Հեղինակի պահոցը

Բերքի տոն Իջևանի թ1 դպրոցում

Ավանդաբար, աշնանային այս շենշող օրերին,  Իջևանի հ.1 հիմնական դպրոցում տեղի է ունենում «Բերքի տոն»  միջոցառումը: Այդ միջոցառմանը անհամբերությամբ են սպասում թե աշակերտները, թե ուսուցիչները, թե ծնողները:      Բերքի առատությունից ճկվում են սեղանները, աշակերտները երգ ու պարով և շնորհակալանքի խոսքերով գովերգում են հայ հողի մշակին ու նրա տքնաջան աշխատանքը: Միջոցառման ընթացքում  կազմակերպվեցին տարաբնույթ խաղեր, մրցույթներ: […]

Շախմատի մրցաշար Իջևանի թ 1 դպրոցում

Հոկտեմբերի 10-ին Իջևանի  հ. 1 հիմնական դպրոցում տեղի ունեցավ շախմատի մրցաշար: Մրցման արդյունքում պետք է ձևավորվեր  դպրոցի հավաքականը, որը նոյեմբերին կմասնակցի շախմատի մարզային առաջնությանը: Խաղերը մեծ հետաքրքրություն էին առաջացրել աշակերտների շրջանում: Դա է վկայում մասնակիցների մեծ թիվը՝  48 աշակերտ: Երկար և համառ պայքարում հաղթող ճանաչվեցին և թիմի կազմի մեջ մտան հետևյալ աշակերտները. 1. Խաչատրյան  Արշակ, 2. […]

Դպրոցի հերթական հաղթանակը

Հաճելի ավանդույթ է դարձել ՀՀ  մշակույթի նախարարության կողմից Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանում ամեն տարի անցկացվող « Երկնքից երեք խնձոր ընկավ…» հեքիաթասացության և բարբառի մրցույթ փառատոնը: Այս տարի սեպտեմբերի 28, 29, 30-ին կրկին մեծ շուքով անցկացվեց IV փառատոնը: Մրցույթ-փառատոնին մասնակցելու էին եկել տարբեր տարիքի հեքիաթասացներ Հայաստանի տարբեր մարզերից, Սիրիայից, Վրաստանից, Լիբանանից, Իրանից, Ռուսաստանից, Ուկրաինայից: Ուրախալին այն է, […]

Աշխորհրդի նախագահի ընտրություն

Հոկտեմբերի 2-ին Իջևանի համար 1 հիմնական դպրոցում տեղի ունեցավ աշակերտական խորհրդի նախագահի  ընտրություն: Ընտրությանը մասնակցում էին դպրոցի  VI, VIII և  IX  դասարանների աշակերտները : Նախագահի թեկնածուները  նախապես ներկայացրել էին իրենց ծրագրերը: Թեկնածուներն էին` Մերի Պետրոսյանը, Անի Մարգարյանը և Նոննա Սարգսյանը  

Հետաքրքիր ակցիա Կանանց տոնի առթիվ

Մարտի 7-ին «Հույսի կամուրջ» ՀԿ Իջևանի մասնաճյուղը կազմակերպել էր հետաքրքիր ակցիա` կանանց միջազգային տոնի առթիվ: Մի խումբ երեխաներ դուրս էին եկել Իջևանի փողոցները և փուչիկներ ու բացիկներ էին նվիրում կանանց ու աղջիկներին: Բոլորն իրենց շատ երջանիկ էին զգում: Բացի դրանից երեխաները տղաներին բաժանում էին թերթիկներ, որոնց վրա գրվաց էին կանանց իրավունքները:  

Մեր բարի գործը

Փետրվարի 17-ը Բարության օրն է: Այդ օրը Իջևանի հ. 1 հիմնական դպրոցի աշակերտական խորհուրդը որոշեց կերակրել  մեր թևավոր բարեկամներին: Ձմեռն ու ձյունը նրանց համար մեծ դժվարություններ են ստեղծում սնունդ  գտնելիս: Եվ ահա, դպրոցի յոթերորդ դասարանցիները ,նախօրոք պատրաստված կերամաններով և հացի փշրանքներով ու ցորենի հատիկներով զինված, դպրոցի բակում են:  Երեխաները շատ ոգևորված էին: Ուսուցիչների հետ միասին  նրանք […]

Բանավեճ` «Ծառայել բանակում, թե ոչ»

Հունվարի 31-ին Իջևանի հ.1 հիմնական դպրոցում տեղի ունեցավ բանավեճ` «Ծառայել բանակում, թե ոչ»: Մասնակցում էին իններորդ դասարանցիները և նրանց դասղեկները: Նախօրոք հանձնարարվել էր գրել ազատ թեմայով շարադրություն «21-րդ դարի երիտասարդությունը և բանակը» թեմայով, որի արդյունքում պարզվել էր որ տղաների մեծամասնությունը ցանկանում է ծառայել զինված ուժերում:  Բայց, չնայած դրան, ծավալվեց բուռն քննարկում: Բանավեճի հենց սկզբում աղջիկներից […]

Հետաքրքիր դասաժամ

Իջևանի համար 1 հիմնական դպրոցում աշակերտները միշտ էլ մեծ հետաքրքրություն են ցուցաբերում անգլերենի դասաժամի նկատմամբ: Ուսուցչուհի Մ. Գուլակյանը դրանք վարում է նոր, ինտերակտիվ մեթոդներով: Այդ դասերից մեկի օրինակ էր IX ա դասարանում կայացած դասը: Դասի թեման էր «Armenian. American and British cuisine…»             Խմբային աշխատանքի միջոցով աշակերտները ներկայացրին հայկական, բբրիտանական և […]

Մեր բանակը 20 տարեկան է

Իջևանի հ. 1 հիմնական դպրոցում տոնական եռուզեռ է: Թվում է, դպրոցը լիքն է զինվորականներով: Սակայն, ուշադիր նայելով, տեսնում ենք, որ այդ զինվորները 8-րդ և 9-րդ դասարանցիներն են`  զինվորական համազգեստով:  Ցածր դասարանցիները  զարմանքով ու նաև հիացմունքով խառնվել են նրանց շուրջ:  Առավոտվանից դպրոցում հնչում են հայրենասիրական երգեր: Աշակերտները, խմբվելով միջանցքում տեղադրված հեռուստացույցի առջև, ոգևորված երգում են ու […]

Праздник Букваря

19 декабрь в школе н. 1 г. Иджевана состоялся “Праздник Букваря”. Организовали мероприятие учителя русского языка  Анаит Гагиковна Халатян  и Белла Ашотовна Егиазарян. Дети  очень хорошо  читали стихи, пели, танцевали, чем и показывали свою любовь к русскому языку.   Мы собрали пап и мам, Но не для потехи. Мы сегодня рапортуем Про свои успехи. Мы […]