Posted by school43c on October 18, 2011 at 12:58 pm
Ճապոնացի աստղագնաց Սատոսի Ֆուրուկավան, որը հունիսի 8-ին թռչելու է տիեզերք, պատրաստվում է Միջազգային տիեզերակայանում գիտափորձ անցկացնել, որի նպատակը քաղցկեղի դեմ դեղամիջոց գտնելն է։
Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը։ «Մենք պատրաստվում ենք Միջազգային տիեզերակայանում պրոտեինի բյուրեղացման գիտափորձ անցկացնել։ Ներկայում գիտնականները կենտրոնացել են պրոտեինի վրա, որը նախատեսված է քաղցկեղի դեմ պայքարում»,- ասել է Ֆուրուկավան «Բայկոնուր» տիեզերակայանում տեղի ունեցած ասուլիսին։
Նրա խոսքով՝ քաղցկեղածին բջիջների աճը մարդու օրգանիզմում կատարվում է անոթների մատակարարած սննդի հաշվին։ «Եթե մենք գտնենք այդ սննդի արգելափակման ճանապարհը, ապա կհաղթահարենք քաղցկեղը»,- ասել է աստղագետը։
Գիտնականները գիտափորձի շրջանակում աշխատում են քաղցկեղածին բջիջների աշխատանքը մեկուսացնելու վրա։
Աղբյուր` armmedblog.blogspot.com
Continue Reading
Posted by school43c on October 18, 2011 at 12:45 pm

2011-ի Ֆիզիկայի Նոբելյան մրցանակը շնորհվել է տիեզերագիտության ոլորտում կատարած աշխատանքի, մասնավորապես Տիեզերքն ուսումնասիրելու համար: Այդ մասին հայտարարվեց Ստոկհոլմում, տեղեկանում ենք Նոբելյան մրցանակաբաշխության պաշտոնական կայքէջից:
Նոբելյան պարգևը կկիսեն ամերիկացի գիտնականներ Սոլ Պեռլմուտտերը, Ադամ Ռայսը և ավստրալացի Բրայան Շմիդտը` Տիեզերքի ընդարձակման արագության բարձրացման բացահայտման համար: Այս երեք գիտնականների անունները արդեն մի քանի տարի է, ինչ ընդգրկված են հավանական թեկնածուների շարքում:
Դեկտեմբերի 10-ը համարվում է Նոբելյան մրցանակի կարեւորագույն օրը: Հենց այդ օրն է մահացել Ալֆրեդ Նոբելը: Նրա կողմից կտակած 5 անվանակարգերից 4-ում հաղթողներին մրցանակները հանձնվում են Ստոկհոլմում, իսկ մեկը` խաղաղության մրցանակը, որին այս տարի կարժանանա Բարաք Օբաման, կհանձնվի Օսլոյում: Այս տարի Նոբելի «տեր կդառնան» տարբեր ազգությունների 13 ներկայացուցիչ ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Իսրայելից, Գերմանիայից:
Աղբյուր` Panorama.am
Continue Reading
Posted by school43c on October 18, 2011 at 12:10 pm

Գրիգոր Զոհրապի անվան թիվ 43 ավագ դպրոցի տնօրեն` Ռուզաննա Մուրադյանը պարգևատրվել է Պատվո Մեդալով , որը տնօրենի , ուսուցչական կազմի և աշակերտների համախմբված աշխատանքի արդյունքն է:
Continue Reading
Posted by school43c on October 12, 2011 at 11:35 am
Գրիգոր Զոհրապի անվան թիվ 43 ավագ դպրոցը սեպտեմբեր ամսին <<Կոնֆուցիուսի ինստիտուտ>>-ի հետ կնքել է պայմանագիր, որի համաձայն` ավագ դասարանների աշակերտները հնարավորություն կունենան սովորել չինարեն: Առաջին դասն արդեն կայացել է: Աշակերտները գոհ են դասընթացից:
Continue Reading