ՈՒսուցչի տոն 170 ավագ դպրոցում

0

 

ՈՒսուցչի տոնի կապակցությամբ թիվ 170 ավագ դպրոցի աշակերտական խորհուրդը կազակերպել է փոքրիկ միջոցառում:Նրանք դպրոցի որոշ ուսուցիչներից հարցազրույց են վերցրել,ինչպես նաև շնորհավորել նրաց տոնի առիթով:

Տեսահոլովակը տեսնելու համար սեխմեք այստեղ   ՈՒսուցչի տոն

 

Posted in: Մարդիկ

Continue Reading

Պաշտպանի´ր ինձ

0

Երեխաները շատ փխրուն ու նուրբ էակներ են: Նրանք ամեն օր կարիք ունեն պաշտպանված և իրազեկված լինելու: Նրանց պետք է պաշտպանեն, կրթեն, տեղեկացնեն ծնողները,հարազատները,ուսուցիչները և որևէ մեկը չպետքէ ոտնահարի նրանց իրավունքները: Ծնողները և ուսիցիչները չպետքէ երեխային զրկեն կարծիք արտահայտելու իրավունքից: Ինձ թվում է, որ կարծրատիպերի մեծ մասը ձևաորվում է խոսքի և ազատ մտքի արտահայտման սահմանափակումից: Հաճախ եմ լսում<<Մի ´ խառնվիր մեծերի խոսակցությանը>> արտահայտությունը: Իսկ եթե այդ խոսակցությանն իրենց մասնակցութհունը չպետք է լինի , այդ դեպքում ինչու խոսել նրանց ներկայությամբ կամ էլ այնպես, որ երեխան իրեն ավելորդ զգա.չէ որ դա կարելի է անել ավելի նրբանկատորեն: Կարծում եմ ,որ երեխաներին հարկավոր չէ մեկուսացնել:

Սա միայն խոսքի ազատության և կարծիք արտահայտելու իրավունքի մասին, սակայն կան նաև այլ իրավունքներ: Մեր առօրյաում ավելի քիչ ենք հանդիպում, օրինակ, կրթության իրավունքի  խախտման դեպքերի, թեև դրանք կան: Երբեմն հենց ծնողն է արգելում երեխային գնալ դպրոց և կրթություն ստանալու և սովորելու փոխարեն նրան ստիպում է աշխատել: Ասածս հիմնավորելու համար բերեմ ծաղկավաճառ և մուրացիկ երեխաների օրինակը: Նրանք դպրոցում սովորելու բուհերում մանագիտություն ստանալու փոխարեն միգուցե ´պարտադրված, միգուցե´ սոցիալական վիճակից դրդված` աշխատում են:                                                                                                                                              Այս թեմայի շուրջ կարելի է անվերջ խոսել, սակայն եկեք սահմանփակվենք այսքանով:


Continue Reading

ԵՐԵՎԱՆ

0

 

 

 

 

 

 

 

 

Posted in: 45

Continue Reading

Ծիծաղելու արվեստ

0

 

Գիտես, ես միշտ  զարմացել եմ ու հարգել եմ քեզ: Զարմացել եմ, որովհետև մեզնից մեկը հաստատ գիժ է ու հարգել եմ, որովհետև ես երբեք չեմ կարողացել քո նման որսալ ճիշտ պահը, երբ պետք է ծիծաղել քո ու քո ընկերների կատակների վրա: Ես առհասարակ չեմ ծիծաղում: Ես ուղղակի ժպտում եմ ու անցնում եմ կողքով: Գուցե գիժը ես եմ, ոչ թե դու, դրա համար էլ չեմ հասկանում ձեր կատակների ողջ խորությունը ու չեմ ծիծաղում: Հա, երևի, իրոք այդպես է: Որովհետև այդպիսին միայն ես եմ, իսկ քեզ նմանները շատ են:Սա ես եմ: Գուցե գիժ, բայց ես եմ:Իսկ ով ես դու: Դու միակն ես, ով ունի երկու տարբեր ծիծաղ` մեկը հատուկ իմ համար, մյուսը` մնացած բոլորի:Ու ինձ դուր է գալիս առաջինը, իմը: Գուցե նրա համար, որ այն իմն է:Ես, անկեղծ ասած, չգիտեմ:Ուղղակի առաջինը, իմը, այնքան… Չէ, լավը չէ, ուղղակի իսկականն է:Գիտես, երկրորդը` մնացած բոլորի համար, ավելի լավն է, ավելի հնչեղ ու ճշմարտանման է, բայց իսկականը չէ: ԻՄԸ չէ:


Continue Reading

Գարունը մեր աչքերով

0

 

Ապրիլին աշակերտական խորհրդի կողմից  հայտարարվեց  լուսանկարների մրցույթ <<Գարնան շունչը>> խորագրով, որին  մասնակցեցին   4-ից  9-րդ    դասարանների  աշակերտները:Լավագույնը ճանաչվեցին Արմեն  Աբրահամյանի  աշխատանքները:

Գարնան շունչը

Posted in: ՄեդիաԼաբ

Continue Reading

ՄԱԿ-ի մոդել կոնֆերանս

0

Ապրիլի 1-ին և  ապրիլի 2-ին  հ.170 և  հ.87  դպրոցների աշակերտական խորհուրդների անդամների նախաձեռնությամբ անցկացվեց <<Ավան 2012>> ՄԱԿ-ի մոդել կոնֆերանս:  Մասնակցում էին  ՄԱԿ-ի  Անվտանգության խորհրդի քառասունյոթ անդամ պետությունների <<պատվիրակները>>:  Յուրաքանչյուր պետության   <<պատվիրակ>>  ներկայացնում էր իր երկրում առկա լուրջ խնդիրներ, որոնք պետք է իրենց լուծումը ստանային:

Քվեարկությամբ առաջին օրվա քննարկման թեմա ընտրվեց աղքատ երեխաների կրթության հարցը,  իսկ երկրորդ օրվանը` երեխաների դերը բնության պահպանման գործում:  Խնդիրներ, որոնք միշտ էլ  հուզել են մարդկությանը:  <<Ներկայացուցիչները>> առաջարկում  էին լուծումներ, որոնք հնարավորությու պիտի տան պետություններին հասնել <<Հազարամյակի  Զարգացման>>  աստիճանին:

Երկարատև բանավեճից հետո <<պատվիրակները>> ընդհանուր համաձայնության  եկան և արդյունքում ընդունվեց  նախագիծ-բանաձև:

 

Posted in: Արևակ

Continue Reading

Իմացիր ժամանակի արժեքը

1

Հաճախ մարդիկ իրենց ողջ կյանքն       անցկացնում են երազելով և միայն         կյանքի մայրամուտին են գիտակցում      ու      հասկանում,որ ապրել են լոկ սին    անուրջներով:Իսկ այդժամ,բացի      անիմաստ ու անօգուտ ափսոսանքից      այլևս ոչինչ  անել  չի լինում.չէ որ     ժամանակը ետ չես բերի,չէ որ կյանքը    մի անգամ է տրվում:Եվ  որպեսզի խուսափենք չարածների համար զղջալուց,պիտի ռացիոնալ  օգտագործենք  ժամանակը`ամեն մի օրը,ժամը,րոպեն  ու նույնիսկ վայրկյանը:Հիշենք,որ ժամանակը չի ներում ուշացած ներին,ուստի չուշանանք մեր գնացքից,որովհետևհետո ետևից ենք վազելու,վազելու ենք,բայց չենք հասնելու   …..իսկ ինչու ..Եթե կարելի է -իշտ պահին   անել ,ինչու,եթե կարելի է նստել այդ գնացքը  ու ետ նայելիս տեսնել բազմաբովանդակ  ու հագեցած կյանք,ոչ թե սին երազներ  կամ անիմաստ վատնած  ժամանակ:Մեզ կյանք է տրվել ապրելու համար,ապրելու`բառիս բուն իմաստով  ու այն ժամանակը,որը  ունենում ենք`մեկս քիչ,մյուսը`շատ,չպիտի սպանենք:Հաճախ ժամանակը սպանելով`մենք սպանում ենք ինքներս մեզ,մեր մեջ ապրող հոգիները:Երբեմն առանց գտակցելու ենք անում դա,երբեմն նույնիսկ քաջ գիտակցելով:Յուրաքանչյուրիս ապրած  կյանքը կարելի է գրքի տեսքով ներկայացնել,բայց կան մարդիկ,որոնց մասին գրելիս նույնիսկ 12 թերթանոց տետրով կարող ենք բավարարվելԻնչու……դարձյալ նույն,<<ինչու>>-ն   ինչու չձգտենք  ավելացնել այդ էջերը,ինչու չզգանք ու չապրենք ամեն մի րոպեն:Կարող է փոքր ինչ եսասիրական հնչել,բայց եկենք ապրենք ինքներս մեզ համար,իմանանք ժամանակի ու կյանքի գինր և, ամենակարևորը,երբեք ու  երբեք չափսոսանք չարածների համար. թերևս արածի համար կարելի է,բայց չարածի համար`երբեք’:


Continue Reading

Մարդիկ և բնավորություններ

0

Որքան մարդ,այնքան բնավորություն:Մարդիկ կարող են նման լինել բնավորություններով,բայց ոչ երբեք նույնը:Հաճաք է պատահում ,որ ինչ-որ մեկի կարծիքը,դիրքորոշումը համընկնում է մերին,մտածում ենք թե նույն բնավորությունն ունենք:Բայց դա ամենևին  այդպես չէ,որովհետև մեկ այլ հարցի շուրջ արդեն ունենում ենք այլ կար ծիքներ:Մարդուբնավորու   թյունը դրսևորվում է յուրաքանչյուր հարցում`թե նրա մտածա ծի,թե արտահայտածի,թե’ ոճի,թե խոսելաձևի     մեջ:                      Եկեք մի պահ պատկերացնենք,թե որքան  անհետաքրքիր կլիներ եթե բոլորս մտածեինք ու շարժվեինք նույն կերպ,լինեին քարացած կաղապարներ,որոնցից դուրս մարդկային ուղեղը չգործեր:Բայց փառք աստծո,դա այդպես չէ:Արարիչը մեզ տվել է բանականություն,հետևաբար և մտածելու ունակություն:Բնավորության  առանձնահատկությունն այն է,որ մեզնից յուրաքանչյուրը ունի ինքնատիպ բնավորություն:Հաճախ ընդհանրացնում ենք  որոշակի հատկանիշներ`բարի,չար,մեծամիտ,համեստ    ……..  Բայց  դրանք  հարաբերական են:Ասել ,թե տվյալ մարդը բարի է,չի նշանակում տալ նրա բնավորության   ողջ բնութագիրը:Այդ նույն բարին կարող է այնպիսի քայլ անել,որ նույնիսկ ինքը զարմանա:Մարդ արարածը ողջ իր էությամբ շատ բարդ էակ է:Փորձեք թափանցել որևէ մեկի հոգու խորքը,դուք կկորչեք այնտեղ ,հաստատ կկորչեք,որովհետև շատ դժվար է հասկանալ դիմացինին,չէ որ դու չես զգացել այն,ինչ`ինքը,  չես  ապրել այն կյանքով,որով նա:Մարդիկ,ունենալով տարբեր բնավորություններ,հիմնականում չեն հասկանում միմյանց մտածմունքներն ու կարծիքները,հույզերն ու զգացմունքները:Կա` ինչ -որ ներքին ուժ,ինչ-որ անորոշ մի զգացում որ կապում է մարդկանց:Երբեմն մենք հարազատ ենք համարում  այն  մարդուն,ում չենք հասկանում  ընդհանրապես,բայց ինչ-որ բան կապում է նրա հետ  ու նրա մեջ գտնում ենք  ոչ թե  կատարյալ  բնավորություն,այլ  հարազատ հոգի  ……..

Posted in: Մարդիկ

Continue Reading

ԳԱՐՈՒՆ

1

Ահա  եկավ  այդքան  սպասված գարունը  եկավ  ու քիչ  թե  շատ  ջերմացրեց  ձմռան ցրտից  սառած մեր   հոգիները:Գարունն  այն եղանակն  է,երբ  բնությունը վերստին զարթոնք  է ապրում,  և  ինչպես բնությունը,այնպես  էլ մեր զգացմունքները   նորովի  են  ծաղկում:Ձյունը  վերջնականապես  լքում է  մեզ`իր տեղը  զիջելով  քնքուշ  ծաղիկներին:Առաջին   ձնծաղիկից  մինչև  անուշաբույր  յասամանը  մենք  զգում ենք դրանց  թովիչ  բույրը:Վերջապես  չմոռանանք,որ հենց  գարնանն են  նշվում  ամենագեղեցիկ  տոները` մարտի  8-ը` կանանց  միջազգայինօրը  և  ապրիլի  7-ը`  մայրության  և  գեղեցկության  օրը:Տոնական  տրամադրությունը    մի  ամբողջ  ամիս  ուղեկցում է մեզ:Ծաղիկներ,  շոկոլադե   կոնֆետներ,տարբեր  տեսակի  նվերներ  և  ամենակարևորը`բարձր  տրամադրություն:Ցուրտ  ձմռանից  հետո  այդ  ջերմությունը  բոլորիս  է անհրաժեշտ:

Մեր դպրոցը ևս չմոռացավ  դա, ինչը վկայում է  կազմակերպված  միջոցառումը,որտեղ  մեր սիրելի   ուսուցիչներին  ուղղվեցին  ջերմագին  նորհավորանքներ,սրտից  բխող  բարեմաղթանքներ   և  մենք`  աշակերտական  խորհրդի  անդամներրս,մաղթում  ենք,որ  բոլոր  այդ  մաղթանքներն  ի  կատար  ածվեն,  և  գարնանային  զարթոնքի  շունչը  ուղեկցի  նրարց  ողջ  տարվա  ընթացքում:


Continue Reading

ԵՎՍ ՄԵԿ ՁԵՌՔԲԵՐՈՒՄ

1

         Մի գեղեցիկ օր 170 դպրոցը լուր ստացավ `  մասնակցելու  Հանրային  հեռուստալիքով  (Հ1) կայանալիք <<Հայ  ասպետ>> խաղին:Արագ  ընտրվեցին  7 խաղացողներ  և 3 պահեստային  մասնակիցներ:Յոթ խաղացողներն  էին  Նիկողոսյան Լիլիթը,Ազատյան Կարենը,Մովսիսյան  Ժիրայրը,Ղազարյան Սոնան,Ասատրյան Ալբերտը,Միրզախանյան Հարությունը և  թիմի  ավագ` Ենոքյան Էդուարդը:Մեր թիմը ,ինչպես նաև մնացած  թիմերը փետրվարի 14-ին   մինչ խաղը  եղան նախագծի տաղավարում,նախապատրաստվելու և ծանոթանալու հեղինակ -հաղորդավար տիկին  Կ. Տոնոյանի հետ,որն էլ նրարց  քաջալերեց մինչ  գլխավոր խաղը`փետրվարի 25-ը:Խաղի օրը մեր մասնակիցները մրցում էին Վեդիի և Արագածի թիմերի հետ:Արագածի թիմը վաստակեց 17   (նվազագույն)միավոր,Վեդիի  թիմը`56 միավոր ,իսկ մեր թիմը առավելագույն`59 միավոր:Մենք վերադարձանք  խաղից  բարձր տրամադրությամբ և նվերներով`գրքեր և ՀՀ  քարտեզը:Բացի այդ նաև մեր թիմից ընտրվեցին Ենոքյան Էդուարդը ևՆիկողոսյան Լիլիթը <<Հայ ասպարեզ>> խաղին մասնակցելու համար


Continue Reading

Internet Literacy Handbook paneuyouth eSafety Kit become President

 

Հետևիր մեզ