ԲԱՑ ԴԱՍ«ԵԿԵՔ ԽՈՍԵՆՔ ԱՆԳԼԵՐԵՆ»

0


Continue Reading

ԴԱՍ-ՄԻՋՈՑԱՌՈՒՄ

0

<<Ջու’ր, ոգու գինի, արցունքի կաթիլ` փոքրիկ, շողարձակ, ու մեջը` կսկիծ,մեջը` կարոտ ու կայծակ: Սա  մեր  ջուրն է, մեր արցունքը, մեր ցավն ու կարոտը, մեր պատմությունը>>:

Այս խոսքերով Մարիամ Ներսիսյանը VI դասարանում բացեց դաս-միջոցառումը: Կարևորելով ջրի հսկայական նշանակությունը կենդանի օրգանիզմների, հատկապես մարդու համար և հաշվի առնելով համաերկրային էկոլոգիական ժամանակակից խնդիրները` ուսուցչուհի Վ. Սաղումյանը որոշեց բնագիտության  առարկայից կազմակերպել դաս-միջոցառում: Ամբողջ դասարանը ներկայացրեց ջրի կառուցվածքի բնութագիրը, նշանակությունը կենդանի օրգանիզմների համար և բնության մեջ, այսինքն` այն ամենը, ինչ վերաբերում է այս հրաշք հեղուկին:Աշակերտները ասմունքեցին` արտասանելով Մեծարեցի, Դուրյանի, Թումանյանի բանաստեղծություններից:

Աշակերտներն անդրադարձան նաև մեր գեղեցկուհուն` Սևանա լճին, որի գոյությունը ևս վտանգված է էկոլոգիական  աղետների հետևանքով:

Դասն ունեցավ իմացական, տեղեկատվական, գեղագիտական նշանակություն: Բոլորս պարտավորվեցինք պահպանել և խնայողաբար օգտագործել բնության հրաշքը` ջուրը:

Հեղինակ` Լևոն Մելիքյան(VIIդ.)

 


Continue Reading

Ապահով Համացանց. բաց դաս Բերդի ավագ դպրոցում

0

Փետրվարի 26-ին ՀՀ ԿԳՆ Բերդի ավագ դպրոցի 7 դասարանի մասնակցությամբ անցկացվեց բաց դաս` նվիրված <<Ապահով համացանցի>> օրվան, որը նշվում է փետրվար ամսվա մեջ: Դասին ներկա էին մեթոդմիավորման անդամները, ուսուցիչեր և ծնողներ: Դասի սկզբում նշվեց նախ` ինչ է համացանցը, ինչպես կարելի է օգտվել և գտնել ցանկացած ինֆորմացիա: Չնայած համացանցից կարողանում են օգտվել բոլոր աշակերտներն ու ուսուցիչները, բայց ծանոթ չէին բոլոր կանոններին: Կարևորվեց ծնող- երեխա-ուսուցիչ անմիջական կապը, որը անպայման վստահությունը է ապահովում, այսինքն` երեխան իրեն անհանգստացնող հարցերի դեպքում անպայման պետք է դիմի ծնողին, ուսուցչին: Դասը անցավ շատ հետաքրքիր, մասնակիցները ծանոթացան safe.am կայքին: Կարդացին անվտանգության, հաղորդակցության, կիբերհետապնդման, ինչպես նաև զվարճանքի ոսկե կանոնները, լուծեցին թեստերը, հետաքրքրեցին նաև խաղերը: Վերջում և’ աշակերտներին, և’ ներկաներին բաժանվեցին անվտանգության և հաղորդակցության վերաբերյալ` թեստեր, ապացուցելու համար,որ կարող են ապահով օգտվել համացանցից: Սա կատարվեց խմբային եղանակով: Դասը օգտակար էր և շատ ուսանելի:

Հեղինակ`   Աննա Գարանյան(VIIդ. )

 

 

 

 

 

 

 


Continue Reading

ԳՐԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆ

0

Գրական անկյուն, որտեղ լույս են ընծայվում պատի թերթեր` նվիրված մշակույթային գործիչների կյանքին և գրական-հասարակական գործունեությանը:  Աշխատանքները կատարում է ԱԽ համապատասխան ակումբը, որի անդամները նաև գրադարանի գրական խմբակի մշտական մասնակիցներն են: Խմբակը ղեկավարում է Լուսյա Փալանդուզյանը:


Continue Reading

«ՄՆԱՍ ԲԱՐՈՎ, ԱՇՈՒՆ»

0

Հաշմանդամության միամսյակին էր նվիրված «ՄՆԱՍ ԲԱՐՈՎ, ԱՇՈՒՆ» խորագիրը կրող ցերեկույթը, որը տեղի ունեցավ նոյեմբերի 23-ին Բերդի ավագ դպրոցում: Միջոցառումը կազմակերպել էին դպրոցի ռեսուրս կենտրոնի աշխատակիցները և ԱԽ-ի նախաձեռնող խումբը: Ամբողջ դահլիճը ողողված էր աշնանային խայտաբղետ գույներով և մրգառատ զամբյուղներով, որոնք բարձր տրամադրություն  էին ստեղծում և հաղորդում թե’ մասնակիցներին, թե’ հանդիսատեսներին:

Աշնան պես գույնզգույն երգն ու պարն էր թևածում դահլիճում:Շատ տպավորիչ էին հատկապես ցերեկույթի ընթացքում կազմակերպված աշնանային խաղերը` «Ով շուտ կուտի միրգը» «Ով առաջինը կկծի խնձորը»: Միջոցառումն անցավ ուրախ և հետաքրքիր:

Հեղինակ` Նոնա Ղազարյան ( ԱԽ-ի նաղագահ)

 


Continue Reading

ԿՐԿԻՆ ՆՎԱՃՈՒՄ

0

<<Հայ ասպետ>> ինտելեկտուալ խաղի I փուլում հաղթած  Բերդի ավագ դպրոցի թիմը նվաճեց  կիսաեզրափակչի ուղեգիրը: 81 թիմերից մնացել էին 9 թիմեր,  որոնք ուժերը չափեցին նոյեմբերի 18-ին: Միավորային առավելություն ստացան երեքը, այդ թվում` Բերդի ավագ դպրոցի թիմը: Մեր դպրոցի սաները` Դանիելյան Արթուր և Արմեն ,Պողոսյան Աննա, Ներսիսյան Հեղինե,  Բաբայան Շուշան, Քոսակյան Արտյոմ , Գալստյան Արթուր  կարողացան պատվով  դուրս  գալ այս  փորձությունից  և  ապահովել տեղ կիսաերզափակչում,  որը տեղի կունենա  դեկտեմբերի  2-ին: Շնորհավորում  ենք և
ակնկալում նոր հաղթանակ:

 


Continue Reading

ԲՈՐՈԴԻՆՈ – 200

0

Հոկտեմբերի 16-ին Բերդի ավագ դպրոցի հումանիտար հոսքի աշակերտները (12 դասարան) էլեկտրոնային դաս անցկացրին` նվիրված Բորոդինոյի ճակատամարտին: Դասարանը դիտեց տեսաֆիլմեր և մանրամասն ինֆորմացիա ստացավ ճակատամարտից  ու  զորավարի կյանքից: Ճակատամարտը գլխավորել են դարի հմուտ զորավարներ  Նապոլեոնը, Կուտուզովը, Ռայեվսկին, թեև այս ճակատամարտում ռուսական զորքը պարտվեց,սակայն ֆրանսիացիները մեծ  կորուստներ կրեցին: Բորոդինոյի ճակատամարտում ռուսական զորքը ապացուցեց իր հմուտ լինելը` չնայած պարտությանը:

Հեղինակ`  Շուշան Բաբայան(XII)

 


Continue Reading

ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏ` ԱԽ-ում

0

9. X. 2012թ.Բերդի ավագ դպրոցում  հրավիրվեց ԱԽ-ի նիստ` մասնակցությամբ  խորհրդի բոլոր անդամների: Մասնակիցների առաջարկությամբ ստեղծվեցին ակումբներ` իրենց հանձնախմբերով ու հանձնախմբի նախագհներով.

ա)   ռառազմամարզական – հանձնախմբի համանախագահներ Վահե Դալլաքյան(XI)  և   Ժորա Երկնափեշյան (XI)

բ)    մշակութային – հանձնախմբի համանախագահ Տ. Մելքումյան(XI)

գ)   մշակութային ենթակումբներ` ասմունքի- Տ. Մելքումյան(XI)                                                                                                                                                                              երգի -Ն.Ղազարյան(XI)                                                                                                          պարի – Ս. Կիրակոսյան(X), Լ. Ներսիսյան(XI), թատերական – Եր. Մելքումյան(XII), Ար. Դարբինյան(XII),

դ )  սոցիալ-առողջապահական – Լ. Հովակիմյան(XII)

ե )  կարգապահական – Ա. Պողոսյան(XII),  Գոռ Թումանյան (XII)

զ )  բանավեճի-Ս. Կիրակոսյան(X)

է )   իրավապաշտպան – Ն. Ղազարյան(XI), Տ. Մելքումյան(XI)

ը )  տեղեկատվական«Մենք»խորագրով թերթի  լույսընծայում խմբագիր – Լ. Ներսիսյան (X)

թ )  ինտելկտուալ- Ն. Ղազարյան (XI)

ժ )  պատանի ստեղծագործողների – մշակութային ակումբի հախագահ – Տ. Մելքումյան

ի )  կանաչ անկյունների ստեղծման – Անի Աթոյան (XI)

լ )   խոսքի վթարների կանխման – Էլ. Նավասարդյան(XII), Սվ. Արամյան(XII)

 


Continue Reading

ԱԽ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ

0

Սեպտեմբերի  26-ին  Բերդի ավագ դպրոցում  տեղի ունեցավ 2012-2013 ԱԽ նախագահի ընտրությունը: Ներկա էին դպրոցի դասարանական խորհրդի նախագահները: Նիստը վարում էին Ա.Մանուչարյանը, ներկա էր նաև Լ. Մելիքյանը: Նախագահ ընտրելու համար ունեինք երեք  թեկնածու` Նոնա Ղազարյանը, Տաթև Մեքումյանը և Սոնա Կիրակոսյանը: Թեկնածուները ներկայացրին տարվա իրենց ծրագիրը:Ընտրոըթյունն ընթացավ փակ:

Ընտրության արդյունքում ավագ դպրոցի ԱԽ նախագահ ընտրվեց 11-րդ դասարանի աշակերտուհի Նոնա Ղազարյանը: Քարտուղար ընտրեցին բաց քվեարկությամբ: Ձայների մեծամասնույամբ քարտուղար ընտրվեց  10-րդ դասարանի աշակերտուհի  Սոնա Կիրակոսյանը:

Շնորհավորում ենք:

Հեղինակ ԱԽ քարտուղար` Սոնա Կիրակոսյան


Continue Reading

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԵՆՔ ԵՆՔ

0

Մենք ենք տերը մեր ազատության ու անկախության, մենք ենք զավակները մեր անկախ պետականության… Այս համոզումով սկսեց սեպտեմբերի քսանին կազմակերպած իր միջոցառումը Բերդի ավագ դպրոցը, որին մասնակցում էին ոչ միայն ուսուցիչներն ու աշակերտները, այլև հյուրեր, ծնողներ: Դպրոցի յուրաքանչյուր դասարան շնորհավորանքի իր անկեղծ խոսքն էր հղում անկախ Հայաստանին, մաղթում մեր քսանմեկամյա երկրին իրական անկախություն, իսկ նրա զավակներին՝ հաստատակամություն, որ  չլքեն իրեն դժվար պահին՝ զգալով, որ Հայաստանն իրենք են ու կրում են այդ պատասխանատվությունը: Տիրում էր հանդիսավոր ու տոնական մթնոլորտ: Աշակերտները երգեցին, պարեցին, ասմունքեցին, դե իսկ  հանդերձանքը և կահավորումը հավաստում էին այն մասին, որ սա համընդհանուր տոն է:Ու բոլորի շուրթերին նույն բառերն էին. «Ես սիրում եմ քեզ, Հայաստան»:

Շնորհավոր ծնունդդ, իմ ՀԱՅԱՍՏԱՆ

Հեղինակ` Լիլիթ Ներսիսյան

 


Continue Reading

Internet Literacy Handbook paneuyouth eSafety Kit become President

 

Հետևիր մեզ