Posted by ijevans4c on November 27, 2012 at 4:59 pm
Նոյեմբերի 26-ին Արմենիա Մարիոթ հյուրանոցի ,,Տիգրան Մեծ,, սրահում տեղի ունեցավ Եվրամիության ֆինանսավորած ,,Իմ մասին. Հայաստանում երեխաների հույսերի և մտահոգությունների բարձրաձայնումը,, ծրագրի փակման հանդիսավոր կոնֆերանսը: Բացման խոսքով հանդես եկան Հույսի Կամուրջ ՀԿ-ի նախագահ Սուսաննա Թադևոսյանը և ՀԿ շահերի պաշտպան Զարուհի Բաթոյանը, ՀՀ-ում ԵՎրամիություն պատվիրակության գործառնությունների ղեկավար Ժան Քրիստոֆ Գայրանդը:
Ներկայացվեց երեխաների իրավունքների պաշտպանության վերաբերյալ հարցման արդյունքները (ներկայացրեց սոցիոլոգ Յուլիանա Մելքումյանը): Ծրագրի նպատակները և ձեռքբերումները ներկայացրեց ,,Իմ մասին,, ծրագրի համակարգող Նաիրի Մելքոմյանը:
Ավարտին մոտեցավ ,,Իմ մասին,, ծրագիրը: Այն գործեց 2010 թվականից՝ ներգրավելով նաև հաշմանդամություն ունեցող երեխաներին: Ծրագիրն իրականացրեցին Հույսի Կամուրջ և Առաքելություն Արևելք հասարակական կազմակերպությունները:
Շնորհակալություն ծրագրի կազմակերպիչներին և մասնակիցներին՝ երկու տարի շարունակ մեր գիտելիքների շտեմարանը հարստացնելու և մեզ հաճելի պահեր պարգևելու համար:
Արման Մեհրաբյան
Continue Reading
Posted by ijevans4c on October 10, 2012 at 5:32 pm
Իջևանի թիվ 4 հիմնական դպրոցի 2012 թ. սեպտեմբերի 20-ին կայացած աշակերտական խորհրդի նիստում որոշվեց ս/թ. հոկտեմբերի 10-ին անցկացնել աշխորհրդի նախագահի ընտրություններ:
Ձևավորվեց ընտրական հանձնախումբ՝ յուրաքանչյուր դասարանի խորհրդի կազմում չընդգրկված մեկական սովորողներից:
Թեկնածուները, համաձայն ընտրական հանձնաժողովի կողմից հաստատված ժամանակացույցի, ներկայացրին հաստատության աշակերտական խորհրդի գործունեության իրենց ծրագրերը: Հոկտեմբերի 1-ից 8-ը դպրոցում ընթացավ թեկնածուների ակտիվ քարոզարշավ: Աշակերտները ծանոթացան նրանց ծրագրերին:
Հոկտեմբերի 8-ին տեղի ունեցավ հանդիպում աշխորհրդի նախագահի թեկնածուների և դպրոցի աշակերտների հետ: Տեղի ունեցած ակտիվ քննարման արդյունքում աշակերտները ստացան իրենց հարցերի սպառիչ պատասխանները թեկնածուների ծրագրերի վերաբերյալ:
Ս/թ հոկտեմբերի 10-ին տեղի ունեցավ աշակերտական խորհրդի նախագահի ընտրություններ՝ դպրոցի սովորողների կողմից՝ փակ, գաղտնի քվեարկության միջոցով: Ընտրությունը ընթացավ դպրոցի սովորողների ընդհանուր թվի կեսից ավելիի մասնակցությամբ:
Ընտրական հանձնախմբի որոշմամբ, քվեարկության գործընթացին որպես անկախ դիտորդ հրավիրվել էր Իջևանի թիվ 3 հիմն. դպրոցի աշխորհրդի նախագահ Մ. Առաքելյանը: Քվեարկությունից անմիջապես հետո ընտրական հանձնաժողովի կողմից ամփոփվեց և հայտարարվեց ընտրության արդյունքները: Քվեարկության արդյունքում Իջևանի թիվ 4 հիմն. դպրոցի 2012-13ուս. տարվա աշխորհրդի նախագահ ընտրվեց 9-րդ դասարանի աշակերտուհի Մայա Այդինյանը:
Արման Մեհրաբյան 9-րդ դասարան
Continue Reading
Posted by ijevans4c on March 13, 2012 at 11:15 am
Ես Իննա Մկրտումյանն եմ,սովորում եմ Իջևանի թիվ 4 հիմնական դպրոցի 8-րդ դասարանում,դպրոցի աշխորհրդի նախագահն եմ:Այս տարվա փետրվարի 20-ին իմացա,որ ,,Հույսի Կամուրջ,, հասարակական կազմակերպությունը մարտի 1 ին կազմակերպում է Իջևանի 4 հիմնական դպրոցների աշխորհրդի նախագահների այց Ազգային Ժողով `մասնակցելու բաց դասի:Ուրախությանս չափ չկար:Ես` ընդհամենը 12 տարեկան և պետք է լինեմ ԱԺ-ում: Սկսեցի մտքեր ժողովել հույս ունենալով,որ անպայման պայմաններ կստեղծվեն աշակերտներին հուզող հարցեր բարձրացնելու համար: Այդպես էլ եղավ: Ազգային Ժողովի շենքը ավելի շատ նման էր հսկա պալատի ,որտեղ յուրաքանչյուր պատգամավոր ուներ իր մեծ և աշխատանքներով միշտ լեցուն իր առանձնասենյակը: ԱԺ-ի նախագահ պրն.Սամվել Նիկոյանը ողջունեց բոլորիս և հրավիրեց մեր ուշադրությունը ԱԺ-ի աշխատանքներին:Մենք մեծ հետաքրքրությամբ հետևում էինք: Այնուհետև մեզ տեղափոխեցին հարցումների դահլիճ,որտեղ ջերմ և անկեղծ զրույցի ընթացքում մենք ԱԺ նախագահին ուղղեցինք մեզ հետաքրքրող մի շարք հարցեր, որոնք հիմնականում վերաբերում էին կրթությանը ,երեխաների իրավունքների պաշտպանությանը և լաբորատոր սարքերով դպրոցների հարստացմանը: Բոլոր հարցերին տրվեցին սպառիչ պատասխաններ:Հարցերի պատասխանելուն Ս.Նիկոյանին օգնում էր մեզ հովանավորող և մեզ շատ սիրող Անահիտ Բախշյանը :ԱԺ ճաշարանում ընդմիջում անելուց հետո մենք վերադարձանք Իջևան: Հիմա ես ավելի շատ եմ գիտակցում և կարևորում գիտելիքքի դերն ու նշանակությունը և որոշել եմ ավելի լավ սովորել ` հետագայում պատգամավոր դառնալու համար:
Continue Reading
Posted by ijevans4c on February 19, 2012 at 5:00 pm
Բարություն անողի սիրտը, ինչպես օվկիանոսը, երբեք չի սառչում:
Վերոհիշյալ գաղափարի շուրջ քննարկում էր ծավալել Իջևանի թիվ 4 դպրոցի աշխորհուրդը: Երեխաները ներկայցրին բարության իրենց մոդելը: Նշեցին, որ այն ջերմությունն է, սրտացավությունը, հոգատարությունն ու ներողամտությունը, օգնելու պատրաստակամությունը։ Բայց նաև շատ կարևոր համարեցին այն հանգամանքը, որ բարությունը այդ ամենը որոշակի արարքներում ցուցաբերելու ունակությունն է:
Բարությունը սերն է, սիրող մարդը /լայն իմաստով`աշխարհը սիրող, մարդկանց սիրող…./ չի կարող չար լինել:


Continue Reading
Posted by ijevans4c on February 3, 2012 at 4:33 pm
Իջևանի թիվ 4 դպրոցում փետրվարի 3-ին տեղի ունեցավ միջոցառում` նվիրված սիրո հովանավոր Արագահաս սուրբ Սարգսին:
Տոնը ունի կրկնակի խորհուրդ, քանզի այն նաև երիտասարդների օրհնության օրն է:
Սերն աստվածային շնորհ է, որն ընծայում է անպարագիծ երջանկություն, հորիզոններ հաղթահարելու ամենազորություն, ընդվզում է աշխարհի, մարդու, ինքն իր դեմ:
Այո’, նաև սիրո գեղագիտության և բարոյագիտության դասերը վաղվա քաղաքացին պետք է ստանա դպրոցում:
Continue Reading
Posted by ijevans4c on January 29, 2012 at 6:20 pm
Իջևանի թիվ 4 դպրոցում հունվարի 27-ին տեղի ունեցավ միջոցառում` նվիրված Հայոց հաղթական բանակի քսանամյա տարելիցին:
Դասղեկ Վ. Վարդապետյանի փայլուն մտահղացումը հրաշալի և բարձր մակարդակով մատուցվեց
ութերորդցիների կողմից: Նրանք լավագույնս մարմնավորեցին հայոց զինվորի խրոխտ կերպարը, որի մեծագույն սերն ու սրբությունը հող հայրենին է: Ազատամարտիկների լույս դարձած հոգիները կարծես ճախրում էին և վեհացնում ներկաներին: Մերօրյա կայացած ու մարտունակ բանակի ոգին արտացոլված էր ներշնչված խոսքում, արծվաթռիչ պարում, հավատով ու հպարտությամբ, ներքին արժանապատվությամբ առկայծող հայացքներում:
Զինվորի նամակն ու երդումը, որդեկորույս մոր հուզաթաթախ խոսքը, տուն դարձող զինվորի ցնծությունը, լույս ծաղիկներին ուղղված աղջկա խնդրանքը հուզիչ ու տպավորիչ դարձրին միջոցառումը:
Continue Reading
Posted by ijevans4c on December 20, 2011 at 5:53 pm

Այսօր Իջևանի թիվ 4 դպրոցում
մեդիախմբի նախաձեռնությամբ կազմակերպվեց թվային լուսանկարչության ցուցահանդես: Աշակերտական խորհրդի առաջարկով ընտրվեցին ցուցահանդեսի թեմաները: Դրանք էին ,,Երեխաների իրավունքները,, և ,,Դպրոցական խճանկար,,: Մեկ ամիս շարունակ դպրոցի 1-9-րդ դասարանների աշակերտները իրենց աշխատանքներն էին ներկայացնում մեդիախմբին: Քննարկումների արդյունքում ընտրված նկարները դարձան այսօրվա ցուցահանդեսի նյութը: Ցուցահանդեսի մուտքն իրենց ելույթով բացեցին Վահեն և Մայան: Յուրաքանչյուր աշակերտ մեկնաբանեց իր ներկայացրած լուսանկարը: Երեխաները, ուսուցիչներն ու հյուրերը հիացմունքի հաճելի պահեր ապրեցին: Մասնակից աշակերտները ոգևորված էին ձեռք բերած հաջողություններով և հեռացան` հաջորդ ցուցահանդեսին մասնակցելու ակնկալիքով…

Continue Reading
Posted by ijevans4c on December 11, 2011 at 3:53 pm
Դեկտեմբերի 10-ը մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրն է: Օրվա առիթով ,,Հույսի կամուրջ,, հասարակական կազմակերպությունում սեմինար քննարկում էր: Միջոցառմանը մասնակցում էին նաև քաղաքի դպրոցների աշխորհրդի անդամ աշակերտները: ,,Մարդու իրավունքների պաշտպանությունը,, թեմայով շնորհանդեսի ներկայացմամբ միջոցառումը վարեց Իջևանի թիվ 4 դպրոցի աշակերտ Արման Մեհրաբյանը: Հատկապես հետաքրքիր էր միջոցառման
երկրորդ փուլը, երբ մասնակից աշակերտները պատասխանում էին Արմանի հետևյալ հարցերին. <<Մարդու իրավունքներից որո՟նք են պաշտպանված ձեր դպրոցում>>, <<Ի՟նչ է անհրաժեշտ անել լավացնելու համար մարդու իրավունքերի պաշտպանության մթնոլորտը ձեր դպրոցում>>:
Continue Reading
Posted by ijevans4c on December 6, 2011 at 4:40 pm
Նոյեմբերի 23-ին աշխորհրդի նախաձեռնությամբ Իջևանի թիվ 4 դպրոցը մասնակցեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի ,,Ջուր պարգևիր, կյանք նվիրիր,, հեռուստամարաթոնին: Աշխորհրդի անդամները հայտարարություններով հանդես եկան բոլոր դասարաններում` իրազեկելով հիմնադրամի նպատակի և կատարած աշխատանքների մասին: Աշակերտների ակտիվությունն ու ոգևորությունը վկայում էր նրանց հայրենասիրական բուռն դրսևորումների մասին: Հավաքած գումարն ուղարկելով հիմնադրամին`դպրոցը ներդրեց իր փոքրիկ լուման ազգանվեր այս գործին:
Continue Reading
Posted by ijevans4c on November 29, 2011 at 8:17 pm
Բնության անաղարտ դիմանկարը չքնաղ է և ակնահաճո:
Բնությունն արվեստի զուգահեռն է:
Էներգախնայող կենսակերպը կայուն հիմք է բնապահպանական լուրջ հիմնախնդիրների դեմ պայքար ծավալելու:
Բնապահպանական միջոցառումները հագեցնում և գունեղ են դարձնում մեր առօրյան:
Կապույտ ու կանաչ Երկիր մոլորակը մեր և գալիք սերունդների վարդագույն ապագայի անվթար խորհրդանիշն է:
Continue Reading