Posted by berd4school on November 19, 2012 at 11:34 am
2012 թվականի նոյեմբերի 19-ին Բերդի 4-րդ հիմնական դպրոցում աշակերտական խորհրդի նախաձեռնությամբ կազմակերպվեց բանավեճ`<<Գեղեցիկն ու տգեղը մեր կյանքում>> թեմայով: Բանավեճին մասնակցում էին դպրոցի 6-9-րդ դասարանի աշակերտներ և ուսուցիչներ:Բանավեճի նպատակն էր աշակերտների բարոյական հայացքների ձևավորում:Քննարկվեց հասակակիցների բարոյական արարքները:Կատարվեց քննադատական վերլուծություն:Արդյունքում աշակերտների մոտ զարգացան մի շարք բարոյական հատկանիշներ`բարությունը, ուրիշներին օգնելու ցանկությունը, սեփական սխալները գիտակցելը, ներելը և այլն:Ծավալվեց բուռն բանավեճ, բոլորն ակտիվ էին և յուրաքանչյուրն արտահայտում էր իր կարծիքը:
Continue Reading
Posted by berd4school on November 16, 2012 at 5:33 pm
Նոյեմբերի 11-ը էներգախնայողության միջազգային օրն է:Այդ օրը հանդիսավորությամբ նշեցին նաև Տավուշի մարզի Բերդ քաղաքի 4-րդ հիմնական դպրոցի 5-րդ դասարանցիները / դասղեկ՝ Հասմիկ Գալստյան/:
Այս ուսումնական տարվա սեպտեմբերի 1-ից դասարանում դասավանդվում է <<Էներգիայի և ռեսուրսների օգտագործում>>ուսումնական առարկան: Դրա շրջանակներում հետաքրքիր ակցիա էին կազմակերպել աշակերտները: Նախապես պատրաստել էին պաստառներ, սովորել էին ասույթներ, հավաքել էին բազմաթիվ տեղեկություններ թեմայի շուրջ: Նրանք շրջեցին դասարաններում, օրվա խորհրդի մասին տեղեկացրին աշակերտներին, անցկացրին զրույցներ:Ակցիան շարունակվեց դպրոցից դուրս. նրանք կազմակերպել էին <<Այրվող թղթադրամներ>> խաղը, որտեղ դպրոցի բոլոր աշակերտները այրեցին ավելորդ ծախսված էներգիայի համար վճարված պատճենահանված թղթադրամները: Խաղն ուսանելի էր. բոլորը հասկացան, որ էներգիան պետք է խնայել:Վերջում հինգերորդցիները բուկլետներ բաժանեցին անցորդներին: Օրվա վերջում բոլորը գոհ էին՝ և´ աշակերտները, և´ ուսուցիչները. չէ որ օգտակար աշխատանք էին կատարել:
Continue Reading
Posted by berd4school on November 16, 2012 at 5:12 pm
2012թ. նոյեմբերի 9-ին Բերդի 4-րդ հիմնական դպրոցը կազմակերպեց սպորտային օր բնության գրկում:Ընդհանուր աշխուժություն էր տիրում կոլեկտիվում, կազմակերպում էին տարբեր պաղեր, մրցույթներ:Աշնանային պայծառ օրը նպաստում էր ակտիվությանը:Գեղատեսիլ բնության գրկում անցավ մեր երեխաների ոսկեծամ մանկության մի օրը:Դեռ շատ նման առիթներ կլինեն, բայց այդ օրը իր անմոռաց հետքը կթողնի բոլորիս հիշողություններում: Անհոգ մանկություն Ձեզ մեր սիրելի երեխաներ:
Continue Reading
Posted by berd4school on November 13, 2012 at 6:17 pm
2012թվականի հոկտեմբերի 17-ին Բերդի 4-րդ հիմնական դպրոցի աշակերտական խորհրդի անդամները այցելեցին Բերդի տարածքում գտնվող <<Սորան>> կոչվող զբոսայգի` ֆիլմ նկարահանելու:
Ֆիլմում ներկայացվում է Սորանի գեղատեսիլ բնությունը և պատմական արժեք ներկայցնող հուշակոթողները, որից ելնելով էլ ընտրվեց ֆիլմի անվանումը`<<Տավշո աշխարհի գողտրիկ անկյունը>>:Ֆիլմը շատ հետաքրքիր էր և իմաստալից:Նկարահանումը կատարվեց տեղեկատվական և մշակութային հանձնախմբերի նախաձեռնությամբ:Այդ աշխատանքներին իրենց խորհուրդներով օգնեցին նաև ուսուցիչները:Աշակերտները բավարարված իրենց աշխատանքով` մեծ ոգևորությամբ վերադարձան Սորանից և խոստացան, որ նման աշխատանքներ բազմիցս կկատարեն:
Continue Reading
Posted by berd4school on November 8, 2012 at 3:32 pm
Բերդի թիվ 4 հիմնական դպրոցի աշակերտական խորհրդի անդամները նոյեմբերի 8-ին նկարահանեցին ֆիլմ`<<Ազատությունը թանկ է>> վերնագրով:
Ազատությունը թանկ հաճույք է բոլորի համար, այդ թվում նաև`անօգնական թռչնակի:Մենք նրան շրջապատում ենք սիրով,
ջերմությամբ ու քնքշանքով:Մի պահ թվում է, թե նրանցից երջանիկը չկա աշխարհում, բայց երբ նայում ենք նրա տխուր հայացքին, երբ լսում ենք նրա երգի տխուր մեղեդին, հասկանում ենք, որ նա էլ ձգտում է ապրել ազատ ու անկաշկանդ:
Գնա′, սիրու′ն թռչնակ, ապրի′ր ազատ, թևածիր երկնքում ու քո երգի մեղեդիները թող միշտ ուրախ լինեն…
Continue Reading
Posted by berd4school on September 25, 2012 at 3:34 pm
Հայաստանի Հանրապետությունը 21 տարեկան է:Սեպտեմբերի 21-ը հայ ժողովրդի համար ամենակարևոր տոնն է, քանի որ այն ձեռք է բերվել արյամբ և ցավով:Անկախության պտուղները դառն են, բայց անկախությունը քաղցր է: Սեպտեմբերի 21-ը նշվում է Հայաստանի բոլոր անկյուններում:Այդ օրը մեծ ոգևորությամբ նշեց նաև Բերդի համար 4 հիմնական դպրոցը:Դպրոցի
բոլոր դասարանները ներկայացրին իրենց նշանաբանները, պատրաստել էին հայրենասիրական պաստառներ`անկախության 21-ամյակին նվիրված:Երդման խոսքով հանդես եկան դպրոցի առաջին դասարանցիները`խոստանալով, որ կլինեն անկախ Հայաստանի արժանավոր զավակները:Հնչեցին նաև երաժշտական համարներ:
Թող հարատև լինի Հայաստանի անկախությունը:
Շնորհավոր տո′նդ, ԱՆԿԱ′Խ ՀԱՅԱՍՏԱՆ:
Շնորհավո′ր Ձեր տոնը, ԱՆԿԱ′Խ ՀԱՅԵՐ:
Continue Reading
Posted by berd4school on September 7, 2012 at 6:57 am

Սեպտեմբերի 1` գիտելիքի և դպրության օր:Այդ օրը մեծ ոգևորությամբ նշվեց նաև Բերդի 4-րդ հիմնական դպրոցում:Աշակերտներին և ուսուցիչներին շնորհավորեցին Բերդի քաղաքապետարանը, դպրոցի տնօրինությունը, զորամասի հոգևոր հովիվը, դպրոցի աշակերտական խորհրդի նախագահը:
Աշակերտները դպրոց էին եկել մեծ խանդավառությամբ ու սպասելիքներով:Առաջին դասարանցիները անորոշ հայացքով նայում էին շուրջը:Դասվար Զ. Կարապետյանը իր խոսքով վստահեցրեց, որ դպրոցում նրանք կստանան իրենց հուզող բոլոր հարցերի պատասխանները:
Սկսվեց նոր ուսումնական տարին:Բարի երթ բոլոր աշակերտներին, թող այս տարին լինի նոր ձեռքբերումներ և հաջողությունների տարի:
Continue Reading
Posted by berd4school on May 22, 2012 at 6:11 am
Մայիսի 21-ին Բերդի թիվ 4 դպրոցում մեդիա խմբի աշակերտները իրենց ուսուցչուհու աջակցությամբ անցկացրին <<Համակարգիչը և սովորողների առողջությունը>> թեմայով դասընթաց: Դասընթացին մասնակցում էին դպրոցի 6-9-րդ դասարանների 15 աշակերտներ:Աշակերտները
խոսեցին համակարգչի դրական և բացասական կողմերի մասին:Խոսվեց երեխայի օրգանների և հոգեկանի վրա համակարգչի ազդեցության մասին, թվարկվեց վնասակար գործոններ, որոնք առաջանում են համակարգչով աշխատելիս:Դասընթացը վարում էր աշակերտական խորհրդի անդամ, դպրոցի 9-րդ դասարանի աշակերտուհի Սոնա Կիրակոսյանը:Մեդիա խմբի անդամները նախապես պատրաստել էին գեղեցիկ պատի թերթեր դասընթացն ավելի պատկերավոր դարձնելու համար:Մասնակիցներին տրվեցին խորհուրդներ, որոնց պետք է հետևել համակարգչով աշխատելիս: Եվ վերջում միասին կատարեցին վարժություններ, որոնք կատարում են համակարգչով աշխատելու ժամանակ:
Continue Reading
Posted by berd4school on May 21, 2012 at 9:54 am
Մայիսի 17-ին Բերդի թիվ 4 դպրոցում աշակերտական խորհրդի նախաձեռնությամբ կազմակերպվեց բանավեճ.<< Ո՞վ է պատասխանատու իմ իրավունքների համար>> թեմայով:Քանի որ մայիս ամիսը <<Հույսի կամուրջ>> հասարակական կազմակերպության կողմից հայտարարված էր երեխաների իրավունքների պաշտպանության միամսյակ, այդ պատճառով էլ աշակերտական խորհրդի անդամները ընտրեցին հենց այդ թեման:Բանավեճը վարում էր աշակերտական խորհրդի նախագահ, դպրոցի 8-րդ դասարանի աշակերտուհի Քնար Ծատուրյանը:Մասնակցում էին դպրոցի 6-9-րդ դասարնների աշակերտներ, ուսուցիչներ և ծնողներ:Ծավալվեց բուռն բանավեճ, բոլորն ակտիվ էին և յուրաքանչյուրն արտահայտում էր իր կարծիքը:Քննարկվեց մարդու իրավունքների և պարտականությունների բնորոշումները:Նշվեց, որ իրավունքների և պարտականությունների շնորհիվ մարդիկ կարողանում են միասին ապրել` հարգելով միմյանց իրավունքները:Բանավեճի արդյունքում ներկաները հասկացան, որ պետք է առօրյա կյանքի հետ շաղկապել իրավունքներն ու պարտականություները, մասնակցության կարևորությունը իրավունքների սահմանման և պաշտպանության հարցում:Ձևավորվեց պատասխանատվության գիտակցում մարդու իրավունքների պահպանման գործում:
Continue Reading
Posted by berd4school on April 28, 2012 at 6:26 am
ՀԱՅՈՑ ՄԵԾ ԵՂԵՌՆԸ ՈՎ ՄՏՔԻՑ ՀԱՆԻ, ՆԱ Է ԹՇՆԱՄԻՆ ԻՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ:
Հ. ՇԻՐԱԶ
Բերդի թիվ 4 դպրոցի աշակերտական խորհրդի անդամները ապրիլի 23-ին դպրոցի մուտքի մոտ կազմակերպել էին մոմավառություն:Մոմավառությանը մասնակցեցին դպրոցի բոլոր աշակերտները և ուսուցիչները:Դասարաններում աշակերտները փակցրել էին պաստառներ`նվիրված եղեռնի զոհերի հիշատակին:Նույն օրը դասերից հետո կազմակերպեցին կինոդիտում`<<Армянский геноцид>>:Նախքան ֆիլմի դիտումը դպրոցի պատմության ուսուցչուհին ներկայացրեց Հայոց մեծ եղեռնի մասին պատմական ակնարկ:Բոլորը մեծ ուշադրությամբ դիտեցին ֆիլմը, որից հետո կատարվեց քննարկում:
Հաջորդ օրը` ապրիլի 24-ին, ինչպես համայն հայությունը, այնպես էլ Բերդի թիվ 4 դպրոցի աշակերտները` աշխորհրդի նախաձեռնությամբ, այց կատարեցին եղեռնի զոհերի հուշահամալիր` իրենց հարգանքի տուրքը տալու 1,5 միլիոն զոհված հայերի հիշատակին:
<<Մենք հայ ենք և պարտավոր ենք հարգել ու պահպանել մեր սրբությունները>>,_ այս է մեր աշխարհի կարգախոսներից մեկը:
Continue Reading