Posted by berd1school on May 21, 2013 at 7:13 am
Բերդի քաղաքապետարանը կազմակերպել է շաբաթօրյակ՝կանաչապատման և աղբի մաքրման համար:Մասնակցել է նաև հմ. 1 հիմն.դպրոցը 9-րդ դասարանի աշակերտներով:Կանաչապատումը կատարվեց ապրիլի 26-ին,որի ժամանակ մայթեզրերին թափված աղբը մաքրվեց,հողը փխրեցվեց և ցանվեց խոտը: Մայթեզրերին կապեցինք հատուկ նշանակության կարմիր ժապավեններ,որպեսզի անցորդներն զգուշանան և չքայլեն այդ վայրով:Կանաչապատմանը մասնակցեց անձամբ դպրոցի տնօրեն Ա.Վիրաբյանը,ով իր ներկայությամբ ապահովեց բարեկանոն գործընթացը:Կանաչապատումը իր նպատակին ծառայեց,և հուսով ենք,որ թեկուզ չնչին չափով կարողացանք մաքրել շրջակա միջավայրը և օդը:Չէ որ բնությունն ու թթվածինը մեր կյանքն են:Քաղաքապետը շնորհակալությու հայտնեց կատարած աշխատանքի համար:

Continue Reading
Posted by berd1school on May 2, 2012 at 8:37 am
Ապրիլի 24-ին հայ ազգն իր հարգանքի տուրքն է մատուցում 1915թ. թուրքական յաթաղանին զոհ գնացած անմեղ մարդկանց։ Հայկական ցեղասպանության մասին չեն մոռանում նաև աշխարհի տարբեր ծագերում գտնվոհայերը, որոնց երևի թե մեծ մասը մաապուրծ գաղթել է տարբեր երկրներ։
Բերդի բնակիչները իրենց հարգանքի տուրքը մատուցեցին Սորանի զբոսայգում գտնվող՝եղեռնի զոհերի հուշաքարին։
Մտքովդ մի ակնթարթում անցնում է կոտորածները, ջարդերը, հալածանքներն ու հայ ազգի տառապանքները։ Թեպետ չես կարղ զգալայն ցավն ու կսկիծը, որ զգացել են միլիոն ու կես հայեր։

Բերդի հմ. 1 միջն. դպրոցի աշխորհուրդ
Continue Reading
Posted by berd1school on April 11, 2012 at 6:04 am
Բոլորիս համար կարևոր օր է նաև բարության օրը , երբ բոլորին ցանկանում ես բարություն անել և օգնել: Այս տոնը նշվում է ամեն տարի փետրվարի 17-ին : Այս օրը, 1-ին դպրոցի աշակերտական խորհրդով և ուսուցիչներով , անց կացրինք հարցազրույց և~ դպրոցում, և~ փողոցներում: Բոլորին ասվում էր նույն հարցը . « ինչ կցանկանայիք նախաձեռնել և իրականացնել այդ օրը »: Հնչում են տարբեր տեսակետներ և մոտեցումներ: Յուրաքանչյուրը յուրովի էր ներկայացնում իր բարի գործը:
Մենք որոշեցինք մեր դպրոցով ևս նախաձեռնել և իրականացնել բարի գործ:
Continue Reading
Posted by berd1school on March 28, 2012 at 7:09 am
Փետրվարի 21-ին Մայրենի լեզվի տոնն է, իսկ այս տոնը նշելը բոլոր հայերի պարտքն է: Այս օրը 1-ին դպրոցում միյոցառում կազմակերպվեց: Միյոցառմանը ելույթ ունեցան բոլոր դասարանների աշակերտներից: Արտասանեցին շատ բանաստեղծություններ և արձակ խոսքեր ` նվիրված մեր մայրենի լեզվին: Իհարկե այս գեղեցիկ միջոցառումը չէր լինի, եթե Մաշտոցը չփրկեր մեզ դարավոր խավարից: Միջոցառմանը իրենց խոսքն ասեցին նաև մայրենի լեզվի ուսուցիչները, մեկ անգամ ևս կրկնելով . « ուր էլ գնաս, այս լուսնի տակ ուրէլ լինես, քո մայր լեզուն չմոռանաս»:
Միջոցառումը եզրափակեց դպրոցի տնօրենը:
Բերդի 1-ին դպրոցի աշխորհուրդ
Continue Reading
Posted by berd1school on March 28, 2012 at 6:57 am
Հունվարի 28-ին Հայաստանում բոլորն են նշում Հայոց բանակի տոնը: Մեր դպրոցը ևս բացառություն չեղավ, և կազմակերպեց միջոցառում` նվիրված Հայոց բանակի կազմավորման 20 ամյակի: Միջոցառմանը ներկա էր դպրոցի տնօրենը, ինչպես նաև մայոր Ավալյանը:
Մասնակիցները իրենց գեղեցիկ կատարոււմներուվ ելոււյթ ունեցան, բոլորիս մեջ մեկ անգամ ևս ամրապնդելով հայրենասիրոււթյան ոգին: Հնչեցին շատ երգեր` նվիրված Հայոց բանակին: Իսկ վերջոււմ Շոււշան Հարոււթյոււնյանը բոլորիս հոււզեց Մարտիկի երգով: Միջոցառման ավարտից հետո մայոր Ավալյանը շնորհակալագիր հանձնեց դպրոցի տնօրեն Ա. Վիրաբյանին:
Միջոցառումն ավարտվեց տնօրենի ելույթուվ:
Բերդի 1-ին դպրոցի աշխորհուրդ
Continue Reading
Posted by berd1school on March 13, 2012 at 11:49 am
Փետրվարի 14-ին Բերդի հմ. 1 դպրոցում կայացավ ցերեկույթ ` նվիրված եկեղեցական տոներին: Միջոցառմանը մասնակցում էին 8-րդ և 9-րդ դասարանցիները, ինչպես նաև , ուսուցիչներ: Միջոցառումն սկսեցին « Հայր Մեր» աղոթքով , որից հետո կազմակերպիչ Է . Ադամյանը հակիրճ ներկայացրեց փետրվար ամսվա եկեղեցական տոները: Միջոցառման ընթացքում աշա- կերտների կողմից ներկայացվեց Տյառն ընդառաչի, Սուրբ Սարգիսի, ինչպես նաև մյուս տոների մասին: Մասնակիցներն արտասանեցին նաև այդ տոներին նվիրված բանաստեղծություններ: Իրենց բարեմախթանքներն ու շնորհավորանքները հայտնեցին ուսուցիչները : Քանի որ այդ օրը նաև Վալենտինի տոնն էր , ընտրեցինք նամակատար և գաղտնի նաամկներ գրեցինք մեկս մյուսին : Ցերեկույթի ընթացքում կազմակերպվեցին տարբեր մրցույթներ և խաղեր: Քաղցր ձայնով իրենց կատարումները մեզ նվիրեցին Հովսեփ Մանգասարյանը , Մերի Թումանյանը , Շողեր Մեժլումյանը և ուրիշներ: Վերջում երգեցինք գեղեցիկ եկեղեցական երգ և ավարտեցինք մեր ցերեկույթը:
Continue Reading
Posted by berd1school on November 2, 2011 at 1:43 pm
Ինչպես ամեն տարի, այս տարի ևս Բերդի հմ 1 դպրոցի աշակերտներն` տնօրեն Ա. Վիրաբյանի և ուսուցչական կոլեկտիվի ղեկավարությամբ, արշավեցին Բերդի տեսարժան վայրերից մեկը` Սորանի զբոսայգին:
Առավոտյան ժամը 9-ին դպրոցի բակից ոտքով ճանապարհվեցինք: Պայծառ և արևային օր էր: Աշակերտներն իրենց հետ վերցրել էին գնդակ, թենիս, պարան և այլ պարագաներ: Տեղ հասնելուց հետո աշակերտները մի քիչ հանգստացան, այնուհետև սկսվեց համադասարանային խաղերը: Ամեն ինչ անցավ սպասվածից էլ ավելի լավ:
Continue Reading
Posted by berd1school on October 6, 2011 at 4:08 pm
20.09.11թ. Բերդի հմ. 1 հիմն. դպրոցում տեղի ունեցավ միջոցառում` նվիրված ՀՀ անկախության 20-ամյակին: Միջոցառմանը ներկա էին քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Ա. Մաճկալյանը, Բերդի խմբագրական կոլեգայի անդամ Ա. Ասիլբեկյանը և զորամասի աշխատակից մայոր Ավալյանը: Նրանք իրենց ողջույնի խոսքերով շնորհավորեցին մեր դպրոցին` անկախության 20-ամյակի կապակցությամբ:
Continue Reading