Ապահով համացանց. Շարունակվում են վերապատրաստումները

0

Երևանի Աջափնյակ, Դավթաշեն, Արաբկիր, Նոր Նորք, Նորք Մարաշ, Էրեբունի, Կենտրոն համայնքների հիմնական դպրոցների 100 ուսուցիչներ մասնակցեցին “Դպրոցի ՏՀՏ

միջավայրի անվտանգության և ապահովության գնահատում” վերապատրաստման դասընթացին: Առաջիկա շաբաթվա ընթացքում դասընթացներին կմասնակցեն նաև Մալաթիա-Սեբաստիա, Նուբարաշեն և Շենգավիթ համայնքների դասավանդողները:  Տես լուսանկարները այստեղ…

“Ապահով Համացանց Հայաստան 2015″ ծրագրի շրջանակներում կազմակերպված այդ դասընթացների նպատակն է՝ օգնել դպրոցներին ստեղծել անվտանգ , ապահով և արդյունավետ միջավայր սովորողների և դասավանդողների համար:

Ծրագրի շրջանակներում կգնահատվի դպրոցներում առկա ՏՀՏ միջավայրի անվտանգության և ապահովության մակարդակը, դպրոցներին կտրամադրվեն անհրաժեշտ տեղեկություններ  և գործողությունների ծրագրեր իրավիճակը բարելավելու համար:

Orange  ընկերության, «Մեդիակրթության կենտրոն» և «Ինտերնետ հանրություն» կազմակերպությունների նախաձեռնության շնորհիվ Հայաստանի դպրոցներում անցնում են բաց  դասեր և ծնողական ժողովներ, որոնց ընթացքում սովորողները ծանոթանում են Համացանցում  մասնավոր կյանքի պաշտպանության, անվտանգության և ապահովության խնդիրներին: Տրամադրվում են գիտելիքներ  այն  մասին, թե ինչ միջոցներով ու գործիքներով կարելի է կանխարգելել տեխնոլոգիաների ոչ նպատակային և վնասակար օգտագործումը:

 


Continue Reading

Ապահով Համացանց թեմայով բաց դասերը Հայաստանի դպրոցներում

0

Համացանցի ապահով օգտագործման մասին բաց դասեր և ծնողական ժողովներ անցան Հայաստանի դպրոցներում:  Ապահով Համացանց Հայաստան 2015 ծրագիրն իրականացնում են Orange Արմենիա ընկերությունը, Մեդիակրթության կենտրոն, Ինտերնետ հանրություն կազմակերպությունները, համագործակցելով Երևանի քաղաքապետարանի և Կրթության և գիտության նախարարության Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի հետ: Լուսանկարները և տեսանյութերը տես այստեղ

Ապահով Համացանց թեմայով բաց դասեր. սցենարներ, սալիկահանդեսներ

Մ. Նալբանդյանի անվ թ 33 դպրոց: Մելինե Հակոբյան Երևանի թ 154 հիմնական դպրոց` ծնողական ժողով: Մարինա Հարությունյան Երևանի թ 154 հիմնական դպրոց` բաց դաս: Մարինա Հարությունյան
Երևանի Ջոն Կիրակոսյանի դպրոց: Նաիրա Ավետիսյան Երևանի թ 154 հիմնական դպրոց` ծնողական ժողով: Մարինա Հարությունյան Երևանի թ 154 հիմնական դպրոց` բաց դաս: Մարինա Հարությունյան
Օհանյան կրթահամալիր` բաց դաս: Մարիա Լիսիցինա Օհանյան կրթահամալիր` բաց դաս: Մարիա Լիսիցինա Օհանյան կրթահամալիր` ծնողական ժողով: Մարիա Լիսիցինա
Երևանի թ 198 ավագ դպրոց` բաց դաս: Լուսինե Բալայան Երևանի թ 198 ավագ դպրոց` բաց դաս: Լուսինե Բալայան Վանաձորի Մովսես Խորենացու անվան թ17 ավագ դպրոց: Անահիտ Քոչարյան

Ապահով Համացանց թեմայով բաց դասեր, ծնողական ժողովներ. լուսանկարներ

Մ. Նալբանդյանի անվ թ 33 դպրոց: Մելինե Հակոբյան Երևանի Ջոն Կիրակոսյանի դպրոց: Նաիրա Ավետիսյան Օհանյան կրթահամալիր: Մարիա Լիսիցինա
Տավուշի մարզի Կողբի №2 միջնակարգ դպրոց: Արմինե Աբովյան Տավուշի մարզի Կողբի №2 միջնակարգ դպրոց: Արմինե Աբովյան Արմավիրի   մարզի Փշատավանի միջնակարգ  դպրոց: Դիանա Անդիկյան
Վանաձորի Մովսես Խորենացու անվան N17 ավագ դպրոց: Անահիտ Քոչարյան Երևանի թ 160 դպրոց: Էլլադա Հովհաննիսյան Հայրապետյանի անվան թ 78 հիմնական դպրոց

 


Continue Reading

Ապահով համացանց. Շարունակվում են դասավանդողների վերապատրաստումները

0

Երևանի Աջափնյակ, Դավթաշեն, Արաբկիր, Նոր Նորք, Նորք Մարաշ, Էրեբունի, Կենտրոն համայնքների հիմնական դպրոցների 100 ուսուցիչներ մասնակցեցին “Դպրոցի ՏՀՏ

միջավայրի անվտանգության և ապահովության գնահատում” վերապատրաստման դասընթացին: Առաջիկա շաբաթվա ընթացքում դասընթացներին կմասնակցեն նաև Մալաթիա-Սեբաստիա, Նուբարաշեն և Շենգավիթ համայնքների դասավանդողները:  Տես լուսանկարները այստեղ…

“Ապահով Համացանց Հայաստան 2015″ ծրագրի շրջանակներում կազմակերպված այդ դասընթացների նպատակն է՝ օգնել դպրոցներին ստեղծել անվտանգ , ապահով և արդյունավետ միջավայր սովորողների և դասավանդողների համար:

Ծրագրի շրջանակներում կգնահատվի դպրոցներում առկա ՏՀՏ միջավայրի անվտանգության և ապահովության մակարդակը, դպրոցներին կտրամադրվեն անհրաժեշտ տեղեկություններ  և գործողությունների ծրագրեր իրավիճակը բարելավելու համար:

Orange  ընկերության, «Մեդիակրթության կենտրոն» և «Ինտերնետ հանրություն» կազմակերպությունների նախաձեռնության շնորհիվ Հայաստանի դպրոցներում անցնում են բաց  դասեր և ծնողական ժողովներ, որոնց ընթացքում սովորողները ծանոթանում են Համացանցում  մասնավոր կյանքի պաշտպանության, անվտանգության և ապահովության խնդիրներին: Տրամադրվում են գիտելիքներ  այն  մասին, թե ինչ միջոցներով ու գործիքներով կարելի է կանխարգելել տեխնոլոգիաների ոչ նպատակային և վնասակար օգտագործումը:

 


Continue Reading

Հայաստանում Մեկնարկեց Ապահով Համացանց Միամսյակը

0

Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցում մեկնարկեց Ապահով Համացանց միամսյակը: Չորրորդ տարին անընդմեջ այս օրվա առթիվ` Orange-ը, «Հայաստանի ինտերնետ հանրություն» և

«Մեդիակրթության կենտրոն» կազմակերպությունները նախաձեռնում են«Ապահով համացանց Հայաստան» լայնածավալ ծրագիրը՝ նպատակ ունենալով համացանցն ավելի ապահով դարձնել երեխաների համար:

«Ապահով համացանցի միամսյակ» նախաձեռնության շրջանակներում 150 դպրոցների ավելի քան 3000 աշակերտներ կմասնակցեն բաց դասերի` ստանալով համացանցից ապահով օգտվելու վերաբերյալ գիտելիքներ և ուսումնական նյութեր: Հատուկ ուսումնական տեսանյութերի միջոցով Orange-ը ծնողներին պատկերավոր ցուցադրելու է երեխաներին ոչ ցանկալի բովանդակությունից պաշտպանելու հնարավորությունները: Կկազմակերպվեն հատուկ ծնողական ժամեր, որոնց ընթացքում կշոշափվեն համացանցի ապահով օգտագործմանն առնչվող խնդիրներն ու ռիսկերը, ինչպես նաև տեղեկատվություն կտրամադրվի երեխաների համար համացանցն ավելի ապահով դարձնելու տեխնիկական լուծումների վերաբերյալ: Նախաձեռնությանը մասնակցում են նաև Օրանժ Արմենիայի աշխատակիցներ, ովքեր միամսյակի ընթացքում համացանցից ապահով օգտվելու վերաբերյալ իրենց գիտելիքներն ու փորձը կկիսեն ծնողների հետ:

«Վերջին տարիներին Հայաստանում մեծապես աճել է համացանցի օգտատերերի թիվը, ինտերնետն այլևս շքեղություն չէ, այլ մեր առօրյայի բաղկացուցիչ մասը, և, լինելով հայկական շարժական ինտերնետի շուկայի առաջատարը, կարծում ենք, որ չափազանց կարևոր է կրթել համացանցի օգտատերերին և բարելավել անցանկալի բովանդակությամբ կայքերից երեխաների պաշտպանությունը», – նշեց Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը:

«Ապահով համացանց Հայաստան» ծրագրի շրջանակներում կազմակերպում ենք մասնավոր կյանքի պաշտպանության ու անվտանգության հարցերին նվիրված կրթական ծրագրեր և իրազեկման արշավներ: Սովորեցնում ենք, թե ինչ միջոցներով ու գործիքներով կարելի է կանխարգելել տեխնոլոգիաների ոչ նպատակային և վնասակար օգտագործումը: ՏՀՏ-ները կրթական և հաղորդակցական հզոր միջոց են, որոնք սակայն ճիշտ և նպատակային օգտագործման կարիք ունեն: Փորձը ցույց է տալիս, որ ՏՀՏ-ների ստեղծագործական կիրառումը դասապրոցեսում խթանում է պոզիտիվ բովանդակության օգտագործումը: Տեղեկատվական տեխնոլոգիաներն ակտիվորեն օգտագործող երեխաները, ավելի հեշտությամբ են կարողանում հաղթահարել համացանցի ռիսկերն ու դիմակայել դրա հնարավոր բացասական ազդեցությանը»,-ասաց «Ապահով Համացանց Հայաստան» ծրագրի համակարգող Նարինե Խաչատրյանը:

Մեդիակրթության կենտրոնն առաջարկում է Ինտերնետ գրագիտության ուսումնական ծրագրեր՝ դասավանդողների և սովորողների համար: Կազմակերպությունը աջակցում է դպրոցներին ստեղծելու կրթական էլեկտրոնային բովանդակություն, տրամադրում է գործիքներ և էլեկտրոնային հարթակներ համագործակցության համար:

Փետրվարի 10-ի միջոցառման լուսանկարները

 


Continue Reading

Orange-ը կարևորում և նպաստում է համացանցի ապահով օգտագործմանը

0

Այսօր ավելի քան 100 երկրներում նշվում է ապահով ինտերնետի օրը: Այս տարի արդեն երկրորդ անգամ ապահով համացանցի օրվա առթիվ Orange Արմենիա ընկերությունը «Մեդիակրթության կենտրոն» և «Ինտերնետ Հանրություն» կազմակերպությունների հետ համատեղ նախաձեռնել է «Ապահով համացանց Հայաստան» լայնածավալ ծրագիրը: Միամսյա ծրագրի շրջանակներում կվերապատրաստվեն 150 դպրոցների մոտ 200 մանկավարժներ, իսկ ավելի քան 3000 աշակերտներ կմասնակցեն բաց դասի:

Այս տարի հատուկ ուշադրություն է հատկացվել ինտերնետի անվտանգության վերաբերյալ ծնողների տեղեկացմանն ու կրթմանը, ովքեր կկարողանան մասնակցել այդ թեմաներին նվիրված ծնողական ժամին:«Որպես Հայաստանում շարժական ինտերնետի ամենամեծ մատակարարը՝ մենք հոգ ենք տանում այն մասին, որ մեր բաժանորդներն ունենան ինտերնետի անվտանգ օգտագործման բանալիները, կարողանան պաշտպանել իրենց տեղեկություններն ու համակարգիչը, ինչպես նաև երեխաներին՝ ոչ պատշաճ բովանդակությունից: Այնուամենայնիվ մենք չենք սահմանափակվում անհրաժեշտ ծառայությունների և լուծումների տրամադրմամբ, և որպես պատասխանատու ընկերություն՝ ուրախությամբ ենք միացել այս լայնամասշտաբ կրթական ծրագրին», ասաց Orange-ի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը:


Continue Reading

Լավագույն բաց դասի և պաստառի մրցույթ

0

«Մեդիակրթության կենտրոն» և «Ինտերնետ Հանրություն»  հասարակական կազմակերպությունները «Ապահով Համացանց 2013» ծրագրի շրջանակներում  հայտարարում են լավագույն բաց դասի և  էլեկտրոնային պաստառի մրցույթ: «Ապահով Համացանց 2013» ծրագրին աջակցում է «Orange Արմենիա» ընկերությունը: Մրցույթի տեղեկատվական աջակցությունն ապահովում է Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը: Հայտարարությունը և բաց դասի պլանը տեղադրված են այստեղ:

Բաց դասի պլանը

 


Continue Reading

Անկախության տոնը Իջևանի թիվ 4 դպրոցում

0

Սեպտեմբերի 21-ի անկախության հանրաքվեն մեր պատմության մեջ մնալու է որպես կարևորագույն իրադարձություն, որպես աստեղային ժամ:

Երջանիկ եմ քո գրկում,
Հայոց հրաշք, դու ոստա’ն,
Մնա այդպես հավերժ կանգուն,
Անկախացած Հայաստան:

 

 

 

 

 

 

 

 


Continue Reading

Արիության դաս` նվիրված ՀՀ 20-ամյակին

0

20.09.11թ. Բերդի թիվ 1 հիմնական դպրոցում տեղի ունեցավ միջոցառում` նվիրված ՀՀ անկախության 20-ամյակին: Միջոցառմանը ներկա էին քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Ա. Մաճկալյանը, Բերդի խմբագրական կոլեգայի անդամ Ա. Ասիլբեկյանը և զորամասի աշխատակից մայոր Ավալյանը: Նրանք իրենց ողջույնի խոսքերով շնորհավորեցին մեր դպրոցին` անկախության 20-ամյակի կապակցությամբ:

Բացման խոսքով հանդես եկավ դպրոցի տնօրեն Ա. Վիրաբյանը, որից հետո ելույթ ունեցան աշակերտները:
Ծրագրում կատարվեցին կենդանի լրագիր-աշակերտ (ղեկավար` մանկավարժական կոլեկտիվի կազմակերպիչ Լ. Մովսիսյան): Միջոցառումը եզրափակեց դպրոցի կազմակերպիչ` Է. Ադամյանը:


Continue Reading

Հայաստանը 20 տարեկան է

0

Սեպտեմբերի 22-ին տոնական տրամադրությամբ էին դպրոց շտապող աշակերտները: Այդ օրն էր նշվում Հայաստանի Հանրապետության 20 ամյակը Դիլիջանի թիվ 4 դպրոցում: Նախօրոք բացված “Հայաստանը քո աչքերով” ցուցահանդեսի մոտ հավաքված աշակերտները շնորհավորում էին միմյանց և ուսուցիչներին:  Հայոց հզոր թագավորների խոսքով հանդես եկան IX-րդ դասարանի տղաները: Հայաստանին նվիրված երգերով, պարով և ասմունքով ելույթ ունեցողները դահլիճը լցրեցին տոնական տրամադրությամբ: Միջոցառմանը ներկա էին ուսուցիչներ, ծնողներ, աշակերտներ և հյուրեր:


Continue Reading

Internet Literacy Handbook paneuyouth eSafety Kit become President

 

Հետևիր մեզ