Պատմություններ թվերի մասին

0

Փետրվարի 10-ին ուսուցչուհի Աիդա Գևորգյանը 5ա դասարանում կազմակերպել էր բաց դաս մաթեմատիկայից «Պատմություններ թվերի մասին» թեմայով:
Դասը համակարգչային էր: Ուսուցչուհին օգտագործել էր տեխնիակայի բոլոր հնարավոր տարբերակները` համակարգիչ, տեսացրիչ: Օգտվել էր PowerPoint ծրագրից:
Աշակերտները պատմեցին պարզ, բարեկամ, կատարյալ և բազմանկյուն թվերի մասին: Հետաքրքիր ձևով ներկայացրին ինչպես համաշխարհային, այնպես էլ հայ անվանի մաթեմատիկոսներին:
Աշակերտներին տրվեց բազմաբնույթ առաջադրանքներ և տրամաբանական խնդիրներ:
Երևում էր, որ աշակերտները ունեին բավարար գիտելիքներ մաթեմատիկայից: Հատկապես ակտիվ էր Ինջիկուշյան Հակոբը:


Continue Reading

,,Русский медвежонок,, մրցույթի մեր հաղթողը

0

,,Русский медвежонок,,  մրցույթին հ. 186 դպրոցից մասնակցած 28 աշակերտներից Կոլոսով Կարենը արժանացավ մրցանակի, իսկ մնացած մասնակիցները ստացան սերտիֆիկատներ:
Հունվարի 28-ին տեղի ունեցավ  ,,Русский медвежонок-2011,,  մրցույթի հաղթողների մրցանակաբաշխությունը: 4ա դասարանի աշակերտ Կարեն Կոլոսովը մարզում գրավեց 2-րդ տեղը, իսկ Հայաստանում և Արցախում՝ 8-րդ և պարգևատրվեց դիպլոմով և արժեքավոր նվերներով: Մրցանակաբաշխությանը մասնակցում էին ,,Այբ,,-ի ներկայացուցիչները և պետհամագործակցության ներկայացուցիչ Էվելինա Բայաթյանը:


Continue Reading

Հայկական բանակը 20 տարեկան է

0

 

 

 

 

 

 

 

 

Հունվարի 25-ին  Բերդի 4-րդ  դպրոցում կազմակերպվեց հրաձգության մրցույթ՝ նվիրված բանակի 20-ամյակին: Հրաձգությանը մասնակցում էին դպրոցի 7-րդ դասարանի աշակերտները զինղեկ  Հ. Գիժլարյանի գլխավորությամբ: Լավագույն արդյունքներ  ցուցաբերած աշակերտները խրախուսվեցին պատվոգրերով:

 

 

 

 

 

 

 

Հունվարի 27-ին տեղի ունեցավ միջոցառում նվիրված Հայկական բանակի 20-ամյակին:Միջոցառմանը մասնակցում էին միջին դասարանի աշակերտները:Աշակերտներն իրենց  երգով, պարով, ասմունքով շնորհավորեցին բանակի տոնը, այնուհետև տեղի  ունեցավ կինոդիտում՝ ցուցադրվեց <<Չկրակված փամփուշտներ>> փաստավավերագրական     ֆիլմը: Միջոցառմանը ներկա էին ուսուցիչներ, ծնողներ և հյուրեր զորամասից:Միջոցառումն ընթացավ ուրախ և հաղթական մթնոլորտում:


Continue Reading

Շախմատային առօրյա

0

Գայի անվ. թիվ 129 դպրոցում շախմատը, որպես խաղ, 1997թ-ից  իր արմատներն է գցել: Դպրոցում անց են կացվում մրցաշարեր զուգահեռ դասարանների միջև, իսկ լավագույն խաղացողները մասնակցում են դպրոցի առաջնությանը:Այս ուստարվանից շախմատը որպես պարտադիր առարկա ուսուցանվելը մեծ հետաքրքրություն է առաջացրել բոլոր աշակերտների մոտ:

6-րդ դասարանի աշակերտ Բագրատ Ուլուբաբյանը արդեն մի քանի տարի է, ինչ  հաճախում է դպրոցի շախմատի խմբակ: Մարզիչ Գ. Գալստյանը հիանում է տղայի առաջընթացի, երևակայության զարգացման և մտքի թռիչքի վրա: Մարզիչի խորհրդով Բագրատը զուգահեռաբար սկսում է մարզվել Սպորտային խաղերի մարզադպրոցում/ մարզիչ  Հ. Փաշայան/:

2012թ.  Բագրատի համար եղավ հաղթանակների շրջան: Նախ արժանացավ 3-րդ կարգի, հետո էլ որակավորման մրցաշարում ձեռք բերեց 2-րդ կարգ:

Դասընկերների խնդրանքով նա բլից խաղ անցկացրեց իր համադասարանցիների հետ, անգամ 2-րդ դասարանցիներից երկուսը ցանկացան իրենց ուժերը փորձել Բագրատի հետ:

Կարևորում ենք նաև աղջիկների մասնակցությունը շախմատի խաղերին: Կարծում ենք, որ մեր սաների մտավոր ունակությունները շախմատ առարկայի դասավանդման պրոցեսում կտան լավ արդյունք:

Դպրոցի բոլոր ուսուցիչները և աշակերտները շնորհավորում են Բագրատ Ուլուբաբյանին իր ձեռքբերումների համար և մաղթում աննահանջ առաջընթաց մինչև արքայական թագ:


Continue Reading

Ապահով համացանց

0

Միասին և ավելի ապահով բացահայտենք թվային աշխարհը

Փետրվարի 17-ին Երևանի Գայի անվ. թիվ 129 դպրոցի համակարգչային կենտրոնում (VI և VII դաս.) անցկացվեց դաս- միջոցառում՝ <<Անվտանգ համացանց 2012>> թեմայով:

Դասի նպատակն էր աշակերտներին իրազեկել համացանցի վտանգների մասին: Նրանք ծանոթացան safe.am կայքին, որտեղ  էլ  գտան համացանցը    ճիշտ  և  գրագետ   օգտագործելու համար  անհրաժեշտ  ուսումնական  նյութեր  և տեղեկություններ: Երեխաներին շատ դուր եկան կայքում տեղադրված թեստերը, որոնք շատ հետաքրքիր էին և օգտակար:

Նրանք եկան այն եզրակացությանը, որ համացանցից օգտվելիս պետք է անշեղորեն պահպանել էթիկայի կանոնները:


Continue Reading

Բարության ինքնաբուխ դրսևորման օր

0

Բարություն անողի սիրտը, ինչպես օվկիանոսը, երբեք չի սառչում:

Վերոհիշյալ գաղափարի շուրջ քննարկում էր ծավալել Իջևանի թիվ 4 դպրոցի աշխորհուրդը: Երեխաները ներկայցրին բարության իրենց մոդելը: Նշեցին, որ այն  ջերմությունն է, սրտացավությունը, հոգատարությունն ու ներողամտությունը, օգնելու պատրաստակամությունը։ Բայց նաև շատ կարևոր համարեցին այն հանգամանքը, որ բարությունը այդ ամենը որոշակի արարքներում ցուցաբերելու ունակությունն է:

Բարությունը սերն է, սիրող մարդը /լայն իմաստով`աշխարհը սիրող, մարդկանց սիրող…./ չի կարող չար լինել:



Continue Reading

Մեր բարի գործը

0

Փետրվարի 17-ը Բարության օրն է: Այդ օրը Իջևանի հ. 1 հիմնական դպրոցի աշակերտական խորհուրդը որոշեց կերակրել  մեր թևավոր բարեկամներին: Ձմեռն ու ձյունը նրանց համար մեծ դժվարություններ են ստեղծում սնունդ  գտնելիս: Եվ ահա, դպրոցի յոթերորդ դասարանցիները ,նախօրոք պատրաստված կերամաններով և հացի փշրանքներով ու ցորենի հատիկներով զինված, դպրոցի բակում են:  Երեխաները շատ ոգևորված էին: Ուսուցիչների հետ միասին  նրանք կերամանները կախեցին դպրոցի շրջակայքում գտնվող ծառերի ճյուղերից, տեղադրեցին բարձր վայրերում: Կարծում ենք, որ աշխորհուրդը բարի գործ կատարեց և թռչունները գոհ կմնան մեզանից:


Continue Reading

Բարիություն ամեն օր

0

Որքան մարդը բարի է, այնքան  ավելի  շատ է ուրիշների մեջ    բարություն տեսնում:                                                                              Բլեզ Պասկալ

Փետրվարի 17-ը բարիության ինքնաբուխ արտահայտման  միջազգային օրն է: Տոնը ոչ պաշտոնական է, բայց խորիմաստ:

Շտապեք բարություն անել, բայց ոչ միայն այսօր, այլ ամբողջ տարին և ամբողջ կյանքում: Այսպիսի կարգախոս ուներ այսօրվա հավաքույթ: Հավաքվել էին աշխորհրդի անդամները, մեդիա ակումբի և բանավեճի ակումբի անդամները: Մեկը մեկի հերթ չտալով պատմում էին կատարած ու լսած բարի գործերի մասին, ներկայացնում էին առածներ ու աֆորիզմեր բարու և չարի հակամարտության մասին: Առաջադրում էին իրադրություններ, ներկայացնում իրենց վարքագիծը տվյալ իրադրության մեջ: Հավաքույթը, որն ի սկզբանե պետք է բանավեճ լիներ, համերաշխության, հանդուրժողականության և համաձայնության հիանալի դաս էր ներկաների համար: Բոլորը համաձայն էին, որ բարությունը կփրկի մարդկությանը, չարությունը կհասցնի կործանման: Լինենք բարի մեր բարեկամի, ընկերոջ, հարազատի … նկատմամբ:


Continue Reading

Բանավեճ` «Ծառայել բանակում, թե ոչ»

0

Հունվարի 31-ին Իջևանի հ.1 հիմնական դպրոցում տեղի ունեցավ բանավեճ` «Ծառայել բանակում, թե ոչ»: Մասնակցում էին իններորդ դասարանցիները և նրանց դասղեկները: Նախօրոք հանձնարարվել էր գրել ազատ թեմայով շարադրություն «21-րդ դարի երիտասարդությունը և բանակը» թեմայով, որի արդյունքում պարզվել էր որ տղաների մեծամասնությունը ցանկանում է ծառայել զինված ուժերում:  Բայց, չնայած դրան, ծավալվեց բուռն քննարկում: Բանավեճի հենց սկզբում աղջիկներից մեկն ասաց,  որ չի հավատում տղաների անկեղծությանը, թե ուզում են ծառայել բանակում: Տղաները փորձում էին ապացուցել հակառակը: Բուռն քննարկումից հետո տղաները հաղթող դուրս եկան պայքարից: Վերջում աղջիկներից ոմանք խոստովանեցին, որ իրենք նույնպես կուզեին ծառայել հայկական բանակում:

Posted in: Բանավեճ

Continue Reading

Այսօր Բարության ինքնաբուխ դրսևորման օրն է

0

Փետրվարի 17-ին մոլորակի բոլոր մարդիկ նշում են միջազգային բարեգործական կազմակերպությունների կողմից հռչակված ,, Բարության ինքնաբուխ դրսևորման միջազգային օրը,,:
Այսօրը իր մեջ չափազանց մեծ, բարի խորհուրդ ունի. այն լավ հնարավորություն է խորհրդածելու սեփական կյանքի ու արարքների, կատարած բարի գործերի նշանակության մասին,
անշահախնդրորեն օգնելու մեր աջակցության կարիքն ունեցող ծանոթ ու անծանոթ մարդկանց:
Եկեք մեր առօրյա կյանքի անբաժանելի մասը դարձնենք Բարության ինքնաբուխ դրսևորումները:
Այսօր մեր դպրոցում մեկնարկեց միջոցառում , որի ընթացքում բոլոր դասարաններում զրույցներ անցկացվեցին բարության մասին: Երեխաների մասնակցությունը շատ աշխույժ էր. թեման սրտամոտ…


Continue Reading

Internet Literacy Handbook paneuyouth eSafety Kit become President

 

Հետևիր մեզ

Պահոց