվեց նաև այն մասին, որ կան տղամարդիկ, ովքեր հաճախ խմած են տուն գալիս, իսկ դա կհիասթափեցնի անպայման կնոջը:
Այսպիսով եկան այն եզրակացության, որ պետք է սիրել,  հարգել և մեծարել կնոջը:


Continue Reading

Միջոցառում ,,Приглашаем вас в сказку,,

0

Ապրիլի 27-ին անցկացվեց միջոցառում, որին մասնակցում էին մի խումբ աշակերտներ  2-9-րդ դասարաններից, նաև Ռուսաստանի դեսպանատան կողմից կազմակերպված  կրթական  ,,Теремок,, և ,,Ступенки,, ծրագրում ընդգրկված մասնակիցները:
Վիկտորինայի ձևով նրկայացված էին հատվածներ Ա. Ս. Պուշկինի հեքիաթներից: Հնչում էր Գլինկայի երաժշտությունը, ռուսական ժողովրդական երաժշտություն, պարեր: Վիկտորինայի հարցերին գրագետ և ճիշտ պատասխաններ տված աշակերտները պարգևատրվեցին: Մեծ ուշադրություն էր դարձված այն բանին, որ աշակերտները մաքուր և ճիշտ էին խոսում ռուսերեն:
Միջոցառմանը ներկա էին Ռուս համագործակցության ներկայացուցիչ՝ Է. Ա. Բայաթյանը, դպրոցի տնօրենը, փոխտնօրենները, ծնողներ և աշակերտներ:


Continue Reading

Հանդիպում ցեղասպանագետ Վերժինե Սվազյանի հետ

0

2012թ.-ի ապրիլի 24-ին՝ հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցի օրը, հ. 186 դպրոցում կայացավ Նոր
Նորք համայնքի դպրոցների աշակերտների և պատմության ուսուցիչների հանդիպումը ցեղասպանագետ Վերժինե Սվազյանի հետ: Հանդիպումը կազմակերպել էր պատգամավորության թեկնածու, պատմաբան Սամվել Ֆարմանյանը: Ելույթներով հանդես եկան  Սամվել Ֆարմանյանը և Վերժինե Սվազյանը: Վերջինս ներկայացրեց իր 50-ամյա գիտական գործունեության արդյունք հանդիսացող 23 մենագրությունների ցանկը: Պատմեց ցեղասպանությունը վերապրածների հետ իր հանդիպումների մասին: Ցեղասպանագետն իր ստվարածավալ մենագրություններից մեկը նվիրեց դպրոցին: Հանդիպման վերջում բոլոր մասնակիցներն ստացան ՀՀ Ազգային արխիվի աշխատակիցների կողմից հրատարակված ,,Վշտապատում,, հուշերի ժողովածուն:


Continue Reading

Երևանը գրքի հանաշխարհային մայրաքաղաք

0

2012թ.-ի ապրիլի 22-ին, Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան հնագույն ձեռագրերի թանգարան-ինստիտուտի` Մատենադարանի առջև Երևանը հռչակվեց գրքի 12-րդ համաշխարհային մայրաքաղաք:

Երևանը որպես գրքի համաշխարհային մայրաքաղաք, տոնվեց բոլոր դպրոցներում: Հ. 186 դպրոցի աշակերտները ևս ունեցան իրենց մասնակցությունը այդ միջոցառմանը: Գրքի նկատմամբ սեր արթնացնելու նպատակով դպրոցի բակում կազմակերպվեց 1-4-րդ դասարանների աշակերտների մասնակցությամբ կավճանկարչություն: Աշակերտները նկարել էին. ,,Ես սիրում եմիմ դպրոցը,, ,,Առաջին տպագիր գիրքը,, թեմատիկ նկարներ: Ասացին ասույթներ գրքի մասին, դիտեցին և ծանոթացան ցուցադրված գրքերին: Այս ամենը ուղեկցվում էր աշխույժ երաժշտությամբ: Խոստացան, որ շատ կկարդան ու լավ կպահեն գրքերը:


Continue Reading

Ֆրանկոֆոնիա 2012

0

Ապրիլի 10-ին կրկին մարդաշատ էր հ.186 դպրոցի ֆրանսերենի համակարգչային դասասենյակը: Առիթը կրկին Ֆրանկոֆոնիան էր:
Մայիսի 20-ը Ֆրանկոֆոնիայի օրն է և մեր հանրապետությունում անցկացվում է միամսյակ: Ըստ Քաղաքապետարանի կրթության վարչության կազմած ծրագրի ապրիլի 10-ը մեր դպրոցի միջոցառման օրն էր՝ ,,Սիրում ենք Ֆրանսիան, խոսում ենք ֆրանսերեն,, խորագրով:
Ֆրանսերենի ուսուցչուհի Գ. Ահարոնյանի անցկացրած բաց դասի ընթացքում 9ա դասարանի աշակերտները հանդիսատեսին ներկայացրեցին պատառիկներ ֆրանսիական քաղաքակրթությունից, օգտագործելով տեխնիկայի բոլոր միջոցները, որով հագեցած է այդ դասասենյակը:
Վերջում աշակերտները օգտվելով Ինտերնետից կատարեցին ,,online,, ֆրանսերենի գիտելիքները խորացնող վարժություններ: Լավագույն կատարողները խրախուսվեցին:
Դասը համեմված էր երաժշտական հատվածներով, տեսաֆիլմերի ցուցադրումով: Ներկաները կրկին ըմբոշխնեցին քաղցրահնչուն ֆրանսերենը:

 


Continue Reading

Մայրության և գեղեցկության տոնին նվիրված միջոցառում

0

Ապրիլ 7-ին ավարտվում է մարտի 8-ին մեկնարկած կանանց միամսյակը: Ընդ որում այս 2 տոների ժամանակագրական մերձավորությունը առիթ է հանդիսացել, որպեսզի մարտի 8-ից ապրիլի 7-ը ընկած ժամանակահատվածը հայտարարվի կանանց միամսյակ: Իհարկե, ամսաթվային մերձավորություն, թերևս կա, բայց ոչ գաղափարաբանական, այլ բովանդակային:

Թիվ 186 դպրոցի աշակերտական խորհուրդը  միամսյակի ավարտի կապակցությամբ կազմակերպել էր գեղեցիկ միջոցառում:

Կանանց տոնն է այսօր            Թույլ տուր սիրելի
Թարմաշունչ գարուն               Իմ ուսուցչուհի
Ողջ բնությունը                           Որ Ձեզ նվիրեմ
Զարթոնք է ապրում:                 Գարունն այս սիրուն:


Continue Reading

Internet Literacy Handbook paneuyouth eSafety Kit become President

 

Հետևիր մեզ